ՆՇԱՆԱԻՈՐ
ԳԻՒՂԵՐԸ
ՉԱՆԱԽՉԻ
ԿԱՄ
ԱՒԵՏԱՐԱՆՈՑ
Մելիքանիստ
Չանախչի
կամ
Աւետարանոց
գիւղը
գտնւում
է
Շուշուց
դէպի
արեւելահարաւ,
մօտ
17
վերստ
հեռաւորութեամբ:
Սա
տարածւում
է
մի
փոքրիկ
հարթութեան
վրայ,
որ
կտրւում
է
հարաւային
եւ
արեւելան
կողմում
Քիրսայ
գետի
ձորակով,
հիւսիս
արեւելան
կողմից`
Հռիփսիմէի
ձորով:
Իսկ
արեւմտեան
կողմում
ընդհարւում
է
մի
ժայռի,
որ
լեզուաձեւ
տարածւում
է
մինչեւ
Կուսանաց
անապատը,
որ
գտնւում
է
Քիրս
գետակի
անմիջապէս
ափին
բարձրացող
բլրակի
վրայ:
Այս
ժայռը
պարսպի
հարաւ-արեւմտեան
դռան
մօտ
ճեղքճեղքուելով
կազմում
է
մի
մթին
քարանձաւ,
որ
«Քաջքատուն»
է
կոչւում:
Կուսանաց
անապատի
արեւմտեան
կողմից
ձգւում
է
մի
հաստ
պարիսպ,
որ
շրջապատելիս
է
եղել
ամբողջ
գիւղը.
այժմ
կանգուն
է
միայն
մի
մասը
եւ
միքանի
աշտարակներ:
Գիւղի
հարաւային
կողմում,
անապատին
մօտ,
գտնւում
է
Մելիք
Բաղու
ապարանքը,
որ
բաղկացած
է
եղել
մի
քանի
«Ղարադամներից»,
ամբողջովին
քարից
շինուած:
Այս
սենեակները
դեռ
եւս
կանգուն
են
եւ
նրանց
մէջ
բնակուողներ
կան,
մինչդեռ
նրանց
վերեւը
իշխան
Մատաթեանի
շինած
յարկը
բոլորովին
քանդուած
է:
Արեւմտեան
կողմում,
ժայռի
անմիջապէս
ափին
երբեմն
կանգնած
է
եղել
Մելիք
Յիւսէին
Ա.
ապարանքը,
որի
առաջ
բացւում
է
մի
հիանալի
տեսարան,
եւ
որը
այժմ
բոլորովին
աւերակ
է:
Իսկ
հիւսիսային
կողմում,
պարսպին
կից
գտնւում
է
Մելիք
Շահնազար
Բ.
ապարանքը
կամ
ամարանոցը,
բաղկացած
միքանի
ղարադամներից
եւ
կամարակապ
սենեակներից:
Գլխաւոր
դրան
վրայ
կայ
հետեւեալ
արձանագրութիւնը…
«Այս
ամարաթս
Մէլիք
Շահնազարի
(Գ)
որդի
Սէյին-բէկին,
որ
է
այս
շինութիւնս,
որ
շինել
տուած
շէնքն
է
Թ.
ՌՄԼԵ:
Մելիք
Բաղի
ապարանքի
մօտ
գտնւում
է
Մելիք
Բաղու
ՌՃ
թուին
շինած
Ս.
Աստուածածնի
եկեղեցին:
Չորս
անպաճոյճ
սիւների
վրայ
բոլորում
են
ռոմանական
կամարներ
եւ
ռոմանական
կամարակապ
ձեղուն,
որի
վրայ
բարձրանում
է
մի
փոքրիկ
կաթուղիկէ:
Եկեղեցին
ունի
մի
աւագ
եւ
երկու
փոքրիկ
խորան,
երկու
էլ
խորհրդարան,
որոնց
վերեւ
կայ
մի
մի
գաղտնի
սենեակ,
ուր
պահւում
են
եկեղեցու
թանգագին
իրերը:
Եկեղեցում
կայ`
1)
Կենաց
փայտի
մի
մասը,
մի
արծաթեայ
խաչի
մէջ.
2)
Թադէոս
եւ
Բարդուղիմէոս
առաքեալների
մասունքները.
3)
Պանդալիան
բժշկի
մասունքը:
Գիւղից
դէպի
արեւմտահարաւ
գտնւում
է
հին
գերեզմանատունը,
ուր
կան
բազմաթիւ,
ուշադրութեան
արժանի
տապանաքարեր,
ռըլիէֆ
պատկերներով
ծածկուած:
Այժմ
Չանախչի
աւելի
մի
գիւղաքաղաքի
է
նման:
Բազմաթիւ,
գեղեցիկ
եւ
եւրոպական
ճաշակով
կահաւորուած
տները,
բաւական
վայելուչ
խանութները
բոլորովին
կերպարանափոխում
են
գիւղի
տեսքը:
Գիւղում
կան
նաեւ
մետաքսի
երեք
գործարաններ,
որոնք
ահագին
ազդեցութիւն
են
ունեցել
եւ
ունին
գիւղի
տնտեսական
եւ
բարոյական
վիճակի
վրայ:
Սա
ե՛ւ
շուշեցիների
սիրելի
ամարանոցն
է:
Այժմեան
բնակիչների
թիւն
է
265
տուն,
973
ար.
849
իգ.
ընդամէնը`
1822
հոգի:
Պարապում
են
երկրագործութեամբ,
անասնապահութեամբ,
այգեգործութեամբ
եւ
առեւտրով:
ՇՕՇՈՒ
ԳԻՒՂ
Գտնվում
է
Շուշի
քաղաքից
դէպի
արեւելահարաւ,
հազիւ
4
վերստ
հեռավորութեամբ
մի
բարձրավանդակի
լանջի
վրայ:
Գիւղի
հիւսիսային
կողմում
ձգւում
է
մի
խոր
ձոր,
որի
միջով
հոսում
է
մի
փոքրիկ
վտակ,
որ
թափւում
է
Գարգարի
մէջ:
Գիւղը
բաւական
ընդարձակ
տեղ
է
բռնում,
եւ
Շուշուց
դէպի
հիւսիս
գտնուող
գրեթէ
բոլոր
գիւղերի
միակ
ճանապարհն
է
դէպի
քաղաքը:
Գիւղում
կայ
մի,
երկու
կամարների
վրայ
հաստատուած
եկեղեցի,
ՌՃԴ
(1655)
թուին
շինուած:
Բնակիչների
շատ
քիչ
մասն
է
բնիկ,
շատերին
Մէլիք
Բաղին
է
Սոթից
բերել
եւ
բնակեցրել
այստեղ.
մի
քանի
գերդաստան
էլ
Ջրաբերդից
են
եկել:
Պարապում
են
երկրագործութեամբ.
հողն
արքունի
է,
սակաւ
եւ
անջրդի:
Գիւղում
կայ
մի
բաւական
մեծ
եւ
գեղեցիկ
մետաքսի
գործարան,
որ
գործ
է
տալիս
գիւղի
կանանց
եւ
աղջիկներին:
Քաղաքի
ազդեցութիւնը
զգալի
կերպով
նկատւում
է
այս
գիւղի
վրայ:
Տների
մեծ
մասն
արդէն
ղարադամի
վիճակից
փոխարկուել
է
կանոնաւոր,
երկյարկանի
բնակարանների:
Կան
միքանի
խանութ
եւ
մինչեւ
անգամ
մի
իջեւան:
Գիւղի
հանդէպ,
դէպի
հիւսիս,
ձորակի
միւս
ափի
բարձրութեան
վրայ
կայ
մի
խարխուլ
եկեղեցի,
որի
արեւմտեան
լուսամուտի
մէջ
մի
խաչքարի
վրայ
կայ
հետեւեալ
արձանագրութիւնը.
«թվ.
ՋԷ
(1458)
ես
Ղոչ
սարկաւագ
գոյարեցի
(կանգնեցի՞)
խաչս
Ազիզա
մաւր
իմ»:
Եկեղեցու
շուրջը
մի
ընդարձակ
հանգստարան
կայ,
որի
գերեզմանաքարերը
ծածկուած
են
շատ
հետաքրքիր
ռըլիէֆ
պատկերներով:
ԿԻՒՆԻ
ՃԱՐՏԱՐ
Կիւնի
(Արեգդէմ)
Ճարտարի
երեք
կողմից
բոլորում
են
լեռներ
եւ
միայն
հարաւ-արեւելան
կողմն
է
բաց:
Հիւսիսային
սարը
կոչւում
է
Ղալին-խութ,
ուր
երբեմն
կառուցուած
է
եղել
մի
ամրոց:
Արեւմտեան
կողմինը
Ս.
Եղիշայ
կուսի
անապատի
սարն
է:
Գիւղի
տները
սփռուած
են
Ղալին-խութի
լեռների
լանջերին,
իսկ
գոմերն
ու
կալերն
գտնւում
են
դէպի
արեւելահարաւ,
գիւղից
մի
վերստ
հեռաւորութեամբ:
Գրեթէ
բոլոր
տների
առաջ
կան
թթենու
ծառեր,
այնպէս
որ
համարեա
ամբողջ
գիւղը
ծածկուած
է
ծառերի
մէջ
եւ
շատ
գեղեցիկ
տեսարան
ունի:
Կանոնաւոր
փողոցներ
չկան:
Տների
մեծ
մասը
երկու
մասից
են
բաղկացած.
հին
ղարադամից
եւ
նոր,
եւրոպական
ճաշակով
շինուած
սենեակներից:
Կան
ե՛ւ
բաւական
թուով
երկյարկանի
մաքուր
տներ:
Այժմ
այլ
եւս
հին
ղարադամի
ձեւով
տներ
չեն
շինում:
Բուն
գիւղում
կայ
մի
հասարակ
եկեղեցի,
մինն
էլ
նոր
շինում
են
կալերի
մասում:
Դպրոցական
շէնք
չկայ,
թէեւ
գոյութիւն
ունէր
ս.
Գրիգորեան
անունով
մի
ծխական
միդասեան
ուսումնարան:
Օդը
շատ
առողջարար
է,
ջուրը,
որ
հայթհայթում
են
երեք
աղբիւր,
համեղ
եւ
մաքուր:
Գիւղի
շուրջը
տարածւում
են
այգիներ,
ուր
բուսնում
են
թթենիներ,
խաղողի
որթեր,
տանձենիներ
եւ
խնձորենիներ:
Բնակիչները
գաղթել
են
Խաչենու,
Չարդախլու
եւ
Ագուլիս
գիւղերից,
ընդամէնը`
243
տուն.
1046
արական,
896
իգական.
1942
երկու
սեռի:
Պարապում
են
երկրագործութեամբ.
ամբողջ
Վարանդայում
սրանց
ցորենը
ամենից
լավն
է
համարւում,
այգեպանութեամբ,
քաշում
են
օղի
եւ
գինի
եւ
անասնապահութեամբ:
ՍԱՐՈՒՇԷՆ
Համանուն
լերան
հարաւ
արեւմտահայեաց
լանջի
վրայ,
առանց
կանոնաւոր
փողոցների:
Բակերում
տնկուած
են
ծառեր,
որ
բաւական
գեղեցկութիւն
են
տալիս
գիւղին:
Տների
մեծ
մասը
ղարադամ
է,
թէեւ
կան
եւ
միքանի
երկյարկանի
գեղեցիկ
տներ:
Կայ
եւ
մի,
Ամենափրկիչ
անունով,
մի
կամարի
վրայ
հաստատուած,
թէ
ներքուստ
եւ
թէ
արտաքուստ
գեղեցիկ
եկեղեցի,
որ
ամբողջ
Վարանդայի
առաջնակարգ
եկեղեցին
է:
Եկեղեցում
գտնւում
է
ՈԼԱ
թուին
գրուած
մի
մագաղաթեայ
աւետարան,
որին
ուխտ
են
գալիս
գրեթէ
բոլոր
գիւղերից:
Կլիման
ցուրտ
է,
որովհետեւ
արեւմտեան
կողմում
բարձրացող
Քիրս
գագաթից
շարունակ
ցուրտ
քամի
է
փչում,
մանաւանդ
ձմեռը:
Ամառն
էլ
շատ
հով
է:
Բնակիչները
բնիկ
են.
74
տուն,
բոլորն
էլ
հայ
լուսաւորչականներ.
348
ար.
261
իգ.:
Պարապում
են
երկրագործութեամբ.
հողն
արքունի
է:
Բացի
գիւղի
շրջակայքի
հողերը,
ունին
նաեւ
Ամարասի
մօտ
հողեր:
Այգիներ
չունին,
որովհետեւ
ընդամէնը
միայն
երկու
աղբիւր
ունին:
Գիւղում
կայ
մի
Հայոց
եկեղեցական
ծխական
երկսեռ
միդասեան
դպրոց,
որի
շէնքը
կառուցել
է
Գ.
Այվազեանն
իւր
ծախքով,
եւ
որ
բաւական
գեղեցիկ
եւ
յարմարաւոր
է:
ՎԱՐԱԶԱԲՈՒՆ
Այս
գիւղը
տարածւում
է
Բողը-Խանի
սարից
սկիզբն
առնող
լեռնագօտու
Դաւրախութի
արեւելեան
եւ
Մատաղախութի
հիւսիսային
լանջերի
վրայ:
Առաջը
տարածւում
է
մի
փոքրիկ
դաշտակ:
Գիւղում
կայ
մի
քարաշէն,
բաւական
գեղեցիկ
եկեղեցի,
Ս.
Գրիգորեան
եկեղ.
ծխական
միդասեան
դպրոցի
բաւական
յարմարաւոր
շէնք:
Բնակիչները
Ղարադաղից
են.
ծերունիներն
ասում
են
թէ
Քոչար
անունով
մի
հայ
Ղարադաղի
Բաղր-խանին,
նրա
ժողովրդին
պատճառած
նեղութիւների
պատճառով,
սպանում
եւ
փախչում,
վերահաստատւում
է
այս
գիւղը,
ուր
միայն
Իբրահիմ
խանի
միրզաներն
էին
բնակւում:
Բնակիչներն
այժմ
170
տուն
են,
506
ար.,
425
իգ.:
Պարապում
են
գլխաւորապէս
այգեգործութեամբ,
օղեհանութեամբ,
գինեգործութեամբ,
երկրագործութեամբ
(հողը
բէկական
է)
եւ
անասնապահութեամբ:
Թուրքերը
եւ
ռուսները
այս
գիւղին
Արանզամի
անունն
են
տալիս:
ՆՈՐ
ԹԱՂԼԱՐ
Այս
գիւղը
Վարանդայի
ամենաբազմամարդ
գիւղն
է
եւ
գտնւում
է
Շուշուց
դէպի
արեւելահարաւ,
Ղուռու-չայ
գետի
ափին
բարձրացող
լեռնաշղթայի
հարաւահայեաց
լանջին:
Ասել
ենք,
որ
այս
լեռնաշղթան
տարածւում
է
մինչեւ
Քիրս
գագաթը:
Գիւղը
թէեւ
զուրկ
է
կանոնաւոր
փողոցներից,
սակայն
տները
գեղեցիկ
են
եւ
ղարադամների
թիւն
անհամեմատ
փոքր:
Կայ
նաեւ
մի
եկեղեցի
չորս
քահանաներով:
Սուրբ
Սահակեան
միդասեան
եկեղեցական
ծխական
շինուած,
շէնք,
այժմ
փակ
է:
Կլիման
ցուրտ
է:
Շատ
անգամ
մշուշը
պատում
է
ամբողջ
շրջակայքը
եւ
զրկում
անցորդին
գեղեցիկ
շրջակայքը
դիտելու
բաւականութիւնից:
Բնակիչները
բոլորն
էլ
լուսաւորչական
Հայեր
են,
530
ծուխ,
1781
արակ.
1459
իգ.
տեղափոխուած
Հին
Թաղլարից:
Պարապում
են
գլխաւորապէս
երկրագործութեամբ
եւ
որովհետեւ
հողը
մեծ
մասով
աւազոտ
շատ
քիչ
եւ
պակաս
արդիւնաբեր
է,
ուստի
եւ
պարապում
են
նաեւ
ածխագործութեամբ:
Եւ
պետք
է
ասել,
որ
Շուշեցիների
գործածած
ածխի
ամենամեծ
մասը
թաղլարեցիներն
են
հայթհայթում:
Ամառը
պարապում
են
ե՛ւ
թթենիների
մշակութեամբ
եւ
օղեհանութեամբ:
Բեռնակիր
կենդանիներից
թաղլարեցիները
գլխաւորապէս
ջորիներ
են
պահում,
երկիրը
լեռնոտ
լինելու
պատճառով:
Ձիեր
շատ
քիչ
կան:
Թաղլարի
շուրջհ
կան
նախկին
գիւղերի
աւերակներ.
այսպէս`
դէպի
արեւալահիւսիս
բարձրանում
է
Մար-Խաթունի
(Մայր-
Խաթուն)
սարը,
(4199
ոտ.
բարձ.
),
որի
վրայ
գտնւում
են
համանուն
գիւղի
աւերակները:
Այստեղ
կայ
մի
փոքրիկ
մատուռ,
ՌԺԲ
թուին
շինուած
եւ
մի
հանգստարան:
Թաղլարի
հարաւային
կողմում,
Ղուռու-չայի
ձախ
ափին
գտնւում
է
իշխնեցէք,
այսինքն
իշխանի
գիւղատեղին.
իսկ
դէպի
արեւմուտք`
Հանգած
եղցէ
(եկեղեցի)
անունով
մի
եկեղեցի,
հանգստարան
եւ
գիւղատեղի: