Վարանդա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍՏԱՏԻՍՏԻՔԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ
(Շուշու ամբողջ գաւառի մասին)

Ամենից առաջ մի քանի կարեւոր բացատրութիւններ ուսումնասիրութեան  վայրի, նիւթերի եւ տեղեկութիւնների դասաւորութեան մասին:

Ինչո՞ւ տեղեկութիւնները վերաբերում են Շուշու գաւառին եւ ոչ բացառապէս Վարանդային:

Վարանդան այն սահմաններում [1], որը նրան տեղական ժողովուրդն է տալիս, ինչպէս յայտնի է, այժմ առանձին վարչական միաւոր չի կազմում եւ ամբողջութեամբ մտնում է Շուշու գաւառի մէջ, իսկ որովհետեւ այն սակաւաթիվ ստատիստիկական նիւթերը, որ մենք ունէինք մեր ձեռքի տակ, վերաբերում էին Շուշու ամբողջ գաւառին, դրա համար էլ միայն Վարանդայի բնակչութեան  ստատիստիկա մենք չենք կարող կազմել: Առաջարկելով ներողամիտ ընթերցողների Շուշու գաւառի (գլխաւորապէս հայ) բնակչութեան ստատիստիկան, թոյլ ենք տալիս մեզ կարծել, որ այն` ինչ բնորոշ է ամբողջ գաւառի բնակչութեան, բնորոշ կը լինի եւ Վարանդայի համար, որովհետեւ վերջինս թէ կլիմայական եւ թէ տնտեսական ու կալտուրական տեսակէտից շատ չի տարբերւում գաւառի միւս մասերից, զորօրինակ Խաչէն հայ գաւառակից, որ Վարանդայից յետոյ ամենահայաբնակ տեղն է Շուշու գաւառում:

Չունենալով աւելի ստոյգ եւ արժանահաւատ աղբիւրներ, մենք ստիպուած էինք օգտուելու այնպիսի հիմնարկութիւնների հաւաքած նիւթերից, որոնց ձեռնհասութիւնը ստատիստիքական գործում չափազանց կասկածելի է: Չնայած այն բոլոր խստութեան եւ զգուշութեան, որը մենք գործ ենք դրել այդ նիւթերի վերաբերմամբ, վերջիններիս վրայ հիմնուող մեր տեղեկութիւններկ բնականաբար միայն մէտաւորապէս ճիշտ են: Թէ ինչո՞ւ մենք վստահացանք նմանօրինակ «միայն մէտաւորապէս ճիշտ» թուել տալ ընթերցողներին, դա այն պատճառով, որ այդ թուերը եւս ընդունակ են ընդհանուր գծորով ցոյց տալ ստատիստիքական մի քանի երեւոյթների զարգացումը Շուշու գաւառում, որովհետեւ նոյնատեսակ սխալները բոլոր տարիների թուերի մէջ փոփոխել չեն կարող այս կամ այն երեւոյթի զարգացման բնաւորութիւնը տարիների ընթացքում: Իբրեւ նիւթ մեզ ծառայել են տեղական կօնսիստորիայի 1881-1895 թուականների «տարեկան ժամադրեալ հաշիւ»-ների տեղեկութիւնները, պսակների, ծնունդների եւ ննջեցեալների մասին Շուշու գաւառում, յոտոյ Շուշու գաւառապետի 1895-ի «Отчеть»-ը նահանգապետին գաւառի դրութեան մասին եւ վերջապէս Կովկասեան ստատիստիքական կօմիտէի 1893 հրատարակած «Сводъ статистическихъ данныхъ о насенении Закавказскаго края, извлеченныхъ списковъ 1886г. »

Նիւթերի դասաւորութան մէջ մենք հետեւել ենք G. Rumelin «Die Bevölkerungslehre» յօդուածին Schönberg-ի քաղաքատնտեսութեան յայտնի ձեռնարկի մէջ եւ գերմանական կառավարութեան հրատարակած «Statistisches Jahrbuch für das Deutsche Reich» ժողովածուին. սրանցից էլ վերցրել ենք եւրոպական ժողովուրդներին վերաբերող թուերը:

Ա.
ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Աղիւսակ 1. Բնակչութեան թիւը եւ խտութիւնը 1886 եւ 1895 թ. սկզբներին

 

 

Տարածութիւնը քռկ. կմ-ով

Բնակչութիւնը (հայ եւ թիւրք) 1886-ի սկզբին

Բնակչութիւնը (հայ եւ թիւրք) 1895-ի սկզբին

Մի քառակուսի կմ վրայ

Բնակչ. աճումը 1886-95

արակ.

իգակ.

միասին

արակ.

իգակ.

միասին

1886

1895

%-ով

Գաւառը քաղաքի հետ

5204, 32

72664

58304 [2]

130968

80393

65527

145920

25, 2

28, 4

11, 2

Միայն գաւառը

5200, 84

56890

46295

103185

61597

51071

112668

20

21, 6

8, 8

Քաղաքը

3, 5

15774

12009

27783

18796

14456

33252

-

-

19, 5

 

1895 բնակիչների թուի մէջ չեն մտցրուած 1329 (արական 1036, իգական 293) զինուորական եւ աստիճանաւորների դասակարգերին պատկանող ռուսներ, լեհեր, հրէաներ, վրացիներ եւ այլն եւ 1913 օտարահպատակներ (1096 արական, 817 իգական): Նոյնը եւ 1886-ի բնակիչների թուի մէջ:

II. Բնակչութիւնը ըստ ազգութիւնների եւ դաւանութիւնների 1886 եւ 1895 թուերին:

Աղիւսակ 2.

 

 

Ամբողջ գաւառի (քաղաքի հետ) բնակչութիւնը

Միայն գաւառի բնակչութիւնը

Քաղաքի բնակչութիւնը

միասին

հայ

թիւրք.

միասին

հայ

թիւրք.

միասին

հայ

թիւրք.

1886

130968

73081

57887

103185

57893

45292

27783

15188

12595

 

 

56, 2%

43, 8%

 

56%

44%

 

54, 5%

45, 5%

1895

56890

46295

61597

61597

61597

112668

20

21, 6

8, 8

 

 

58%

42%

 

57%

43%

 

61, 8%

38, 2%

 

Թէ 1886-ին եւ թէ 1895-ին հայերը գաւառում եւ քաղաքում բնակչութեան մեծամասնութիւնն են կազմում: Մի բան եւս արժանի է ուշադրութեան, որ հայ բնակչութեան համեմատական թիւը (%-ը) թէ գաւառում եւ թէ քաղաքում (մանաւանդ այստեղ) 9 տարուայ ընթացքում բարձրացել է, իսկ թիւրքերինը ընկել:

Բոլոր հայերը, բաց առած մի քանի տասնեակ (ճիշտ թիւը յայտնի չէ) բողոքականներ, լուսաւորչական են, իսկ թիւրքերից 59204 (արական 32820, իգական 26384) շիաներ են եւ 2147 հոգի (1230 արական եւ 917 իգական) սիւնիններ:

 

III. Բնակչութիւնը ըստ բնակութեան տեղի 1886 եւ 1895 թ.

Աղիւսակ 3.

 

Տարի

Ամբողջ բնակչութ. որ % է ապրում

Հայ բնակչութեան որ % է ապրում

Թիւրք բնակչութեան որ % է ապրում

 

Գաւառում

Քաղաքում

Գաւառում

Քաղաքում

Գաւառում

Քաղաքում

1886

76, 8

21, 4

79, 2,

20, 8

78, 2

21, 8

1895

77, 4

22, 6

75, 5

24, 5

79, 6

20, 4

 

 

Մի երեւոյթ իսկոյն եւ եթ աչքի է ընկնում այս աղիւսակի մէջ. դա քաղաքի հայ բնակչութեան %-ական աճումը եւ գիւղական բնակչութեան % անկումն է:

Մեր նպատակից եւ ոյժերից վեր է այստեղ բացատրել այդ երեւոյթի պատճառները:

Թիւրք բնակչութեան մէջ նոյնը չի նկատւում, քաղաքի բնակչութեան սաստիկ դանդաղ աճման պատճառով:

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ ԸՍՏ ՍԵՌԻ

Սեռերի թուական յարաբերութիւնը 1895-ին:

1000 տղամարդի վրայ ամբողջ գաւառում (քաղաքի հետ) գալիս են 812 կին

,, ,, ,, միայն գաւառում,, ,, ,,           836

,, ,, ,, քաղաքում ,, ,, ,,          773

,, հայ տղամարդի վրայ ամբողջ գաւառում ,, ,, ,,          826

,, ,, ,, միայն      ,, ,, ,, 853

,, ,, ,, քաղաքում ,, ,, ,,          769

,, ,, ,, թիւրք ամբողջ գաւառում ,, ,, ,,        794

միայն գաւառում,, ,, ,, 808

,, ,, ,, քաղաքում         786

     Շուշու գաւառում, ինչպէս եւ բոլոր հարաւային երկիրներում, տղամարդկանց թիւը աւելի շատ է քան թէ կանանց [3]: Բայց մեզ մօտ երկու սեռերի թուերի զանազանութիւնն աւելի մեծ է, քան թէ որեւ է ուրիշ վիճակագրութեան ենթարկուած հարաւային երկրում: Այդ մասամբ կարելի է բացատրել նրանով, որ բոլոր կանայք (նամանաւանդ թիւրքերի մէջ) չեն մտել ոստիկանութեան հաւաքած տեղեկութիւնների մէջ: Աղիւսակի մէջ հետաքրքիր է այն երեւոյթը, որ սեռերի թուական յարաբերութիւնը գաւառում թէ հայերի եւ թէ թիւրքերի համար աւելի նորմալ է քան թէ քաղաքում, երեւի այն պատճառով, որ այստեղ աշխատանքի համար եկած ամուրի տղամարդկանց թիւը շատ մեծ է:

Բ.
ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Ամուսնութիւնների թիւը եւ բնակչութիւնը (հայ եւ թիւրք) [4] 1895 թ.

Աղիւսակ 1.

 

 

Ամուսնութիւնների թիւը

Բնակչութիւնը 1000-ներով

1000 բնակչի վրայ գալիս են ամուսնութիւններ

Ամբողջ գաւառի հայ եւ թիւրք բնակչութիւնը

808

144

5, 65

Ամբողջ գաւառի հայ բնակչութիւնը

473

85

5, 63

Ամբողջ գաւառի թիւրք բնակչութիւնը

335

59

5, 68

Միայն գաւառի հայ բնակչութիւնը

331

64

5, 25

Քաղաքի հայ եւ թիւրք բնակչութիւնը

201

34

6, 1

Քաղաքի հայ բնակչութիւնը

142

1

7, 1

Քաղաքի թիւրք բնակչութիւնը

59

13

4, 5

 

 

       1895 թ. 1000 բնակչի վրայ քաղաքում աւելի շատ պսակներ են գալիս, քանի թէ գաւառում (1000 հայ բնակչի վրայ քաղաքում 7, 1, իսկ գաւառում 5, 25), միւս կողմից 1000 թիւրք բնակչի վրայ աւելի շատ պսակներ են գալիս, քան թէ 1000 հայ բնակչի վրայ:

2. Ամուսնութիւնները եւ հայ բնակչութիւնը 1881-95 թ.

Աղիւսակ 2.

 

Տարի

Գաւառում (առանց քաղաքի)

Քաղաքում

 

Բնակչութեան մօտաւոր թիւը 1000-ներով

Պսակների թիւը

1000 բնակչի վրայ ընկնում են պսակներ

Բնակչութեան մօտ. թիւը 1000-ներով

Պսակների թիւը

1000 բնակչի վրայ ընկնում են պսակներ

1881-1885

56

372

6, 6

14

158

11, 3

1886-1890

59

340

5, 9

16

141

8, 8

1891

61

365

6

18

170

9, 4

1892

62

433

7

19

170

9

1893

63

512

8, 1

19

142

7, 5

1894

63

552

8, 7

20

139

7

1895

64

331

5, 2

21

142

6, 8

1881-1895 [5]

63

439

7

19

153

8

 

 

Այս աղիւսակի մէջ եւս նկատւում է նոյն երեւոյթը, որի վրայ մենք վերեւում մատնանիշ եղանք, այն է, որ 1000 բնակչի վրայ քաղաքում աւելի շատ պսակներ են գալիս, քան թէ գաւառում: Արժանի է լուրջ ուշադրութեան եւ ուսումնասիրութեան մի փաստ եւս, որ քաղաքի պսակների թիւը թէ 1000-ի վրայ (1881-85-ի համար 11, 3, 1886-90-ի համար 8, 4 1891-95-ի համար 8) եւ թէ բացարձակապէս (158-142) տաէցտարի պակասում է: Գաւառում ընդհակառակը նա անընդհատ աճում է, թէեւ ոչ այնպէս արագ, ինչպէս ընկնում է քաղաքում: Ամուսնացողների %0 հայ ժողովրդների մէջ շատ չի տարբերւում եւրոպական ժողովուրդների ամուսնացողների %0-ից (1000 բնակչի վրայ գալիս են պսակներ` Գերմանիայում 7, 6, Անգլիայում 7, 4, Բելգիայում 7, Շվէյցարիայում 6, 8, Շվեդիայում 6, 3):

3. Հայ ամուսնացողների հասակը 1881-1890 թ. Զինուորագրութիւն.

Աղիւսակ 3.

Տարի

Գաւառում 100 ամուսնացող տղամարդկանցից եղել են

Քաղաքում 100 ամուսնացող տղամարդկանցից եղել են

 

Մինչեւ 21 տ.

21-25

26-30

31-35

36-40

40-ից բարձր

Մինչեւ 21 տ.

21-25

26-30

31-35

36-40

40-ից բարձր

1881

26

50

13

4

4

3

9

32

42

5

10

2

1882

34

48

10

4

2

2

6

38

42

6

5

3

1883

29

52

9

5

3

2

10

33

40

7

5

5

1884

22

48

17

6

4

5

15

32

45

2

5

1

1885

40

37

10

4

3

6

9

35

44

4

4

4

1886

49

34

9

3

3

2

7

50

29

8

3

3

1887

5

70

16

4

4

1

4

37

41

7

7

4

1888

-

-

-

-

-

-

0

23

52

15

8

2

1889

3

28

43

12

10

4

3

28

46

11

8

4

1890

9

40

35

7

6

3

4

37

41

7

7

4

Միջին թուով 1881-1886

34

45

11

4

3

3

9

38

40

5

5

3

Միջին թուով 1887-1890

6

46

31

8

6

3

3

31

45

10

7

4

 

 

Այս աղիւսակը բերում ենք այստեղ ցոյց տալու համար այն ահագին սօցիալական ազդեցութիւնը, որ ունեցել է զինուորագրութիւնը Շուշու գաւառում: Մինչեւ 1886 թ. այսինքն մինչեւ հայերից զինուոր վերցնելը, 100 ամուսնացող տղամարդկանցից 34-ը գտնւում են եղել (գաւառում) մինչեւ 21 տ. հասակում, 1886 թ. յետոյ 100 ամուսնացող տղամարդկանցից նոյն հասակում գտնւում են եղել միայն 6 հոգի: Նոյն թուականից յետոյ սաստիկ բարձրանում է 26-40 տարեկան հասակում ամուսնացողների թիւը (մինչեւ 1886 թ. դրանք կազմել են ամուսնացողների 18%, իսկ 1886-ից յետոյ 45%), իսկ 21-25 տ. հասակում ամուսնացողների % համարեա թէ նոյնն է մնացել (մինչեւ 1886 թ. 45%, 1886-ից յետոյ 46%): Նոյն երեւոյթը նկատւում է եւ քաղաքում այն տարբերութեամբ, որ այստեղ պակասել է եւ 21-25 տարեկան հասակում ամուսնացող տղամարդկանց թիւը (մինչեւ 1886 թ. 100-ից ամուսնացել են այդ հասակում 38 հոգի, 1886 թ. յետոյ միայն 31): Նոյնպէս սաստիկ բարձրացել է 25-35 տ. հասակում ամուսնացողների թիւը (մինչեւ 1886 թ. բոլոր ամուսնացողների 45%, 1886-ից յետոյ 55%): Առհասարակ նկատելի կերպով բարձրանում է 1886 թուականից տարիքաւոր ամուսնացողների թիւը (մինչեւ 1886 թ. գաւառում 100 ամուսնացողներից 10 հոգի գտնւում են եղել 31-40 տ. եւ 40 տ. բարձր հասակում, իսկ 1886 թ. յետոյ 17 հոգի. քաղաքում մինչեւ 1886 թ. 13 հոգի, 1886-ից յետոյ 21): Զինուորագրութիւնից յետոյ պսակուողների թիւը գաւառում չի պակասել, այլ ընդհակառակը մենք նկատում ենք անընդհատ, թէեւ դանդաղ աճումն [6]:

4. Ամուսնացողները (հայ) 1881-90 թ.

Աղիւսակ 4.

 

Տարի

100 պսակներից եղել են գաւառում

100 պսակներից եղել են քաղաքում

 

Ամուրի տղամարդը աղջկայ հետ

Ամուրի տղամ. այրի կնոջ հետ

Այրի տղմամարդը աղջկայ հետ

Այրի տղամարդը այրի կնոջ հետ

Ամուրի տղամարդը աղջկայ հետ

Ամուրի տղամ. այրի կնոջ հետ

Այրի տղմամարդը աղջկայ հետ

Այրի տղամարդը այրի կնոջ հետ

1881

82

-

11

7

73

1

16

10

1882

85

1

7

7

81

1

12

6

1883

84

-

9

7

79

-

10

11

1884

80

1

12

7

75

4

11

10

1885

79

-

16

5

78

-

11

11

1886

77

-

14

9

81

-

10

9

1887

91

-

9

-

78

2

11

9

1888

-

-

-

-

84

-

10

6

1889

79

2

13

6

77

1

10

12

1890

81

-

11

8

82

2

8

8

1881-1890

82

0, 5

11, 5

6

78, 8

1, 1

10, 9

9, 2

 

 

     Ամուսնութիւնների ահագին մեծամասնութիւնը (գաւառում 82%, քաղաքում 78, 8%) կատարւում է ամուրի տղամարդի եւ աղջկայ մէջ: Այդ կարգի ամուսնութիւններից յետոյ երկրորդ տեղը բռնում են այրի տղամարդկանց ամուսնութիւնները աղջիկների հետ, երրորդ տեղը բռնում են այրի տղամարդկանց ամուսնութիւնները այրի կանանց հետ եւ չորրորդ ու ամենաչնչին տեղը բռնում են ամուրի տղամարդկանց ամուսնութիւնները այրի կանանց հետ: Մի բան աչքի է ընկնում աղիւսակի մէջ. գաւառում, ուր սեռերի թուական յարաբերութիւնը աւելի նորմալ է (1000: 853), քան թէ քաղաքում (1000: 769), աւելի քիչ են ամուսնանում այրի կանանց հետ, քան թէ քաղաքում (100 ամուսնացող կանանցից եղել են այրի` գաւառում 6, 5%, իսկ քաղաքում` 10, 3%):

5. Ամուսնութիւնները ըստ ամիսների (հայերի մէջ) 1885-1890 թ.

Աղիւսակ 5.

 

Ամիս

100 պսակներից գաւառում կատարուել են

100 պսակներից քաղաքում կատարուել են

 

1885

1886

1887

1888

1889

1890

1885 մինչեւ 1890

1885

1886

1887

1888

1889

1890

1885 մինչեւ 1890

Յուն.

25

20

27

-

13

18

21

32

10

14

9

14

10

15

Փետր.

2

14

16

-

13

16

12

3

23

12

23

27

17

18

Մարտ

-

-

-

-

-

-

 

-

-

-

6

-

-

1

Ապրիլ [7]

 

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

Մայիս

4

2

-

-

-

1

1

4

-

-

-

-

2

1

Յունիս

2

3

3

-

2

4

3

7

9

5

4

3

5

5

Յուլիս

2

4

1

-

2

2

2

5

3

7

6

3

6

5

Օգոստոս

4

4

4

-

4

3

4

8

8

10

12

6

18

10

Սեպտ.

9

8

1

-

2

5

5

11

12

9

10

7

12

10

Հոկտ.

11

10

3

-

14

7

9

7

11

11

15

12

11

11

Նոյեմ.

15

15

14

-

18

15

15

10

13

14

6

7

8

12

Դեկտ.

26

20

31

-

32

29

28

13

11

18

9

11

11

12

 

 

     Թէ քաղաքի եւ թէ գաւառի համար բնորոշ է այն, որ մարտ եւ ապրիլ ամիսներին մեծ պասի պատճառով պսակներ չեն լինում: Պսակների minimum'ը գաւառում ընկնում է ամարային եւ աշնանային առաջին ամիսների վրայ, մայիսից մինչեւ հոկտեմբեր, գիւղական ժողովրդի պրօդուկտիւ գործունէութեան ամենաեռուն ժամանակը. ամենաշատ ամուսնութիւններ կատարւում են նոյեմբերից մինչեւ փետրուար (maximum դեկտեմբերին): Քաղաքում ամենից քիչ ամուսնութիւններ լինում են մայիս, յունիս, յուլիս ամիսներին, օգոստոսին արդէն պսակների թիւը բաւականին մեծ է եւ կամաց կամաց աճելով փետրուարին հասնում է իր maximum 'ին: Այս երկու աղիւսակները միմեանց հետ համեմատելիս մի բան աչքի է ընկնում. գիւղական հարսանիքների 76% կատարւում է նոյեմբերից մինչեւ փետրուար ամիսները եւ միայն 24% մայիսից մինչեւ հոկտեմբեր, այսինքն դաշտային աշխատանքների ժամանակ, իսկ քաղաքում նոյեմբերից մինչեւ փետրուար եղած հարսանիքների %-ը 57 է, իսկ մնացած ամիսներինը 43: Քաղաքի բնակիչները (արհեստաւորներ, վաճառականներ, բանուորներ, աստիճանաւորներ եւ այլն), ունենալով այնպիսի պարապմունքներ, որոնք ամբողջ տարուայ ընթացքում հաւասար աշխատանք են պահանջում եւ տարուայ այս կամ այն ժամանակից համարեա թէ կախումն չունին (իբրեւ բացառութիւն պէտք է յիշենք շրջիկ արհեստաւորներին եւ բանուորներին` հիւսներին, որմնադիրներին, քարտաշներին եւ այլն, որոնք ամառը աւելի շատ են բանում, քան ձմեռը), իրենց կեանքի մէջ աւելի քիչ են ենթարկւում տարուայ եղանակների ազդեցութեան, քան գիւղացիները:

II. ԾՆՈՒՆԴՆԵՐ

1. Ծնունդները (օրինաւոր եւ ապօրինի) եւ բնակչութիւնը (հայ եւ թիւրք) 1895 թ.

Աղիւսակ 1.

 

 

Ծնունդների թիւը

Բնակչութիւնը 1000-ներով

1000 բնակչի վրայ ընկնում են ծնունդ.

Ամբողջ գաւառի հայ եւ թիւրք բնակչութիւնը

3121

144

21, 6

Գաւառի դաւ. հայ բնակչ.

2097

85

25

Գաւառի դաւ. թիւրք բնակչ.

1024

59

17, 3

Գաւառի (առանց քաղաքի) հայ եւ թիւրք բնակչ.

2332

110

21, 2

Գաւառի հայ բնակչութիւնը

1492

64

23, 3

Գաւառի թիւրք բնակչութիւնը

840

46

18, 2

Քաղաքի հայ եւ թիւրք բնակչութիւնը

789

31

23, 2

Քաղաքի հայ բնակչութիւնը

605

21

28, 8

Քաղաքի թիւրք բնակչութիւնը

184

13

14, 2

 

 

     Աղիւսակից երեւում է, որ 1895 թ. 1000 բնակչի վրայ քաղաքում աւելի շատ ծնունդներ են եղել, քան թէ գաւառում եւ որ 1000 հայ բնակչի վրայ թէ գաւառում եւ թէ քաղաքում աւելի շատ ծնունդներ են եղել քան թէ 1000 մահմեդական բնակչի վրայ: Թէ առաջին եւ թէ երկրորդ երեւոյթները կարող են ճիշտ լինել, բայց տարբերութիւնը մի կողմից քաղաքի եւ գաւառի, միսւ կողմից հայ եւ թիւրք ծնունդների մէջ մեր կարծիքով այնքան մեծ չպիտի լինի, ինչպէս աղիւսակում, որովհետեւ բազմաթիւ երեխաներ գաւառում առհասարակ եւ մանաւանդ թիւրքերի մէջ, որոնք մինչեւ ցուցակի մէջ մտցնուիլը (հայերի մօտ մինչեւ մկրտուիլը) մեռնում են, չեն մտնում մեր բերած թուերի մէջ. նոյնպէս չեն մտնում ցուցակի մէջ ապօրինի ծնունդների մեծամասնութիւնը: Մեռելածին մանուկների թիւը թէ գաւառում եւ թէ քաղաքում բոլորովին ուշադրութեան չի առնւում, չնայած նրան, որ դրանք մի պատկառելի կօնտիգենտ են կազմում բոլոր ծնուածների թուի մէջ:

ծնունդները եւ հայ բնակչութիւնը 1881-1895 թ.

Աղիւսակ 2.

 

Տարի

Գաւառում (առանց քաղաքի)

Քաղաքում

Բնակչութիւնը 1000-ներով

Ծնունդների թիւը

1000 բնակչի վրայ ընկնում են ծնունդներ

Բնակչութիւնը 1000-ներով

Ծնունդների թիւը

1000 բնակչի վրայ ընկնում են ծնունդներ

 

տղայ

աղջիկ

միասին

տղայ

աղջիկ

առհասարակ

 

տղայ

աղջիկ

միասին

տղայ

աղջիկ

առհասարակ

1881-1885

56

902

650

1552

16, 1

11, 6

27, 7

14

303

291

594

21, 6

20, 8

42, 4

1886-1890

59

943

701

1644

16

12

28

16

320

302

622

20

18, 9

38, 9

1891

61

1131

752

1883

18, 5

12, 3

30, 8

18

345

280

625

19, 1

15, 5

34, 6

1892

62

986

749

1735

15, 1

12, 1

28

19

323

303

626

17

16

33

1893

63

1162

892

2054

18, 4

14, 2

32, 6

19

324

315

639

17

16, 6

33, 6

1894

63

1128

794

1922

17, 9

12, 6

30, 5

20

294

311

605

14, 7

15, 6

30, 3

1895

64

845

647

1492

13, 2

10, 1

23, 3

21

326

279

605

15, 5

13, 3

28, 8

1891-1895

63

1050

767

1817

16, 7

12, 2

28, 9

19

322

298

620

17

15, 6

32, 6

 

 

Վերեւում քաղաքի եւ գաւառի ծնունդների մասին նկատածը տեսնում ենք եւ այստեղ. առաջինում 1000 բնակչի վրայ անհամեմատ աւելի շատ ծնունդներ են գալիս, քան թէ վերջինում: Գաւառի ծնունդները թէ բացարձակապէս (1881-85 1552, 1886-90 1644, 1881-95 1817) եւ թէ 1000-ի վրայ (27, 7, 28, 28, 9) աճում են, իսկ քաղաքում (ինչպէս եւ պսակների թիւը) թէ բացարձակապէս (622 եւ 620) եւ թէ 1000-ի վրայ պակասում (42, 4. 38, 9 եւ 32, 6): Քաղաքի ծնունդների պակասիլը մենք մասամբ բացատրում ենք նրանով, որ այստեղ ամուրի տղամարդկանց (աշխատանքի համար եկած) %-ը աճում է, իսկ ամուսնացածներինը ընկնում:

     Եթէ աղիւսակի մէջ դուրս բերուած թուերը (1000-ի վրայ) համեմատելու լինինք` եւրոպական ժողովուրդների ծնունդների թուերի [8] հետ, կը տեսնենք որ մեր թուերը շատ ցածր են. դա այն պատճառով, որ եւրոպական թուերը վերաբերում են բոլոր ծնունդներին (դրանց մէջ մտնում են բոլոր ապօրինի եւ մեռելածին երեխաները), իսկ մեզ մօտ միայն բոլոր մկրտուած երեխաներին:

     Աղիւսակից երեւում է, որ ամենայն տարի աւելի շատ տղաներ են ծնւում, քան թէ աղջիկներ (Գաւառում 1881-1885 թ. ծնուել են 902 տղայ եւ 650 աղջիկ, 1886-90 943 տղայ եւ 701 աղջիկ, 1891-95 1050 տղայ եւ 767 աղջիկ, քաղաքում 1881-85 303 տղայ եւ 291 աղջիկ, 1886-90 320 տղայ եւ 302 աղջիկ, 1891-95 322 տղայ եւ 298 աղջիկ): Ինչպէս կարելի է տեսնել այս թուերից, տարբերութիւնը տղայ եւ աղջիկ ծնունդների մէջ գաւառում աւելի մեծ է քան թէ քաղաքում, ուր մի քանի տարիներում աղջիկ ծնունդների թիւը համարեա թէ հաւասար է ծնուած տղաների թուին (1881-85 եւ 1893 թուին), իսկ 1894 թ. մինչեւ անգամ աւելի շատ աղջիկներ են ծնուել քան թէ տղաներ:

Ապօրինի ծնունդների համեմատական թիւը.

Գաւառում

1881-85  1 ապօրինի ծնունդ ընկնում է 1108 ծնունդների վրա

1886-90  1                                  822

1891-95  1                                  324

Քաղաքում

1881-85  1 ապօրինի ծնունդ ընկնում է 208 ծնունդների վրայ

1886-90  1                                  346

1891-95  1                                  387

Ապօրինի զաւակների թիւը եւրոպականի [9] հետ համեմատած` չափազանց քիչ է, երեւի այն պանճառով, որ ապօրինի զաւակներից շատ քիչերն են մինչեւ մկրտուիլը ապրում (եւրոպական ժողովուրդների համար արդէն ապացուցուած է, որ մահացութիւնը ապօրինի զաւակների մէջ աւելի մեծ է, քան թէ օրինաւորների մէջ. ապօրինի ծնունդների մէջ մեռելածինների %-ը աւելի մեծ է քան թէ օրինաւոր ծնունդների մէջ): Ըստ աղիւսակի` ապօրինի ծնունդների թիւը քաղաքում տարէցտարի պակասում է (թէեւ հակառակը պիտի լինէր, քանի որ ամուրի տղամարդկանց թիւը հետզհետէ աւելանում է), իսկ գաւառում աճում է եւ վերջին հինգամեակի ընթացքում ապօրինի ծնունդների համեմատական թիւը գաւառում աւելի մեծ է քան թէ քաղաքում:

4. Ծնունդները եւ յղութիւնը ըստ ամիսների (հայերի մէջ) 1885-90 թ.

Աղիւսակ 4.

 

Ծննդեան

ամիսները

Յղութեան

ամիսները

Գաւառում 100 ծնունդներից եղել են

Քաղաքում 100 ծնունդներից եղել են

1885

1886

1887

1888

1889

1890

1885 մինչեւ 1890

1885

1886

1887

1888

1889

1890

1885 մինչեւ 1890

Յունուար

Ապրիլ

12

12

13

10

12

11

11, 6

12

8

11

10

9

9

9, 9

Փետրուար

Մայիս

9

10

8

9

11

9

9, 3

8

10

10

9

12

9

9, 6

Մարտ

Յունիս

8

8

8

9

11

9

9

10

11

9

8

9

7

9

Ապրիլ

Յուլիս

7

7

9

7

7

6

7, 2

6

8

9

9

8

7

7, 8

Մայիս

Օգոստոս

9

8

8

6

7

8

7, 6

8

7

7

6

9

6

7, 2

Յունիս

Սեպտեմբեր

7

7

7

7

5

6

6, 5

8

7

6

7

5

6

6, 5

Յուլիս

Հոկտեմբեր

9

9

7

6

5

6

7

9

6

7

6

6

8

7

Օգոստոս

Նոյեմբեր

8

8

8

10

8

9

8, 5

7

7

7

9

9

8

7, 9

Սեպտեմբեր

Դեկտեմբեր

10

9

7

9

9

8

8, 7

9

8

9

10

10

9

9, 1

Հոկտեմբեր

Յունուար

6

7

8

9

8

8

7, 6

9

10

9

12

7

12

9, 9

Նոյեմբեր

Փետրուար

8

8

9

9

10

11

9, 1

7

10

9

9

8

11

9

Դեկտեմբեր

Մարտ

7

7

8

9

7

9

7, 9

7

8

7

5

8

8

7, 1

 

 

Թէ գաւառում եւ թէ քաղաքում ամենից քիչ ծնունդներ պատահում են յունիսին (minimum) եւ յուլիսին, ուրեմն ամենից քիչ յղութիւններ լինում են աշնան սկզբի ամիսներին` սեպտեմբերին եւ հոկտեմբերին: Ամենից շատ ծնունդներ ընկնում են թէ գաւառում յունուար (maximum), փետրուար, մարտ եւ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների վրայ: Ուրեմն ամենից շատ յղութիւններ լինում են գարնան ամիսներին, տարուայ այն ժամանակին, որին բանաստեղծը  пора любви и страсти нъжной է կոչում եւ ձմեռուայ երեք ամիսներին, հարսանիքներին եւ տնային փակ կեանքի սեզօնում: - Աղիւսակի մէջ հետաքրքիր է մի բան եւս, այն է, որ ծնունդների թիւը դեկտեմբերին (յղութիւնը մարտին) թէ գաւառում եւ թէ քաղաքում համեմատելով նախընթաց եւ գալիք ամիսներին թուերի հետ` շատ ցածր է: Չլինի՞ թէ այդ երեւոյթը պետք է վերագրել այն բանին, որ մարտը (մեծ պասը) ապաշխարութեան եւ ժուժկալութեան ամիսն է:

III. ՄԱՀԱՑՈՒԹԻՒՆ

1. Մահացութիւնը եւ բնակչութիւնը ( հայ եւ թիւրք) 1895թ.

Աղիւսակ 1.

 

 

Ննջեցեալների թիւը

Բնակչութիւնը 1000-ներով

1000-ից վախճանուել են

 

Տղամարդ

Կին

բոլորը

Տղամարդ

Կին

բոլորը

Տղամարդ-կանանցից

Կանանցից

բնակչից

Ամբողջ գաւառի հայ եւ թիւրք բնակչութիւնը

905

694

1599

79

65

144

11

11

11

Գաւառի դաւ. հայ բնակչ.

511

418

929

47

38

85

11

11

11

Գաւառի դաւ. թիւրք բնակչ.

394

276

670

32

27

59

12

10

11

Գաւառի (առանց քաղաքի) հայ եւ թիւրք բնակչ.

640

443

1083

60

50

110

10

9

9, 8

Գաւառի հայ բնակչութիւնը

318

237

555

35

29

64

9

8

9

Գաւառի թիւրք բնակչութիւնը

322

206

528

25

21

46

13

10

12

Քաղաքի հայ եւ թիւրք բնակչութիւնը

265

251

516

19

15

34

14

17

15

Քաղաքի հայ բնակչութիւնը

193

181

374

12

9

21

16

20

18

Քաղաքի թիւրք բնակչութիւնը

72

70

142

7

6

13

10

12

11

 

 

Քաղաքի հայ բնակիչների մահացութիւնը ճիշտ երկու անգամ մեծ է քան թէ գաւառինը (քաղաքում 18%, գաւառում 9%): Քաղաքի թիւրք բնակչութեան մահացութիւնը գաւառում թիւքերի մէջ աւելի մեծ է, քան թէ հայերի մէջ, իսկ քաղաքում ընդհակառակը: 1895թ. կին ննջեցեալների բացարձակ թիւը փոքր է տղամարդ ննջեցեալների թուից, իսկ 1000 կնոջ վրայ ամբողջ գաւառում նոյնքան կին է մեռել, որքան 1000 տղամարդի վրայ տղամարդ: Մի բան եւս արժանի է ուշադրութեան աղիւսակի մէջ. այդ այն է, որ 1895թ. կին ննջեցեալների %-ը գաւառում ցածր է ( 1000 տղամարդից մեռել են 10, 1000 կանանցից 9) , իսկ քաղաքում բարձր տղամարդկանց %-ից (1000 տղամարդից մեռել են 14, իսկ 1000 կանանցից 17) եւ գաւառի կին ննջեցեալների %  շատ ցածր է քաղաքի կինք ննջեցեալների %-ից (1000 կանանցից գաւառում մեռել են 9, իսկ քաղաքում 17):

 

2. Մահացութիւնը հայերի մէջ 1881-1895 թ.

 

Տարի

Գաւառում

Քաղաքում

Ննջեցեալներ

Բնակչութիւնը 1000-ներով

1000 բնակչի վրայ ընկնում են ննջեցեալներ

Ննջեցեալներ

Բնակչութիւնը 1000-ներով

1000 բնակչի վրայ ընկնում են ննջեցեալներ

տղամարդիկ

կին

միասին

տղամարդիկ

կին

միասին

1000 տղամ. վրայ

1000 կնոջ վրայ

1000 բնակչի վրայ

տղամարդիկ

կին

միասին

տղամարդիկ

կին

միասին

1000 տղամ. վրայ

1000 կնոջ վրայ

1000 բնակչի վրայ

1881-1885

262

196

458

30, 5

25, 5

56

8, 6

7, 7

8, 2

149

163

302

7, 8

6, 2

14

19, 1

24, 7

21, 6

1886-1890

446

286

732

32, 5

26, 5

59

13, 7

10, 8

12, 8

181

153

334

9, 4

6, 6

16

19, 2

23, 2

20, 9

1891

659

426

1085

33

28

61

19, 9

15, 2

17, 8

228

226

454

10

8

18

22, 8

28, 2

25, 2

1892

710

494

1214

34

28

62

20, 9

17, 6

18, 6

235

218

453

11

8

19

21, 3

27, 2

24

1893

361

260

621

34

29

63

10, 6

9

9, 8

179

178

357

11

8

19

16, 3

22, 2

18, 8

1894

474

373

847

34

29

63

14

13, 1

13, 4

207

205

412

11

9

20

18, 8

22, 8

20, 6

1895

318

237

555

35

29

64

9

8, 2

8, 7

193

181

374

12

9

21

16, 1

20

17, 9

1891-1895

504

360

864

34

29

63

14, 8

12, 4

13, 7

208

202

410

11

8

19

18, 9

25, 2

21, 6

 

1895 թ. հայերի մահացութեան մասին նկատածը տեսնում ենք եւ այստեղ. 15 տարի շարունակ գաւառում մահացութիւնը (թէ տղամարդկանց եւ թէ կանանց) աւելի ցածր է, քան թէ քաղաքում, գաւառի կանանց մահացութեան % ցածր է տղամարդկանց մահացութեան % -ից (1881-95թ. գաւառում 1000-ի վրայ աւելի քիչ կին է մեռնում, քան տղամարդ), իսկ քաղաքում ընդհակառակը կանանց մահացութիւնը շատ մեծ է տղամարդկանց մահացութիւնից:

Եւրոպական թուերի [10] հետ համեմատած Շուշու գաւառի մահացութեան թուերը շատ ցածր են. այդ այն պատճառով, որ եւրոպական թուերի մէջ մտնում են եւ ծնուելուց յետոյ շուտով վախճանուած մանուկները, իսկ մեզ մօտ դրանք, չմտնելով ծնուածների ցուցակի մէջ, վախճանուածների ցուցակի մէջ էլ չեն մտնում:

3. Մահացութիւնը հայերի մէջ ըստ ամիսների 1885-90թ.

Աղիւսակ 3.

 

 

Ամիս

Գաւառում 100-ից վախճան. են

Քաղաքում 100-ից վախճան. են

1885

1886

1887

1888 [11]

1889

1890

1885 մինչեւ 1890

1885

1886

1887

1888

1889

1890

1885 մինչեւ 1890

Յունուար

11

10

5

-

9

14

9, 8

14

15

18

11

6

16

11, 6

Փետրուար

9

8

3

-

4

8

6, 4

10

14

13

9

6

11

10, 5

Մարտ

8

10

5

-

3

7

6, 6

12

6

13

14

6

15

10, 9

Ապրիլ

9

8

5

-

3

7

6, 4

6

8

8

5

6

6

10, 9

Մայիս

4

5

5

-

4

5

4, 6

6

6

8

6

5

8

6, 5

Յունիս

8

8

7

-

4

5

6, 4

3

8

9

8

5

5

6, 5

Յուլիս

8

8

11

-

8

5

8

4

9

10

8

7

4

6, 3

Օգոստոս

5

7

9

-

13

9

8, 6

9

7

7

11

9

6

7

Սեպտեմբեր

7

7

12

-

12

10

9, 6

9

8

7

7

11

7

8, 2

Հոկտեմբեր

11

9

11

-

13

8

10, 4

7

4

4

6

14

6

8, 2

Նոյեմբեր

7

11

14

-

14

10

11, 2

9

6

6

8

11

5

6, 8

Դեկտեմբեր

13

9

13

-

13

12

12

11

9

8

7

14

11

7, 5

 

Թէ գաւառում եւ թէ քաղաքում ամենից քիչ ննջեցեալներ լինում են ապրիլ, մայիս (minimum) եւ յունիս ամիսներում, ամեինց շատ ննջեցեալներ լինում են գաւառում հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր եւ յունուար ամիսներում, իսկ քաղաքում դեկտ., յունուար (maximum), փետր. եւ մարտ ամիսներում:

 

4. Մահացութիւնը 16-ից 36 տարեկան կանանց մէջ եւ ծնունդները ըստ ամիսների (գրաֆիկ պատկերացումը)

 

IV. Հայ բնակչութեան աճումը

Աղիւսակ 1

1. Ծնուածների «աւելը» գաւառում 1886-1895 թ. (բնակչութեան բնական աճումը)։

 

2. Ծնունդների աւելը քաղաքում 1886-1895 թ.

Աղիւսակ 2

 

1886 թ. սկզբից մինչեւ 96 թ. սկիզբը (տաս տարուայ ընթացքում) գաւառի հայ ծնուածների աւելը մեռածների վրայ հաւասար է 9336 (5216 արական, 4120 իգական), իսկ քաղաքում-2491 (1269 արական, 1222 իգական): Ամեն տարի միջին թուով 1000-ի վրայ աւելացել են գաւառում 15, 3, իսկ քաղաքում 13, 9: Այս երկու թուերն էլ շատ բարձր են [12] եւրոպական ժողովուրդների աւելացածների %-ից: Աւելացածների % քաղաքում քանի գնում պակասում է, իսկ գաւառում աւելանում:

3. Հայ բնակչութեան իսկական աճումը 1886 թ. սկզբից մինչեւ 1895 թ. սկիզբը:

            (Էմիգրացիա եւ բնական աճումն)

 


[1]            Տե՛ս «Տեղագրութիւն»։

[2]            Աղիւսակի մէջ բերուած1886 թուականի իգական բնակչութեան թիւը 5000-ով աւելի է «Сводъ»-ի մէջ բերուած թուից: Ահա թէ ինչ հիման վրայ մենք աւելացրել ենք այդ 5000-ը: 1886 թուականին եղել է Շուշու գաւառում թիւրքեր ըստ «Сводъ»-ի 32209 արական եւ 20678 իգական (1000 տղամարդի վրայ միայն 646 կին!), իսկ 1895 թ. 34050 արական եւ 27301 իգական, ուրեմն 9 տարուայ ընթացքում աւելացել են 1841 տղամարդ եւ 6623 կան, հետեւապէս ե՛ւ կանայք համարեա թէ չորս անգամ աւելի արագ են աճել քան թէ տղամարդիկ: Բայց դա անկարելի է, քանի որ 1) ղազիի տուած տեղեկութիւնների հիման վրայ թիւրք տղաներ շատ են ծնւում քան աղջիկներ (օրինակ 1895 թ. ծնուել են Շուշու գաւառում 498 տղայ եւ միայն 342 աղջիկ թիւրք մանուկներ) եւ 2) որովհետեւ կանանց ինչ որ իմմիգրացիայի կամ տղամարդկանց էմիգրացիայի մասին խօսք անգամ չի կարող լինել: Թիւրք կանայք իսկապէս 9 տարուայ ընթացքում 6623-ով չեն աճել, եւ այդ անորմալ երեւոյթը պէտք է բացատրել նրանով, որ 5000-ի չափ կանայք չեն մտել 1886-ի վիճակագրութեան մէջ եւ դրա համար էլ ոստիկանութեան 1895 թ. աւելի ճիշտ տեղեկութիւնների մէջ երեւան են գալիս իբրեւ նոր աւելացածներ: Յօգուտ մեր ենթադրութեան խօսում է եւ այն, որ այդպիսով ստացած աճումը` (6623-ից հանած 5000 1623 աւելի' նորմալ է թիւրք կին բնակչութեան համար եւ նոյնպէս աւելի նորմալ է (մեր երկրի համար), այդպիսով ստացած սեռերի թուական յարաբերութիւնը` 1000 տղամարդի վրայ 802 կան, համարեա թէ նոյնքան, որքան եւ հայերի մէջ (1000-ի վրայ 826):

[3]            Իտալիայում 1000 տղամարդի վրայ գալիս են  . . . 995 կին

              Յունաստանում . . . 906

              Հնդկաստանում . . . 954

[4]            2147 սիւննի թիւրքեր չեն մտցուած, որովհետեւ նրանց մասին տեղեկութիւններ պակասում են։

[5]            Միջին թուով մի տարուայ համար։

[6]            Տե՛ս «Բնակչութեան շարժումն», աղիւս.

[7]            Թուերը պակասում են։

[8]            1000 բնակչի վրայ գալիս են ծնունդներ՝ Գերմանիայում 38, 18 (1881-90), Իտալիայում 38, Ֆրանսիայում 26, 6, Մեծ-Բրիտանիայում 35, 4 Բելգիայում 34, 1, Նորվեգիայում 32,

[9]            Գերմանիայում ապօրինի ծնունդները կազմում են բոլոր ծնունդների 8, 8%, Ֆրանսիայում եւ Իտալիայում 6, 3%, Անգլիայում եւ Ուէլսում 5, 5%, Բելգիայում 7, 1%, Շվէյցարիայում 4%։

[10]          Արեւմտեան Աւստրիա 29, 3 (1000-ից մեռնում են), Գերմանիա 26, 8, Իտալիա 30, Շվէյցարիա 23, 5, Ֆրանսիա 22, 4, Ֆինլանդիա 22,

[11]          Թուերը պակասում են։

[12]          Ծնուածների աւելը մեռածների վրայ Գերմանիայում (1000 բնակչի վրայ) հաւասար է 11, 4, Ֆրանսիայում 2, 3, Մեծ-Բրիտանիայում 13, 9, Իտալիայում 9, 2, Շվէյցարիայում 7, 3, Բելգիայում 10, Շվեդիայում 12, 1, Ֆինլանդիայում 7, 1 (1881-90 թուականների համար)։