Վարանդա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼՈՒՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ

Ա. ԴՊՐՈՑՆԵՐ

Շուշու քաղաքում` եւ Վարանդայում` կան հետեւեալ դպրոցները.

 

 

Հիմնարկութեան տարին

Դասարաններ

Ուսուցիչ

Սովորող

Մուտք

Ելք

 

 

 

Համալսարան

Միջն. կրթ. ստ.

Հայ

Ռուս

Վրացի

Թուրք

Ազնուական

Հոգեւորական

Քաղաքացի

Գիւղացի

Ընդամէնը

Մինչեւ այժմ աւարտածները

 

 

Հայոց թեմական

1843

VI

4

12

550

-

-

-

39

45

322

183

550

547

14843

14843

Ռէալական

1881

VII

7

16

252

12

5

47

121

8

136

51

316

161

35413

35413

Քաղաքային

1875

III

-

9

131

4

-

36

44

7

21

29

171

354

10399

8326

Թուրքերի դպրոց

1896

I

-

4

-

 

 

 

53

6

246

4

209

-

2510

2510

Հինգ միդասեան տղայոց մասնաւոր ուսումնասրան

-

-

-

5

276

2

-

13

7

9

275

-

291

-

10000

10000

Բոլորը

-

-

11

46

1209

18

5

305

264

75

1070

267

1437

1062

73165

71092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրիորդաց Մարիամեան արքունական ուսումնարան

1894

IV

-

10

137

12

1

-

30

8

212

-

250

-

4610

4610

Ընդամէնը

-

-

11

56

1346

30

6

405

294

83

1282

267

1687

1062

77775

75602

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոր-Թաղլար, Սարուշէն եւ Վարազաբուն գիւղերում եկ. ծխ. ուսումն.

1890

I

-

3

267

-

-

-

-

5

-

262

267

-

1800

1800

 

Այս աղիւսակից հետեւում է.

ա. Այժմեան դպրոցների մէջ ամենահինը Հայոց Հոգեւոր թեմական դպրոցն է:

բ. Ամենից շատ աշակերտներ ուսանում են Հոգեւոր դպրանոցում:

գ. Արհեստաւոր, հոգեւորական եւ գիւղական դասակարգերի որդիները առաւելապէս սովորում են Հայոց թեմական դպրանոցում, իսկ ազնուական դասակարգինը` ռէալականում:

դ. Ռէալական դպրոցը իւր ամեն մի աշակերտի համար ծախսում է 112ր., քաղաքականը` 49 ր., Հոյոց թեմականը` 27 ր., ռուսաց օրիորդաց դպրոցը` 18 ր., թուրքերինը` 12 րուբլի:

ե. Որովհետեւ սովորելու շրջանում գտնուողների թիւը յայտնի չէ, ուստի չի կարելի հաշուել, թէ սրանց որ տոկոսն է սովորում. միայն ընդունելով, որ մօտաւորապէս բնակչութեան 20% գտնւում է այդ հասակում, կարելի է ասել, որ հայերից 52, իսկ թուրքերից 22% է սովորում:

Բ. ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

Շուշում Հայոց Բարեգործական Ընկերութեան տեղական ճիւղը ունի գրադարան-ընթերցարան, որ հիմնուել է 1889 թուի մարտի 10-ին: Ունի կանոնադրութիւն 14-ից բաղկացած, որը օրինաւոր հաստատութեան է ենթարկուած Հ. Ընկ. Թիֆլիսի Խորհրդի կողմից:

Գրադարան-ընթերցարանից օգտուելու համար վճարում են. ունեւորները` տարեկան 4 րուբլի, ամսական 50 կոպ., օրական 5 կ., չունեւորները` տարեկան 1 ր. 50 կոպ., ամսական 20 կ., օրական 2 կոպէկ: Գրքերում կամ ամսագրեր տուն տանելու համար գրաւական է պահանջւում:

Գրադարան-ընթերցարանը առաջին տարին ունեցել է ընդամէնը 587 կտոր գիրք: Հետզհետէ աւելացնելով` այսօր գրադարանն ունի մօտ 4000 կտոր գիրք` 6000 րուբ. արժողութեամբ: Ընթերցարանն էլ շարունակ ստանում է պարբերական հրատարակութիւններ` հայերէն եւ ռուսերէն լեզուներով: Առաջին տարում ստացել է 17 պարբ. հրատարակութիւն, իսկ այժմ ստանում է 30: Ունի կահկարասիք մօտ 350 րուբ. արժողութեամբ:

Գրադարանը չունի ձեռագիրների բաժին: Գրքերն էլ միայն հայերէն եւ ռուսերէն լեզուներով են:

1889 թուի մարտի 10-ից մինչեւ 1896թ. յունուարի 1-ը գրադարանից օգտուել են:

 

 

I տարի 1889

II տարի 1890

III տարի 1891

IV տարի 1892

V տարի 1893

VI տարի 1894

VII տարի 1895

Ընդհանուր գումար

Տարեկան անդամներ

9

1

4

3

5

6

9

37

Ամսական

161

216

228

230

233

359

395

1822

Օրական

270

423

323

306

246

327

344

2239

Եօթ տարուայ ընթացքում օգտուել են

-

-

-

-

-

-

-

4098 [1]

Գրքեր եւ ամսագրեր են տարուել կարդալու

1834

2631

3353

4202

3506

5371

6723

27620 [2]

 

 

Եօթ տարուայ ընթացքում ունեցած անդամների թուի` 4098-ի վրայ եթէ աւելացնելու լինինք եւ ընկերութեան յաճախորդ անդամների թիւը, հաշուած միջին թուով տարեկան 50 հոգի, կ'ստանանք 4448 թուանշանը. հետեւապէս եւ գրադարան-ընթերցարանից օգտուողների թիւը տարեկան եղել է, միջին թուով, մօտաւորեպէս 635:

Գրադարան-ընթերցարանից օգտուողները բաժանւում են. ըստ ազգութեան` հայեր-85%, ռուսներ-8%, թուրքեր-4% եւ այլազգիներ 3%. ըստ դասակարգի` ուսումնառուներ (ուսանողներ, աշակերտներ եւ աշակերտուհիներ)-55%, առեւտրականներ-25%, աստիճանաւորներ-10%, ուսուցիչներ եւ վարժուհիներ 7%, արհեստաւորներ 3%:

Կանանց բացակայութիւնը նկատելի է. դրանց յաճախորդների թիւը մի շատ աննշան տոկոս է կազմում` այն է 2%…

Աւելի շատ կարդացուել են հետեւեալ հեղինակների աշխատութիւնները, որոնց դնում ենք այստեղ ըստ առաւելութեան:

Հայերէն` Րաֆֆի, Պռօշեան, Աբովեան, Շիրվանզադէ, Ծերենց, Աղայեան, Շէքսպիր, Էօժէն-Սիւ, Դիւմա, Ժիւլ-Վերն, Շիլլեր, Պարոնեան, Սունդուկեան, Խրիմեան, Մօլիէր, Շահազիդեան, Գամառ-Քաթիպա եւ Լէօ: Ռուսերէն`  Тургенев, Толстой, Жюль-Верн, Гогол, Лермонтов, Пушкин, Диккенс, Достоевский, Шпильгаген, Гончаров, Гаршин, Зола, Островский, Гюго, Додэ, Белинский, Байрон, Мольер, Шекспир, Шиллер, Гете, Сенкевич եւ   Чехов։

Առաջ բերելով հեղինակների անունները, տեսնում ենք, որ ընթերցողների  շրջանը մեծ մասով բելլետրիստ հեղինակների գրքեր է կարդացել` միանգամայն անուշադիր առնելով գրականութեան եւ շատ ճիւղերին պատկանող գրքերը: Վերջիններովս հատաքրքրուողները մի շատ աննշան կօնտիգենտ են կազմում:

Ի դէպ, գրադարանը, կարելի է ասել, բաւական հարուստ է գիտական գրքերով:

Պարբերական հրատարակութիւներից (ամսագիրներից) առաւելապէս կարդացուել են` հայերէն` «Մուրճ», «Փորձ», «Արաքս», «Տարազ», «Հանդ. գրակ. եւ Պատմ. », ռուսերէն` "Вестник Европы", "Артист", "Сев. Вестник", "Русская Мысль", "Книжки Недели", "Мир Божий", "Русское Богатство"։

Եկամտի կողմից գրադարան ընթերցարանը այնքան էլ նախանձելի չէ: Եօթ տարուայ ընթացքում մուտք է ունեցել ընդամէնը 1151 րուբլի 92 կոպ., մինչդեռ ծախք ունեցել է 6328 րուբլ. 64 կոպէկ: Դէֆիցիտը` այն է 5176 րուբ. 72 կոպ. ծածկուել է ընկերութեան Վարչութեան ունեցած եկամտի միւս ացբիւներից, -անդամակցական վճարներից, նուէրներից, ներկայացումների եւ այլն:

Բացի ընկերութեան գրադարան-ընթերցարանից, Շուշու կլուբը եւս ունի մի հարուստ գրադարան-ընթերցարան, որից նոյնպէս բաւական օգտւում են թէ հայերը եւ, թէ ռուսները եւ թէ թուրքերը:

Ի նկատի պիտի առնենք նոյնպէս Հոգեւոր թեմական եւ րէալական դպրոցների գրադարանները, որոնցից օգտւում են դոյն դպրոցների աշակերտները, ուսուցիչները եւ մասամբ` կողմնակի անձինք:

Թումեան

Գ. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐ

Շուշու քաղաքում եւ գաւառում ստացուել են.

 

 

Արձագանք

Մշակ

Մուրճ

Նոր-Դար

Տարազ

բոլորը

ռուսերէն

ընդամէնը

1894

25

58

7

82

16

188

412

600

1895

38

63

5

92

21

219

475

694

1896

33

59

6

66

18

149

523

672

Ընդամէնը

96

180

18

240

55

536

1410

1966

Միջին թուով

32

60

6

80

18

179

470

655

 

 

Այս աղիւսակից հետեւում է.

ա. Շուշում ամենից աւելի տարածուած է «Նոր-Դար»-ը, սակայն հետզհետէ պակասել է:

բ. «Նոր-Դար»-ից յետոյ աւելի տարածուած է «Մշակը», որ հետզհետէ աւելացել է:

գ. Ռուսաց թերթերը աւելի եւ աւելի տարածուած են, եւ մինչեւ անգամ աւելի քան հայկականը:

դ. Հազար հոգուց միայն 19 հոգի են թերթ ստանում:

Դ. ԹԱՏՐՈՆ

Շուշու առաջին ներկայացումը տեղի է ունեցել դեռ վաթսունական թուականներին, երբ հայրենիք վերադարձած ուսանողները ոչ միայն տղամարդու այլ եւ կանանց դեր են կատարել: Այնուհետեւ թեմական դպրանոցի ուսուցչական խումբը եւ շրջիկ դերասանները ներկայացումներ են տուել թեմական դպրանոցի դահլիճում, որ բաւական ընդարձակ է: Սակայն թատրոնը այստեղ կանոնաւորուել եւ իւր կրթիչ ազդեցութիւնը օր աւուր աւելացրել է, երբ 1891 թուին շինուել է պ. Ն. Խանդամիրեանցի թատրոնական շենքը:

Սա թէեւ արտաքուստ եւ կամ ներքուստ ճարտարապետական եւ կամ գեղարուեստական մի առանձին նշանակութիւն չունի, սակայն իւր ընդարձակ դահլիճով, բաւական յարմարաւոր բեմով ու երկար ֆուայէնով, միանգամայն բաւականացուցիչ է Շուշուայ պէս մի գաւառական քաղաքի համար: Ունի նաեւ բաւական դեկորացիաներ, մի բաւական ճաշակով նկարուած վարագոյր եւ այլն:

Թատրոնի բացման օրից մինչեւ այժմ եղել են.

  1891 թուին 13 ներկայացում 4030 ր. մուտք

    92      «      19              »           5100  »     »

      93      »      20             »           5694  »     »

      94      »      19             »           4824  »    »

      95      »      24             »            7014  »    »

       96     »      24              »           6700  »    »  

---------------------------------------------------------------

Ընդամէնը   119         »          33362 ր. մուտք

Միջին թուով .   20         »            5560  »     »

Այսպէս ուրեմն` տարեկան միջին թուով տրւում են 20 ներկայացում, իւրաքանչիւր ներկայացման տոմսակ է վաճառւում 278 ր., որից դուրս գալու ծախսը, մօտաւորապէս 128 ր., զուտ արդիւնք մնում է 150 րուբլի: Բոլոր տոմսակները ծախուած դէպքում մուտք է լինում 325-350 րուբլի:

Ե. ՏՊԱՐԱՆՆԵՐ

Քաղաքումս կայ երկու տպարան. մինը Հայոց հոգեւոր տեսչութեան, որ բացուած է Բաղդասար միտրապօլիտի ջանքով 1830-ական թուականներին: Մամուլը բաւական փոքր է եւ բազմատեսակ տառեր չունի: Այնքան անկանոն են պահւում գործերը, որ հակառակ մեր բոլոր ջանքին, չկարողացանք իմանալ թէ մինչեւ այժմ այդտեղ քանի գիրք են տպուած:

Միւսը Ա. Մահտեսի-Յակոբեանինն է: Սա բացուած է 1877 թուի նոյեմբերին. ունի բաւական լաւ մամուլ եւ նոր ձեւի տառեր: Մինչեւ ներկայ թուականը տպուած է 83 գիրք, հետեւապէս եւ' տարեկան միջին թուով 4 գիրք, որ շատ քիչ է:

Զ. ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Հետեւեալ աղիւսակը ցոյց է տալիս թէ վեց տարուայ ընթացքում որքան ոճրագործութիւններ են կատարուել Շուշում.

 

Թուին

Սպանութիւն

Ինքնասպանութիւն

Պատահակ. մահ

Հայ

Թուրք

Հայ

Թուրք

Հայ

Թուրք

1890

1

2

1

-

-

1

1891

1

3

1

-

2

2

1892

1

7

1

-

1

1

1893

1

3

1

-

2

2

1894

2

5

2

-

-

2

1895

1

4

1

-

2

4

Ընդամէնը

7

24

7

-

7

12

 

 

Այս աղիւսակից հետեւում է.

Հայերի եւ թուրքերի սպանութեան թուերը յարաբերում են միմեանց, ինչպէս 1: 3, 5, մինչդեռ այդ երկու խմբերի թուական յարաբերութիւնը համարեա հաւասար է 2: 1.

Անձնասպանութիւնը բացառապէս հայերին եւ յատուկ, որ կուլտուրական աւելի բարձր կեանքի մի յատկանիշ է:

Միւս ոճրագործութիւնները, ինչպէս վիրաւորել, ծեծել եւ այլն նոյնպէս թուրքերի մէջ են աւելի պատահում :

Հետեւեալ աղիւսակում բերուած է Շուշու եւ Ջիբրայիլի [3] գաւառներ այդ երկու ժողովուրդներից բանտարկուածների թիւը:

 

Թիւ

Հայեր

Թուրքեր

Ար.

Իգ.

Ար.

Իգ.

1890

92

1

524

2

1891

68

3

651

12

1892

52

2

459

-

1893

98

-

696

5

1894

62

1

369

2

1895

56

3

423

3

Ընդամէնը

428

10

3122

24

 

"Кавказский календарь"-ի 1896 թուի համաձայն այս երկու գաւառներ հայերի ընդհանուր թիւն է 94, 750, թուրքերինը` 91, 916: Այսպէս` մինչդեռ երկու ազգաբնակութիւններն էլ համարեա հաւասար են միմեանց, թուրք ոճրագործների թիւը համարեա 7 անգամ աւելի է հայ ոճրագործների թուից [4]:

Է. ՓՈՍՏ

Պէտք է ասել, որ արդէն քաղաքացիները մեծ կարիք են զգում փոխանակ շաբաթական երեք անգամի, ամենայն օր փոստ ունենալու եւ կանոնաւորուած տեսնելու նամակների ցրումը, որ շատ անկանոն կերպով է կատարւում: -Ցրիչը մարդկանց, երեխաների, ծառաների մի ահագին խմբի հետեւողութեամբ հանդիսաւոր կերպով իջնում է փոստատնից դէպի Թոփխանան եւ մտնելով քաղաքային ժողովարանի բակը, բարձրանում է պատշգամբը, իսկ հետեւողները մնում են ներքեւում: Յետոյ բարձր ձայնով կարդում է բոլոր լրագիրների եւ հասարակ նամակների հասցէները եւ շպրտում որ' կողմից որ «իմն» է հնչւում: Այսպիսով` բացի այն որ շատ նամակներ կորչում են, այլ եւ բոլորը իմանում են, թէ ովքեր նամակներ ունին:

Հետեւեալ աղիւսակը ցոյց է տալիս փոստի գործունէութիւնը, որից հետեւողութիւններ հանելը թողնում ենք իրեն ընթերցողին:

  

Ը. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ

Շուշին փոստային ճանապարհներով կապուած է Գորիսի եւ Անդրկովկասեան երկաթուղու Բագու-Թիֆլիսեան գծի կայարանի հետ: Շաբաթական երեք անգամ օմնիբուս է գնում եւ գալիս Շուշից Եւլախ, անցնելով ճանապարհը մօտ 11 ժամուայ ընթացքում:

Քաղաքում կան «Նադէժդա» եւ «Րոսսիյսկոյէ» հաղորդակցութեան ընկերութիւնների գրասենեակները, որոնք կատարում են ապրանքների տեղափոխութիւնը:

Քաղաքի եւ գիւղերի, ինչպէս եւ միմիայն գիւղերի միջեւ չկան կանոնաւոր ճանապարհներ, եւ քիչ տեղեր են սայլեր բանում: Սովորական գործածական կենդանիներն են` էշը, ջորին եւ ձին:



[1]            Այս գումարի մէջ չեն մտնում ընկերութեան անդամները, որոնցից յաճախորդների թիւը տարեկան մօտաւորապէս 40-60 է հասնում։

[2]            Այդ գումարի մէջ չեն մտնում ընթերցարանում կարդացուած գրքերը եւ ամսագրերը։

[3]            Այս գաւառում առանձին բանտ չկայ։

[4]            Այս տեղեկութիւնները ուրիշ մի քանի տեղեկութիւնների հետ միասին տուել է մեզ բժիշկ պ. Բահաթրեանը, որին խորին շնորհակալութիւն ենք յայտնում։