Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ԿԱՆԱՆՑ ԵՒ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ընտանիքում կինը՝ օջախի պահապանը՝ կատարելու շատ կարեւոր մի դեր ունի։ Օրիորդ Agnès E. Slak (Քիպլէյից, Անգլիա) մի տեղեկագիր է ներկայացրած «արբեցողներին կատարեալ ժուժկալութեամբ զգաստացնելու մէջ կնոջ ունեցած պաշտօնին վրայ»։ Ընտանիքում կնոջ կողքին բժշկի դերը շատ կարեւոր է։

Այս մասին Bienfait (Լիէժից) խօսելով ասում է. «Բժիշկը, մարդկութեան բնական խնամակալը, պարտաւոր է զգուշացնել իրա նմաններին, ցեղը եւ առողջութիւնը վտանգող բոլոր գործողութիւնների դէմ։ Ուրեմն, պարտաւոր է ալկոլը հարւածել»։