ԸՆՏԱՆԵԿԱՆ
ԲԱՐՔ
Ա.
ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ
ԵՒ
ՀԱՐՍԱՆԵԱՑ
ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
ՕՐՕՐՈՑԻ
ՆՇԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ
Առաջները
շատ
յաճախ,
իսկ
այժմ
շատ
սակաւ
է
պատահում
օրօրոցի
նշանադրութիւն,
որ
տեղական
բարբառով
«օրօրոցախազ»
է
կոչւում:
Միմեանց
համակրող
գերդաստաններ
եւ
կամ
մի
ընտանիք
ցանկանալով
միմեանց
եւ
կամ
մի
հալալ-ծիծ
ունեցող
օջախի
հետ
կարելւոյն
չափ
շուտ
բարեկամանալ,
ուխտում
են
միմեանց
տալ
իրենց
սպասելիք
որդիները,
եթէ
նրանք
տարբեր
սեռի
լինին
եւ
կամ,
եթէ
մինը
արդէն
արու
զաւակ
ունի,
խոստանում
է
նշանադրել
նրան
միւսի
սպասած
աղջկայ
հետ:
Շատ
անգամ
պատահում
է,
որ
այս
ցանկութիւնը
ծագում
է
ծնողների
մէջ,
երբ
տղան
արդէն
միքանի
տարեկան,
իսկ
աղջիկը
միքանի
օրական
է
լինում:
Այս
ժամանակ
տղայի
հայրը
խաղում
է
աղջկայ
օրօրոցը
եւ
կամ
եռագոյն
մի
թել
կապում
օրօրոցի
լծից
եւ
այսպիսով
արդէն
նշանադրում
այդ
երկու
փոքրիկներին:
Երբեմն
էլ
պատահում
է,
որ
փոքրիկ
տղաները
համակրանք
են
ցոյց
տալիս
դէպի
փոքրիկ
աղջիկները
եւ
սրանց
հայրերը
խոստանում
են
պսակել
նրանց,
երբ
մեծանան:
Այս
խոստումից
յետոյ
այդ
փոքրիկները
նշանուած
են
համարւում
եւ
տղան
պարտաւորւում
է
իւր
մրգից
միշտ
բաժին
հանել
իւր
փոքրիկ
նշանածին:
Անցեալներում
եւ
մասամբ
այժմս
էլ
շատ
հազիւ
էր
պատահում,
որ
փոքրիկ
նշանածները
հրաժարուէին
իրենց
ծնողների
խոստումը
կատարելուց:
Եւ
մինչեւ
անգամ
եթէ
ծնողներից
մինը
կամենար
յետ
կենալ
իւր
խոստումից,
միւսը
կարողացածին
չափ
կ'ստիպէր
եւ
կը
նախատէր
նրանց:
Երբ
այդ
փոքրիկ
նշանած
աղջիկը
մեռնում
էր,
յաճախ
պատահում
էր,
որ
տղան
նրա
քրոջ
հետ
էր
ամուսնանում,
իսկ
եթէ
տղան
էր
մեռնում,
սրա
եղբայրն
էր
ամուսնանում
աղջկայ
հետ:
Շատ
անգամ
պատահել
է,
որ
հիւանդութեան,
ընտանիքի
դժբախտութեան
եւ
այլ
պատճառներով`
այսպիսի
նշանադրութիւնները
լուծուել
են:
Շատ
անգամ
էլ
նշանուածները
միմեանց
անհամապատասխան
լինելով`
փոխադարձաբար
թշուառացրել
են
միմեանց:
ՇԱԼԱԿԻ
ՆՇԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ
Երբ
երիտասարդը
սիրահարուած
է
եւ
ուզում
է
խնդրել
աղջկայ
ձեռքը,
բայց
ամաչում
է,
լուռ
ու
մունջ
եւ
գաղթագողի
«շալակ»
է
տանում:
Վերցնում
է
մի
քթոց
թարմ
պտուղներ,
խաղող,
տանձ,
խնձոր,
տանձ,
խնձոր,
խիար
եւ
կամ
մի
կապոց
չոր
միրգ
եւ
գիշերը
տանում
նշանածի
դռանը
կամ
դրսում
քնած
տղամարդու
գլխի
վերեւը
դնում:
Միքանի
անգամ
այս
կրկնելուց
յետ`
աղջկայ
ազգականների
մինի
միջոցով
յայտնում
է,
թէ
շալակ
տանողը
ինքն
է:
Եթէ
աղջկայ
ծնողները
համաձայնում
են
իրենց
աղջիկը
տալու,
շալակի
քթոցի
մէջ
դնում
են
«խոնչա»-մի
եփած
հաւ,
միքանի
ձու,
միքանի
գաթայ
եւ
մի
զոյգ
գուլպայ-եւ
ուղարկում
տղին`
հանդը,
ուր
նա
բանելիս
է
լինում:
Այս
լուռ
ծիսակատարութիւնից
յետոյ
աղջիկն
ու
տղան
նշանուած
են
համարւում:
ԲԱՐԳԵԱՀ
ԿԱՄ
ԾԱՂԿԱԶԱՐԴԻՆ
ՆՇԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ
Ծաղկազարդին
եկեղեցում,
նախապէս
առնելով
աղջկայ
ծնողների
համաձայնութիւնը,
տղայի
մայրը
կամ
մի
մօտիկ
ազգական
կին
Ծաղկազարդի
ծառի
վրայ
վառուող
մոմերից
վառելով
մի
խաչաձեւ
մոմ,
որի
վրայ
երբեմն
մի
արծաթէ
մատանի
է
անցկացրած
լինում,
տանում
եւ
լռելեայն
տալիս
է
իւր
ուզած
աղջկայ
ձերքը,
եւ
կամ
նրան
մօտեցնելով
ծառին,
ձգում
է
գլխին
մի
կարմիր
չարղաթ:
Այնուհետեւ
այդ
աղջիկը
նշանուած
է
համարւում:
«ՕՋԱԽԻ
ՊՍԱԿ»
Գրեթէ
ամեն
մի
գիւղում
կայ
մի
կամ
երկու
օճախ,
որ
սրբատեղի
է
համարւում.
եկեղեցի
չեղած
գիւղում
պսակի
խորհուրդը
թոնրի
եւ
կամ
այսպիսի
օճախների
վրայ
է
կատարւում:
Այսպէս
մինչեւ
1882
թուականը
Խերխան
գիւղում
պսակը
Փարամազենց
օճախի
վրայ
է
կատարուել,
որովհետեւ
գիւղում
եկեղեցի
չի
եղել:
Սխտորաշէնում,
մինչեւ
այժմս
էլ
պսակը
Սահակ
քեօխանց
(տանուտէր)
եւ
Շվերդունց
օճախների
վրայ
են
կատարում,
որովհետեւ
այժմս
միայն
սկսել
են
եկեղեցի
շինել:
Բացի
սրանից
միշտ
եւ
բոլոր
գիւղերում
նորապսակները
եկեղեցուց
դուրս
գալուղ
յետոյ
անպատճառ
բոլոր
հանդիսականների
ընկերակցութեամբ
եւ
դաւուլ
զուռնի
առաջնորդութեամբ
գնում
է
այդ
օճախները
համբուրում
եւ
ապա
գնում
իրենց
տուն:
Կիրակի
եւ
տօն
օրերն
էլ
շատ
կանայք
գնում
ուխտ
են
անում
այդ
օճախների
վրայ:
Սրանք
սովորական
«ղարադամի»
օճախներից
ոչնչով
չեն
տարբերւում,
տնեցիները
սովորական
ձեւով
գործածում
են
այն
եւ
յետոյ
մօտը
մի
մոմակալ
եւ
մի
խնկաման
դնում,
որ
ուխտաւորը
կարողանայ
իւր
բերած
մոմը
վառել
եւ
խունկը
ծխել:
Հաւաքածս
տեղեկութիւներից
երեւաց,
որ
այս
օճախները
պատկանում
են
գիւղի
հիմնադիրներին,
եւ
կամ
գիւղի
մէջ
ահագին
ազդեցութիւն
ունեցող
մարդկանց:
Յիշենք
այս
օճախներից
մի
քանիսը.
Չանախչի
գիւղում.
-
Մելիք
Շահնազարենց
օճախը.
յայտնի
է,
որ
Մելիք
Շահնազարը
գիւղի
տէրն
է
եղել:
Գ.
Ճարտար
գիւղում,
Խոճանց
եւ
Միրզաբէկանց
եւ
Տողցունց
(Տող
գիւղից
գաղթածների)
օճախները:
Հիրհերում
Չալունց
օճախը:
Ասում
էին
թէ
Չալին
է
հիմնել
այս
գիւղը
եւ
նրա
տոհմից
են
մի
քանի
սերունդ
շարունակ
տանուտէրներ
եղել:
Ծովատեղ
գիւղում-Բղերանց
օճախը:
Սա
գիւղի
մելիք`
Մելիք
Փարսադանեաններից
է:
Սարուշէնում-Քեօխանց
օճախը
(Միրզաբէկեան
Ղահրամանի):
«ԹՈՆՐԻ
ՊՍԱԿ»
Սրանից
մի
10-20
տարն
առաջ
դեռ
եւս
գործադրւում
էր
թոնրի
պսակը.
սա
գլխաւորապէս
տեղի
էր
ունենում
1)
երբ
գիւղում
եկեղեցի
չէր
լինում,
2)
երբ
եկեղեցում
ննջեցեալ
էր
լինում,
[1]
3)
երբ
ամուսնացողները
այրիներ
էին
[2]
4)
երբ
չհասութիւն
կար
եւ
5)
երբ
հարսնացուն
բարոյական
կեանք
չէր
ունեցել:
Ժողովուրդը
սուրբ
էր
համարու
թոնիրը:
Գրեթէ
բոլոր
գիւղերում
թոնիր
շինելիս
կանչում
են
քահանային,
որ
օրհնում
է
թոնիրը
եւ
միքանի
տեղ
մեռոն
քսում:
Թոնրի
պսակին
թոնրի
վրայ
շուրջանակի
մոմեր
են
վառում:
Հարս
ու
թագուոր
գալիս
երեք
անգամ
պտտում
են
թոնրի
շուրջը
եւ
կանգնում
նրա
արեւմտեան
կողմը,
երեսները
դէպի
արեւելք
դարձած:
Ապա
չոքուն
են
երեք
անգամ
համբուրում
են
թոնիրը:
Այնուհետեւ
քահանան
կատարում
է
պսակադրութիւնը
եւ
նորապսակները
կրկին
համբուրելով
թոնիրը
վերադառնում
են,
շատ
անգամ
մինչեւ
թոնրատնից
դուրս
գալը
յետ
յետ
գնալով`
որպէս
զի
մէջքերը
չդարձնեն
դէպի
թոնիրը,
մեղք
համարելով
այդ:
[3]
ԱՌԵՒԱՆԳՄԱՄԲ
ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ
Դեռ
մինչեւ
այսօր
էլ
յաճախ
պատահում
է,
երբ
մի
երիտասարդի
մերժում
են
տալ
իւր
սիրած
աղջիկը,
որի
պատճառը
սովորաբար
երիտասարդի
ստոր
գերդաստանից,
կամ
աղքատ
լինելն
է
լինում,
վերջինս
հաւաքելով
միքանի
մտերիմ
ընկերները`
փախցնում
է
աղջկան:
Շատ
անգամ
առնելով
աղջկայ
համաձայնութիւնը
եւ
ժամադիր
լինելով
նրա
հետ,
երիտասարդը
ձիու
գաւակն
է
առնում
աղջկան,
որը
իւր
հետ
առած
է
լինում
իւր
բոլոր
զարդերը,
եւ
փախչում:
Եթէ
աղջկայ
ծնողները
շուտ
են
կմանում
այս,
իսկոյն
միքանի
ձիաւորները
հետեւում
են
նրանց
եւ
եթէ
հասնում
են,
տեղի
է
ունենում
մի
կատաղի
կռիւ,
որի
ընթացքում
երբեմն
մարդիկ
էլ
են
սպանւում:
Եթէ
չեն
կարողանում
աղջիկը
յետ
խլել,
տղան
տանում
է
նրան
մի
ուրիշ
գիւղ
իւր
մի
բարեկամի
տուն:
Անմիջապէս
աղջկայ
հայրը
յայտնում
է
մարմնաւոր
եւ
հոգեւոր
իշխանութիւներին,
որոնք
աղջկան
կանչում
հարցաքննում
են:
Եթէ
աղջիկը
խոստովանում
է,
որ
իւր
ազատ
կամքով
է
փախել
երիտասարդի
հետ,
նրանց
թոյլ
են
տալիս
պսակուելու,
իսկ
եթէ
ոչ,
բաժանում
են
նրանց,
աղջկան
վերադարձնում
հօրը,
իսկ
տղին
պատժում
պետական
օրէնքներով:
Երբեմն
պատահում
է,
որ
երիտասարդը
փախցնում
է
աղջկան,
առանց
նրա
համաձայնութիւնը
առնելու.
այսպիսի
դէպքերում
հազիւ
է
պատահում ,
որ
աղջիկը
չը
զիջէր
երիտասարդի
եւ
նրա
բարեկամների
աղաչանքներին`
յայտնելու
թէ
իւր
կամքովն
է
փախել:
Փախցրած
եւ
վերադարձուած
աղջիկը
հասարակութեան
մէջ
յարգանք
վայելելով`
թշուառաղջիկները
նոյն
իսկ
ակամայից
համաձայնում
են
ամուսնանալու
փախցնողի
հետ:
ԳՆՄԱՄԲ
ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ
Գնմամբ
ամուսնութիւնը
դեռ
եւս
գոյութիւնը
ունի
Վարանդայում,
որ
երեւում
է
«հըղէ
կտրել»
ծէսի
մէջ:
Այստեղ
աղջկայ
եւ
տղի
հայրերն
ու
բարեկամները
երկար
սակարկելուց
յետոյ
որոշում
են,
թէ
տղի
հայրը
որքան
փող
պիտի
տայ
աղջկայ
հօրը`
աղջիկը
տանելու
համար:
Այս
գումարը
տատանւում
է
20-100
ր.
միջեւ:
Եւ
մինչեւ
որ
այդ
փողը
չյանձնուի
աղջկայ
հօրը,
որ
սովորաբար
այդ
օրն
է
տեղի
ունենում,
պսակը
չի
կարող
կայանալ:
ԼԵՎԻՐԱ
Այս
սովորութիւնը
մասամբ
կայ
Վարանդայում,
միայն
փոքր
ինչ
ձեւափոխուած:
Եթէ
մնը
նշանուած
ժամանակ
մեռնում
է,
նրա
եղբայրն
է
շատ
անգամ
ամուսնանում
նրա
հարսնացուի
հետ:
Եւ
եթէ
հարսնացուն
է
մեռնում,
փեսացուն
է
ամուսնանում
նրա
կրտսեր
քրոջ
հետ:
Դէպքերը
բազմաթիւ
են.
օր.
Գիշի
գիւղի
քահանան
ամուսնացրել
է
իւր
կրտսեր
որդուն
իւր
մեռած
որդու
հարսնացուի
հետ:
ԾԱԽՍԸ
Սովորաբար
աղջկայ
կողմից
շատ
քիչ
ծախս
է
լինում,
իսկ
տղայի
կողմից
մօտաւորապէս
լինում
են
հետեւեալ
անհրաժեշտ
ծախսերը.
Նշանդրէքին
Մի
ոչխար . . . . .
3
-5
Մի
մատանի . . . . .
3
-5
Օղի
եւ
գինի . . . . .
3
-8
Մանր
ծախսեր . . . .
10
-15
Ընդամենը`
19
-33.
«Խոնչա»-ի
եւ
այլ
մանր
թախսեր
մինչեւ
հարսանիք.
10
-15ր.
Հարսանիքին
Մի
ոչխար
կամ
մի
եզ . . . . .
3
-15
ր.
Գինի
եւ
օղի . . . . . . .
15
-40ր.
Հարսի
զգեստը . . . . . .
30-60
ր.
Հարսի
գլխի
արծաթ
կամ
ոսկե
փողը . . .
8
-72
ր.
Քահանային . . . . . . .
3
-5
ր.
Աթոռահաս . . . . . . .
5-7ր.
Եկեղեցուն . . . . . . .
1
-2ր.
Հարսնեղբօրը . . . . . . .
1-3
ր.
Բրինձ,
շաքար,
թեյ . . . . . .
5
-10
ր.
Դաւուլ-զուռնի
եւ
մանր
ծախսեր . . .
15
-20
ր.
Ընդամէնը`
86
-214
ր.
ԱՂՋԻԿ
ՈՒԶԵԼ
Հարսնացուի
ընտրութեան
խնդրում
երիտասարդը
շատ
փոքր
ձայն
ունի.
այդ
առաւելապէս
պատկանում
է
մօրը
եւ
հօրը:
Շատ
հազիւ
է
պատահում,
որ
մի
երիտասարդ
ամուսնանայ
իւր
ծնողների
չուզած
աղջկայ
հետ,
մինչդեռ
աղջիկները
աւելի
յաճախ
փախչում
են
իրենց
սիրելիների
հետ,
եթէ
իրենց
ծնողները
հակառակ
են
լինում
իրենց
միութեան:
Սրա
պատճառն
այն
է,
որ
երիտասարդները
առանձին,
ինքնուրոյն
կեանք
չունենալով
եւ
տնտեսապէս
կախուած
լինելով
հօրից,
չեն
վստահանում
նրա
կամքին
հակառակ
գնալու:
Աղջիկը
առնել
փախցնելուց
յետոյ,
նրանք
հազիւ
կարողանում
են
մի
ամիս
անցկացնել
այս
կամ
այն
բարեկամի
տանը,
այնուհետեւ
կամայ
ակամայ
ստիպուած
են
վերադառնալ
իրենց
տուն,
որովհետեւ
սեպհական
հող,
դրամագլուխ
չունին
եւ
բանուորական
կեանքն
էլ,
մանաւանդ
ձմեռը,
գոյութիւն
չունի
Վարանդայում:
Այսպէս
ուրեոն`
երբ
ծնողներն
ընտրում
են
մի
աղջիկ,
առաւելապէս
նրա
ընտանիքի
եւ
մանաւանդ
մօր
բարոյական
յատկութիւնները
նկատի
առնելով,
մի
կնոջ
ուղարկում
են
աղջկայ
մօր
մոտ
խնամախօսութեան:
Այս
կինը
գովելով
երիտասարդի
ընտանիքը,
ըճախը,
եւ
երիտասարդի
աշխատութիւնն
ու
կտրիչութիւնը-«կտրել
(կատարեալ),
ռաշիտ
(քաջ)
տղայ
ա»-առաջարկում
է
տալ
իւր
աղջիկը
նրան:
Աղջկայ
մայրը
ժամանակ
է
խնդրում
ամուսնու
եւ
մանաւանդ
իւր
եղբօր
հետ
խորհրդակցելու,
միանգամայն
խոստանալով
աշխատել
յաջողացնելու:
Միքանի
օրից
աղջկայ
մայրը
յայտնում
է
իւր
համաձայնութիւնը
եւ
կամ
մերժում:
Համաձայնած
դէպքում
ամուսնացող
երիտասարդը
իւր
եղբօր
կնոջ
հետ,
առնելով
մի
հասարակ,
20-60
կոպէկանոց
մատանի,
գնում
է
աղջկայ
տունը:
Փոքր
ինչ
խոսակցութիւնից
յետոյ
աղջիկը,
իւր
երեսը
քողով
ծածկած,
թեյ
է
բերում:
Երիտասարդի
հետ
եկած
կինը
աշխատում
է
բանալ
աղջկայ
երեսը
եւ
տեսնել
նրա
գեղեցկութիւնը.
ապա
համբուրում
է
ճակատից
եւ
բերեծ
մատանին
դնում
մատը:
Այս
ծէսը
տեղական
բարբառով
«բէհ
(առհավատչեայ)
տանել»
է
կոչւում:
Յետոյ
ընտրիք
են
տալիս
ու
մի
մի
զոյգ
գուլպայ
նուիրում
փեսացուին
ու
կնոջը,
որոնք
որոշելով
նշանադրութեան
օրը`
վերադառնում
են
տուն:
Նշանադրութիւնը
գլխաւորապէս
տեղի
է
ունենում
մեծ
պասին,
իսկ
հարսանիքը
Նաւասարդից
մինչեւ
մեծ
պաս
եւ
առաւելապէս
Բարեկենդանին:
Հարսանիքի
պատրաստութիւնը
սկսւում
է
չորեքշաբթի
տղայի,
իսկ
հինգշաբթի`
աղջկայ
տանը:
Հարսանիքը
իսկապէս
տեւում
է
եօթը
օր,
չորեքշաբթի
օրից
մինչեւ
երեքշաբթի,
միայն
բուն
հարսանիքը
կատարւում
է
երեք
օրուայ
ընթացքում,
ուրբաթ,
շաբաթ
եւ
կիրակի:
Այս
օրերն
անելու
գլխաւոր
պատճառն
այն
է,
որ
նախ
ուրբաթ
օրը
պասուայ
կերակրներ
մատուցանելով,
աւելի
քիչ
կը
ծախսեն
եւ
երկրորդ`
«կանչը»
կ'ըլինի
կիրակի
օրը,
երբ
գիւղացիները
բոլորովին
ազատ
լինելով`
աւելի
մեծ
թուով
կը
հաւաքուին:
ՆՇԱՆԴՐԷՔ
Որոշուած
օրը
առաւոտեան
փեսացուի
տնից
ուղարկում
են
աղջկայ
տունը
մի
ոչխար
(եթէ
միայն
հարուստ
են),
ճակատը
սպիտակ
եւ
կարմիր
ներկած,
պոզերից
եւ
վզից
խնձորներ
եւ
ընկոյզի
շարուկ
ձգած.
մի
շիշ
օղի,
մի
թունգի
գինի,
մրգեղէն
եւ
շաքարեղեննէր:
Սրանք
տանողը
ստանում
է
40-80
կոպէկ
նուէր
եւ
հիւրասիրւում:
Երեկոյեան
թէ
տղի
եւ
թէ
աղջկայ
ծնողները
հրիւիրում
են
իրենց
տղամարդ
բարեկամները:
Տղի
տանը
հրաւիրւում
է
նախ
քահանան,
քաւորը
եւ
տանուտէրը:
Մի
մի
բաժակ
օղի
խմելուց
յետոյ,
առաջ
են
բերում
մի
խնձոր,
մէջը
արծաթեայ
կամ
ոսկէ
մատանի
եւ
տան
կանանց
կողմից
միքանի
աբասի
խրած:
Քահանան
առնում
է
խնձորը,
շնորհաւորում,
մի
աբասի
էլ
ինքը
մէջը
խրում
եւ
տալիս
իւր
մօտ
նստողին:
Սա
եւս
մի
աբասի
է
խրում,
նոյն
կերպ
շնորհաւորելով:
Երբ
խնձորը
պտոյտ
գործելով`
աբասիներով
լցւում
է,
դնում
են
մի
չարղաթի
մէջ,
երկու
զոյգ
կանաչ
կարմիր
քօշերի
հետ,
որոնցից
մի
զոյգը
հարսնացուի,
իսկ
միւսը
նրա
մօր
համար
է
լինում,
եւ
կապում:
Այս
ժամանակ
աղջկայ
տանից
մի
տղայ
է
գալիս
եւ
հրաւիրում
սրանց
բոլորին
աղջկայ
տունը:
Անմիջապէս
բոլորը
վեր
են
կենում,
ծերունիները
վերադառնում
են
իրենց
տուն,
իսկ
միւսները
գնում
են
աղջկայ
տունը:
Փեսացուն
չի
գնում
հարսնացուի
տունը,
սակայն
այժմ
միքանի
գիւղերում
սկսել
են
նրան
եւս
տանել:
Երբ
հասնում
են
հարսնացուի
տանը,
տնեցիները
ընդառաջ
են
գալիս
եւ
սիրով
ընդունում:
«Ձեր
վոննը
գալուքը
բարի
ինի»,
ասում
է
հարսնացուի
մայրը
փեսացուի
մօրը,
«ուրախ
բարեկամ
ընիք»:
-Դէհ
մըտալ
էնք
էս
օճախէն
մին
հափուռ
վէղ
եօր
օնինք,
պատասխանում
է
փեսացուի
մայրը,
Աստուած
տայ
անփոշմնելի
սովտա
(առեւտուր)
ինի:
Մեր
ջհալների
կապն
էլ
էրկան
ինի:
Յետոյ
մտնում
են
ղարադամը
եւ
նստում
օճախի
շուրջը:
Անմիջապէս
թէյ
են
մատուցանում
եւ
յետոյ
հաց
փռում:
Այս
ժամանակ
տղայի
հայրը
դառնում
է
քահանային
եւ
ասում.
«Ադէր,
կարգի,
պատարագի
ըլիս,
բէ
մեր
հարսնացուն
մի
ուրախանանք,
գիտիւմըմ
օր
մեր
խնամին
կարմիր
գինի
շատ
օնէ,
կ'օտինք,
կը
խմինք
քէփ
կ'անինք»:
Իսկոյն
մի
կնոջ
առաջնորդութեամբ
հարսնացուն,
երեսը
մինչեւ
գօտին
չարղաթով
ծածկած,
գալիս
է
եւ
կանգնում
քահանայի
մօտ:
Այս
ժամանակ
մի
սկուտեղի
մէջ
մրգեղէն,
միքանի
մոմ,
միքանի
խնձոր,
եւ
նշնի
մատանի
դրած
մօտեցնում
են
քահանային:
Քահանան
օրհնում
է
այս
եւ
վերցնում
մատանին
տալիս
փեսացուին:
Սա
էլ
անցկացնում
է
այն
հարսնացուի
մատանեմատը:
Այս
միջոցին
ման
են
ածում
սկուտեղը
եւ
հիւրերը
շնորհաւորելով
ու
բարեմաղթութիւններ
անելով
մի
մի
բաժակ
գինի
կամ
օղի
են
խմում,
շաքարեղէնից
ուտում
եւ
մի
մի
արծաթեայ
քսան
կամ
տասնեւհինգ
կոպէկանոց
խրում
խնձորի
մէջ:
Այս
փողերը,
որ
տեղական
բարբառով
«հարսնացուին
տուած
թաս»
են
կոչւում,
պատկանում
են
հարսնացուին,
եւ
մօտաւորապէս
3-8
րուբլու
է
հասնում,
որից
տալիս
են
քահանային
50
կոպ.
մի
րուբլի,
եւ
30-50
կ.
հարսը
առաջ
բերող
կնոջը:
Սրանից
յետոյ
սկսում
են
հաց
ուտել:
Մատուցանում
են
խորոված,
խաշու
(մսով
եփած
ջրալի
կերակուր)
եւ
ճէաշ
(փլաւ),
եփած
հաւը
վերան:
Մինչեւ
առաւօտ
քէֆ
են
անում,
ուտում,
խմում,
պարում,
շատ
անգամ
էլ
կռւում
եւ
լուսաբացին
ցրւում
տները:
Միւս
օրը
աղջկայ
տնից
ուղարկում
են
տղի
տունը`
մի
շիշ
օղի,
մի
թունգի
գինի,
մի
եփած
հաւ,
3-5
զոյգ
էլ
լաւ
գուլպայ:
Այն
դէպքերում,
երբ
փեսացուն
նշանդրէքի
երեկոյին
աղջկայ
տունը
չի
գնում,
աղջկան
էլ
առաջ
չեն
բերում,
այլ
աղջկայ
մայրը
տանում
ձգում
է
նրա
գլխին
օրհնած
չարղաթը
եւ
մատանին
անցկացնում
մատը:
Պատահում
էլ
է,
որ
երիտասարդը
գիւղից
անգամ
բացակայ
է
լինում,
եւ
ծնողները
մինչեւ
անգամ
առանց
նրան
հարցնելու`
նշանում
են
նրան
իրենց
ընտրած
աղջկայ
հետ:
Երբեմն
էլ
երիտասարդի
բացակայութեան
ժամանակ
նրա
գտակը
-փափախն
-են
տանում
եւ
նրա
հետ
նշանդրում:
Աւելորդ
է
ասել,
որ
քահանաներն
անգամ
մի
առանձին
նշանակութիւն
չտալով
նշանուողների
փոխադարձ
համաձայնութեան,
չեն
էլ
հարցնում,
թէ
նրանք
համաձա՞յն
են:
Նշանադրութեան
երկրորդ
օրը
փեսացուն
հօր
կարգադրութեամբ
պատրաստութիւն
է
տեսնում
գնալ
հարսնացուին
տեսնելու:
Առնում
է
մի
փոքրիկ
հայելի,
մի
փոքրիկ
դանակ,
մի
մատնոց,
մի
ասղաման
եւ
միքանի
ֆունտ
մրգեղէն
(չամիչ
եւ
տկողին):
Մայրը
կապում
է
այս
բոլորը
մի
թաշկինակում:
Գիշերը
ուշ,
երբ
բոլորը
քնած
են
լինում,
երիտասարդը
վերցնում
է
այդ
թաշկինակը
եւ
զգուշութեամբ
գնում
աներանց
տուն:
Եթէ
փողոցում
նրան
տեսնեն,
կը
բռնեն
եւ
կը
թակեն,
մինչեւ
որ
նրանից
մի
ընծայ
չստանան:
Այսպէս
գաղտնագողի
նա
հասնում
է
իւր
հարսնացուի
տունը
եւ
կամացուկ
մի
փոքրիկ
քար
ձգում
է
հերթիկից
-այս
նրա
այցետոմսն
է,
որ
ուղարկում
է
զոնքանչին:
Երբ
այս
միջոցը
չի
օգնում,
նա
մի
հարեւան
կին
է
ուղարկում
իմացնելու:
Վերջապէս
զոնքանչը
կամացուկ
բաց
է
անում
դուռը
եւ
ընդունում
փեսացուին:
Այս
ժամանակ
բոլորը,
եթէ
ոչ
քնած,
գոնէ
այդպէս
են
ձեւացնում:
Անմիջապէս
մի
հաւ
են
մորթում
եւ
փլաւ
պատրաստում:
Փեսան
նստում
է
միայնակ
ընթրելու.
զոնքանչն
էլ
մի
քիչ
յետոյ
նստում
է
մօտը
եւ
սկսում
գովել
իւր
աղջկան:
Տղան
աչքերը
գետին
ձգած
պատասխանում
է
այս
գովասանքներին.
«Դէ
վէր
իմ
ապէր
հաւան
ա
կացալ,
ես
հի՞նչ
ըմ
ըսըլական,
ես
լ'ա
հաւան
էմ
հաւան»:
Յետոյ
մայրը
գնում
բերում
է
աղջիկը:
Տղան
կամ
մի
մատանի
է
դնում
մատը
եւ
կամ
մի
րուբլի
փող
նուիրում:
Մի
քիչ
յետոյ
մի
զոյգ
գուլպայ
նուէր
է
ստանում
եւ
վերադառնում
տուն:
Միւս
օրը
տղի
մայրը
հարցնում
է
տղին,
թէ
հաւանե՞ց
աղջկան,
սա
էլ
կարմրելով
պատասխանում
է.
«Դէ
ես
տեսէ
ոչ
իրան,
ամա
մարը
շատ
թարիփ
ըրաւ,
դէ
որ
դու,
ապէրը
հաւանըք
կացալ,
օ'զալ
ըք`
հի՞նչ
բիդի
ասիմ»:
Նշանադրութիւնից
յետոյ
տղի
բարեկամները
գնում
շնորհաւորում
են
աղջկայ
ծնողներին
եւ
մի
մի
ընծայ
տալիս
հարսնացուին,
որ
բաղկացած
է
լինում
մատանիներից,
ասղամանից,
հայելուց,
սապոնից
եւ
այլն:
Տնեցիները
նրանց
լաւ
հիւրասիրում
եւ
մի
մի
զոյգ
գուլպայ
նուէր
են
տալիս:
Պատահում
է,
որ
միքանի
հոգի
միասին
են
գնում:
Այս
դէպքերում
մի
բաժակի
մէջ
գինի
են
ածում
եւ
«Աստուած
շնհաւոր
անէ»
ասելով
միմեանց
տալիս
ու
մի
մի
քսան
կոպէկանոց
ձգում
մէջը:
Յետոյ
այս
բաժակը
ուղարկում
են
հարսնացուին,
որ
թափում
է
գինին,
վերցնում
դրամները,
նորից
գինի
ածում
եւ
բաժակի
վրայ
մի
խնձոր
դրած
վերադարձնում:
Այսպիսով
նա
յայտնում
է
իւր
շնորհակալութիւնը:
ԽՈՆՉԱ
ՏԱՆԵԼ
Նշանադրութիւնից
մինչեւ
պսակը
տեւում
է
3
ամսից
մինչեւ
մի
տարի:
Լինում
են
դէպքեր,
որ
մինչեւ
7
տարի
էլ
է
տեւում,
երբ
փեսացուն
բացակայ
է
լինում:
Այս
երկար
միջոցում
աղջկայ
եւ
տղի
տնեցիները
շարունակում
են
միմեանց
հետ
երթ
ու
գալ
ունենալ
եւ
նշանաւոր
տօներին
(ազիզ
օրերին)
միմեանց
ընծաներ
ուղարկել,
որ
տեղական
բարբառով
«խոնչա»
է
կոչւում:
Երիտասարդը
թէեւ
մի
մի
անգամ
տեսնում
է
հարսնացուին,
սակայն
երբէք
միմեանց
հետ
չեն
համարձակւում
խօսելու:
«Խոնչա»
ուղարկւում
է
տղի
տնից
աղջկայ
տունը
առաւելապէս`
Զատկին,
Ջրօրհնէքին,
Բարեկանդանին,
Վարդավառին
եւ
Նաւասարդին:
Սրանցից
ամենանշանաւորը
զատկինն
է,
որ
«ախար»
էլ
է
կոչւում:
«Խոնչան»
տանում
է
տղի
տնից
մի
աղջիկ
կամ
հարս,
լաւ
հիւրասիրւում,
եւ
ստանալով
մի
զոյգ
գուլպայ
նոյն
օրը
վերադառնում
է:
Աղջկայ
տնից
եւս
«խոնչան»
ստանալուց
յետոյ
նրա
փոխարէն
նուէրներ
եւ
ուղարկւում:
Եւ
ամէն
անգամ
ստացուած
գաթաներից
մինը
մի
լաւաշի
մէջ
փաթաթած
վերադարձնում
է:
Ահա
նշանաւոր
խոչաները
եւ
նրանց
դարձուածքները.
Ա.
Ծաղկազարդին
փեսացուի
տնից
ուղարկւում
է
հարսնացուին
հինա,
որէսզի
մա
իւր
ընկերուհիների
հետ
այդ
գիշերը
ձեռքերը
հինա
դնի:
Ժամասացութեան
ժամանակ
էլ
փեսացուի
մայրը
եւ
կամ
մի
ազգական
կին
բերում
եկեղեցում
մի
չարղաթ
(քող)
է
ձգում
հարսնացուի
գլխին:
Բ.
Զատկին
փեսացուի
մայրը
անձամբ
է
տանում
«խոնչան»,
որ
բաղկանում
է
հետեւեալից.
20-100
հատ
ներկած
հաւկիթ,
որոնցից
միքանիսը
գեղեցիկ
կերպով
նշխուած
են
լինում,
մի
շալ
աղլուխ,
մի
թունգի
գինի,
մի
շիշ
օղի
եւ
մրգեղէն
(ընդամենը
4ր.
արժողութեամբ):
Նաեւ
հինգ
զոյգ
գաթայ
եւ
մի
խաշած
անդէմնը
(ոչքարի
բուդ):
Փեսացուի
մօրը
մեծ
պատուով
ընդունում,
3
-5
պահում,
շարունակ
ուրիշ
բարեկամներ
էլ
հրաւիրում,
որպէսզի
նա
ուրախ
ժամանակ
անցկացնի,
եւ
երբ
վերադառնում
է,
նուիրում
են
նրան
մի
շալ
արխալուղեցու
(մօտ
5-8
ր.
արժողութեամբ)
կամ
մետաքսէ
մի
շապկացու,
(
4-8
ր.
արժողութեամբ):
Բացի
սրանից
տալիս
են
նաեւ
միքանի
զոյգ
գուլպայ,
մի
ներկած
հաւկիթ,
գինի,
օղի
եւ
այլն:
Գ.
Վարդավառին
տղի
տնից
մի
աղջկայ
կամ
մի
հարսի
ձեռքով
ուղարկւում
է
աղջկայ
տունը
մի
չարղաթ,
կամ
մի
զոյգ
չմոշկ
(1-3
ր.
արժ.
)
եւ
մրգեր:
Սրան
իբրեւ
դարձուածք
նոյն
եւ
կամ
հետեւեալ
օրը
դարձեալ
մի
աղջկայ
կամ
հարսի
ձեռքով
աղջկայ
տնից
ուղարկւում
է
տղի
տունը
5-8
զոյգ
գուլպայ,
միքանի
գաթայ,
մի
աման
սեր,
մի
աման
ձուաձեղ
եւ
մրգեղէն:
Դ)
Նավասարդին
տղի
տնից
ուղարկում
են
աղջկայ
տունը.
մի
շալ
աղլուխ
(1
ր.
)
մի
թունգի
գինի,
մի
շիշ
օղի,
մեխակ
եւ
մրգեղէն
(ընդամէնը`
2
ր.
50
կ.
արժ.
),
մի
քանի
զոյգ
էլ
գաթայ:
Մեխակը
ուղարկւում
է,
որ
հարսնացուն
եւ
իւր
ընկերուհիները
իրենց
համար
«
վզնոցներ»
մանեակներ-շինել:
Փեսացուն
եւս
ամէն
անգամ
իւր
նշանածի
տունը
գնալիս,
նրա
համար
ընծաներ-շալակ-է
տանում,
որ
գլխաւորապէս
մրգեղէններից
եւ
պտուղներից
է
բաղկանում:
Բացի
սրանից
պարտաւոր
է
ամէն
կերպ
ծառայել
աներոջը,
օրինակ
օգնել
նրան
տուն
շինելիս,
փայտ
կրել
անտառից,
աշխատել
նրա
այգում,
օգնել
դաշտային
պարապմուների
մէջ
ե
այլն:
ՀԸՂԻ
ԿՏՐԵԼ
Հարսանիքից
մի
ամիս
կամ
մի
քանի
շաբաթ
առաջ
տղի
հայր,
կնքահօր
եւ
մի
քանի
ուրիշ
բարեկամների
հետ
գնում
է
աղջկայ
տունը,
տանելով
իւր
հետ
մի
թունգ
գինի,
մի
շիշ
օղի,
միքանի
զոյգ
գաթայ:
Աղջկայ
հայրը
անմիջապէս
կանչում
է
իւր
եղբօրը,
մեծ
փեսին
եւ
ուրիշ
մարդու:
Լինում
են
ե՛ւ
քահանան
ու
տանուտէրը:
Մի
կարճ
խօսակցութիւնից
յետոյ
քահանան,
եւկամ,
ինչպէս
շատ
անգամ,
տղի
բարեկամներից
մին
ասում
է.
«Դէ՛
խնամէ,
մունք
եկալ
ընք
հըղէ
կտրելի,
ըսէցէք
տեսնանք
հինչ
էք
օզում
մըյանայ»:
Խնամին
պատասխանում
է.
«Ես
ոչինչ
օզմ
չըմ
ծըզանայ.
եկալ
ըք
շատ
լաւ
ըք
ըրալ,
կերէք,
խմեցէք,
քէփ
ըրղք.
հիբը
էլ
ուզիս
ըք,
եկէք
ձեր
հարթնը
եր
կալիք
տարիք»:
Այս
ժամանակ
մեծ
փեսան
յանդիմանում
է
նրան`
ասելով.
«Ապէր,
էրկու
իրեսանէ
մէ
կենալ,
հինչ
որ
ինձանայ
իք
կալալ`
էն
էլ
ընտրանայ
պիտի
ինք
օնիս,
ես
40
մանէթ
նաղդ
փուլ
ըմ
տըվալ,
մին
մսացուկ
ըմ
տվալ,
7
խալաթ
ըմ
տըվալ,
դրանք
էլ
պիտի
տայ»:
Աղջկայ
հայրը
իբր
ստիպուած`
դառնում
է
տղի
հօրը.
«Խնամէ,
տեսնումըս,
ես
զատ
չըմ
օզում,
համա
փեսաս
ինջիմիշա
ընում,
դէ,
դու
ըս
գիւտիւմ,
հինչ
օզըմ
ըս,
տօ՛
ըլի:
Տղի
հայրը
հատասխանում
է.
«Քէ
մատաղ,
իմ
անըամըս
ու
գեօրայ
հունց
վէր
սըզական
ա,
հունց
վէր
խալխէն
մհար
ատաթ
ա,
ես
էլ
տլական
ըմ»:
Այոպէս
շարունակւում
է
խօսակցութիւնը
մինչեւ
որ
երկար
շողոքորթութիւնից
ու
սակարկութիւնից
յետոյ,
որ
երբեմն
միքանի
օր
էլ
է
տեւում,
որոշւում
է
որ
տղի
հայրը
տայ
աղջկայ
հօրը
5-50
ր.
փող,
մի
եզ,
7-5-3
խալաթ,
որից
մի
ձեռք
ալըշի
շապկացուն
հարսնացուի,
երկրորդը`
սրա
մօր,
իսկ
միւսները
սրա
բարեկամների
համար
է:
Սրանից
յետոյ
էլ
փեսացուի
կողմն
է
ձայն
բարձրացնում
եւ
պահանջում,
որ
հարսնացուի
հայրը
որոշէ,
թէ
ինչ
է
տալու
սրպէս
օժիտ:
Պէտք
է
ասել,
որ
հետզհետէ
տղի
տուածը
փոքրանում
եւ
հարսի
օժիտը
մեծանում
է .
եւ
մինչեւ
անգամ
հատահում
են
դէպքեր,
երբ
տղի
հայրը
ասում
է
թէ
այսքան
օժիտ
կը
տաս,
կառնեմ,
չես
տայ
նշանկ
յետ
կը
տամ:
Սակայն
այսպիսի
դէպքերը
դեռ
եւս
հազուագիւտ
են:
Նոյն
միջոցին
որոշում
են
եւ'
պսակի
օրը:
Այնուհետեւ
փեսացուի
հայրը
սկսում
է
պատրաստուիլ
պսակը
կատարելու:
Մի
օր
հրաւիրում
է
քահանային
իւր
մօտ,
լաւ
հիւրասիրում
եւ
նրանից
ստանալով
մի
վկայական,
դիմում
գործակալին:
Այստէղ
իրեն
աղքատ
ձեւացնելով
եւ
երկար
սակարկելուց
յետոյ
վճարում
է
5-7
ր.
եւ
ստանում
պսակի
հրաման:
Սակայն
շատ
անգամ
գործը
այստեղ
բաւական
քաշքաշւում
է:
Երբեմն
չհասութիւն,
երբեմն
գործակալի
ընչաքաղցութիւնը
ուշացնում
են
հրամանը:
Տարեկան
առնուազն
50
չհասութեան
խնդիրներ
են
պատահում,
որոնք
եթէ
փողի
միջոցով
չեն
լուծւում,
ապօրինի
կնապահութեամբ
են
վերջանում:
Բայց
հոգեւոր
իշխանութեան
հրամանը
դեռ
բաւական
չէ,
որ
քահանան
կատարէ
պսակադրութեան
խորհուրդը.
հարկաւոր
է
նաեւ
տանուտիրոջ
«տէր-ողորմեան»,
ուստի
ե՛ւ
փեսացուի
հայրը
գնում
է
նրա
մօտ,
մի
շիշ
օղի,
30-40կ.
դրամ
տալիս
եւ
ստանում
այն:
ՏՇՏԸՄԱՂ
Պսակի
պատրաստուելով`
աղջկայ
եւ
տղի
տնեցիները
լաւ
մաքրում
են
տները
եւ
սիւների
ճակատները
ալիւրով
խաչաձեւ
նախշում:
Ապա
տղատէրը
չորեքշաբթի,
իսկ
աղջկայ
տէրը
հինգշաբթի
պատրաստում
է
հարսանեաց
հացը:
Մի
կին
շրջելով
բոլոր
բարեկամների
մօտ,
հրաւիրում
է
գալ
տշտամաղը
շնորհաւոր
անելու:
Ամէն
մինը
վերցնում
է
կամ
մի
կտոր
պանիր,
կամ
իւղ,
կամ
թել
կամ
միքանի
ձու,
եւ
կամ
մի
քանի
կոպէկ
եւ
գալիս
հրաւիրողի
տունը,
շնորհաւորում,
օրհնում
եւ
բերածը
տալիս
ալիւր
մաղողին:
Երբ
մեծամասնութիւնը
հաւաքուած
է
լինում,
միքանի
գիւղերում
մի
պառաւ
կին
սկսում
է
մաղել
այսպէս.
մի
մի
բուռ
ալիւր
վերցնելով`
ածում
է
մաղի
մէջ
եւ
ասում.
«էս
հօրս
փայը,
էս
մօրս
փայը,
եւ
այլն,
էս
մեռելների
օրհնութիւնը
ընի
էս
խէր
պընատեղիս
վերայ»:
Նրանից
յետոյ
արդէն
մաղում
է
հացարարը:
Իսկ
միքանի
ուրիշ
գիւղերում,
օր.
Սզնէքում,
սկզբում
եօթը
աղջիկ
են
մի
մի
մաղ
մաղում
եւ
ապա
հացարարը`
այն
էլ
մինչեւ
մի
րուբլի
նուէր
ստանալուց
յետոյ:
Նոյն
գերդաստան
ամենից
պառաւին
էլ
բերում
են,
որ
նա
առաջինը
ջուր
ածէ:
Ալիւրը
մաղելուց
յետոյ
բոլոր
հիւրերին
ընթրիք
են
տալիս,
որից
յետոյ
հեռաւոր
բարեկամները
գնում,
իսկ
մօտիկ
բարեկամներից
միքանիսը
մնում
են
օգնելու:
Այդ
գիշեր
թխում
են
բաւական
թուով
գաթայ
եւ
հաց:
Թխելուց
յետոյ
մի
մի
զոյգ
հաց
են
բաժանում
բոլոր
բարեկամներին:
Առաջները
համարեա
միշտ,
իսկ
այժմ
միայն
միքանի
հարուստ
գիւղերում
նոյն
օրը,
կամ
ուրբաթ,
տղի
տնից
տանում
են
աղջկայ
տունը
մի
կենդանի
եզ,
մսացուք,
վզովը
մի
շարք
խնձոր
կապած,
Առաջից
գնում
են
դաւուլ-զուռնան,
իսկ
յետեւից
եզ
մորթողը,
դանակը
ձեռին
պատրաստ:
Աղջկայ
տան
առաջ
բաւական
ածելուց
յետոյ,
եզ
մորթողը
վայր
է
ձգում
եզը
եւ
դանակը
դնելով
վզին
սպասում,
մինչեւ
որ
մի
րուբլի
նուէր
է
ստանում,
եւ
ապա
մորթում:
Այս
եզի
կէսը
տալիս
են
աղջկայ
տնեցիներին,
իսկ
միւս
կէսը
տանում
են
տղի
տունը:
Մորթելու
ժամանակ
փեսացուն
եւ
քաւորը
դնում
են
իրենց
աջ
ոտերը
եզի
վրայ,
իսկ
փեսնցուի
քոյրը
կամ
մի
ուրիշ
մօտիկ
ազգական
բերում
է
մի
կողպէք
եւ
արեան
տակ
բռնելով`
կողպում,
որպէս
զի
քաջքերը
եւս
կողպուած
մնան
եւ
չկարողանան
վնասել:
Այդ
կողպէքը
այդպէս
կողպած
պահում
են
մինչեւ
թագի
վերացումը,
երբ
նորից
հանդիսաւոր
կերպով
բաց
են
անում:
Նոյն
օրը
կանայք
պատրաստում
են
մի
կամ
երկու
հաւ
փեսի
առաջ
տանելու:
Հաւր
մորթելուց
եւ
փետրելուց
յետոյ
գլուխը
նորից
կարում
են
վզին.
ապա
թելի
վրայ
քիշմիշ
անցկացնելով`
փաթաթում
հաւին,
այնպէս
որ
ամբողջ
հաւը
պատած
է
լինում
քիշմիշով,
ապա
մէջքին
էլ
նոյն
քիշմիշով
մի
թամք
շինում,
փորոտիքն
էլ
լցնում
են
թթուեղէնով:
Աղջկայ
տանն
էլ
պատրաստում
են
ծառը,
յատկապէս
փեսացուի
առաջ
բերելու
համար:
Ծառը
պատրաստում
են
աղջիկները.
վերցնում
են
մի
փայտ
եւ
ամրացնում
գոյնզգոյն
թելերով
զարդարուած
մի
կտոր
տախտակի
վրայ:
Յետոյ
ուրիշ
փայտեր
են
կապում
այդ
փայտից
եւ
սրանց
վրայ
կապում
խնձոր,
տանձ,
նուռը
եւ
այնլ:
Ծառի
ճիւղերը
միացնում
են
միմեանց
հետ
վերան
քիշմիշ
եւ
սիսեռ
անցկացրած
թելերով:
Ծառի
ծայրին
էլ
ամրացնում
են
վերոյիշեալ
կերպով
պատրաստուած
մի
հաւ:
Ծառի
վրայ
սովորոբար
լինում
են
մի
ֆունտ
քիշմիշ
եւ
5-8
ֆ.
միրգ:
Ծառը
տանելիս
տախտակի
վրայ
վառում
են
2
կամ
4
մոմ:
ՔԱՒՈՐ
Գիւղերում
քաւորներն
մեծ
նշանակութիւն
ունի:
Նրանք
ոչ
միայն
հարսանեաց,
այլ
եւ
ուրիշ
հանդէսների
ժաման
միշտ
հրաւիրւում
եւ
լաւ
հիւասիրւում
են:
Իւրաքանչիւր
գերդաստանի
քաւոր
է
լինում
մի
ուրիշ
գերդաստան
եւ
մեծ
անպատւութիւն
է,
որ
մինի
պսակի
ժամանակ
ցեղական
քաւորենց
թողնեն
եւ
մի
ուրիշ
գերդաստանից
քաւոր
հրաւիրեն:
Չի
պահանջւում,
որ
միշտ
միեւնոյն
անձը
լինի
քաւոր,
այլ
որ
միշտ
միեւնոյն
գերդաստանի
անդամներից
մինը
կատարէ
այդ
պաշտօնը:
Հարսները
երբէք
չեն
խօսում
իրենց
քաւորների
հետ
մինչեւ
անգամ
նրանց
դռնով
անցնելը
մեղք
են
համարում,
այնքան
ակնածում
են
նրանց:
Հարսանիքից
միքանի
օր
առաջ
տղայի
հայրը
պատրաստել
է
տալիս
մի
«սեղան»,
որ
բաղկանում
է
հետեւեալ
իրերից.
մի
լաստիկ
արխալուղացու,
մի
թունգի
գինի,
մի
շիշ
օղի,
10
հատ
գաթայ,
հինգ
գրուանքայ
միրգ:
Յետոյ
կամ
ինքը,
տիղայի
հայրը,
եւ
կամ
իւր
եղբայրը,
տանում
է
քաւորին
ընծայ,
եւ
խնդրում
նրան
գալ
որդու
խաչը
բռնելու:
Քաւորը
սիրով
ընդունում
է
խնդիրը
եւ
նրան
լաւ
հիւրասիրում:
Յետոյ
պատրաստում
է
մի
թունգի
գինի,
մի
շիշ
օղի,
մետաքսի
եռագոյն
թելերով
ասեղնագործած
մի
զոյգ
քոշ
եւ
մի
ուրիշ,
մօտ
5
ր.
արժողութեան
մի
ընծայ
հարսանիքի
օրը
հարսին
նուէր
տանենելու:
ՀԱՆԴԵՐՁՕՐՀՆԷՔ
Հարսանիքի
օրը
մօտենալիս,
հարսնացուի
մօտիկ
ազգականները
հրաւիրում
են
իրենց
մօտ
հարսնացուին,
երբեմն
միայնակ,
երբեմն
էլ
ընկերուհիների
հետ.
լաւ
հիւրասիրում
եւ
վերադառնալիս
էլ
մի
մի
ընծայ
տալիս:
Այս
օրերում
հարսնացուին,
ինչպէս
եւ
փեսացուին
հանդիսաւոր
կերպով
լողացնելը
այս
կողմերում
վերացել
է:
Սրանք
իրենք,
իրենց
սովորական
եղանակով
լողանում,
մաքրւում
են:
Ուրբաթ
օրը
դաւուլ
զուռնան`
գնում
թէ
փեսացուի
եւ
թէ
հարսնացուի
տների
առաջ
ածում
է
«սահարի»
յատուկ
հարսանեկան
եղանակը,
որով
իմացնում
է
գիւղին,
որ
այդ
օրուանից
սկսւում
է
հարսանիքը:
Նոյն
օրը
փեսացուն
գնում
է
պատուաւոր
հիւրերին
իւր
հօր
կողմից
հրաւիրում:
Երեկոյեան
մօտ
հիւրերը
հաւաքւում
են
եւ
ծալապատիկ
նստում
օջախի
շուրջը,
փափուկ
գորգերի
վրայ:
Փոքր
ինչ
յետոյ
մի
մարդ
մի
ձեռին
կոնք,
միւսին
մի
սափոր,
ուսին
էլ
մի
անձեռոցիկ
շրջում
է
հիւրերի
մէջեւ
ջուր
ածում`
լուանալու
ձեռքերը:
Այս
նահապետական
սովորութիւնից
յետոյ
անմիջապես
սփռում
են
գետնին
սփռոցներ:
Գերդաստան
ամենաժլատ
անդամներից
մին,
որ
մառանապետ
է
ընտրուած
լինում
եւ
տեղական
բարբառով
«մարանապետ»
է
կոչւում,
բարձրանում
է
ալիւրի
շտեմարանի
վրայ
եւ
այնտեղից
սոխ
տպռտում
սփռոցներ
վրայ:
Ոչինչ,
եթէ
սոխը
փոխանակ
սփռոցի
վրայ,
մինի
գլխին
կամ
երեսին
ընկնի,
մի
բարձր
քրքիջ
կը
յաջորդէ
սրան
եւ
սոխը
կը
դրուի
իւր
տեղը:
Մի
ուրիշն
էլ
միեւնոյն
մառանապետի
կարգադրութեամբ
լոբի
է
շաղ
տալիս
սփռոցների
վրայ
եւ
յետոյ
բերում
ամէն
մի
մարդու
առաջ
երկու
հաց
դնում:
Յետոյ
մատուցանում
են
լոբախաշու`
մեծ
մեծ
քարղաններով,
որոնց
միջից
խումբ
խումբ
ուտում
են:
Ընթրիքի
ժամանակ
կառավարում
է
«թոյպաշին»,
որ
սովորաբար
թագուորի
փեսան,
հօրեղբօր
որդին
եւ
կամ
մօտիկ
ազգականն
է
լինում:
Սա
օգտւում
է
ընդարձակ
իրաւունքներով,
սրանից
է
կախուած
հարսնեւորների
ուրախութիւնը:
Սա
է
մի
կողմից
խմեցնում
հարսնեւորներին
եւ
միւս
կողմից
հրամայում
հարսնետիրոջ
կրկին
լցնելու
շիշերը:
Սա
է
որոշում,
թէ
ո՞ւմ
պիտի
հրաւիրել,
ի՞նչ
պիտի
տալ
քահանային,
եկեղեցուն,
սա
է
հսկում,
որ
հարսի
օժիտը
խոստացածի
համեմատ
լինի:
Ընթրիքից
յետոյ
թագուորը
եւ
քաւորը
մի
մի
վառած
մոմ
ձեռքերին
կանգնում
են
քահանայի
առաջ:
Բերում
են
թագուորի
հանդերձը-չուխէն
եւ
գդակը-եւ
քահանան
օրհնում
է
այն:
Հանդերձի
հետ
լինում
է
ե՛ւ
երկու
թաշկինակ,
որոնցից
մինը
կապում
են
թագուորի,
միւսը
քաւորի
կողքից:
ՍԱՓՐԵԼՈՒ
ԾԷՍԸ
Հանդերձօրհնեքից
յետոյ
քաւորը
ընտրում
է
մի
«մակարբաշի»,
որ
կազմում
է
«մակար»-ների
խումբը
երիտասարդներից
եւ
ամէն
մինին
մի
մի
մոմ
տալիս:
Մակարները,
թուով
20-30,
թագուորի
անձնապահներն
են
համարւում
եւ
միշտ
նրան
շրջապատած
պահպանում
են:
Սրանից
յետոյ
կանչում
են
սափրիչին:
Թագուորը
նստում
է
մի
աթոռի
վրայ,
կողքին
կանգնում
է
քաւորը,
ձեռին
մի
վառած
մոմ,
իսկ
մակարները
ձեռներին
վառած
մոմերը,
շրջապատում
են
սրանց:
Սափրիչը
սափրում
է
թագուորի
մօրուքը,
եւ
երբ
վերջացնում
է,
տալիս
է
իւր
փոքրիկ
հայելին
թագուորի
ձեռքը:
Նախ
քաւորը
եւ
յետոյ
բոլոր
մակարները
համբուրում
են
թագուորի
ճակատըեւ
5-20
կ.
դնում
հայելու
վրայ:
Այս
ժամանակն
էլ
թագաուորն
է
մոմը
ձեռքին
նրա
կողքին
կանգնում:
Միքանի
գիւղերում
առաջ
քաւորին
են
սափրում
եւ
ապա
թագուորին:
Մինչեւ
այդ
ժամանակ
թագուորի
տանից
մի
կնոջ
ձեռքով
ուղարկւում
է
հարսնացուի
մօրը
հարսի
զգեստը,
որ
բաղկացած
է
լինում
մի
թաւշէ
մուշտակից,
(25-50
ր.
արժողութեամբ),
մի
շալէ
կամ
մետաքսէ
արխալուղից
(5-10
ր.
),
մի
չարղաթից
(7ր.
),
մի
գիլանի
գօտիից
(5ր.
),
գլխին
կապելու
արծաթ
կամ
ոսկի
դրամներից
(8-72
ր.
),
մի
զայգ
չմշկներից
(1ր.
20կ.
)
եւ
մի
դրայի
(մետաքսի)
շապկից
(5-8ր.
).
ընդամէնը
54-172ր.
արժողութեան:
Բացի
սրանից
ուղարկում
են
նաեւ
մի
թունգի
գինի
եւ
մի
շիշ
օղի:
Իսկ
արխալուղի
գրպանները
եւ
չմշկները
լցուած
են
լինում
տեսակ
տեսակ
մրգեղէններով:
Այս
հանդերձը
տանողը
չն
յանձնում,
մինչեւ
որ
մի
ընծայ
չի
ստանում։
ՀԱՐՍՆԱՌ
ԳՆԱԼ
Մինչդեռ
տղի
տանը
հանդերձներ
են
օրհնում,
հարսի
տնից
մի
երիտասարդ,
ձեռին
մի
կարմիր
խնձոր
բռնած,
գալիս
եւ
բոլորին
հրաւիրում
է:
Անմիջապէս
մակարբաշու
կարգադրութեամբ
մակարները
գնում
գինւում
եւ
գալիս
են:
Իսկույն
ձեռներին
մի
մի
մո
առած`
շրջապատում
են
թագուորին
ու
քաւորին
եւ
դաւուլ-զուռնի
առաջնորդութեամբ
ուղեւորւում
դէպի
հարսնացուի
տունը:
Ճանապարհին
մակարները
պարում,
երգում,
բղաւում
եւ
հրացաններ
ու
ատրճանակներ
են
արձակում:
Երբ
հասնում
են
աղջկայ
տունը,
հարսնացուի
հայրը
իւր
հիւրերով
դիմաւորում
է
սրանց:
Մինն
էլ
մի
երկար
մաշալլա-(ձողի
ծայրին
կուպրի
մէջ
թաթախած
շոր
կապած
եւ
վառած)
ձեռին
առաջնորդում
է
նրանց:
Այս
տեսնելով`
մակարները
արձակում
են
իրենց
հրացանները
այդ
մաշալլայի
վրայ
եւ
«ուռա»
բղաւում:
Հարսնացուի
մայրը
մօտենում
է
թագուորին
եւ
համբուրում
նրա
քաւորի
ճակատները
ու
հրաւիրու
ներս:
Սակայն
թմբկահարը
կտրած
է
լինում
դուռը
եւ
թոյլ
դի
տալիս
ներս
մտնելու,
մինչեւ
որ
քաւորից
միքանի
կոպէկ
նուէր
չի
ստանում:
Միքանի
րոպէում
բոլորը
խուժում
են
ներս:
Ղարադամի
մի
անկիւնում
մի
վարագոյրով
(գեարդակ)
կտրած
է
լինում,
որ
կոչւում
է
«պուճախ»:
Այստեղ
է
լինում
հարսնացուն
իւր
միքանի
ընկերուհիների
հետ:
Վարագոյրի
մօտ
պատից
կախուած
է
լինում
հարսի
օժիտի
գորգը
կամ
կարպետը:
Մակարները
գնում
նստում
են
վարագոյրի
մօտ,
իսկ
քաւորը,
թագուորը
եւ
փեսեղբայրը
կանգնում
են
կախուած
գորգի
առաջ,
վառ
մոմերը
ձեռքերին:
Տան
ծերունին
մօտենում
է
թագուորին
եւ
նուիրելով
նրան
մի
գօտի,
կամ
մի
ուրիշ
բան`
խնդրում
է
նստել:
Թագուորը
եթէ
գոհ
է
մնում,
նստում
է,
իսկ
եթէ
ոչ`
կանգնած
մնում
է:
Այս
ժամանակ
թագուորի
մօտիկ
ազգականները
մօտենում
եւ
համոզում
են
նրան,
որ
բաւականանայ
տուածովեւ
նստի:
Վերջապէս
թագուորը
քաւորի
հետ
միասին
նստում
է:
Այս
ժամանակ
աղջկայ
ազգականները
«լոյս»
են
բերում.
-մի
սկուտեղի
շուրջ
շարում
են
խնձորներ,
որոնց
վրայ
ամրացնում
են
վառած
մոմեր:
Սրանց
մէջ
տեղը
ածում
են
մրգեր,
գաթայ,
հաւ,
ձու
եւ
այլն:
Իսկ
ամենամօտիկ
ազգականները
«ծառ»
են
բերում:
Ամէն
մի
«լոյս»
կամ
«ծառ»
բերելիս,
մակարները
«ուռու»
են
կոչում,
ածում,
պարում,
գինի
եւ
օղի
խմում
յետոյ
մակարբաշին
առնում
է
այն
եւ
տալիս
տնեցիներից
մինին
պահելու:
Այդ
բոլորը
մակարներին
է
պատկանում:
Քիչ
յետոյ
ընթրիք
են
տալիս,
եւ
մատուցանում
են
պասուայ
կերակրներ:
Օղին
եւ
գինին
առատութեամբ
մատուցանում
են:
Պարն
ու
«եալլին»,
ծաղրն
ու
հանաքը
երկար
շարունակւում
են,
մինչեւ
օր
հարբած
ու
յոգնած,
կէս
գիշերին
ամէնքը
ցրւում
են
տները.
մնում
են
միայն
քաւորը,
փեսան
եւ
միքանի
մակարներ:
Այս
ժամանակ
տան
հարսերն
ու
աղջիկները
գալիս
շրջապատում
են
թագաւորի
եւ
սկսում
խօսացնել
նրան:
Զոնքանչն
էլ
բերում
նրան
եւ
նրա
հետ
մնացողներին
նորից
հաց
է
տալիս,
որ
կոչւում
է
«շընթըռկաճաշ»
կամ
«թաքուն
պատառ»:
Առաջինը
նշանակում
է,
որ
թագաւորը
կարող
է
այդ
ժամանակ
ազատ
նստել
եւ
ճաշել,
առանց
հիւրերից
նեղուելու,
երկրորդը,
որ
զոնքանչը
իւր
պահած
լաւ
պատառը
թաքուն
տալիս
է
իւր
փեսին:
Երբ
հարսը
ուրիշ
գիւղից
է
լինում,
հարսնառ
գնալը
տեղի
է
ունենում
շաբաթ
առաւօտեան:
Թէ
մակարները
եւ
թէ
թագուորը
ձիով
են
լինում,
թէեւ
պատահում
է,
որ
բոլորն
էլ
հետի
են
գնում:
Այս
գնացքի
ժամանակ
երիտասարդ
մակարները,
գլխները
օղուց
տաքացած,
ահագին
աղմուկ
բարձրացնելով,
իրենց
բոլոր
շնորհքները
թափում
են:
Արշաւելով
առաջ
ու
յետ,
նրանք
կանգնում
են
ձիու
վրայ,
քշած
միջոցին
ոտը
խփում
գետնին
եւ
կրկին
թռչում
ձիու
մէջքին,
մտնում
ձիու
փորի
տակ
եւ
ատրճանակ
արձեակում
եւ
այլն:
ՓԸԹԵԹՕՐՀՆԷՔ
Շաբաթ
առաւօտեան
վաղ
մակարները
նորից
հաւաքւում
են
աղջկայ
տունը:
Այստեղ
նրանց
նախ
մի
մի
բաժակ
օղի
եւ
ապա
մի
մի
թերխաշ
(թընը
խարաւ)
ձու
են
տալիս:
Ժամը
10-ին
մօտ
դաւուլ
զուռնան
մի
որոշ
եղանակ
ածելով
հրաւիրում
է
բոլորին
պատրաստուիլ
պսակ
գնալու:
Գալիս
է
քահանան
եւ
օրհնում
հարսի
հանդերձը:
Այս
ծէսը
տեղական
բարբառով
կոչւում
է
«փըթեթօրհնէք»
(փաթեթ
օրհնէք):
Մի
սկուտեղի
մէջ
դնում
են
թագաւորի
տնից
բերուած
հարսի
հանդերձը
եւ
հարսի
ծնողների
կողմից
թագուորին
տալու
ընծան,
-մի
գօտի
եւ
կամ
մի
շորեղէն:
Թագուորը
մոմը
ձեռին
կանգնում
է
հանդերձի
մօտ,
իսկ
հարսնացուն
պուճախումն
է
լինում:
Հանդերձը
օրհնելուց
յետոյ
թագուորը
վերցնում
կապում
է
գօտին:
Հարսի
հանդերձներն
էլ
տանում
են
պուճախը,
ուր
մի
հարս
հագցնում
է
նրան
եւ
գլուխը
կապում,
զարդարում:
Այս
միջոցին
հրաւիրում
են
քաւորին
հարսի
գօտին
կապելու:
Սա
ուրախութիւնով
գալիս
կապում
է
եւ
թեթեւութեամբ
խփելով
մէջքին
ասում.
«Աստուած
քեզ
մին
ղոչ
որդի
տայ»:
Այս
ժամանակ
թոյպաշին
շտապեցնում
է.
«Հրթնամար,
պա
հինչ
տեռաւ,
ախէր
շէնըմը
օրիշ
հրսանէք
կայ,
կը
գան
մեր
ըռըչընէն
կտրին.
առաջ
մունք
պիտի
քընինք»:
Գիւղացիները
հաւատացած
են,
որ
եթէ
պսակի
գնալիս
մի
ուրիշ
հարսանիք
պատահի,
թագուորը
կը
դժբախտանայ:
ՊՍԱԿ
ԳՆԱԼ
Վերջապէս
հարսը`
կողքերին
մի
մի
հարսնաքոյր
(հրսնաքուր),
հանդերձ
հագցնող
կնոջ
առաջնորդութեամբ
դուրս
է
գալիս
պուճախից
եւ
ծանր
քայլերով
գալիս
թագուորի
աջ
կողմում
կանգնում:
Սրա
ձախ
կողմումն
էլ
քաւորն
է
լինում:
Իսկոյն
թոյպաշին
մի
մետաքսէ
թաշկինակ
կապած
մի
երկար
ձողի
ծայրին,
առաջ
է
ընկնում:
Դաւուլ-զուռնան
աւելի
ուժգնութեամբ
ածելով`
առաջնորդում
է
դէպի
եկեղեցի:
Մակարները
շրջապատած
հարս
ու
թագուորին,
«ուռա»
են
բղաւում,
պարում,
գինի,
օղի
խմում
եւ
ատրճանակ
արձակում:
Միքանի
մակարներ
էլ
«ծառեր»
ձեռքերին
բռնած
պարելով
առաջ
են
գնում:
Երբ
հասնում
են
եկեղեցուն,
միքանի
մակարներ
պահապան
են
կանգնում
եկեղեցու
շուրջը,
որպէս
զի
թոյլ
չտան
թշնամի
մարդկանց
եկեղեցու
կտուրը
քար
ձգելու
եւ
այսպիսով
ամուլ
դարձնելու
հարսին:
Միւսները
մտնում
են
եկեղեցի:
Իսկոյն
թոյպաշին
յանձնում
է
քահանային
տանուտիրոջ
համրիչը
եւ
խնդրում
պսակել:
Այստեղ
էլ
թագուորաքոյրերն
են
հսկում,
որ
չարամիտ
կանայք
թել
չհանգուստին
եւ
այդպիսով
ամուլ
դարձնեն
հարսին:
Քահանան
նախ
խոստովանեցնում
է
հարս
ու
թագուորին
եւ
ապա
երկուսին
միասին
չոքեցնելով
սեղանի
առաջ,
իւր
շուրջառը
ձգում
գլխին:
Այս
ժամանակ
թագուորը
հանում
է
իւր
գրպանից
մի
խնձոր,
որի
մէջ
արծաթ
դրամներ
են
խրուած
լինում,
եւ
ծածկաբար
տալիս
հարսին:
Երբեմն
էլ
շատանում
է
միայն
մրգեղէն
տալով:
Երբ
քահանան
գինու
բաժակը
օրհնելով
տալիս
է
թագուորին,
առաջ
է
գալիս
հարսնեքոյրը,
առնում
բաժակը
եւ
մնացած
գինին
խմեցնում
հարսին:
Պսակի
խորհուրդը
կատարելուց
յետոյ
քահանան
ասում
է.
«Դէհ,
թաքաւէրին,
թագուհուն
սիրողը
կէայ
տեսնամ»:
Ամէնքը
մի
առ
մի
մօտենում,
համբուրում
են
թագուորի
բռնած
Աւետարանը
եւ
խաչհամբոյր
ձգում:
Եւ
եթէ
մինը
չի
ձգում,
քահանան
բարկանում
է
վերան,
գնում
սիւների
յետեւից
քաշ
տալիս
բերում,
որ
միքանի
կոպէկ
էլ
է
ձգի:
Երբ
տեսնում
են,
որ
այլ
եւս
ոչ
ոք
չի
մօտենում,
շարժւում
են
դէպի
տուն:
Սակայն
այս
անգամ
թագուորն
ու
հարսը
միեւնոյն
կերպ
չեն
գնում:
Դեռ
մինչեւ
ամուսնանալը
հարսը
թագուորին
հաւասար
էր
համարւում,
ուստի
եւ'
նրա
կողքից
էր
գնում,
բայց
այժմ,
արդէն
ամուսնացած
լինելով,
ժողովուրդի
կարծիքով,
նրանից
ստոր
է,
ստիպուած
է
ամէն
բանում
նրան
հետեւելու,
ուստի
եւ'
թագուորը
գնում
է
առջեւից,
աջ
կողմում
քաւորը,
ձախում`
փեսեղբայրը,
իսկ
հարսը
թագուորի
յետեւից,
նրա
գօտուց
ամրացրած
թաշկինակը
բռնած:
Նրա
կողքերից
էլ
գնում
են
հարսնքոյրերը:
Եկեկեցուց
դուրս
գալիս
քաւորը
հանում
է
իւր
կողքից
կապած
թուրը
եւ
խրում
դռնագլխին,
որ
փեսան
ու
հարսը
տակովն
անցնեն
եւ
սատանաները
չկարողանան
նրանց
խփել:
Այժմ
արդէն
մակարիերի
ուրախութիւնն
իւր
գագաթնակէտին
է
հասնում,
պարը
ուռան,
հրացանաձգութիւնը
քանի
գնում
սաստկանում
են:
Ամէնից
առաջ
գնացքը
ուղղւում
է
տէպի
«օճախ»-ները,
ու
հարս
եւ
փեսայ
երեքական
անգամ
չսքում
եւ
համբուրում
են
օջախում,
խունկ
ծխում,
խաչահամբոյրձգում:
Ճանապարհին
հարսը
կամ
փեսի
բարեկամները
եւ
քաւորանք
հրաւիրում
են
հարս
ու
թագուորին
իրենց
դուռը,
ուրսրանք
կանգնում
են,
իսկ
մակարները
սրանց
առջեւ
պարում:
Հրաւիրողը
օղի
կամ
գինի
է
բաշխում
մակարներինեւ
մի
նուէր
տալիս
թագուորին
կամ
հարսին
օրինակ,
մի
չարղաթ,
մի
լաչակ
ձգում
հարսի
գլխին
մի
թաշկինակ,
կամ
մի
օսկապ
կապում
*)
թագւոորի
վիզը:
Հեռու
բարեկամներն
էլ
մի
մի
աման
ձուաձեղ,
հալուայ,
կարմիր
ձու,
փլաւ,
ընկոյզ,
գինի,
օղի
եւ
այլն,
են
բերում,
նախ
մի
մի
բաժակ
տալիս
թագուորին
ու
քաւորին
եւ
մի
մի
էլ
պատրաստած
պատառ
ներկայացնում
նրանց
եւ
ապա
մնացածը
տալիս
մակարներին:
Միքանի
բարեկամ
կանայք
էլ
հարս
ու
թագուորը
իրենց
դռնով
անցկացնելիս`
կտրից
ընկոյզ
են
տալիս
վերաները:
Պիտի
երեւակայել,
թէ
ինչպիսի
իրարանցում
է
տիրում
մակարների
մէջ,
որ
աշխատում
են
միմեանց
ձեռքից
խլխլել
ընկոյզները:
Վերջապէս
գնացքը
մի
երկու
ժամից
հասնում
է
«հարսնքատունը»-հարսի
տունը:
Միքանի
գիւղերում
այս
միջոցում
մի
հաւ
են
բերում
քաւորի
տանից:
Մի
մակար
այդ
հաւը,
իսկ
մի
ուրիշը
մի
դաշոյն
ձեռներին
բռնած
պարում
են:
Եւ
երբ
պարը
վեջանում
է,
քաւորը
առնում
է
դաշոյնը
եւ
հորիզոնական
կերպով
բռնում
եւ
հրաւիրում
թագուորին:
Սա
էլ
վերցնում
է
հաւը,
գլխից
եւ
ոտներից
բռնում
եւ
խփում
դաշոյնին,
վիզը
կտրու:
Բոլոր
մակաները
«ուռա»
են
բղաւում
եւ
գովում
թագուորի
քաջութիւնը:
Յետոյ
բոլորը
խառնիխուռն
խուժում
են
ներս
եւ
նստում
գորգերի
եւ
ներքնակների
վրայ:
Հարսին
կրկին
տանում
են
պուճախը,
իսկ
թագուորին
կանգնեցնում
են
վարագոյրի
մօտ,
նրանից
ներքեւ
քաւորը
եւ
փեսեղբայրը:
Դրսում
զուռնան
շարունակում
է
ածել
«նուախք»
եղանակը:
Թոյպաշին
գնում
մի
ընծայ
է
տալիս
եւ
հրաւիրում
ներս:
Կէս
օրին
հաց
են
ձգում
եւ
մատուցանում
են
բոզբաշ,
դոլմա
եւ
կորկոտ:
Նախ
ճաշում
են
տղամարդիկ:
Սակայն
այս
ժամանակ
էլ
թագուորը
ոչ
նստում
եւ
ոչ
էլ
հաց
է
ուտում:
Աներանք
մի
երկու
զոյգ
գուլպայ
եւ
մի
գդակ
են
բերում
նուիրում,
որ
նստի,
հաց
ուտի:
Այս
նուէրը
կոչւում
է
«բերանբացուկ»:
Երբ
ճաշը
աւարտւում
է,
թագուորն
ու
քաւորը
20-40
կոպէկ
են
ձգում
ափսէի
մէջ,
խոհարարին
նուէր:
Հացի
ժամանակ
գիւղի
գզիրը
գալիս
պահանջում
է
մի
փոքրիկ
աման
հալուան,
որ
յատկապէս
պատրաստուած
է
լինում,
եւ
բաժանում
բոլոր
հրաւիրեալներին:
Եթէ
մինին
չհասնի,
նա
աղմուկ
կը
բարձրացնի
եւ
կը
պահանջէ:
Տղամարդկանցից
յետոյ
կանայք
են
նստում
հաց
ուտում
եւ
վերջն
էլ
«կանչ»
անում:
Այս
«կանչից»,
որին
միայն
կանայքն
են
մասնակցում,
գոյանում
է
մօտ
30
ր.,
որ
յանձնւում
է
հարսի
մօրը:
Սրանից
յետոյ
հեռու
բարեկամները
ցրւում
են,
մնում
են
միայն
մօտիկ
ազգականները
եւ
մակարները:
Իսկոյն
թոյպաշին
խնդրում
է
բերել
եւ
ցոյց
տալ
հարսի
օժիտը:
Անմիջապէս
բերում
են
եւ
բաց
անում:
Թմբկահարը
վերցնում
մի
մի
բարձրացնում
է
իրերը
եւ
բոլորին
ցոյց
տալով`
բղաւում.
«Թագաւերին
մկըռնէ»:
Մակարները
ձայն
են
տալիս.
«Հրամմա»:
Թմբկահարը`
«Հրամաքդ
Աստծու.
խնամին
տվաւ
իւրան
ըղջկանը
մին
սիրուն
կապերտ,
որ
եժի
պակասը
պակասը`
20
մանէթ.
(մինչդեռ
արժէ
10ր.
):
Բոլորը
միասին
բղաւում
են.
«Շէն
կենայ,
շէն»:
Այսպէս
ցոյց
են
տալիս
ամբողջ
օժիտը,
որ
բաղկացած
է
լինում
հետեւեալ
իրերից.
ՀԱՐՍԻ
ՕԺԻՏԸ
Մի
ձեռք
չոր,
արխալուխի
վրայ
մօտ
տասը
րուբլու
արծաթ
դրամ
սարմակոճակ
կարած:
Երկու
ձեռք
սպիտակեղէն:
Մի
ձեռք
անկողին,
բաղկացած
մի
ներքնակից,
մի
վերմակից,
երկու
բարձ
եւ
մի
մութաքայից:
Մի
կարպետ:
Մի
փոքրիկ
կապերտ
(գեաբա):
Մի
գորգ:
Երկու
մաֆրաշ:
Մի
բակեղաթ:
Մի
հատ
աղա-քսակ,
շորից
կարած:
Մի
կաթսայ
բռնելու
շոր
(թութաճախ):
Մի
կուժ:
Մի
կոնք:
Մի
սափոր
(ալթաւա):
Մի
սկուտեղ
(մաժմահի):
Մի
ասմալըղ-թելերից
գործուած
գդալակալ:
Պղնձեայ
ափսէներ:
Մի
«սնդուկ»:
ՀԱՐՍԸ
ՏԱՆԵԼ
Երեկոյին
պատրաստւում
են
գնալու
թագուորի
տունը:
Օժիտը
բարձում
են
ձիու,
հարսնեղբօրն
էլ
նստեցնում
վերան:
Դաւուլ
զուռնան
ուժգնութեամբ
ածում
է:
Հարսի
հայրը
բռնում
է
հարսի
ձեռքից,
առաջ
բերում
եւ
ձեռը
տալով
թագուորի
հօրը`
ասում.
«Առ
ամանաթդ,
տար
խէրը
տես»:
Հարսը
խոնարհում
եւ
համբուրում
է
կերսարի
ձեռքը:
Սա
էլ
շնորհակալ
է
լինում
խնամուց,
օրհնում
հարսին
եւ
մօտեցնում
նրան
թագուորին:
Ապա
թագուորն
ու
հարսը
ծունը
դնում
համբուրում
են
օճախը:
Այս
ժամանակ
թագուորը
մի
քիչ
մոխիր
է
վերցնում
եւ
լցնում
գրպանը:
Յետոյ
թագուորը
առաջ
է
անցնում
եւ
քաւորի
ու
փեսեղբօր
հետ
գնում.
իսկ
հարսը
հետեւում
է
նրան,
նրա
գօտուց
կապած
թաշկինակից
բռնած:
Մակարները
սրանց
շրջապատած
են
լինում
եւ
պարելով`
«ուռա»
բղաւելով
առաջ
գնում:
Երբ
մօտենում
են
տանը`
թագուորի
մայրը
մի
սկուտէղի
մէջ
երկու
լաւաշ
հաց
եւ
մի
փոքրիկ
ափսէի
մէջ
կրակ,
վերան
խունկ
դրած,
պըտըտեցնում
է
տան
չորս
անկիւնը,
ապա
դուրս
գալիս
եւ
երեք
անգամ
պտտում
թագուորի
ու
թագուհու
շուրջը:
Յետոյ
բարձրանում
է
մի
բարձր
տեղ
եւ
ընկոյզ
կամ
կաղին
շաղ
տալիս
հարսի
գլխին
*):
Ապա
մօտենում
եւ
համբուրում
է
հարսի
ճակատը:
Սա
էլ
խոնարհում
եւ
համբուրում
է
նրա
ձեռքը:
Այս
միջոցին
տանեցիներից
մին
իւղի
կարասը
բերում,
ներկայացնում
է
թագուհուն,
եւ
սա
միքանի
կոպէկ
ձգելով
իւղի
մէջ`
մատը
իւղոտում,
քսում
է
դռնագլխին
եւ
սկեսուրի
մազին:
Իսկ
սկեսուրն
ասում
է.
«Ձեռնդ
եղի
մաջին,
քը
մատաղ»:
Յետոյ
հրաւիրում
է
ներս,
բայց
սա
չի
գնում,
մինչեւ
որ
կերսարը
գալիս
եւ
ընծայ
է
խոստանում:
Հարս
ու
թագուոր
մտնում
են
ներս
չոքում
համբուրում
օջախը:
Այս
ժամանակ
հարսը
գրպանից
խունկ
է
հանում
եւ
ձգում
օջախը:
Իսկոյն
տան
ծերունին
մօտենում
եւ
հէնց
այդ
օջախի
մօտ
օրհնում
է
նրանց
**):
Յետոյ
հարսին
տանում
կրկին
փակում
են
նոյն
կերպ
պատրաստուած
պուճախում:
Անմիջապէս
սկեսուրը
մի
տղայ
գրկում,
տանում
հարսի
գիրկն
է
դնում,
ասելով.
«Բարով
դուէլ
մին
տղայ
բիրես,
քը
մատաղ»:
Հարսը,
որ
մինչեւ
այդ
ժամանակ
կանգնած
է
լինում,
գրկում
է
երեխային
եւ
նստում:
Յետոյ
գրպանից
հանում
է
մի
զոյգ
փոքրիկ
գուլպայ
եւ
տալիս
երեխային:
Միքանի
գիւղերում
էլ
(օր.
Շօշում)
պուճախում
մի
համետ
են
դնում
եւ
դիտում.
եթէ
հարսը
վերան
նստի
դա
նշանակում
է.
որ
նա
յիմար
է,
իսկ
եթէ
մօտը
կանգնի`
դա
ապացոյց
է,
որ
խելացի
է:
Երեկոյին
տեղի
է
ունենում
հարսի
տան
նման
ընթրիք,
որի
ընթացքում
«ծառեր»
են
բերում:
Գիշերը
ուշ
հիւրերը
ցրւում
են
եւ
մնում
է
միայն
փոքրիկ
հարսնեղբայրը,
որ
քնում
է
հարսի
մօտ
եւ
հսկում
նրա
վրայ:
Սա
չի
թոյլ
տալիս,
որ
հարսի
քնած
ժամանակ
բանան
երեսը,
տեսնելու
թէ
նա
որքան
գեղեցիկ
է:
ՄԱԾԱՐՔ
Կիրակի
օրը
գնում
ամբողջ
գիւղի
տղամարդ
մեծերին
հրաւիրում
են,
եւ
այն
օրուայ
հրաւէրը
մածարք
է
կոչւում:
Կէսօրին
մօտ
ճաշ
են
տալիս,
որի
ընթացքում
առատութեամբ
բաշխում
են
գինի
եւ
օղի,
որհրաւիրեալների
գլխները
տաքանան
եւ
գրպանները
փոքր
ինչ
լայնանան:
Երբ
հացկերոյթը
վերջանում ,
է
թմբկահարը
երեք
անգամ
խփում
է
թմբուկին
եւ
կանչում.
«Ա՜ջամհատ,
մեր
խնամին
գինի
շատ
օնի.
հալա
քէփը
ետնան
ա
ըննական.
մինչի
խոզը
ծառը
եր
ընելը
ինք
ըննական.
հըմէկ
մին
պատառ
տազ
ըրէք
մին
թազա
խաբար
ա
եկալ,
ասիմ»:
Մեծամասնութիւնը
լռում
է:
Սա
իսկոյն
թմբուկը
տանում
դնում
է
տանուտիրոջ
առաջ:
Այս
ժամանակ
առաջ
է
գալիս
թագուորի
հայրը
կամ
մայրըեւ
բերում
մի
կարմիր
մետաքսէ
մեծ
չարսաւ
է
ձգում
թմբուկի
վրայ:
Հիւրերը
մէկ
մէկ,
ազգակցութեան
եւ
կամ
հարստութեան
կարգով
դրամ
են
նուիրաբերում
յօգուտ
թագուորի:
Թմբկահարը
առնում
է
դրամը,
ցոյց
տալիս
բոլորին
եւ
բղավում.
«Ա՜
թագաւորէն
ջահմատ»:
Զուռնաչին
պատասխանում
է .
-Հրամմա.
Թմբկահարը`
«Աստուծէն
հրամանքը
քեզ,
(այս
ինչը)
մեր
թագաւորէն
սէրին
բերալ
ա
մին
հինգ
մանէթ,
շէ՜ն
կենալ,
շէ՜ն»:
-Շէն
կեանյ,
կրկնում
են
բոլորը:
Սովորաբար
ամէն
մինը
20
կոպէկից
մինչեւ
20
րուբլի
նուէր
է
տալիս:
Եւ
երբ
մինը
աւելի
պակաս
է
տալիս,
քան
որ
թագուորի
տնեցիները
նրա
տնեցիների
կանչին
տուել
են,
կռիւ
է
ծագում:
Թագուորի
հայրը
եւ
կամ
բերեկամները
նախատում
են
նրան
եւ
ստիպում
եթէ
ոչ
աւելի,
գոնէ
այնքան
տայ:
Այս
կանչից
գոյանում
է
50-100ր.:
Կանչից
յետոյ
մի
սկուտեղի
վրայ
դրուած
երեք
բաժակ
են
բերում
եւ
գինի
ածելով
առաջարկում
հիւրերին,
որոնք
երեք
բաժակն
էլ
միմեանց
յետեւից
խմում
են
եւ
մինը
թագուորի,
միւսը
հարսի
եւ
երրորդը
քաւորի
կենացը:
Ով
դժուարանում
է
եւ
կամ
հրաժարւում
է
խմելուց,
նրան
որպէս
պատիժ
չորրորդ
բաժակն
էլ
են
խմեցնում:
ՄԿՐԿՈՉԷՔ
Կիրակի
երեկոյեան,
բայց
առաւելապէս
երկուշաբթի
առաւօտ,
միայն
մակարները
հաւաքւում
են
թագուորի
մօտ
եւ
քէփ
անում,
«ծառի»,
«լոյս»-երի
վրայ
եղած
մրգեցէնները
ուտում,
մնացածը
իրենց
մէջ
բաժանում
եւ
ապա
թագուորի
եւ
սրա
ծնողաց
հետ
գնում
այդ
գերդաստանի
ննջեցեալները
օրհնել
տալիս
եւ
վերեդառնում:
Այս
ժամանակ
քահանան
կատարում
է
թագի
վերացման
ծնսակատարութիւնը,
որի
ընթացքում
քաւորը
իւր
սուրը
բռնում
է
թագուորի
ու
հարսի
գլխին,
որպէսզի
արգելէ
չարերին
սրանց
խփելու:
***
Այդ
օրը,
գիշերը
թագուորն
ու
հարսը
առագաստ
են
մտնում:
Հարսնաքուրը
պատրաստում
է
անկողինը,
մօտը
դնում
գինի,
միրգ
եւ
գինու
բաժակով
փոքր
ինչ
մեղր:
Քաւորը
կտրան
եւ
մի
կին
դռան
յետեւը
թաք
կացած
են
լինում:
Խստութեամբ
պահանջւում
է
կուսութեան
ապացոյց
սաւանը,
որ
հարսնաքոյրը
տանում
հարսի
մօրը
եւ
սկսուրին
ցոյց
է
տալիս:
Եթէ
հարսը
կոյս
չի
լինում,
որ
սակաւ
է
պատահում,
շատ
անախորժ
դէպքեր
են
տեղի
ունենում:
Միքանիսը
շատանում
են
միայն
մի
լաւ
թակելով
եւ
բաւական
երկար
ժամանակ
արհամարհելով,
ուրիշները
ուղղակի
վերադարձնում
են
հօրը,
եւ
երկար
խօսակցութիւնեներից
յետոյ,
զիջանելով
հօր
տուած
նուէրներից,
կրկին
ընդունում:
Առաւօտեան
վաղ
տղան
վեր
է
կենում
փախչում
մի
բարեկամի
տուն,
ամաչելով
մինին
երեւալ:
Մի
քիչ
յետոյ
գալիս
են
մօտ
ազգական
կանայք
«աչքի
լոյս»,
այսինքն
շնորհաւորելու,
որ
հարսը
կոյս
է
եղել:
Ճաշին
մատուցում
են
«քեալլա-փաչա»
(ոտ
ու
գլուխ):
Այս
ժամանակ
մի
խնձոր
են
ման
ածում,
որի
վրայ
ամէն
մինը
մի
արծաթ
դրամ
է
ցցում
եւ
ուղարկում
հարսին:
Սա
սիրով
ընդունում
եւ
մինի
առաջորդութեամբ
գալիս
բոլորի
ձեռքերը
համբուրումէ:
Սրանք
էլ
համբուրում
են
նրա
ճակատը
եւ
գովասանքներ
թափում
գլխին:
Երեկօյեան
մօտիկ
ազգական
տղամարդիկ
դաւուլ-զուռնի
առաջնորդութեամբ
թագուորին
բերում
են
տուն,
որ
ամաչելով
մօտենում
է
ծնողներին
եւ
համբուրում
ձեռքը:
Երբ
հիւրերն
արդէն
վերադարձած
են
լինում,
հարսը
ջուր
է
տաքացնում
եւ
բերում
բոլոր
ոտներն
աւագութեան
կարգով
լուանում
եւ
փոքր
ինչ
խանարհելով`
համբուրում
է,
թէեւ
շատերը
թոյլ
չեն
տալիս
եւ
մի
մի
քսան
կոպէկանոց
ձգում
կոնքի
մէջ,
իբրեւ
հարսին
նուէր:
Ոտ
լուանալիս
հարսը
զգուշանում
է,
որ
ձախ
ոտը
առաջ
չլուայ,
որպէս
զի
անյաջողութիւնը
չպատի:
Միւս
օրն
առաւօտեան
շատ
վաղ
հարսը
վեր
է
կենում
եւ
ամբողջ
տունը
մաքրում
աւելում,
աղբը
դռան
մօտ
հաւաքում
եւ
իւր
քոշերն
էլ
վերան
է
դնում:
Երբ
սկեսուրը
վեր
է
կենում,
գովում
է
հարսի
ջանասիրութիւնը
եւ
միքանի
կոպէկ
դնում
քոշերի
մէջ:
Հարսը
վերցնում
է
կոպէկները
եւ
նոր
դէն
ածում
աղբը:
Մի
շաբթից
յետոյ
հարսի
մայրը
կամ
հօրեղբոր
կինը
վերցնում
է
միքանի
գաթայ,
մի
հաւ,
միքանի
ֆունտ
սապոն,
մի
սանր,
թել,
ճաղեր,
մի
ձեռք
հանդերձ
եւ
գնում
թագուորի
տունը .
գլխըլըվայ.:
Սա
լողացնում
է
հարսին,
լուանում
շորերը,
այդ
գիշեր
էլ
մօտը
մնում
եւ
առաւօտեան
վերադառնում:
Երբ
առաջին
անգամ
հարսը
գնում
է
աղբիւր
ջուր
բերելու,
իւր
հետ
ցորեն
է
տանում
եւ
լցնում
աղբիւրի
ակը:
Ե.
Լ.
ՏՂԱԲԵՐՔ
ԵՒ
ԿՆՈՒՆՔ
Մինչ
դեռ
կնոջ
արգասաւորութիւնը
մեծ
ուրախութիւն
է
պատճառում
ինչպէս
ամուսնուն,
այնպէս
ե՛ւ
ամբողջ
գերդաստանին,
նրա
ամլութիւնը
դժգոհութիւնների
եւ
երբեմն
ապօրինի
կնապահութեան
տեղիք
է
տալիս:
Սակայն
դեռ
այդ
աստիճանին
չհասած,
ամուլ
կինը
դիմում
է
«փալճիների»
միջնորդութեան
եւ
նրանց
«գիր
անել
տալով»
յոյս
է
տածում
երեխայ
ունենալու:
Երբ
մարդկային
միջոցները
անզօր
են
գտնւում
եւ
յաճախ
տեսնուող
երազները
տրամադրում
են
նրան
սրբերի
օգնութիւնը
հայցելու,
վերցնում
է
մի
սպիտակ
խոյ
եւ
ոտաբոբիկ
դիմում
սրբի
դուռը:
Այս
տեսակի
սրբերից
Վարանդայում
նշանաւոր
են
Սարիբէկի,
Ամարասի
Ս.
Գրիգորիսը,
Սարուշէնի
Աւետարանը,
Սզնէքի
Ս.
Յովհաննէսը
եւ
այլն:
Մօտենալով
սրբի
դռանը,
ամուլ
կինը
երեք
անգամ
չոքեչոք
պտտում
է
նրա
շուրջը
եւ
ապա
համբուրելով
սրբութիւնը,
չոքած
եւ
ձեռքերը
գետնին
յենած`
անշարժ
մնում
է:
Այս
ժամանակ
մի
անմեղ
մանուկ
վերցնում
է
մի
կտոր
քար
եւ
դնում
նրա
վզին:
Քահանան
անմիջապէս
ձգում
է
նրա
վրայ
իւր
շուրջառը,
եւ
աղօթքներ
կարգում:
Մի
կին
էլ
նրա
մօտ
հսկում
է,
որ
ոչ
ոք
չդիպչի
նրան
եւ
խանգարէ
նրա
խնդրուածքը:
Կինը
ջերմեռանդութեամբ
աղօթելուց
յետոյ
խոստանում
է
եօթը
գիւղ
ման
գալ,
«մատաղ
հաւաքել»,
ոչխար
առնել
եւ
բերել
«նրա
ոտքի
տակը»,
եթէ
իւր
խնդիրը
կատարի
ու
մի
որդի
տայ:
Եթէ
այս
միջոցը
եւս
չի
օգնում,
գնում
երեք
անգամ
անցնում
է
տղայ
տուող
Ծակ
քարերից`
նոյն
խնդիրը
կրկնելով:
Միեւնոյն
ժամանակ
լսելով
կախարդ
կանանց,
ամուլ
կինը
փոխում
է
իր
ննջարանը,
կարծելով
թէ
այդտեղ
քաջքեր
կան,
որ
թոյլ
չեն
տալիս
որդի
ունենալու:
Մութ
ժամանակ
տաք
ջուր
դուրս
չի
ածում,
մութ
տեղը
ջուր
չի
խմում,
որովհետեւ
չար
սատանան
այդպիսի
տեղերից
պակաս
չի
լինում:
Երբեմն
էլ
չբերքութիւնը
«կոխից»
յառաջացած
են
համարում:
Այս
պատահում
է,
երբ
նոր
պսակուած
ժամանակ
հարսի
մօտ
չար
եւ
անմաքուր
մարդիկ
են
գալիս:
Կոխուած
կինը
եօթը
տարի
ամուլ
է
մնում,
եւ
եթէ
սրանից
յետոյ
էլ
որդի
չի
ունենում,
այն
ժամանակ
նրան
տանում,
սպանուած
մարդու
գերեզմանի
վրայ
ջուր
են
խմացնում,
ննջեցեալի
տակով
անցկացնում,
կամ
նոր
պսակուածների
տան
կտրով
ման
ածում
եւ
այլն:
Մինչդեռ
քաղաքում
յղի
կնոջ
դրութիւնը
փոքր
ինչ
լաւ
է,
գիւղում
սաստիկ
աննախանձելի
է:
Գիւղացի
կինը
յղութեան
նոյն
իսկ
վերջին
օրերում
չի
ազատւում
տնային
ծանր
աշխատանքներից.
պատահել
են
դէպքեր,
երբ
կինը
տղայ
է
ծնել
ծանր
կուժը
ուսին,
աղբիւրի
ճանապարհին,
եւ
կամ
այգում,
միայնակ
աշխատելիս:
Տատմօր
օգնութիւնը
բոլորին
չի
հասնում:
Երկունքը
սկսուած
միջոցին
հրաւիրում
են
տատմօրը
եւ
կնոջը
առանձնացնում
մի
սենեակում:
Եթէ
երկունքը
երկար
է
տեւում,
սկեսուրը
փեշը
ջուր
ածած
առաջարկում
է
ծննդականին
խմելու,
որով
ե՛ւ
ներւում
են
նրա`
սկեսուրի
եւ
կամ
տան
միւս
անդամների
դէմ
գործած
յանցանքները:
Մօտիկ
ազգական
կանայք
գալիս
են
օգնութեան
եւ
խփելով
ծննդականի
մէջքին
բղաւում.
«Ղոշուն
էկաւ.
թալանեցի՜ն,
տարան»:
Մինն
էլ
հերթիկից
մի
ձու
է
վայր
ձգում,
ասելով.
«Բերում
ըս
բեր,
բերում
չես`
ես
բերում
ըմ»:
Երբեմն
պատահում
է,
որ
ծննդականը
ուշաթափւում
է:
Իսկոյն
նրա
մօտի
կանայք,
հաւատալով,
որ
արդէն
քաջքերը
տիրապետել
են
ծննդականին,
սարսափած
փախչում
են.
մնում
են
միայն
արիասիրտները,
որոնք
քանդում
են
նրա
գլխի
փաթեթները
եւ
դնում
գլխին
կնքահօր
գլխարկը,
որպէս
զի
քաջքերը
կարծեն,
թէ
նա
տղամարդ
է:
Անմիջապէս
գալիս
է
կնքահայրը
եւ
սկսում
ապտակել,
խփել
ծննդականին,
ամբողջ
մարմինը
հարել:
Միւսներն
էլ
հրացաններ
են
արձակում,
վառօդ
վառում,
քաջքերին
հալածելու
եւ
ծննդականին
ուշքի
բերելու
նպատակով:
Եթէ
երեխան
արդէն
աշխարհ
է
եկած
լինում,
նրան
վերցնում
տանում
դնում
են
երդիկը,
որով
նուիրում
են
նրան
քաջքերին,
խնդրելով
խնայել
մօրը:
Այս
բոլոր
ժամանակ
սաստիկ
զգուշանում
են
ծննդականի
անունը
տալու,
որպէս
զի
քաջքերը
նրան
էլ
իրենց
«դասը
չդասեն»:
Բացի
սրանից,
ծննդականի
երեսին
լեղակ
են
քսում
եւ
բարձի
տակն
էլ
շամփուրներ,
սանդերք,
պողպատի
կտորներ
եւ
համայիլներ
դնում:
Երբ
ծննդկանը
ուշքի
է
գալիս,
նրան
տալիս
են
մի
կծիկ
կծկելու
եւ
կամ
մի
ուրիշ
գործ,
որպէս
զի
նրանով
զբաղուի
ուշք
չդարձնի:
Երբ
երեխան
աշխարհ
է
գալիս,
տատմայրը
երեսը
երեք
անգամ
խաչակնքելով
եւ
«հայր
մեր»
շշնջալով
կտրում
է
պորտը
եւ
բամբակի
թելով
կապում:
Եթէ
երեխան
տղայ
է
լինում,
պորտից
ընկած
կտորը
տանում
ձգում
են
մի
ընդարձակ
տէղ,
որպէսզի
տղան
մեծանալիս
հասարակութեան
մէջ
մտնող
ելնող
լինի,
չամաչի,
իսկ
եթէ
աղջիկ
է,
ձգում
են
մի
յետ
ընկած
անկիւն,
որպէսզի
համեստ
եւ
ամօթխած
տանտիկին
դառնայ:
Դանակն
էլ
պահում
են,
որ
մկրտութեան
ջրով
սրբեն:
Սրանից
յետոյ
տատմայրը
ծննդկանան
կանգնեցնում
է
տաշտի
մէջ,
Ս.
Մարիամ
Աստուածածնայ
աղօթքն
ասելով
կիսից
վայր
լողացնում
եւ
պարկեցնում:
Ապա
երեխային
է
լողացնում,
վերան
աղ
ցանում,
փաթաթում
շորերի
մէջ
եւ
երեք
անգամ
խաչակնքելով`
դնում
ծննդկանի
աջ
կողմը:
Այդ
ժամանակ
տան
«մշտուլուղչին»
վազում
ամենից
առաջ
ծննդկանի
ծնողների
եւ
ապա
կնքահօր
տնեցիներին
«աչքի
լոյս
է»
ասում,
աւետելով
նորածնի
աշխարհ
գալը,
որի
փոխարէն
ե՛ւ
մի
բան
նուէր
է
ստանում:
Մի
քանի
րոպէից
յետոյ
ազգականներն
ու
հարեւանները
տեսութեան
են
գալիս,
իրենց
հետ
բերելով
ձուաձեղ,
խաւիծ,
եփած
ձու
եւ
այլն:
Տատմայրը
ծածկում
է
նորածնի
երեսը
եւ
չի
թոյլ
տալիս
նորեկներին
տեսնելու,
մինչեւ
որ
նրանցից
մի
քանի
կոպէկ
եւ
կամ
մի
«խալաթ»
չի
ստանում:
Գալիս
է
նաեւ
սանամայրը`
բերելով
իւր
հետ
մի
սպիտակ
եւ
մի
կարմիր
կտոր,
աղնաբաթ:
Տնեցիները
հիւրերին
հիւրասիրում
են
թէյով
եւ
կամ
ղայնարով.
-սա
պատրաստում
են
այսպէս`
մի
ջրով
լի
կաթսայի
մէջ
գցում
են
զանճաֆիլ,
կինամոլ
եւ
հիլ
երկար
եփ
տալիս:
Մի
քիչ
յետոյ
հրաւիրում
են
քահանային
տունը
«փարատելու»,
որովհետեւ
պիղծ
եւ
քաջքերով
լի
են
համարում:
Քահանան
օրհնում
է
մի
գաւաթ
ջուր,
որը
սրսկում
են
ծննդկանի
սենեակում
եւ
ողողում
տան
ամանները:
Թէեւ
այսպիսով
տունն
ու
ամանները
սրբւում
են,
սակայն
ծննդկանը
դարձեալ
մնում
է
անսուրբ,
նրան
ոչ
ոք
ձեռք
չի
տալիս,
նրան
կերակրում
են
առանձին
ամաններով,
որ
միմիայն
տատմայրը
կարող
է
մատուցանել
եւ
յետոյ
էլ
լուանալ:
Ինքը
ծննդկանը
նոյնպէս
ինքն
իրեն
անսուրբ
զգալով`
զգուշանում
է
մի
որ
եւ
է
բանի
դիպչելու:
Պատահել
է,
որ
տատմայրը
ամբողջ
օրը
բացակայել
է
եւ
խեղճ
ծննդկանը
քաղցած
մնացել
է,
չհամարձակուելով
հացատեղից
իւր
ձեռքով
մի
կտոր
հաց
վերցնելու:
Սակայն
այս
տեւում
է
մինչեւ
մկրտութիւնը,
որ
սրբում
է
նրան:
Մինչեւ
այս
ժամանակ,
որ
սովորաբար
ութ
օր
է
տեւում,
ծննդկանին
ջրի
փոխարէն
գինի,
պղպեղով
պատրաստուած
տաք
կերակրներ
եւ
քաղցրեղէններ
են
տալիս:
Տատմայրն
էլ
օրը
մի
անգամ
լողացնում
է
նորածնին
եւ
լուանում
շորերը:
Մկրտութեան
նախընթաց
երեկոյին
ծննդկանի
տնից
«սեղան»
են
ուղարկում
կնքահըրը,
որ
բաղկացած
է
լինում
զոզգ
թուով
գաթայից,
երկու
զոյգ
հացինց,
մի
եփած
հաւից,
մի
գաւ
գինուց,
մի
շիշ
օղուց
եւ
մի
զոյգ
գուլպայից:
Տանողը
միեւնուայն
ժամանակ
հրաւիրում
է
տնքահօրը
գալ
միւս
օրը
երեխան
կնքելու:
Նոյն
երեկոյին
ուղարկում
են
նաեւ
քահանային
մի
զոյգ
հաց,
մի
զոյգ
մոմ,
մի
գաւ
գինի
կամ
մի
շիշ
օղի
եւ
հրաւիրում
գալ
երեխան
մկրտելու:
Միւս
օրը
տատմայրը
վաղ
առաւօտեան
գալիս
է
եւ
պատրաստում
երեխային
եկեղեցի
տանելու:
Գալիս
է
ե՛ւ
կնքահայրը,
իւր
հետ
բերելով
մի
զոյգ
մոմ,
նարօտը
եւ
մի
գունաւոր
թաշկինակ:
Գիւղերում
սովորաբար
եկեղեցումն
են
մկրտութեան
խորհուրդը
կատարում
եւ
միայն
եկեղեցի
չեղած
դէպքում
տանն
են
մկրտում
եւ
համարեա
միշտ`
թոնրի
վրայ:
Մինչդեռ
եկեղեցում
կատարում
են
մկրտութեան
խորհուրդը,
տատմայրը
մի
փոքրիկ
շիշի
մէջ
մեռոնաջուր
ածած
շտապով
վերադառնում
է
տուն
եւ
լուանում
ծննդկանի
ձեռները,
որպէս
զի
նրանք
սրբուած
լինեն
եւ
կարողանան
գրկել
մեռոնուած
մանկանը:
Լուացուած
ջուրն
էլ
ածում
է
օճախը,
իսկ
շշի
միջից
աւելացած
ջուրը
տալիս
տնեցիներին
պահելու,
որպէս
զի
ապագային
կարողանան
«հարամոտած»
ամաններն
ու
իրերը
սրբել:
Նոյն
միջոցին
գալիս
են
ե՛ւ
սանամայրն
ու
ծննդկանի
մայրը:
Առաջինը
բերում
է
«ծննդգեւաթ»-մեղրով
ու
շաքարով
պատրաստուած
ձուաձեղ-ծննդկանի
համար,
իսկ
երկրորդը
մի
`եռք
հագուստ
նորածնի
համար:
Վերջապէս
քահանան
«Լոյս
'ի
լուսոյ»
շարականը
երգելով
առաջնորդում
է
կնքահօրը,
որ
երեխան
բազուկների
վրայ
առած
բերում
է
տուն
եւ
տալիս
ծննդկանին:
Սա
համբուրում
է
կնքահօր
ձեռքը
եւ
ապա
առնում
երեխան:
Քահանան
իւր
«Պահպանիչը»
աւարտելուց
յետոյ
շնորհաւորում
է
հետեւեալ
կերպով.
«Շնորհաւոր
մկրտութիւն:,
Աստուած
տուել
է,
ամուր
ձեռօք
պահէ,
հօրով,
մօրով
ու
բախտուաւոր
զաւակ
լինի.
այն
հացիցն
ուտէ,
որ
ոչ
հատնէ,
ոչ
պակասէ»:
Յետոյ
դառնալով
ներկայ
եղողներին`
ասում
է.
«Ես
ձեզ
համար
մի
մեռոնաթաթախ
երեխայ
բերի,
որով
ամենքդ
էլ
ուրախ
էք.
դէ'հ,
եկէք
տեսնեմ
դուք
ինձ
ի՞նչ
եք
տալու,
որ
ես
էլ
ուրախանամ»:
Նախ
ծննդկանը,
եւ
ապա
կնքահայրն
հանդիսականները
համբուրում
են
խաչը
եւ
խաչհամբոյր
ձգում:
Սրանից
յետոյ
բոլորը
նստում
են
ճաշելու,
օրուայ
որ
ժամանակն
էլ
լինի,
միեւնոյն
է,
որից
յետոյ
արդէն`
ցրւում
են:
Երեք
օրից
յետոյ
տատմայրը
նորից
է
գալիս
եւ
«երեխայի
մեռոնը
վեր
անում»:
Քթի
տակ
աղօթքներ
շշնջալով`
լուանում
է
երեխայի
մեռոն
քսած
տեղերը
մի
մաքուր
ամանի
մէջ,
եւ
ջուրը
ածում
թոնիրը:
Սրանից
յետոյ
արդէն`
նա
իւր
վարձն
ստանում
եւ
գնում
է:
Այնուհետեւ
տնեցիներն
են
մինչեւ
քառասունքը
լրանալը
երեխային
օրը
մի
անգամ
լողացնում:
Մի
քանի
օրից
էլ
ծննդկանն
է
վեր
կենում:
Առաջին
անգամ
ոտը
գետին
դնելիս
նա
երեք
անգամ
խաչակնքում
է
երեսը
եւ
աղօթքներ
շշնջում:
Սակայն
մինչեւ
քառասունքը
լրանալը
նա
տանից
դուրս
չի
գալիս,
արեգակի
երես
չի
տեսնում,
ոչ'
լողանում
է
ոչ'
էլ
գլուխը
լուանում,
այլ
ամբողջ
ժամանակ
զբաղուած
է
նորածնի
հոգսով,
այսպէս`
երբ
տան
մօտով
ննջեցեալ
են
անցկացնում,
իսկոյն
ինքը
կանգնում
եւ
երեխային
էլ
բարձրացնում
է.
երբ
մի
ուրիշ
ծննդկան
եւ
կամ
մն
կասկածելի
անձնաւորութիւն
է
գալիս
ծննդկանի
ննջարանը,
նա
չի
թոյլ
տալիս
նրանց
ներս
մտնելու,
մինչեւ
որ
նորածնին
դուրս
չի
հանել
տալիս
եւ
ապա
ներս
բերում:
Եւ
եթէ
նա
այդպէս
չի
վարւում,
երեխան
«կոխւում»
է,
այսինքն
սաստիկ
լղարում
է
եւ
միշտ
լալիս
է:
Այսպիսի
հիւանդութիւնից
բժշկելու
համար
նրան
լողացնում
են
կատուի
ձագի
եւ
կամ
հօր
գուլպաների
վերայ,
եւ
եթէ
սրանք
չեն
օգնում,
տանում
մի
սպանուած
մարդու
գերեզմանի
վրայ
երեխայի
ոտները
լուանում
են,
յետոյ
գերեզմանի
քարերից
մինը
վերցնում
եւ
երեխայի
վրայով
երեք
անգամ
պտտեցնում
են
եւ
վերջը
մի
ձու
եւ
մի
մեխ
թաղում
գերեզմանի
մօտ,
որպէս
զի
հիւանդութիւնը
այնտեղ
մնայ:
Քառասունքը
լրանալիս
ծննդկանը
լողանում
եւ
գլուխը
լուանում
է
ծղօտի
վրայ:
Յետոյ
այս
ծղօտը
վառում
են,
որպէս
զի
քաջքերի
հետքերը
կտրեն:
Ապա
նախ
օրօրոցը,
յետոյ
երեխային
եւ
վերջը
ծննդկանին
դուրս
են
հանում
տնից
եւ
«արեւի
երեսն
դուրս
բերում»:
Երեկոյին
հաւաքւում
են
բարեկամներն
ու
հարեւանները
եւ
նրան
ու
երեխային
եկեղեցի
տանում,
ուր
քահանան
կատարում
է
քառասունքի
ծէսը:
Այնուհետեւ
արդէն
ծննդկանը
ազատօրէն
կարող
է
դուրս
գալ
տնից:
Երեխայի
եղունգները
առաջին
անգամ
ոսկու
կամ
արծաթի
վրայ
են
կտրում,
որպէսզի
նրա
մատները
միշտ
ոսկու
եւ
արծաթի
մէջ
լինին:
Եւ
երբ
երեխայի
առաջին
ատամները
երեւում
են,
մայրը
«կճեխաշ»
է
անում.
-եփում
է
ցորեն,
լոբի,
նոխուդ
(սիսեռ),
բակլայ
եւ
հետը
խառնում
կաղին,
քիշմիշ,
լաբլաբու,
Յետոյ
նստեցնում
է
երեխային
մի
սփռոցի
վրայ
եւ
առաջը
մի
դանակ
եւ
մի
հայելի
դնում:
Ուրիշ
փոքրիկ
երեխաներ
էլ
կանչում
նստեցնում
է
այդ
երեխայի
շուրջը
եւ
պատրաստուած
կճեխաշը
ածում
ատամ
հանող
երեխայի
գլխին:
Մինչդեռ
երեխաները
խլխլելով
կճեխաշը
ուտում
են,
մայրը
դիտում
է,
թէ
իւր
որդին
նախ
դանակը,
թէ
հայելին
է
վերցնում,
որովհետեւ
եթէ
առաջինը
վերցնի,
ապագայում
մի
եղբայր
է
ունենալու,
իսկ
եթէ
երկրորդը`
մի
քոյր:
Յ.
Վ.
[1]
Շօշի
գիւղում
մէկին
պսակել
են
թոնրի
վրայ,
որովհետեւ
եկեղեցում
ննջեցեալ
է
եղել,
յետոյ
ծնողները
դժգոհ
լինելով՝
կրկին
նոյն
օրը
եկեղեցի
են
տարել
եւ
նորից
պսակի
ծէսը
կատարել
տուել։
Երեք
տարուց
յետոյ
այդ
երիտասարդը
մեռել
է։
Նրա
վաղահաս
մահի
պատճառը
պսակի
միջոցին
եկեղեցում
եղած
ննջեցեալը
համարելով,
յուսահատութեան
մէջ
են
ընկել
եւ
թաղել
երիտասարդին
իւր
հարսանեաց
շորերով։
Մի
քանի
օրից
էլ
նրա
կինն
է
անձնասպանութիւն
գործել
եւ
հարսանեկան
շորերով
թաղուել։
[2]
Դռնավարզ
գիւղում
Մարտիրոս
անունով
մի
այրի
կոյր
մարդ
թոնրի
վրայ
պսակուելիս
ընկել
է
թոնիրը։
[3]
Թոնրի
վրայ
կնունք
եւս
կատարում
են։
Տե՛ս
Տղաբերք։