ՆՇԱՆԱՒՈՐ
ԲԵՐԴԵՐԸ
ՂԶՂԱԼԱ
(ԱՂՋԿԱՅ
ԲԵՐԴ)
Համանուն
գիւղից
դէպի
հիւսիսհարձրանում
է
մի
լեռ,
որի
արեւելեան
մասոււմ
տարածւում
է
մի
ընդարձակ
դաշտավայր,
հիւսիսային
կողմում
հազիւ
մի
վերստ
հեռաւորութեամբ
ղղւում
է
Քարին-կտուր
սարը,
արեւմտեան
կողմում
Մեծ
Նահատակի
եւ
Առաջաքար,
իսկ
հարաւայինում
Փոքր
Նահատակի
եւ
Փլեկի
սարերը,
որոնք
փոքր
ինչ
աւելի
բարձր
են
սրանից:
Այս
սարի
հիւսիսային
եւ
արեւմտեան
կողմերը
ուղղահայեաց
ժայռեր
են,
իսկ
արեւելեան
եւ
հարաւային
կողերը
զառիվայրեր:
Ահա
այս
սարի
վրայ
է
գտնւում
Ղըզղալան:
Նկատելի
է,
որ
մի
հաստ
պարիսպ
եւ
մի
խոր
խրամ
բոլորելիս
են
եղել
այս
սարի
շուրջը:
Լերան
գագաթին
նոյնպէս
նկատւում
է
մի
պարիսպ,
հետեւապէս
կարելի
է
ենթադրել,
որ
միջնաբերդ
էլ
է
եղել:
Բերդի
արեւմտեան
լանջին
կան
երեք
աւազան,
գտնուած
Փողրանքները
ցոյց
են
տալիս,
որ
ջուրը
բերուած
է
եղել
Փլեկի
սարից:
Միջնաբերդի
մէջ
նկատելի
են
ստորերկրեայ
շինութիւններ:
Մի
գիւղացի
ինձ
ցոյց
տուեց
մի
բրոնզեայ
թուր,
որ
գտել
էր
բրդի
ստորոտում
մի
գերեզմանի
միջից:
Ցաւալի
էր,
որ
գիւղացին
թուրը
ոսկեայ
կարծելով`կտոր
կտոր
էր
արել,
մաս
մաս
ծախելու
համար:
ՂԱԼԻՆ-ԽՈՒԹ
Այսպէս
կոչւում
է
այն
սարը,
որ
բարձրանում
է
Կիշու,
Մշկապատի
եւ
Կիւնի
Ճարտարի
միջեւ,
եւ
որ
ունի
3735
ոտ.
բարձրութիւն:
Սրա
հարաւային
եւ
արեւմտեան
կողմերն
անմերձենալի
քերծեր
են,
իսկ
արեւելեան
եւ
հիւսիսային
կողմերում
տարածուած
է
եղել
մի
ամուր
պարիսպ,
թէեւ
առանց
աշտարակների,
որի
միայն
հիմքերն
են
մնացել:
Կան
մի
անի
ջրաւազաններ
եւ
հիւսիսային
պարսպի
ստորոտում
մի
անուշահամ
աղբիւր:
ԲՐԴԱՀՈՆՋԻՆ
ՂԱԼԱ
Ներքին
Թաղավարդի
արեւելեան
կողմում
բոլորովին
առանձնացած
կանգնած
է
3300
ոտնաչափ
բարձրութեան
մի
սար,
որի
արեւելեան,
հարաւային
եւ
արեւմտեան
կողմերն
ահագին
ժայռեր
են,
իսկ
հիւսիսային
կողմը
սաստիկ
զառիվայր:
Այս
կողմում,
ժայռից
ժայռ
ձգւում
է
կրկնապարիսպ,
որի
արտաքինն
ունի
եւ`
աշտարակներ:
Ահա'
այս
է
Բրդահոնջին
կամ
Բրդաունչ
ղալան,
որ
միայն
մի
դուռն
ունի
արեւելեան
կողմից:
Լերան
գագաթին
գտնւում
է
ե՛ւ
մի
միջնաբերդ,
ուր
կան
բնակարանների
հետքեր:
Կան
մի
քանի
այրեր
եւ
ջրի
աւազաններ:
Բերդի
մէջ
ոչ
մի
աղբիւրն
չկայ,
միայն
արեւելեան
ստորոտում
բղխում
է
մի
աղբիւր,
որ
հաւանականօրէն
ջուր
է
մատակարարելիս
եղել
բերդին:
Այժմ
բերդը
ամբողջովին
ծածկուած
է
խիտ
անտառի
մէջ
[1]:
Ե.
Լ.
[1]
Իմ
ճանապարհորդութեանս
ժամանակ
ուղեցոյց
եմ
ունեցել
Գեր.
Մակար
եպ.
Բարխուդարեանի
«Արցախը»,
որ
բաւական
նպաստել
է
ինձ,
մանաւանդ
արձանագրութիւնները
ընդօրինակելիս։