Եւ
արդ
քանզի
անմարմինք
են
հրեշտակք
և
դևք,
յայն
սակս
և
ծնունդք
ոչ
գոն
նոցա։
121
Այլ,
ասեն,
համբարուաց
ծնունդք
են
և
մեռանին։
122
Նախ
զայն
տեսցուք,
թե
բնաւ
գուցե՞ն
այլ
ինչ
արարածք
բանաւորք
քան
զհրեշտակս
և
զդևս
և
զմարդիկ։
Եւ
ապա
եկեսցուք
յայնր
ի
քնին,
թե
իցե՞ն
ի
դիւաց
կէսք
մարմնաւորք
և
կէսք
անմարմինք։
Զի
չիք
ինչ
արարած
բանաւոր
արտաքս
քան
զայս
երիս
ջոկս,
զհրեշտակաց,
զդիւաց
և
զմարդկան,
յամենայն
աստուածատուր
գրոց
և
ի
բնութենէ
արարածոց
յայտնի
է։
Բայց
թեպէտ
և
ասին
ինչ
անուանք
ի
գրոց
յուշկապար231rկաց
կամ
համբարուաց
կամ
պարկաց,
ըստ
կարծեաց
մտաց
մարդկան
ասին,
և
ոչ
ըստ
բնութեան։
Քանզի
դիւաց
է
կերպարանս
կերպարանս
ցուցանել,
և
մարդիկ
ըստ
կերպա[98]րանացն
անուանս
դնեն։
Որպէս
յորժամ
քաղաքք
և
գևղք
աւերեսցին,
և
անդ
դևք
բնակիցեն,
և
կեղծս
ի
կեղծս
յայտնիցին,
և
մարդկան
ըստ
կեղծեաց
նոցա
անուանս
եդեալ՝
զոմն
յուշկապարիկ,
զոմն
պարիկ,
զոմն
համբարու
կոչիցեն.
նոյնպէս
և
գրոց
ըստ
մարդկան
կարծեացն
եկեալ՝
առ
ի
ռնշանակելոյ
զսաստկութիւն
աւերածի
աշխարհին,
զյուշկապարկաց
ասեն
բնակել
յաւերակսն,
զոր
յոյն
լեզու
իշացուլս
ասէ։
Արդ
ցուցցե՞ն
թե
գտանիցին
իշացուլք
ի
Բաբելոնի.
ապա
ուրեմն
յայտ
է՝
եթե
անուանք
առանց
անձանց
են
յուշկապարկաց
և
իշացլուց.
և
գիրք
ըստ
սովորութեան
մարդկան
կարծեաց
եկեալ,
նոյնպէս
անուանեցին՝
առ
ի
զաւերն
Բաբելոնի
նշանակելոյ, ...
իբրև
զծովացուլն՝
զոր
ի
կովէ
ելեալ
ասեն,
231v
և
զպայն
իմն
ի
մարդկանէ,
և
զառլեզն
ի
շանէ։
Եւ
այն
ոչ
եթե
անձինք
ինչ
են,
այլ
անուանք
զբանգտանաց,
և
բաջա[99]ղանք
մոլորելոց
մտաց
ի
դիւաց։
Զի
ի
մարմնաւորէ
աներևոյթ
ինչ
ոչ
ելանէ,
որպէս
ոչ
յաներևութե
իմեք
մարմնաւոր։
Ոչ
երբեք
ի
մարդկանէ
ելեալ
պայն՝
եթե
ռերէս
արածիցէք
և
ոչ
ի
կովուց
ծովացուլն
ելեալ՝
եթե
ի
ծովակս
բնակիցէ։
Զի
մարմնաւորի
չէ
հնար՝
թե
ի
ջուրս
կեցէ,
որպէս
ոչ
ջրականին՝
թե
ի
ցամաքի
կեցէ.
և
ոչ
ի
շանէ
ինչ
ելեալ,
եթե
ընդ
աներևոյթ
զաւրութիւնս
ինչ
կեցէ,
և
յորժամ
վիրաւոր
ոք
անկեալ
ի
պատերազմի
դնիցի՝
թե
լիզիցէ
և
ողջացուցանիցէ.
այլ
ամենայն՝
առասպելք
են,
և
պառաւաց
դրդջիւնք,
և
մանաւանդ
թե
ի
դիւաց
իսկ
մոլորութենէ։