Վարանդա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱՐԱՆԴԱՅԻ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Վարանդայի սահմաններն են. արեւելան կողմից` Արցախեան դաշտաբերանն (Միլինդիւզ). հիւսիսից եւ արեւմուտքից Գարգար գետը, հարաւից Քիրս, Ղուրու-չայ եւ Դիզափայտ լեռնաշղթայի գագաթնագիծը:

Այս գաւառն ամբողջովին ընկնում է այժմեան Շուշուայ գաւառի մէջ (Գանձակի նահանգում):

ԼԵՌՆԵՐ

Վարանդան մի լեռնոտ երկիր է: Արցախեան լեռնաշղթան մտնելով այս գաւառը հիւսիս արեւմուտքից, տարածւում է հարաւ-արեւելք մինչեւ Դիզակ գաւառի Դիզափայտի լեռնաշղթան: Այս լեռնաշղթայի  մէջ նշանաւոր են Մեծ եւ Փոքր Քիրսերը, որ բարձրանում են Շուշու հարաւային կողմում: Մեծ Քիրսի բարձրութիւնն է 9989 ոտնաչափ, որի վրայ ձիւնը միայն ամառուայ տաք եղանակին է հալչում, իսկ Փոքրինը` 7340: Այս լեռնաշղթան մեծ մասամբ պատած է անտառներով:

Մի ուրիշ փոքր լեռնաշղթայ էլ, որ սկսւում է Ձորագետի եւ Խրամի խառնուրդի աջ կողմից եւ հասնում Երասխի ձախ կողմն [1], Վարանդայում տալիս է Բողրխան եւ Քեաթուկ գագաթները:

Բողրխանը գտնւում է Շուշուց արեւելահիւսիս, ունի 5326 ոտ. բարձրութիւն: Այս գագաթից չորս գօտի ճիւղաւորւում: Առաջինը ձգւում է մինչեւ Վարազաբուն գիւղը. երկրորդը` դէպի Կղարծի, Ղզխալա, Աշան եւ այլն գիւղերը, երրորդը` դէպի Սարուշէն, Մաւաս, Սխտորաշէն եւ Խազիզի-սարը. իսկ չորրորդը` անցնելով շօշու գիւղի հարաւ արեւելեան կողմից` միանում է Մեծ Քիրսին: Սրա մէջ նշանաւոր է Խաչմաչ գագաթը: Երկրորդ լեռնագօտու մէջ նշանաւոր է Խաչախուտ (5028 ոտ. ) եւ Պտկսաբերկ (3829 ոտ. ) գագաթները:

ԴԱՇՏԵՐ

Վարանդայում ոչ մի մեծ դաշտ չկայ. կան միայն փոքրիկ դաշտեր, որոնցից նշանաւոր են.

1) Ղըզղալու գիւղի առջեւ տարածուած դաշտը:

2) Նոր-Շէնի դաշտը, որ գտնւում է երկու լեռների միջեւ:

3) Գիշի, Պառաւութումբ եւ Աղքենդի գիւղերի միջեւ տարածուած դաշտը:

4) Խունըշինակ գիւղի դաշտը, որ կազմում է Վարանդայի սահմանը:

5) Ճարտարեցիների կալերի մօտ եղած դաշտը:

6) Ամարասի դաշտը:

7) Նաւատ-խանի դաշտը Շօշի-գիւղի եւ Աւետարանոցի միջեւ:

8) Բեգիջանի դաշտը, Խազաս-սարի եւ Ներքին Թաղաւարդի միջեւ:

ԳԵՏԵՐԸ

Վարանդայի ամենանշանաւոր գետը Գարգարն է, որ կազմւում է հինգ գլխաւոր վտակներից.

Ա. Բուն Գարգար, որ բղխում է Քիրս լեռնաշղթայի Զառիստ սարերի հիւսիսային եւ հարաւային լանջերիցեւ հոսում է Շուշի քաղաքի հարաւ արեւելեան խոր ձորով: Սա իւր մէջ է ընդունում թթու-ջրի առուակը Այս վտակը տեղացիներից կոչւում է Քարին-տակի գետ, որովհետեւ անցնում է Քարին-տակը գիւղի մօտով:

Բ վտակը բղխում է Քիրս լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից եւ հոսում է միեւնույն քաղաքի հիւսիս-արեւմտեան կողմով: Սրան տեղացիները կոչում են Ղայբալու գետ, Ղայբալի գիւղի անունով: Այս երկու վտակները միանում են Շուշուց 8 վերստ հեռաւորութեամբ Մազի կամրջի տակ: Ահա՛ իսկապէս այստեղից սկսած այս գետը կոչվումէ Գարգար:

Գ  Դ  եւ  Ե վտակները բղխում են Խաչեն գաւառից , մինը Խանածախ գիւղի սարից , միւսը Բալլուջայի սարից, իսկ հինգերորդը Պետրեցւոց սարից:

Բուն Գարգարը նախ հոսում է դեպի հիւսիս, ապա արեւելահիւսիս եւ կտրելով Արցախեան դաշտի կէսը, անյայտանում աւազի տակ, ապա նորից երեւում եւ հեղեղների ժամանակ թափւում Կուր գետի մէջ:

Երկրորդ նշանաւոր գետակն է` Քեօնդալան, որ միայն գարնան ժամանակ հասնում եւ խառնւում է Արաքսին: Սա բաղկանում է երկու գլխաւուր վտակներից, որոնցից մինը- Քիրսու-չայ- սկիզբն է առնում Քիրս լեռնաշղթայից եւ հոսում Աւետարանաց գիւղի հարաւային ստորոտով, միւսը` սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, հոսում Ղեւոնդեանց անապատի սարի հարաւային ստորոտովեւ ընդունելով Սարգսաշէնի շարէն վտակը` միանում Քիրսաչային նոյն անապատից բաւական վար:

Սա հեղեղների ժամանակ սաստիկ բարձրանալով բաւական վնասներ է պատճառում [2]:

Գ գետակն է Ղուռու-չայը, որ նոյնպէս Արաքսի վտակն է: Սա սկիզբն է առնում Մեծ եւ Փոքր Քիրսերի միջից: Սրա հետ միանում է Իշխանագետը, Թաղլար եւ Տումի գիւղերի միջեւ: Այս գետը այսպէս կոչուելու պատճառն այն է, որ ամառը չորանում է: Ղուռու թուրքերէն նշանակում է չոր:

Դ գետակն է Ամարասայ գետակն, որ Չալուն  գետ եւս կոչւում է: Սա սկիզբն է առնում Սօս, Քերթ, Քարահունջ, Հիրհեր, Խերխան գիւղերի աղբիւներից եւ անցնում Ամարասի մօտով:

ԼՃԵՐ

Վարանդան զուրկ է մեծ լճերից. կան միայն շատ փոքր լճեր, որոնք ամառն աւելի եւս փոքրանում են: Սրանցից նշանաւոր են.

1) Սիւլիւկնածով, Նինգի գիւղի մօտ. այսպէս է կոչւում, որովհետեւ մէջը տզրուկներ կան:

2) Ծծքարին ծով, Ծովատեղի գիւղի մօտ, շատ փոքր լճակ է:

ԱՂԲԻՒՐՆԵՐ

Վարանդան սաստիկ հարուստ է աղբիւրներով, որոնցից ջուրը շատ յստակ եւ քաղցրահամ է: Մեծ աղբիւրներից նշանաւոր է Ղարաբուլախ գիւղինը, որ մի քանի ջրաղաց է դարձնում:

ՔԱՐԱՅՐԵՐ

Վարանդայում  կան շատ բնական քարայրեր, որոնք պատերազմների ժամանակ ժողովրդեան ապաստարան եւ երբեմն էլ ռազմական կէտեր են ծառայել: Սրանցից նշանաւոր են.

ՀՈՒՆՈՏԻ ԿԱՐԱՆ

Այս քարայրը գտնւում է Շուշու արեւելահարաւային կողմում ձգուած խոր ձորի մէջ, Հունոտ գիւղի մօտ, որի անունով եւ կոչուած է: Քարայրը բաղկացած է երեք աչքից, որոնցից առաջին երկուսը փոքր են, իսկ երրորդը բաւական ընդարձակ: Այստեղ կայ ե՛ւ ջրի աւազան:

   

ԾԾԽԱՉ(ՇՄԱՆԷՔ)

Թաղլարից ներքեւ Ղուռու-չայ գետակի ձախ եզերքին երկու ահագին քարայրեր են: Ներքեւի քարայրի առաստաղի ժայռը ծծանման բարձրութիւնների ունի, որոնցից ջուր է կաթկաթում [3]:

ԱԻԱՆԱՅ ԿԱՐԱՆ

Քարին-տակը գիւղի հիւսիսային կողմում Աւանայ Քերծում, որ տարածւում է մինչեւ Շուշի քաղաքի Կոհար աղայի տան տակը: Քարայրի մէջ կայ ջուր:

ՈՐՎԱՆ ՔԱՐԱՅՐ

Գտնւում է Ազոխ գիւղի արեւելեան կողմում, ձորակի ձախ կողմի բարձրութեան վրայ: Բաւական խորն է եւ մէջը կայ մի երեխայ գրկած կնոջ արձան: Կնոջ տարազը եւ գլխու յարդարանքը արցախական են:

ԾԾՔԱՐԻ ԿԱՐԱՆ

Ծովատեղ գիւղի արեւմտահիւսիսային կողմում բարձրանում է ծծաքար կոչուած սարը, որի ժայռոտ գագաթին մօտիկ կայ մի ահագին քարայր [4]:

Կան նաեւ Ալէքսանայ ղուղուն, Եղունիկի (աղաւնու) եւ Ամարաթների քարայրնեը Քարին-տակի ձորակում:

ԿԼԻՄԱՆ

Վարանդայի կլիմայի վերաբերութեամբ մենք միայն Շուշու մասին տեղեկութիւններ գտանք ռէալական դպրոցի ուսուցիչ պ. Ալէքսանդրովսկու մօտ, որ նոյն դպրոցին կից գոյութիւն ունեցող օթերեւոյթաբանական կայարանի կառավարիչն է: Պարոնը սիրով տուեց մեզ իւր երեք տարուայ դիտողութիւնները, որոնցից 1893-95-ը միջին թիւ հանելով կազմեցինք հետեւեալ աղիւսակը:

  Այս աղիւսակից հետեւում է.

Օդի ճնշումը 0 ° ջերմութեան միջոցին տարեկան միջին թուով հասնում է 647, 9 միլլիմետրի, օրօրուելով 650, 8-ի, որ բարձրանում է հոկտեմբերին եւ 644-ի միջեւ, որ իջնում է մարտին:

Բարոմետրը այստեղ բարձրանում է իւր maximum-ին նոյեմբ. (656, 8) եւ իջնում minimum-ին փետրուարին (636):

Տարեկան միջին ջերմութիւնն է 8, 6: Ամենաշոք ամիսը օգոստոսն է (միջին ջերմ. 20, 0), երբ ջերմաչափը երբեմն բարձրանում է 27, 5. այս աստիճանին բարձրանում է երբեմն ե՛ւ յուլիս ամսին, թէեւ այդ ամսին միջին ջերմութիւնը հաւասար է 17, 8 °: Ամենացուրտ ամիսը յունուարն է (միջին ջերմ. -3, 3 ° ) երբ ջերմաչափը երբեմն իջնում է -12, 4 °:

Համեմատական խոնաւութիւնը տարեկան միջին թվով հասնում է 76, 7: Ամենախոնաւ ամիսը հոկտենբերն է, 82, 3, իսկ ամենապակաս խոնաւը յուլիսը` 66:

------------

Հետեւեալ աղիւսակն էլ ցույց է տալիս տիրապետող քամիները եւ եղանակը (Տես երես 16):

Շուշի քաղաքի կլիման

 

 

 

Բարոմետր

 

Ջերմութիւն

 

 

 

 

 

Բարոմետր

(միլիմ. 0 ° ժամանակ)

Maximum

Minimum

Ջերմութիւն ըստ 8 °

Maximum

Minimum

Min. ըստ տերմոգրաֆի

Համեմատական խոնաւութիւն

Ամպամած

Քամու արագութիւն (մետր 1 վայր. )

Նստոյցք

(осадки)

Յունուար

647, 5

653, 6

640, 0

3, 3

8, 5

11, 3

12, 4

80, 5

4, 6

1, 0

22, 1

Փետրուար

645, 0

651, 2

636, 0

0, 1

13, 3

8, 8

9, 9

74, 0

5, 1

1, 3

15, 8

Մարտ

644, 8

650, 8

636, 9

2, 7

16, 7

5, 1

7, 2

78, 0

6, 7

1, 3

51, 2

Ապրիլ

646, 8

652, 2

640, 5

6, 2

17, 9,

3, 8

5, 3

82, 0

7, 0

1, 3

57, 3

Մայիս

648, 1

552, 7

642, 4

6, 2

21, 4

5, 2

2, 8

78, 3

5, 9

1, 3

111, 6

Յունիս

647, 1

651, 0

643, 4

11, 9

26, 0

9, 6

8, 2

71, 0

5, 0

1, 1

81, 8

Յուլիս

648, 1

651, 8

644, 2

17, 8

27, 5

12, 5

9, 6

66, 0

4, 5

1, 1

44, 0

Օգոստոս

648, 5

653, 6

644, 2

20, 0

27, 5

12, 9

10, 3

66, 3

3, 4

1, 1

22, 0

Սեպտեմբեր

649, 1

652, 4

642, 5

14, 1

24, 8

5, 7

4, 4

80, 7

4, 7

1, 0

44, 4

Հոկտեմբեր

650, 8

656, 3

644, 8

9, 9

19, 2

2, 7

0, 6

82, 3

8, 9

0, 9

61, 2

Նոյեմբեր

650, 2

656, 8

641, 8

4, 7

16, 3

3, 9

5, 1

78, 0

5, 6

1, 1

43, 4

Դեկտեմբեր

648, 1

655, 2

338, 8

1, 4

12, 7

7, 3

8, 2

75, 7

5, 0

1, 0

15, 6

Ընդամէնը

7777, 6

7840, 1

7695, 3

103, 5

232, 1

6, 8

12, 3

912, 8

66, 4

13, 5

570, 3

Միջին

647, 9

653, 3

641, 3

8, 6

19, 3

0, 6

1, 0

76, 7

5, 5

1, 1

47, 5

Այս աղիւսակից էլ հետեւում է.

1) Քամիները ամենից շատ փչում են արեւելա-հարաւարեւելեան կողմից (162, 1), ամենից շատ յունիս (25) եւ ամենից քիչ` սեպտեմբեր ամսին (6, 3):

2) Սրանից յետոյ ամենից շատ փչում է արեւելա-հիւսիս-արեւելեան կողմից (83, 3), ամենաշատը `օգոստոսին (13, 6) եւ ամենաքիչը` փետրուարին(1):

3) Յետոյ արեւելեան կողմից (77, 7), ամենաշատը` յուլիսին (15) եւ ամենաքիչը` յունուարին(1, 6):

4) Յետոյ արդէն հիւսիս-արեւելեան (49) եւ հիւսիսային (31, 8) ու հիւսիս-հիւսիսարեւելեան (30) կողմերից:

5) Շուշին տարուայ ընթացքում միջին թուով 113, 6 օր պատած է լինում մառախուղով, 107, 6 օր էլ երկինքը ամպամած է լինում եւ միմիայն 77, 7 էր պարզ է լինում: Ապրիլ, մանաւանդ մայիս եւ յունիս ամիսները անձրեւային են: Առաջին անգամ ձիւն գալիս է նոյեմբերին, թէեւ երբեմն պատահում է որ սեպտեմբերին եւ կամ հոկտեմբերին էլ մի մի անգամ գալիս է: Սակայն մինչեւ յունուար հազիւ իննը անգամ ձիւն է գալիս եւ միայն յունուարին եւ մանաւանդ մարտին, ինչպէս ե՛ւ ապրիլին, Շուշին ծածկւում է ձիւնով: Սովորաբար մայիսին էլ 3 անգամ ձիւն է գալիս, այնպէս որ մինչեւ այս ամսի վերջը վառում են վառարանները: Այս ամիսը նաեւ սաստիկ փոթորկալից է (11), եւ ամենից աւելի այս ամսին է կարկուտ գալիս(2, 6):

Գաւառի կլիման բաւական տաք է Շուշու կլիմայից, այնպէս որ խաղողը հեշտութեամբ հասնում է: Անհամեմատ տաք է Ամարասու դաշտը:

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Վարանդայի բուսականութիւնը սաստիկ հարուստ է: Երկիրը ծածկուած է խիտ անտառներով, արտերով, այգիներով, պարտէզներով , եւ խոտաւէտ արօտներով: Անտառները բռնում են 19, 280 դես. տեղ, ուր աճում են հետեւեալ ծառերը. բեխի [5]. բոխի (Грабъ обыкновенный, Carpinus Betulus). բռշնի. թիքեռնի. թեղի (карагачъ, Ulmus campestris). լորի (filia Rubra). կաղնի (Quercus Macranthera). կիչի. կէչի (Betula береза). կոռեղի. կուզնենի հացի (Fraxinus, ясень) հաճարկի. հաճարի- (букъ, Fagus).

Պտղատու վայրի ծառեր, որ գտնւում են միեւնույն անտառներում. ճըռ-տանձի. ծտի-տանձի. ճըռ-խնձորի. զկռի (զղեարի), (пишковникъ, Mespilus. ) սզնի-(боярышникъ, Createsegus). սալորի (дикая слива, Prunus divericate). հունի-(кизилъ, cornus mascula). տկողնի-(лещина-лъсной орехъ). corylus)  ընկուզի (грецкiй орехъ, inglans regia). իսկ հանդերում` միայն մոխրատանձի եւ լկրթնի:

ԹՈՒՓԵՐ

Մացառներում եւ շամբերում. ցախաւելի կամ հռըմառկի. գերմասրի (земляная  груша, Heliauthus tuberosus). թըբլղի. տատասկ (чертово колючка, Paliurus aculeutus). ծմակամոշ (մալինա-малина). սեւամոշ (հանդերի մոշ-ежевника). մռամոշ (2-3 թիզ ցողուն ունեցող-клубника). գետամոշ (գետերի ափի մոշ- земляника). մասուրի (шиповникъ, Rosa ecuina). կծըխուրի (барбазисъ, Berberis vulgaris). ցրդի շուշան. եղինճ (Urtica). աւելուկ. շեպ (Rhapanus Rusticus). բոխի:

Ջրերի մէջ կամ մօտերքում` ջրիկուտեմ (sium. F. Cresson). դաղձ. ջրափափուկ. ճռճռոկ (Erua sativa):

Դաշտերում` շոմին (վայրի սպանախ-spinacea). տոմբալան (գետնախնձորի նման է եւ միայն խորոված կարելի է ուտել-Tuber). սամիթ (anethum).

ԻՆՔՆԱԲՈՅՍ ՈՒՏԵԼԻ ԿԱՆԱՉԵՂԷՆՆԵՐ

Ծմակներում լինում են` խազազ. կռմըզուկ. սմնդուկ, ծմակթափան. սոկոն (սունկ): Հանդերում` ձնեբեկ (asparagus), փիփերտ, խնջլոզ, կնձմնձուկ, տըտըպաշար, ուտումտիտեմ (пастушья сумка, capsella). սիպեղ. թարթանջուկ, պառաւապորտ, եզնաճակատ, գինազոխ:

ՎԱՅՐԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Ջրավարդ (մասուրկ վարդ), ծմակավարդ, մանուշակ, ձնծաղիկ. նովրուզ, խնձաղայ, նարկիզ, մշահամուկ (անթառամ ծաղիկ). նունուփար, հարսնածաղիկ (Papaver Rhoeas), շուշան, միխակ, ձիւնածաղիկ, զամբաղ, լուածաղիկ. խնձործաղիկ, կռոթնը(Lappa), արջաթանթուկ, տխտըկոռնը, շնավարունկ, սուտ եղինճ. կածուկ, բիլիբիսարի, ագռաւի սողան, նըկարար, ալակիզ, բէանկի, պլանուկ(Conium Maculatum).

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Վարանդայի կենդանիներից նշանաւոր են.

ՎԱՅՐԵՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Արջ. գայլ. աղուէս. չաղալ. գիշերի. առնէտ. սկիւռ. մուկն. եղջերու. նապաստակ:

ԹՌՉՈՒՆՆԵՐ

Կաքաւ. հաւփալ. աղաւնի (աղունակ). տատրակ. լորամարգի. չարթ. մոշահաւ կամ մշահաւ. որի (տուլաշ). արտուտ. ս. Յակովբի թռչուն. ճնճղուկ. չլածիտ:

ԳԻՇԱԿԵՐ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Արծիւ, անգղ, բազէ, 4 տեսակ. լելակ, ցին, ուրուր, չորթանագող, բու, հողմահար, գայլագռաւ, ագռաւ, կաչաղակ, ներկարար, ծառակուտկուտ (կտցահար), ճանճագող, չղջիկ, ձկնկուլ, ճայ, ղույ:

ԵՐԳԵՑԻԿ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Կու, կուկու, յոպոպ, լծի, բաբաճըզտ, չլածիտ, դեղձանիկ, զռզռան, ջրըպըզտպըզտ, չափարծակի, շիլոյշիլոյ, մշահաւ:

ՉՈՒՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Կռունկ, արագիլ, սասարք, սարեակ, ծիծեռնակ:

ՍՈՂՈՒՆ ԵՒ ԶԵՌՈՒՆ

Օձ, լօկ, քարաթոթոշ, կանաչ մողէս, մողէս, կրիայ, խեցգետին, ոզնի, գորտ, կարիճ, իշախառանջ:

ՄԻՋԱՏՆԵՐ

Շանաճանճ, բոռ, ճախարակ, մշակ, փնթիռն, ճպուռն, մարախ, սեւաճանճ, մեծ ճանճ, կանաչ ճանճ, ձիաճանճ, պիծակ, լուսատտիկ, կետ, Աստծու կով, Աստծու եզն, զատիկ, ականջմտուկ, ոթես, մոշաթսի, ոսկեպղոջ, սարդ, թիթեռնիկ, աղօթարար (ունի կանաչ գոյն եւ երկար ոտեր):

ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Կով, եզ, գոմէշ, ոչխար, այծ եւ խոզ: Էշ, ձի, ջորի, ուղտ:

ԸՆՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Հաւ, բադ, սագ, հնդկահաւ, աղաւնի:

ՀԱՆՔԵՐ

Վարանդայում դեռ եւս չեն սկսել հանքերը մշակել, միքանի տեղ նկատելի են պղնձի հանքեր, բայց ոչ ոք չի ձեռնարկում մշակել: Այսպէս Թաղավարդ գիւղի մօտ կայ մի բլրակ, որից բղխում է Կարմիր ջուր անունով մի վտակ, որ իւր մէջ պարունակելով հանքային բաղադրութիններ, խմելու համար վնասակար է: Սա անցնում է մի խոր ձորով, որ կոչւում է Չուրաթանին կապ: Անցեալներում մի շուշեցի հայ ձեռնարկել էր այդ տեղի պղնձէ հանքերը մշակելու, բայց շուտով կիսակատար էր թողել:

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐ

Բուն Վարանդայում նշանաւոր հանքային ջրեր չկան: Տեղացիները առաւելապէս օգտւում են «Թթու-ջրից», որ գտնւում է Զանգեազուրում:



[1]            Արցախ, եր.

[2]            Այս տարի քշել տարել ր վրաբնակ 27 թուրք։

[3]            Տե՛ս Հաւատքի բաժնում։

[4]            Տե՛ս Հաւատքի բաժնում։

[5]            Օգտուել ենք «Արցախ»ից