ԸՆՏԱՆԵԱԿԱՆ
ԿԵԱՆՔ
Ընտանիքի
մէջ
ամենից
յարգուածը
մայրն
է:
Մօր
անմիջական
իրաւասութեան
տակ
է
գտնւում
ընտանիքի
ներքին
կառավարութիւնը,
ընտանիքի
ղեկը:
Նա
վերին
աստիճանի
աշխատասէր
է
եւ
գործունեայ,
իւր
անձնական
օրինակով
նա
ազդում
է
ընտանիքի
միւս
անդամների
վրայ:
Մայրը
միաժամանակ
հրամայում
է
հարսներին,
աղջիկներին,
թոռներին
եւ
թէ
հասակն
առած,
ամուսնացած
որդիներին:
Ընտանիքի
մէջ
ոչինչ
ծածուկ
չէ
նրանից.
նրա
սուր
աչքը
տեսնում
է
ամեն
ինչ.
նա
գիտէ
ամէն
մի
գաղտնիք,
բայց
եւ
վերին
աստիճանի
գաղտնապահ
է:
Նա
դէպի
իւր
ամուսինը
շատ
զգոյշ
է
եւ
միմիայն
ամենակարեւորը
տեղեկութիւներն
է
հաղորդում
կամ
նրա
հետ
խորհրդակցում:
Այդ
պատճառով
ընտանիքի
անդամները
իրենց
կարիքները
կամ
սրտի
դարդերը
համարձակ
յայտնում
են
մօրը,
հաստատ
հաւատացած
լինելով,
որ
տան
միւս
անդամները
չեն
իմանալ
այդ:
Հայրը
այստեղ
համարւում
է
մի
հիւր,
կամ
աւելի
լաւ
է
ասել,
մի
մշակ,
որ
աշխատում
է
դրսում,
լցնում
է
տունը
ամէն
տեսակ
բարիքներով,
այդ
բոլոր
յանձնում
է
կնոջը
եւ
հաշիւ
չէ
պահանջում
ընտանիքում
տեղի
ունեցող
ծախսերի
միասին,
հաստատ
հաւատացած
լինելով,
որ
կինը
աւելի
ժլատ
է
քան
ինքը:
Սակայն
հայրը
տան
մէջ
մի
խորհրդաւոր
անձնաւորութիւն
է,
նրա
տան
եղած
ժամանակ
ընտանիքում
տիրում
է
սրբազան
լռութիւն,
հարսերը
ծածկում
են
երեսները,
աղջգերքը
քաշւում
են
մի
անկիւն
եւ
իրենց
բանին
կենում,
ամուսնացած
տղամարդիկ
իսկոյն
հեռացնում
են
իրենցից
զավակներին
որպէս
զի
հայրը
չեսնէ
եւ
նախատի
[1]:
Հօր
ու
մոր
այս
յարգանքը
տեւում
է
մինչեւ
նրանց
ծերութիւնը:
Հետզհետէ
ծերանալով
նրանք
կորցնում
են
եւ
իրենց
դիրքը:
Որդիներն
այլ
եւս
չեն
լսում
ծնողներին:
Հարսները
զողաբ
(խօսքին-խօսք
բերել)
են
տալիս,
շատ
անգամ
ծաղրում
ծիծաղում:
Նոյն
իսկ
ամենաբռնակալ
հայրը
ծերանալով
եւ
ուժից
ընկնելով,
խոնարհվում,
մեղմանում
է
եւ
ակնածում
որդիներից
ու
հարսներից:
Հօրն
ու
մօրը
քիչ
ու
շատ
յարգում
են
այն
ժամանակ,
երբ
երկուսն
էլ
կենդանի
են:
Նրանց
կենդանութեան
ժամանակ
որդիները
կամ
հարսները
ոչմի
դժգոհութեան
նշան
չեն
ցոյց
տալիս:
Իսկ
մէկը
կամ
միւսը
դրանցից
պակասելով,
կարծես
պակասում
է
եւ
կենդանի
մնացածի
յարգանքն
ու
իրաւունքը:
Այս
է
պատճառը,
որ
ծերունիները
յաճախ
կրկնում
են
«Աստուած,
էնքան
մեր
խեզանը
պահիս,
չը
քորանը
ես
մեռնիմ,
հարսին
նան
տղի
ումուդ
չընգնի»:
Կինն
էլ
ասում
է
ամուսնուն.
«Քու
շոքը
ոչ
պըկասի
իմ
գլխան.
թա
չէ
տղերքդ
նան
հարսներդ
ինձ
սաղ
կսլ
կտան»:
Աշխատանքի
անընդունակ
մարդուն
տան
անդամները
հաւասարապէս
ատում
են,
նրա
գոյութիւնը
ձանձրոյթ
է
պատճառում
ամեն
մի
անդամին:
Մանաւանդ
վերջինս
գոյութիւնն
անտանելի
է,
երբ
իրենց
կենդանութեան
ժամանակ
ընտանիքի
անդամներից
մի
ջահիլը
մեռնում
է:
Ամէնքը
կշտամբում
են
ծերունուն,
ամէնքն
էլ
վրան
գոռում
են.
«Քաւթառ
գլխակեր,
էնքան
կըննական
ըս,
որ
լոխչիս
գլխներն
օտիս
ետաւ
գիօրբագիօռ
ընիս»:
Խեղճ
ծերունին
ակամայից
լռում
է
եւ
ոչինչ
չի
պատասխանում,
կարծես
ինքն
էլ
խոստովանւում
է,
շատ
է
ապրել:
Սովորութիւն
կայ,
երբ
այդ
տեսակ
երկարակեաց
մեռնում
է
եւ
եթէ
նրա
մահից
յետոյ
ընտանիքի
անդամներից
մէկն
ու
մէկը
հիւանդանում
է,
գնում
են
մեռած
ծերունու
գերեզմանը
փորում,
գլուխը
մարմնից
բաժանում
եւ
աչքի
մէջ
մի
փայտ
տնկում,
որպէս
զի
հիւանդն
էլ
չմեռնի:
Ասում
են
իբրեւ
թէ
աչքը
տան
վրայ
է
գնացել
եւ
մինչեւ
ընտանիքի
անդամներից
մէկին
չտանի,
չի
հանգստանալ:
Գլուխը
մարմնից
բաժանելով
իբրեւ
թէ
ազատւում
են
այդ
փորձանքից:
Հօր
մահից
յետոյ
ընտանիքի
կառավարութեան
ղեկը
անմիջապէս
անցնում
է
մեծ
որդուն.
եթէ
վերջինս
չունի
ոչ
մի
պակասութիւն
եւ
շատ
փորձուած
է,
իսկ
եթէ
անընդունակ
է
եւ
դիրք
չունի
թէ
տանը
եւ
թէ
հասարակութեան
մէջ,
յաս
դէպքում
կառավարութիւնն
անցնում
է
միւս
եղբայրներից
ամենից
ընդունակի
ձեռքը:
Ընտանիքի
գլուխը
հօր
մահից
յետոյ
համարւում
է
մեծ
որդին,
թէեւ
չունի
այն
լայնածաւալ
իրաւունքները,
ինչ
որ
հայրն
ունէր:
Մեծ
եղբայրը
յարգուած
է
ընտանիքի
անդամներից
հաւասարապէս:
Նա
միմիայն
կատարում
է
թեթեւ
աշխատանքներ
եւ
տարուայ
մեծ
մասը
տանն
է
լինում:
Այնուհետեւ
նա
համարւում
է
հասարակութեան
մի
պատուաւոր
անդամ
(աղսախկալ)
եւ
միջամտում
է
հասարակական
գործերում:
Նա
հագնւում
է
պատշաճաւոր
եւ
մաքուր
եւ
որ
գլխաւորն
է`
շինամէջ
(շնամաչ)
դուրս
գալիս
հագած
պիտի
լինի
կօշիկներ
(չմշկներ),
որից
զրկուած
են
միւս
եղբայրները:
ԱԶԳԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
Տատի
մօրը
ասում
են-Պապունց
այան:
Տատին
»
Տատի
այան,
մեզազի,
նանի:
Մօրր
»
ազի,
աքա,
սիրուն
նան,
կամ
ուղղակի
տալիս
են
անունը:
Հօրեղբօրը
«
Ամի,
պիծ
ամի,
զիզ
ամի:
Հօր
եղբօր
կնոջը
«
Հարս,
աքեր,
հասի:
Մօր
եղբօր
կնոջը
«
Քռակին:
Մօր
եղբօրը
«
Դայի,
քեռի:
Հօրաքրոջը
«
Հաքուր,
աքեր
կամ
տալիս
են
անունը:
Մօրաքրոջը
«
Հաքուր,
աքեր
եւ
անունը
Քրոջը
»
Բաջի,
աքուր
կամ
անունը:
Եղբայրը
եղբօրը
»
Բաբա,
ապա,
ապեր,
օր.
Մակիչ
բաբա,
պիծ
ապա,
մեծ
ապա:
Կնքահօրը
»
Պելի,
խըչաղբեր:
Կնքամօրը
»
Պլակին,
սընամար:
ԽՆԱՄՈՒՆՔ
Կնոջ
հայրը
կոչւում
է-Աներ,
հաներ:
Կնոջ
մայրը
»
Զոքանջ,
զենքուջ:
Ամուսնու
հայրը
»
Պատրոն:
Ամուսնու
մայրը
»
Սկեսուր:
Ամուսնու
եղբայրը
»
Տեգր,
Տագըր:
Ամուսնու
քոյրը
»
Տալ:
Ամուսնու
եղբօր
կինը
կոչւում
է
-Տըգրակին:
Կնոջ
քոյրը
»
Քենի:
Կնոջ
եղբայրը
»
Հընըր
տղայ:
Կնոջ
քրոջ
մարդը
»
Բաջանաղ:
Հարսի
համար
ամուսնու
ազգականները
կոչւում
են
պատրոնենք,
իսկ
փեսայի
համար
հարսի
բարեկամները
աներանք:
Կինը
ամուսնու
մասին
խօսելիս,
սկեսրոջ
առաջ
կոչում
է`
տղադ.
տալին`
քու
ախպէր,
տեգրկնոջ`
քու
տագըր,
իր
ծնողների
առաջ`
փեսադ,
ուրիշների
առաջ`
ինքը,
մեր
մարդը,
մեր
հայը,
մեր
տղամարդը,
Առաքելին
հարը
(որդու
անունով),
Սընամանց
տղան
(ազգանունով),
իմ
տարը
եւ
այլն,
իրեն
կոչում
է
ադա:
Ամուսինը
կնոջը
կոչում
է,
իր
ծնողների
առաջ`
հարսը,
կամ
ծագումով,
օր.
Բըղդըսարէն
թոռնը,
Գեւուն
աղջիկը:
Աներոջ
մօտ`
աղջիկդ,
օտարների
առաջ`
մեր
խիզանը,
մեր
տանըցին,
կողոկիցս
այս
ինչի
թոռը
կամ
աղջիկը,
կնոջը`
ախչի:
Ընդհանրապէս
Վարանդայում
գերդաստանները
բազմանդամ
չեն:
Շատ
հազիւ
է
պատահում,
որ
մի
քանի
եղբայրներ
երկար
ժամանակ
միեւնոյն
յարկի
տակ
միասին
ապրեն:
Եղբայրները
ամուսնանալուց
կարճ
ժամանակ
յետոյ
բաժանւում,
նոր
գերդաստուն
են
կազմում:
Ծնողները
ապրում
են
կամ
ամուրի
կամ
նոր
ամուսնացած
որդու
մօտ:
Բազմանդամ
են
լինում
միմիայն
երկրագործութեամբ
պարապող
ընտանիքները
եւ
սա
էլ
ունի
իւր
յարգելի
պատճառը:
Երկրագործութեամբ
պարապելու
համար
հարկաւոր
են
շատ
աշխատաւոր
ձեռքեր,
ուստի
եղբայրները
ստիպուած
ապրում
են
անբաժան:
Բաժանուելու
գլխաւոր
պատճառը
տեգրկնիկներն
են
լինում:
Վերջիններս
ապրում
են
միմեանց
հետ
շատ
անհաշտ.
օր
չի
լինիլ,
որ
մի
որեւ
է
պատճառով
երկու
տեգրկնիկ
միմեանց
հետ
չկռուեն,
մանաւանդ
վերջիններիս
մէջ
շատ
զարգացած
է
նախանձը,
այսպէս
օրինակ
ասում
են.
«տեգրակինը
տեգրակընկան
օձին
ծակին
կօզի»,
այսինքն
չի
ուզենալ,
որ
նա
բաղդաւոր
եւ
ուրախ
ապրի,
այլ
միշտ
նեղութեան
եւ
թշուառութեան
մէջ:
Բազմաթիւ
օրինակներից
առաջ
բերենք
ժողովրդական
մի
ասացուածք,
որը
շատ
պարզ
բնորոշում
է
ընտանիքի
անդամների
միմեանց
հետ
ունեցած
յարաբերութեան
չափը:
Պատմում
են,
իբրեւ
թէ
մի
հարս
հիւանդ
ժամանակ
աղերսական
ձայնով
դիմում
է
ընտանիքի
անդամներին
եւ
մի
գդալ
ջուր
ուզում`
ասելով.
Սկեսուր,
սկեսուր,
սկսրհան
Սերտս
էրեց
մի
գդօլ
ջուր.
Պատրոն,
պատրոն ,
պտրհան
(պահարան)
Սերտս
էրեց
մի
գդօլ
ջուր.
Տալիկ,
տալիկ,
սեւ
սալիկ
Սերտս
էրեց
մի
գդօլ
ջուր.
Տեգրակին,
տեգրակին,
օձին
ծակին
Սերտս
էրեց
մի
գդօլ
ջուր.
Նշանած,
նշանած,
Ըստծու
խըզըհանած
Սերտս
էրեց
մի
գդօլ
ջուր:
Սակայն
այնքան
քարեսիրտ
եի
լինում,
որ
ոչ
մէկը
դրանցից
ջուր
չի
տալիս
իրեն
մինչեւ
ամուսինը
գալիս
է
եւ
հիւանդը
դիմում
են
նրան
ու
ջուր
խնդրում:
Ամուսինը
տալիս
է
ջուրը
եւ
նա
խմելուն
պէս
մեռնում
է:
Այստեղից
երեւում
է,
որ
ընտանիքի
մէջ
ամենից
սիրելին
իր
ամուսինն
է:
Յաճախ
սկեսրոջ
եւ
հարսերի
մէջ
կռիւներ
են
պատահում,
որ
շատ
անգամ
տուր
ու
դմբոցով
է
վերջանում:
Կռուի
պատճառները
լինում
են.
Ա.
Երբ
սկնսուրը
մի
հարսին
աւելի
է
սիրում,
յարգում
եւ
պաշտպանում
քան
միւսին:
Բ.
Երբ
մի
թոռան
սիրում
է
աւելի
քան
միւսին,
մայրական
խնամք
է
տանում,
լաւ
հագցնում
է
եւ
իր(ազիզ
բալա),
այսինքն
միակ
սիրելի
որդի
է
կոչում:
Միւս
մայրերը
նախանձում
եւ
սկեսրոջ
հետ
կռւում
են:
Գ.
Երբ
մի
հարս
շատ
առջիկ
է
բերում:
Այս
դէպքում
ոչ
թէ
միայն
սկեսուրն
է
հարսի
հետ
կռւում
եւ
նրան
սկսում
ատել,
այլեւ
ընտանիքի
միւս
անդամները,
մինչեւ
անգամ
իւր
ամուսինը
սկսում
են
վատ
աչքով
նայել
նրան
եւ
կծու
խոսքերով
սիրտը
խոցոտել:
Սկեսուրն
անտանելի
հայհոյանքներ,
անէծք
է
թափում
հարսի
գլխին.
«Քու
հօր
տօնը
պրիշակ
մնայ,
խօխէս
տօնը
քանդըլական
ը՞ս»:
Աչքալոյս,
կերուխում,
կնունքի
խնջոյք
տեղի
չեն
ունենում
այս
դէպքում:
Բարեկամները,
աչքալոյսի
փոխարէն,
մխիթարում
են
ծնողներին.
«Աստուծ
ձեզ
պահի,
վնաս
չօնի,
եկող
տարի
էլ
մի
ղոչ
տղայ
կը
բերիս»:
Խեղճ
կինը
կարծես
մահուան
ոճիր
գործած,
լսում
է
իւր
դատավճիռը
եւ
լռութեամբ
տանում
ընդհանուրի
այդ
նախատինքը:
Վարանդայում
աղջիկ
բերելը
մի
դժբաղդութիւն
է
համարւում:
Շատ
դէպքեր
են
պատահել,
որ
մի
քանի
աղջիկ
բերող
կնոջ
դուրս
են
արել
տանից:
Աղջիկը
ծնուած
օրից
մինչեւ
իր
մահը
ծնողների
համար
մի
ծանր
բեռ,
մի
մեծ
հոգս
է
մանաւանդ
աղքատ
ընտանիքների
համար.
պատահում
է,
որ
աղջկերքը
սնանկացնում
եւ
վերջին
չքաւորութեան
մէջ
են
ձգում
իրենց
ծնողներին:
Ծնողները
ստիպուած
են
աղջիկների
լաւ
հագցնել
եւ
հագուստի
վրայից
կախել
արծաթէ
կամ
ոսկէ
դրամներ
ամենաքիչը
20-30
ր.
արժողութեամբ,
այդ
դրամներից
աղջիկը
պսակուելիս
տանում
է
իւր
հետ:
Վարանդայում
աղջիկը
շատ
վաղ
է
նշանւում,
համարեա
5-6
տարեկան
հասակում
շատերին
նոյն
իսկ
օրօրոցում
են
նշան
դնում
(օրօրոցը
խազում):
Նշանաց
մնում
են
6-7
երբեմն
աւել
տարիներ:
Այսքան
երկար
ժամանակամիջոցում
երկու
կողմի
խնամիները
միմեանց
հետ
բարեկամութիւն
են
անում,
փոխադարձաբար
միմեանց
հիւրասիրելով
եւ
օգնելով:
Բայց
ծանրուըիւնը
ընկած
է
աւելի
աղջկայ
ծնողների
վրայ:
Աղջկայ
ծնողները
յաճախ
հրաւիրում
եւ
հիւրասիրում
են
փեսայի
ծնողներին
կամ
բարեկամներին:
Ամէն
նշանաւոր
տօն
օր
ստիպուած
«խօնչա»
են
ուղարկում
խնամոնց
տուն,
որը
բաղկացած
է
լինում
գլխաւորապէս
գաթայից,
հալուայից,
հաւերից,
մեղրից,
գինուց,
արաղից
եւ
այլն,
արժողութեամբ
1-3
րուբլի:
Խնամոնց
կողմի
բարեկամներից
եթէ
մեկը
պսակուելու
լինի,
աղջկայ
տէրը
պէտք
է
«խօնչա»
տանի,
«խալաթ»
տայ
եւ
հարսանիքի
ժամանակ
«կանչ»
(դրամական
նպաստ)
անի:
Այս
բոլորը
մօտաւորապէս
արժենում
է
10-15
ր. :
Բացի
դրանից
աղջկայ
տէրը
օգնում
է
իւր
խնամուն
վարելու,
ցանելու,
հնձելու,
կալսելու
եւ
այլ
ժամանակ.
իսկ
կանայք
բուրդ
գզելու,
մանելու,
գործելու
կամ
թէ
թութ
թափելու,
արտը
քաղհանելու
ժամանակ
առանց
վարձատրութեան
հաւասար
աշխատում
են
խնամոնց
հետ:
Այսքանը
մինչեւ
հարսանիքն
է:
Հարսանիքի
ժամանակ
աղջկայ
ծնողները
բաւականին
ծախք
են
անում,
լաւ
բաժինք
եւ
փեսային
արծաթէ
գօտր
խալաթ
են
տալիս,
իսկ
փոխարենը
շատ
չնչին
կանչ
են
վերցնում:
Վերեւ
յիշածներիցս
պարզ
երեւում
է,
թէ
որքան
ահագին
ծախք
են
անում
ծնողները
եւ
այդ
բոլորը
դէռ
մեկի
համար.
իսկ
եթէ
ենթադրենք
թէ
մէկի
փոխարեն
մի
քանիսն
են,
այն
ժամանակ
երեւակայելի
է
ծնողների
դրութիւնը:
Պատահում
է,
որ
միաժամանակ
նշան
են
դնում
մէկ,
երկու
եւ
երբեմն
երեք
աղջկայ
եւ
ծնողները
ստիպուած
են
լինում
երեք
տան
հետ
բարեկամութիւն
անել:
Այս
է
պատճառը,
որ
Վարանդայում
աղջիկ
բերելը
տնաքանդութիւն
է
համարւում
եւ
յաճախ
կռիւների
պատճառ
դառնում:
Ընդհակառակը,
երբ
հարսը
տղայ
է
բերում,
ամբողջ
ընտանիքում
ցնծութիւն
եւ
ուրախութիւն
է
կատարւում,
տեղի
են
ունենում
աչքալուսէք,
խնջոյք,
կերուխում:
Տղաբեր
հարսին
զանազան
խալաթներ
են
տալիս.
«Մէջքդ
կանաչ
կենայ»
կրկնում
է
ամեն
մի
եկող:
Սկեսուրը
տղաբեր
հարսին
խնամում
է
եւ
լաւ
կերակրում:
Սկսրոջ
այդ
վարմունքը
միւս
հարսերի
նաքանձը
շարժում
է
եւ
կռուի
պատճառ
է
դառնում:
Դ.
Չբերութեան
պատճառով
եւս
կռիւներ
են
ծագում
հարսի
եւ
սկեսրոջ
մէջ:
Երբ
հարսը
չբերք
է,
սկեսուրը
այս
դէպքում
աւելի
չարանում
եւ
շարունակ
անիծում
է:
«Ծոխդ
կտրէ
հունց
վէր
իմ
խօխէն
ծոխը
կտրեցիր,
ա՜յ
չոր
տառեխ»:
Անէծքը
դեռ
բաւական
չէ,
երբեմն
էլ
հարսին
դուրս
են
անում
տնից:,
փոխարենը
ուրիշ
հարս
կամ
աղջիկ
բերում,
կամ
թէ
խղճում
են
եւ
չեն
ուզում
տանից
դուրս
անել,
միայն
երկրորդ
կին
են
բերում,
որպէս
զի
երեխայ
բերի
եւ
որդին
անժառանգ
չմնայ
[2]:
Երկրորդ
կնոջ
երեւան
գալը
պատճառ
է
դառնում
կռիւների
ու
տուրուդմբոցի,
որ
տեղի
է
ունենում
ապօրինի
եւ
հարազատ
կնոջ
միջեւ,
կամ
թէ
սկեսրոջ
հետ:
Վերջինս
աւելի
պատւում,
մեծարում
է
ապօրինի
հարսին
եւ
ընդհակառակը
հարազատ
հարսից
միշտ
գանգատւում
է
որդուն:
Այստեղից
յառաջանում
է
անվերջ
կռիւներ
եւ
երկպառակութիւններ:
Հարազատ
կինը
այլեւս
չկարողանալով
տանել
այդքան
զրկանք
ու
նախատինք,
թողնում
ու
հեռանում
է:
Ե.
Հարսի
ծածուկ
մի
տեղ
գնալը
կամ
մի
բան
ուտալը,
իւր
պարտականութեան
մէջ
ճշտապահ
չլինելը
կամ
վերջապէս
օտար
մարդու
հետ
խօսելը
կռիւների
պատճառ
են
դառնում:
Սկեսուրը
հարսի
հետ
կռուելիս
անտանելի
հայհոյանքներ
է
թափում,
գլխաւորապէս
ծնողների
հասցէին,
օր.
«Քու
հար
շոն
դառնայ».
«Քա
մօր
մարդը
մեռնի»:
Հարսը
լսում
է
այդ
բոլորը
եւ
համբերում,
նա
ոչ
մի
դժգոհութեան
նշան
ցոյց
չի
տալիս,
մանավանդ
երբ
նորահարս
է:
Մի
քանի
տարուայ
հարսը
այդ
տեսակ
դէպքում
կամ
քթի
տակին
փնթփնթում
է
եւ
դրանով
արտահայտում
իւր
դժգոհութիւնը
կամ
ուղղակի
պատասխանը
դարձնում
է
եւ
սկեսրոջ
հայհոյում:
Ընդհանրապէս
հարսերը
շատ
ամօթխած
եւ
համբերատար
են
լինում:
Սկեսրոջ
անտանելի
վարմունքը,
զրկանքը,
անէծքն
ու
ծեծը
հարսը
լռելեայն
տանում
է
եւ
ոչնչով
չի
փոխարինում,
միայն,
ինչպէս
ասում
են,
«դանակը
ոսկռին»
հասցնելուց
յետոյ,
այլ
եւս
չի
համբերում
եւ
«ջողաբ»
է
տալիս:
Պատճառ
որ
Վարանդայում
աղջիկը
շատ
շուտ
են
մարդու
տալիս:
13
տարեկան
հասակում
ամուսնանալը
սովորական
երեւոյթ
է
այստեղ:
Մատաղ
հասակում
աղջիկը
զրկուելով
ծնողների
խնամակալութիւնից
եւ
ընկնելով
իրեն
բոլորովին
անծանօթ
մի
ընտանիք:
կորցնում
է
իւր
ազատութիւնը
եւ
համարձակութիւնը:
Նա
դատապարտւում
է
լռութեան
եւ
անվերջ
համբերութեան:
Սկեսուրը
հայհոյում
է,
մազերը
քաշում,
մինչեւ
անգամ
ծեծում,
հարսը
համբերում
է
եւ
չի
համարձակւում
ամուսնուն
գանգատուել,
իսկ
եթէ
փորձում
է
գանգատուել ,
փոխարէնը
կամ
հայհոյանք
եւ
կամ
ծեծ
է
ստանում:
Մինչեւ
անգամ,
երբ
աղջիկը
յուսահատուած
դիմում
է
իւր
վիճակի
մասին
գանգատւում,
վերջիններս
ոչ
միայն
չեն
ուզում
լսել
նրա
գանգատը,
այլեւ
նախատելով
յետ
են
ուղարկում
սկեսրանց
տուն,
առարկելով,
թէ
հարսը
պէտք
է
համբերէ:
Հարսը
բացի
տեկրկնիկների
եւ
տալերի
հետ
խօսելուց,
ուրիշների
հետ
երկար
ժամանակ
անխօս
է
մնում:
Սկեսուրի
հետ
չի
խոսում
մինչեւ
երեխայ
բերելը
[3]:
Կեսրարի
հատ
միչեւ
մահը,
իսկ
եթէ
սա
ցանկանում
է,
որ
հարսը
իւր
հետ
խօսի,
մի
ընծայ
է
տալիս
եւ
հետը
խօսեցնում,
բայց
դա
լինում
է
այն
ժամանակ,
երբ
հարսը
տղային
կամ
աղջկան
պսակում
է:
Տեգրի
հետ
մնում
է
անխօս
մինչեւ
10
տարի
եւ
խօսում
է
միմիայն
տեգրի
հաճութեամբ.
կնքահօր
հետ
մինչեւ
մահը,
կնքահօր
կողմի
բարեկամներից
ամենափոքր
երեխայի
հետ
նոյն
իսկ
անխօս
է
մնում:
Գերդաստանի
մէջ
ամենից
շատ
կռւում
են
տեգրկնիկները:
Կռիւը
ծագում
է
հետեւեալ
պատճառներից.
Երբ
մեկը
իւր
երեխայի
համար
նոր
հագուստ
է
կարում,
միւսը
ոչ,
մանաւանդ
երբ
հարսներից
մեկը
երեխայ
չի
ունենում
եւ
պահանջում
է,
որ
նոր
կտորից
իրեն
եւս
բաջին
տան:
Երբ
լուացքի
ժամանակ
մէկը
շատ
լուացք
է
անում,
իսկ
միւսը`
քիչ:
Երբ
մէկը
ճակատին
ոսկէ
դրամներ
է
շարում,
միւսը
ոչ:
Երբ
տեգրկնիկը
ծածուկ
մի
բան
է
կատարում
եւ
միւսները
յայտնում
են
իրենց
ծնողներին:
Երբ
մէկի
օժիտը
շատ
են
բանեցնում,
միւսինը
քիչ:
Երբ
մէկն
ունենում
է
մի
կամ
մի
քանի
փեսայ
եւ
նրանց
ծածուկ
ուտեցնում,
խմեցնում
է:
Երբ
մէկի
ամուսինը
ծածուկ
սիրում
է
տեգրկնիկներից
մէկին
եւ
ինքն
իմանում
է:
Կռուելու
ժամանակ
միմեանց
հայհոյում
են.
«Պոչերդ
կտորիմ».
«Ծամերդ
տըխտակին
սանրիմ».
«Աչքդ
հըրթըլուսին
մնայ,
ետքդ
ճըլկուորին
փոսին».
«Ծծերաւդ
չանգալ
ընկնիս».
«Քանց
ջուր
շատ
քըրքար
կեաս».
«Մին
ծըկիս,
հըզեր
փքիս».
«Հանց
օրի
կեաս,
օրին
ծննդկանը
թըմաշա
կեայ»:
Ամուսինների
մէջ
եւս
կռիւներ
են
պատահում,
բայց
ոչ
այնքան
ստէպ,
սակայն
նոյն
ծեծը,
նոյն
կռիւը,
նոյն
հայհոյանքը
տեղի
է
ունենում
եւ
այստեղ:
Առաւելապէս
կռւում
են.
Երբ
կինը
ծածուկ
սիրած
է
ունենում
եւ
ամուսինն
իմանում
է:
Երբ
սկեսրոջ
հետ
«եօլա»
չի
գնում
եւ
սա
գանգատւում
է
որդուն:
Երբ
աղջկայ
ծնողները
խոստացած
օժիտը
չեն
տալիս
կամ
ձգձգում
են:
Երբ
ամուսինը
օտարութիւնից
դառնալով
իմանում
է,
որ
կինն
իրեն
դաւաճանել
է:
Երբ
մարդն
ուզում
է
կնոջ
բերած
գորգը
կամ
կարպետը
ծախել
եւ
պարտքը
տալ,
կինը
հակառակում
է
եւ
թոյլ
չի
տալիս:
Երբ
ընտանիքի
միւս
անդամները
շատ
են
վիրաւորում
եւ
վշտացնում
կնոջը
եւ
վերջինս
մի
քանի
անգամ
գանգատւում
է
ամուսնուն
եւ
բաւականութիւն
չստանալով
թողնում,
գնում
է
հօրանց
տուն:
Ամուսսինը
գնում
է
մի
կերպ
համոզելու
եւ
տուն
բերելու,
կինը
դիմադարձութիւն
է
անում
եւ
չի
համաձայնւում,
այստեղ
ամուսինը
դիմում
է
ծեծի
եւ
բռնութեամբ
տուն
բերում:
Աշխատանքն
ընդհանրապէս
ընտանիքի
անդամների
մէջ
չէ
բաժանուած:
Բուրդ
գզել,
մանել,
գորգ
ու
կարպետ
գործել,
այս
եւ
սոյնանման
գործեր
կատարում
են
միասին
եւ
ոչ
ոքի
մասը
որոշուած
չէ:
Որոշուած
են
միմիայն
հետեւեալ
աշխատութիւնները.
Կերակուր
եփելը
եւ
հաց
թխելը
սկեսրոջ
պարտքն
է.
տուն
աւլելն
ու
ջուր
բերելը
աղջիկն
է
կատարում,
տղամարդկանց
գլուխն
ու
ոտները
լուանում
է
հարսներից
փոքրագոյնը,
իսկ
կով
կթել,
խնոցի
հարել,
խմոր
հունցել
եւ
այլ
նման
գործեր
կատարում
են
միւս
հարսերը:
Բայց
վարանդացի
կնոջ
գործունէութիւնը
դրանով
չի
վերջանում:
Բացի
տնային
գործերը
կատարելուց
նա
օգնում
է
նաեւ
իւր
տղամարդին
դաշտումը:
Գիւղացի
կինը
աշխատանքի
տեսակէտից
ոչնչով
յետ
չէ
մնացել
իւր
ամուսնուց:
Նա
կատարեալ
տնտես
է
տան
եւ
ժրաջան
մշատ
դաշտում:
Տան
աշխատանքը
վերջացնելուց
յետոյ,
նա
շտապում
է
դաշտը:
Պէտք
է
տեսնել,
թէ
ինչպէս
նա
մանգաղը
ձեռին
հնձում
է
արտը
եւ
խուրձեր
կապում,
խուրձերը
կրում
կալը,
աշան
անում,
կալը
կալսում,
թեղում,
ցորենը
շուատում,
ջրաղաց
տանում,
ալիւր
պատրաստում:
Արտը
քաղհանում,
խոտը
հարում,
չորացնում
եւ
դիզում:
Այչ
չեռ
բաւական
չէ,
այգում
եւս
թութ
թափելիս
կամ
խաղող
քաղելիս
հաւասար
աշխատում
ղ
իւր
ամուսնու
հետ:
Մինչեւ
անգամ
անտառ
է
գնում
փայտ
բերում,
պտուղներ
ժողովում:
Ահագին
դագանակը
ուսին
տաւարը
կամ
ոչխարը
պահում:
Մի
խօսքով
կինը
գիւղացու
համար
իւր
անբաժան
ընկերը,
իւր
աջ
կուռն
է:
Նա
մինչեւ
անգամ
կռուի
ժամանակ
ահագին
դագանակը
ձեռին
պաշտպանում
է
իւր
ամուսնուն:
Դաշտային
աշխատանքն
երբեք
չի
խանգարում
գիւղացի
կնոջ
իւր
տնազին
գործերը
կատարելու:
Նա
այդ
բոլոր
գործերի
համար
ժամանակ
է
գտնում:
Ուշ
գիշերը,
մինչդեռ
ամէնքն
օրուայ
աշխատանքից
յոգնած
հանգիստ
են
առնում,
կինը
նստած
ճրագի
աղօտ
լոյսի
տակ
կամ
տղամարդի
պատռոտած
շորերն
են
կարկատում,
կամ
երեխաների
համար
գուլպայ
գործում,
պատռածը
կարում,
կեղտոտ
շորերը
լուանում,
մաքրում:
Եթէ
ժամերով
որոշելու
լինինք
նրա
աշխատութեան
չափը,
կարելի
է
ասել,
որ
նա
ամառը
բանում
է
օրեկան
18
ժամ,
եւ
հանգստանում
է
միմիայն
6
ժամ:
Գիւղացի
կինը
մինչեւ
անգամ
չի
հանգստանում
կիրակէ
եւ
տօն
օրերը:
Սակայն
այդ
բոլոր
աշխատանքը
նա
կատարում
է
առանց
յոգնելու,
անռանց
մի
փոքր
տրտունջ
յայտնելու:
Նա
գիտէ,
որ
իւր
ամուսինն
այդքան
աշխատութիւնը
միայնակ
չի
կարող
կատարել,
ուստի
օգնութեան
է
հասնում
եւ
ո՞վ
կարող
է
ասել,
թէ
դա
մի
թոյլ
արարած,
մի
քնքոյշ
կին
է:
Ամառը
մարդու
չափ
աշխատում
է,
ձմեռը
գորգ
ու
կապերտ
(որ
շատ
տարածուած
է
գաւառիս
բնակիչների
մէջ)
է
գործում,
վաճառում,
հարկ
ու
բեգառը
վճարում,
տան
կարիքները
հոգում:
Այսքան
մեծ
է
վարանդացի
կնոջ
կոչումը
եւ
աշխատանքը,
բայց
եւ
այնպէս
ոչ
մէկը
չի
գանգատւում,
այլ
կատարում
են
միասին
եւ
սիրով:
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Բարոյականութիւնը
հետզհետէ
ընկնում
է
այս
գաւառում:
Այժմ
շատ
գիւղերում,
համարեա
առանց
բացատրութեան,
բոյն
է
դրել
այդ
վարակիչ
ախտը
եւ
հետզհետէ
տարածւում
է
շրջակայ
բնակիչների
մէջ:
Վարանդան,
որ
սրանից
տասնեակ
տարի
առաջ
ներկայացնում
էր
մի
կուսական
երկիր,
ուր
թագաւորում
էր
բարոյականութիւնն
ու
անարատ
սէրը,
այժմ
նահապետական
այդ
պարզ
ժողովուրդը
սկսել
է
արդէն
անբարոյականանալ:
Վարանդացի
կինը,
որ
գիտէր
հաշտուիլ
ամեն
տեսակ
դառն
պայմանների
հետ
եւ
բացի
իւր
ամուսնուց
ուրիշին
չէր
ճանաչում,
այժմ
սիրում
է
պճնուիլ
եւ
ջահելներին
դուր
գալ:
Անբարոյականութիւնը
տարածուած
է
գլխաւորապէս
Թաղավարդ,
Աւետարանոց
(Չանախչի),
Թաղլար,
Գիշի,
Ճարտար,
Քաթուկ
եւ
Նախիջեւանիկ
գիւղերում:
Անբարոյականութեան
տարածման
գլխաւոր
պատճառները
կարելի
է
համարել,
նախ`
պանդխտութիւնը,
որ
սաստիկ
տարածուած
է
գաւառիս
բնակիչների
մէջ:
Գլխաւորապէէս
պանդխտում
են
Բագու,
Ղազախ,
Պետրովսկ
եւ
Անդրկասպեան
երկրները:
Վարանդացուն
տակաւին
նոր
ծանօթ
այդ
երկրները,
մանաւանդ
Բագուն
իւր
նաւթահորերով
գրաւել
եւ
գերել
է
իրեն:
Օտար
երկրների
հարստութիւնից
շլացած,
վարանդացին
ծախում
է
իւր
եզն
ու
գոմէշը,
այգին
ու
արտը
եւ
դիմում
հարստութեան
ու
ախտեր
այդ
բոյները:
Տարիներով
նա
քաշքաշւում
է
այդտեղ,
երեսի
վրայ
թողնելով
ջահիլ
կնոջն
ու
երեխաներին:
Նա
գրնււում
օ
թտար
աշխարհի
զեղխ
կեանքով,
ընկնում
է
այդ
հոսանքի
մէջ
եւ
վերջ
ի
վերջոյ
կամ
կուլ
է
գնում,
կամ
թէ
չոր
կմախք
դարձած
ու
զանազան
ախտերով
վարակուած
տուն
դառնում:
Խեղճ
կինը
տարիներով
սպասում
է
իւր
ամուսնու
վերադարձին,
համբերութեամբ
տանում
է
ամէն
տեսակ
զրկանք,
նա
քամում
է
դառնութեան
բաժակը
մինչեւ
վերջին
կաթիլը,
միայնթէ
չի
ուզում
դավաճանել
իւր
ամուսնուն,
նրան,
որի
հետ
կապել
ղ
իւր
բաղդը,
իւր
պատիւն
ու
կեանքը:
Սակայն
բնութեան
այս
թոյլ
արարածը
երկար
չի
կարողանում
դիմանալ:
Շարունակ
լուրեր
է
լսում,
իբր
թէ
իւր
ամուսինը
օտար
կին
է
պահում
եւ
մտադիր
չէ
տուն
դառնալու,
կաո
թէ
թղթախաղով
եւ
արբեցողութեամբ
վատնում
է
իւր
վերջին
կոպէկը:
Այդ
տեսակ
աննպաստ
լուրերը,
ամուսնու
անտարբերութիւնը
դէպի
իւր
ընտանիքը,
քաղցը
եւ
վերջապէս
կրքերը
դուրս
են
հանում
կնոջ
իւր
առագաստից
եւ
ձգում
փողոց:
Անօգնական
կինը
որոնում
է
իւր
բաղդը
առաջին
հանդիպած
մարդու
մէջ
եւ
ակամայից
զոհւում:
Բ.
Երկրի
դիրքը:
Առհասարակ
նկատուած
է,
որ
այգեշատ
տեղերում
շատ
է
տարածուած
անբարոյականութիւնը:
Գ.
Գործարանները:
Սա
կարելի
է
համարել
անբարոյականութեան
բուն
աղբիւրը:
Վարանդայի
շատ
գիւղերում
կան
մետաքսիգործարաններ,
ուր
տղայ
եւ
աղջիկ
թուով
մօտ
100
բանում
են
միասին:
Հսկողութիւնն
այստեղ
շատ
թոյլ
է,
մանաւանդ,
որ
գործակատարները
նոյնպէս
ջահէլ
եւ
ամուրի
երիտասարդներ
են
լինում:
Ազատ
ծնողների
հսկողութւնից`
աղջիկները
ասում,
խօսում
եւ
կատակներ
են
անում
տղաների
հետ
եւ
հետեւանքն
այն
է
լինում,
որ
ճարպիկ
տղաները
շատ
հեշտութեամբ
կարողանում
են
մոլորեցնել
աղջիկներին:
Գործարանն
ունի
մի
առանձին
բաժանմունք,
որտեղ
բանում
են
միմիայն
պառաւ
կանայք.
այդ
պռաւները
նոյնպէս
մեծ
դեր
են
խաղում
աղջիկների
մոլորեցնելու`
միջնորդի
դեր
կատարելով:
Դ.
Ներկարարները,
որոնց
խանութը
կանայք
ազատ
մուտք
են
գործում:
Ե.
Մանրավաճառները,
որոնք
շարունակ
տնէ-
տուն
շրջում
են
եւ
առեւտուր
անում,
գլխաւորապէս
կանանց
հետ:
Զ.
Տատմայրները,
որոնք
միջնորդի
դեր
են
խաղում
եւ
շատ
անգամ
մոլորեցնում
կանանց:
Է.
Տեղային
երաժիշտները:
Ը.
Զօրքը:
Կանայք
եւս
նպաստում
են
անբարոյականութեան
տարածման:
Վարանդայում
գլխաւորապէս
ջահել
աղջիկներին
ամուսնացնում
են
հասակն
առած
մարդու
հետ
եւ
երբ
կինը
հասնում
եւ
իւր
արբունքին,
մարդն
արդէն
ծերացած
է
լինում
եւ
սա
պատճառ
է
լինում
կնոջ
շեղուելու
ճանապարհից
եւ
սիրելու
աւելի
ջահելներին:
Գիւղի
ջահելները
զանազան
միջոցներով
աշխատում
են
գեղեցիկ
հարսներին
ձեռք
ձգել,
մանաւանդ
երբ
վերջիններիս
ամուսինները
բացակայում
են
գիւղից:
Ջահելները
մի
տեսակ
պարծանք
եւ
քաջութիւն
են
համարում,
որ
կարողացան
այս
ինչ
կնոջն
որսալ,
նոյն
իսկ
պարծանքով
պատմում
են
իրենց
շրջանում:
Եթէ
տղամարդն
ուզում
է
մի
հարսի
ձեռք
ձգել,
մի
առանձին
տեղ
հանդիպելիս
աչքով
է
անում
[4]:
Եթէ
կինը
նոյնպիսի
նշանով
պատասխանում
է,
նշանակում
է
համաձայն
է,
եւ
այնուհետեւ
որոշում
են
տեսակցութեան
տեղը
եւ
ժամանակը:
Պատահում
է,
որ
կինն
է
մոլորեցնում
տղամարդին,
այս
դէպքում
կինը
նրան
ծաղրում,
զանազան
ակնարկներ
է
անում,
հայհոյում
է,
կամ
տեսնելիս
ճմլկոտում
է
եւ
կամ
թուելով
տղամարդի
զանազան
պակասութիւները,
նրան
բարկացնում
է:
Այս
տեսակ
միջոցներով
կինը
յայտնում
է
իւր
ցանկութիւնը,
եթէ
տղամարդին
դուր
է
գալիս`
առիթ
է
տալիս
շարունակելու
եւ
խօսակցութիւնը
հետզհետէ
փոխւում
է
սիրային
ակնարկների
եւ
ապա
որոշում
են
տեսակցութեան
տեղը:
Իսկ
եթէ
տղամարդին
դուր
չէ
գալիս
կնոջ
ակնարկները,
մի
սուր
նկատողութեամբ
վերջ
է
տալիս
խօսակցութեանն
եւ
հեռանում:
Տեսակցութեան
տեղերը
լինում
են
գետերը,
ուր
կանայք
գնում
են
լուացք
անելու
եւ
երկու
սիրահարներ
նշանակած
տեղը
միմեանց
հետ
տեսակցում
են:
Անտառները`
ուր
տղամարդիկ
եւ
կանայք
գնում
են
պտուղներ
ժողովելու:
Ուխտատեղիները,
ուր
մի
քանի
ընտանիք
գիշերում
են
մի
վրանի
տակ:
Արտերը,
ուր
գնում
են
քաղհանելու:
Ջրաղացներ:
Տները:
Այրի
կամ
ամուսինն
օտարութիւն
գնացած
կանայք
սիրածի
հետ
շատ
անգամ
տեսակցութիւն
են
ունենում
հէնց
իրենց
տներում,
երբ
արգալք
չկայ:
Սիրահարական
դէպքեր
Վարանդայում
հազիւ
են
պատահում:
Գլխաւորապէս
սիրահարութիւններ
տեղի
են
ունենում
քիչ
ու
շատ
հոգսերից
ազատ
երիտասարդների
եւ
հասակն
առած
աղջիկների
մէջ:
Երկու
սիրահարներ
իրենց
սէրը
թագցնում
են
ամէնքից,
նոյն
իսկ
իրենց
ծնողներից,
որովհետեւ
դէպի
այդ
տեսակները
ժողովուրդը
զզուանքով
է
վերաբերւում
եւ
երես
առած
են
անուանում:
Այդ
է
պատճառը,
որ
շատ
անգամ
այդ
տեսակ
սիրահարութեան
վերջը
եղերական
է
լինում:
Պատճառ`
ծնողները
բոլորովին
անտեղեակ
իրենց
աղջկայ
կամ
տղայի
սիրահարութիւնից`
նշանում
են
իրենց
ցանկացած
անձնաւորութեան
հետ:
Որդիները
չեն
համարձակւում
իրենց
սիրտը
բանալ
ծնողների
առաջ
եւ
երբ
տեսնում
են
այլ
եւս
հնար
չկայ
ազատուելու
կամ
ինքնասպանութիւն
են
գործում
կամ
թէ
ծածուկ
փախչում
են
սիրածի
հետ:
Սիրահարական
դէպքերի
յաճախ
չկրկնուելու
պատճառը
կարելի
է
համարել
նախ
այն,
որ
Վարանդայում
աղջկերքն
ամուսնացնում
են
վաղ:
Ամուսնացող
աղջիկների
ամենամեծ
տոկոսը
կազմում
է
13
տարիքը,
իսկ
նշան
դնում
են,
ինչպէս
վերեւ
յիշեցի,
աւելի
վաղ
6-7
տարեկանում:
Պարզ
է,
որ
12
տարեկան
աղջիկը
տակաւին
տեղեկութիւն
չունի
կեանքից
եւ
չգիտի
թէ
ի՞նչ
է
սէրը,
ուստի
հեռու
է
նրա
մտքից
եւ
սիրահարութիւնը:
Տղամարդիկ
եւս
մանուկ
հասակից
ծանրաբեռնուած
լինելով
ընտանեական
հոգսերով,
ժամանակ
չեն
ունենում
սիրահարութեան
ետեւից
ընկնելու:
Երկրի
դիրքն
ու
կլիման
եւս
անմիջական
ազդեցութիւն
են
ունենում:
Ահագին
մինչեւ
երկինք
բարձրացող
լեռները,
թանձր
եւ
անմատչելի
անտառները,
շարունակ
մշուշով
պատուած
երկիրը,
շարունակ
տեղացող
անձրեւերները
ազդել
են
վարանդացու
բնաւորութեան
վրայ.
նա
դարձել
է
սառը,
մտախոհ,
լուրջ
եւ
անտարբեր
դէպի
շրջապատող
առարկաները:
Մարդը
դարձել
է
իշխող
եւ
հրամայող,
իսկ
կինը
հպատակուող
եւ
ենթարկուող:
Երրորդ`
տղաները
եւ
աղջիկները
միմեանց
հետ
քիչ
յարակցութիւն
ունին:
Աղջիկը
հասնելով
8
տարիքի
կտրւում
է
դրսի
աշխարհից
եւ
փակւում
տանը,
իսկ
դուրս
ելնելուց
աչքերը
գետնին
ձգած
շտապում
է
գործին,
ճանապարհին
տղամարդ
պատահելիս
կամ
փոխում
է
ճանապարհը
եւ
կամ
երեսը
դարձնելով
դէպի
հակառակ
կողմը`
քարացած
կանգնում
է
մինչեւ
տղամարդի
անցնելը:
Բայց
եւ
այնպէս`
այդ
չէ
խանգարում
աղջիկներին
աշխատել
երիտասարդներին
դուր
գալու:
Աղջիկները
սկսած
ամենահարստից
մինչեւ
ամենաաղքատը
մաքուր
են
հագնւում,
հագուստներից
կախում
են
դրամներ,
մէջքին
կապում
են
արծաթէ
քամար,
գլխներին
ձգում
են
կարմիր
դիպակ
(չարղաթ),
որպէս
զի
կարմրութիւնը
տայ
երեսներին
եւ
գեղեցիկ
երեւան,
քայլում
են
սիգաճեմ,
երւար
ծամ
են
պահում
եւ
գեղեցիկ
հիւսում,
գօտին
պինդ
կապում
են,
որպէս
զի
կուրծքը
դուրս
ցցուած
երեւայ:
Աշխատում
են
ամօթխած
երեւալ
եւ
երիտասարդներին
տեսնելիս
երեսները
դարձնում
են
դէպի
պատը
եւ
աչքի
տակով
նայում:
Երիտասարդներն
աղջիկներին
դուր
գալու
համար
իբրեւ
միջոց
գործ
են
դնում.
Երգելը.
լաւ
ձայն
ունեցող
եւ
լաւ
երգող
երիտասարդին
աղջկերքը
շատ
սիրում
են:
Քաջութիւնը,
որ
երիտասարդները
ցոյց
են
տալիս
ջիրիդի,
գօտեմարտի,
մահակ
կռուի
եւ
այլ
խաղերի
ժամանակ:
Լաւ
պարելը,
ճաշակու
հագնուելը,
ուսումն
եւս
մեծ
դեր
են
խաղում
այդ
դէպքում:
Ամենից
շատ
դուր
են
գալիս
աղջիկներին
օտարութիւնից
դարձած
եւ
նոր
ձեւի
հագնուած
երիտասարդները.
Վերջիններս
ոչ
միայն
աղջիկների
ուշադրութիւնն
են
գրաւում,
այլ
եւ
մայրերի
նախանձն
են
շարժում,
որոնք
ամէն
միջոց
գործ
են
դնում
իրենց
փեսայացնելու:
Տղայ
եւ
աղջիկ
միմեանց
հետ
տեսակցում
են.
1.
Բինաներում,
ուր
աղջիկները
գնում
են
կաթ
կամ
իւղ
բերելու,
այնտեղ
հանդիպում
են
տաւարածների
եւ
միմեանց
հետ
խօսակցում:
2.
Եկեղեցիներում:
Վարանդայում
ջահել
հարսներն
ու
աղջկերքը
երկու
անգամ
են
եկեղեցի
գնում:
Ծաղկազարդին
եւ
Ութի-ուրբաթ
գիշերը:
Այդ
երկու
անգամ
գիւղի
աղջկերքը
համարեա
առանց
բացառութեան
գնում
են
եկեղեցի:
Երկու
սիրահարներ
այդ
գիշեր
փոքրիկ
երեխայի
միջոցով
որոշում
են
տեսակցութեան
տեղը
եւ
մինչդեռ
շարունակւում
է
ժամերգութիւնն`
աղջիկը
աննկատելի
կերպով
դուրս
են
գնում
եկեղեցուց
եւ
շտապում
տեսակցութեան
տեղը:
3.
Արտերում`
քաղհան
անելիս:
4.
Այգիներում`
թութ
թափելիս:
5.
Անտառներում`
պտուղներ
ժողովելիս:
6.
Միջատեղ,
ուր
հաւաքւում
են
բաւականին
թուով
աղջկերք
եւ
բուրդ
գզում:
Մի
մհանով
գալիս
է
երիտասարդը
եւ
դէպի
սիրած
աղջիկը
զանազան
ակնարկներ
անելով,
յայտնում
է
իւր
սէրը:
7.
Փողոցներում
պատահելիս
աղջիիկը
կանգ
է
առնում
մինչեւ
երիտասարդի
անցնելը,
իսկ
վերջինս
աղջկայ
մօտովն
անցնելիս
մի
բան
ասում
եւ
հեռանում
է:
8.
Աղբիւներում.
ուր
աղջիկները
գնում
են
ջուր
բերելու,
իսկ
երիտասարդներըլ
տանում
են
կենդանիներին
ջրելու
եւ
այդ
ժամանակ
միմեանց
հանդիպում
են
եւ
սիրում:
Սիրահարութեան
ժամանակ
երբեմն
զանազան
սիրահարական
երգեր
են
յօրինում
եւ
երգում,
բայց
սրանք
գլխաւորապէս
լինում
են
թուրքերէն
[5]:
Սիրահար
երիտասարդը
ցանկանալով
երկրորդ
անգամ
սիրած
աղջկայ
հետ
առանձին
տեսնուել
ու
խօսել,
իւր
բարեկամ
մի
հարսի
կամ
աղջկայ
յայտնում
է
ցանկութիւնը:
Միջնորդ
հարսը
մի
մհանով`
վերցնում
է
որոշուած
տեղը,
ապա
գալիս
է
տղան
եւ
իրեն
ձեւացնելով
գործին
բոլորովին
անտեղեակ
հարցնում
է.
«Հընչիդ
ա,
քիս
ընք
սեհը
ընելու»,
պատասխանում
է
միջնորդը
եւ
աւելացնում.
«Մի
հարս
էլ
չըս
պուհրում.
թա
մեզ
նըհետ
պերենք
էս
չիմաններս
շոռ
ածինք»:
«Դէ
հօրա,
մին
աղչիկ
ճարի
օզիմ
ըլի.
բաս
հինչիս
բարեկամն
ըս».
-Եանի
օ'զըմ
ըս
պսակուիս,
ախչիկ
չկայ:
«Բա
որ
օզիմ
վուչ,
կասիմ»:
-Դէ
օզըմ
ըս
մեր
Մընըշական
լաւ
ախչիկ
չըս
ճըրըլական.
եկ
լհա
օզի.
ասում
է
միջնորդը
եւ
ցոյց
տալիս
ընկերուհուն:
Աղջիկն
ամաչելուց
սաստիկ
կարմրում
է
եւ
կմշտում
հարսի
կուռը:
«Ախչի
եանի
հինչ
ըս
կօռնըս
կմշտում,
մեր
Գըսպարին
անայ
լաւ
տղի
ըս
քըննական,
հազըր
բոյաւ,
բուսաթաւ
տղայ
ա».
ասում
է
միջնորդը
եւ
դառնալով
տղային
աւելացնում:
«Ադաթըն
ա
նըշընծացու
տղին
ջուբումը
բարեղան
կնի,
խը՞
մին
զատ
չըս
տալիս
մեզ»:
Տղան
հանում
է
բերած
մրգեղէնը,
որ
գլխաւորապէս
լինում
է
տանձ,
խնձոր,
չամիչ,
կաղին
եւ
կօնփէտ,
տալիս
է
իւր
բարեկամ
հարսին
եւ
խնդրում,
որ
ընկերուհու
հետ
բաժանի:
Միջնորդը
մրգեղէնի
մի
մասը
տալիս
է
աղջկան
եւ
աւելացնում.
«Ինչքան
ա'խչի,
տեսնըմըս,
որ
քնաս
մեր
Գըսպարին,
էզան
ստի
զատերը
կօտիս»:
Եթէ
աղջիկը
վերցնում
է,
արդէն
համաձայնութեան
նշան
է
եւ
տղան
գոհ
սրտով
թողնում
հեռանում
է:
Աղջիկը
փոխարէնը
նոյն
միջնորդի
միջոցով
ուղարկում
է
տղային
մի
ղաւլուխ
(փողի
քսակ)
մրգեղէնով
լցրած,
կամ
իւր
գործած
մի
զոյգ
գուլպայ,
սիկ
Զատկին
նախշած
ձու:
Ժողովուրդն
ընդհանրապէս
յարգում
է
աղջկայ
պատիւը
եւ
ոչ
մի
կերպ
թոյլ
չի
տալիս
նրան
անպատուել.
նոյն
իսկ
ամուրի
տղաները
կոյս
աղջիկների
հասցէին
ոչ
մի
խօսք
չեն
արտասանում,
իսկ
եթէ
պատահում
է
որ
տղաներից
մէկը
յետին
մտքով
մի
որեւ
իցէ
աղջկայ
մասին
խօսում
է,
ընկերները
իսկոյն
նախատում
եւ
լռեցնում
են:
Բայց
եթէ
աղջիկն
արդէն
խախտել
է
իւր
կուսութիւնը,
այնուհետեւ
դառնում
է
ծաղրի
եւ
խօսակցութեան
առարկայ:
Հասարակութիւնը
խիստ
դատապարտում
է
այդպիսիններին,
նրանից
խոյս
են
տալիս
նոյն
իսկ
իւր
ընկերուհիները
եւ
ոչ
մի
յարաբերութիւն
չեն
ունենում
հետը:
Նա
դառնում
է
ընտանիքի
նախատինք
եւ
գիւղի
տղաներից
ոչ
մէկը
չի
կամենում
հետը
ամուսնանալ:
Ծնողները
վերջապէս
ստիպուած
ամուսնացնում
են
կամ
այրի
մարդու,
կամ
երկու
կին
ունեցող
եւ
կամ
օտար
գիւղացու
հետ
եւ
իրենցից
հեռացնում:
Այս
բոլորը
կատարւում
է
այն
ժամանակ,
երբ
աղջկայ
վարմունքը
յայտնւում
է,
իսկ
երբ
ծածուկ
է
մնում,
մի
մի
անգամ
անցնում
է
առանց
հետեւանքի:
Իսկ
եթէ
տղան
իմանում
է,
որ
կինը
նախ
քան
իւր
հետ
ամուսնանալը
ուրիշի
հետ
յարաբերութիւն
է
ունեցել,
հետեւանքը
շատ
վատ
է
լինում,
կամ
ուղղակի
խեղտում,
սպանում
է,
կամ
յետ
է
դարձնում
հօրանց
տուն,
կամ
թէ
կանչում
է
ծնողներին
եւ
յայտնում
աղջկայ
դրութիւնը,
որից
յետոյ
տղան
կամ
բոլորովին
մերժում
է
այդ
տեսակ
կնոջ
հետ
ապրել,
կամ
թէ
մեծ
փող
ստանալով
հաշտւում
է:
Ա.
Բ.
[1]
Որդին
կամ
հարսը
մեծ
ամօթ
են
համարում
հօր
ներկայութեամբ
երեխային
գրկել
եւ
գգուել,
ուստի
նրա
ներս
գալուն
պէս
երեխային
յանձնում
են
տան
պառաւին
կամ
աղջկան։
[2]
Պատահում
է
երբեմն
մինչեւ
չորս
կին
են
պահում,
միայն
թէ
երեխայ
ունենան։
Ըաղլար
գիւղում
մի
դարբին,
որ
ունէր
մեծ
հարստութիւն,
պահում
է
չորս
կին,
բայց
ոչ
մէկից
երեխայ
չունէր.
փորձում
է
բերել
հինգերորդը։
Այս
վերջինը
յղանում
է,
բայց
դարբնի
բարեկամները
կամենալով
նրա
հարստութեան
տիրանալ,
յղի
կնոջը
խեղդում
են
եւ
խեղճ
դարբնին
թողնում
անժառանգ։
[3]
Պատմում
են,
թէ
Նոյի
կինը
հարցրել
է
իւր
հարսրին,
թէ
ինչո՞ւ
թոնիրը
չեն
վառել.
սրանցից
մինն
էլ
պատասխանել
է,
թէ
թոնրի
միջից
ջուր
է
դուրս
գալիս։
Աստծուն
շատ
անհաճոյ
է
եղել,
որ
հարսը
համարձակուել
է
սկսեսուրի
հետ
խօսել,
ուստի
եւ
հրամայել
է,
որ
տափից
ջուրը
բարձրանայ
եւ
ջրհեղեղ
լինի։
Պատմող
կինը
սաստիկ
յարձակւում
է
շուշեցի
հարսերի
վրայ,
որոնք
խօսում
են
իրենց
սկեսուրների
հետ։
Ծան.
Խմբ.
[4]
Աչքով
անել՝
նշանակում
է
ձախ
աչքի
կոպերը
միմեանց
մօտեցնել
եւ
ապա
բանալ,
որով
արտայայտում
ն
իրենց
սէր։
[5]
Առաջ
բերենք
այդ
տեսակ
երգերից
մի
քանի
նմուշներ.
Տղան՝
Սարերը
ձիւնը
կոխալ
ա,
Քա՛րհա,
ես
հո՞ւնց
կեամ,
Փողոց
փողոց
պղնձի
ա,
Քա՛րհա
ես
հո՞ւնց
կեամ։
Կտոր,
կտոր,
լուսնունկեայ
ա,
Քա՛րհա
ես
հո՞ւնց
կեամ։
Ձեր
պառաւը
մըրթմըրթում
ա,
Քա՛րհա
ես
հո՞ւնց
կեամ։
Ձեր
շոնը
հաչմաչում
ա,
Քա՛րհա
ես
հո՞ւնց
կեամ։
Ձեր
որձակը
ծկլթում
ա
Քա՛րհա
ես
հո՞ւնց
կեամ։
Ձեր
դիօռնը
ճռճռում
ա
Քա՛րհա
ես
հո՞ւնց
կեամ։
Աղջիկը
պատասխանում
է.
Սարերը
ձիւնը
կոխալ
ա,
Կանանչ
թըլաւ
եկ։
Փողոց,
փողոց
պղնձի
ա,
Լէն
կըրմնջաւն
եկ։
Կտոր
կտոր
լուսընկեայ
ա,
Ծառէն
շոքաւը
եկ։
Մեր
պառաւը
մըրթմըրթում
ա,
Ետնուց
դըլուաւն
եկ։
Մեր
շոնը
հաչմաչում
ա,
Պատառը
քցի
եկ։
Մեր
որձակը
ծկլթում
ա,
Կոտան
լցի
եկ։
Մեր
դոռնը
ճըլվըզտում
ա,
Տափանը
եղէ,
եկ։