Պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ռոբովամ որդի Սողոմոնի թագաւորեաց զկնի հօրն ամս եօթնեւտասն ՚ի վերայ Յուդայ եւ Բենիամենի, եւ այլ տասն ցեղքն թագաւորեցուցին յինքեանց զՌոբովամ՝ որդի Նաբատայ՝ յազգէն Եփրեմի։ Յաւուրս սորա՝ ել Սաւսակիմ արքայ Եգիպտացւոց եւ կողոպտեաց զտաճարն Տեառն եւ գնաց։ Զկնի Ռոբովամայ թագաւորեաց Աբիա որդի նորա ամս երեք. եւ յետ նորա Ասա որդի նորա ամս քառասուն եւ մի։ Իսկ զկնի Ռոբովամու, թագաւորեաց Իսրայելի Նաբատ որդի նորա ամս երկու. եւ յետ նորա Բաաս ամս քսան եւ չորս. յաւուրս սոցա մարգարէք՝ Աքիա, Սամեա, Յովէլ, Ազարիա, որ եւ Ադդով, եւ Անանիա. Յովան, զոր այլք Զաքարիա ասեն, եւ Եպիփան Իուդ ասէ, զայն զոր սպան առիւծն։ Ի քսան եւ իններորդ ամին Ասայ թագաւորեաց ՚ի վերայ Իսրայելի Ելաս ամս երկու. եւ Զամբրի ծառայ նորա սպան զնա, եւ թագաւորեաց աւուրս եօթն. եւ ա՛ռ զթագն Ամրի, ամս երկոտասան. որ շինեաց զՍամարիա, որ կոչեցաւ նա Սեբաստիա, եւ արդ ասի Մամլուզ. իսկ զկնի Ասայ թագաւորեաց Յովսափատ, ամս քսան եւ ինն. եւ զկնի երկու ամաց թագաւորեաց Իսրայելի Աքաաբ որդի Ամրեայ ամս քսան եւ երեք, որ էառ կին զԵզաբէլ, դուստր Իքթիլ թագաւորի Սիդոնի։ Ի քսան եւ ութերորդ ամին Յովսափատու թագաւորեաց Իսրայելի Ոքոզիա ամ մի, եւ զկնի նորա եղբայր նորա Յովրամ ամս երկոտասան, եւ զկնի նորա Յէսու ամս քսան եւ ութ, եւ յետ նորա Յովաքազամս եօթն եւ տասն։ Եւ թագաւորեաց ՚ի վերայ Յուդայ Յովրամ ամս ութ. եւ զկնի նորա Ոքոզիա ամ մի. յեօթներորդ ամին Յովրամայ վերացաւ Եղիա։ Զկնի Ոքոզիայ՝ մայր նորա Գոդողիա, որ էր դուստր Եզաբելի, եւ ապա թագաւորեցոյց Յովիդեա քահանայապետ զՅովաս որդի Ոքոզիայ եօթնամեայ ՚ի վերայ Յուդայ, եւ եկեաց Յովիդեա միայն զկնի Մովսեսի, ամս հարիւր եւ երեսուն. որոյ որդին Ազարիա մարգարէանայր, եւ եղեւ քահանայապետ զկնի հօրն, եւ սպան զնա Յովաս յերեսներորդ ամի թագաւորութեան իւրոյ. եւ յերեսուն եւ եօթներորդ ամին մեռաւ Եղիսէ. եւ ՚ի քառասներորդ ամի թագաւորութեան իւրում, սպանաւ Յովաս ՚ի ծառայից իւրոց, եւ թագաւորեաց ՚ի վերայ Յուդայ Ամասիա քսան եւ ինն ամ։ Ի սորա տասներորդ ամին թագաւորեաց Իսրայելի Յովաս ամս վեշտասան. եւ զկնի նորա Րոբովամ՝ ամս քառասուն. ոմանք ասեն թէ սպան զԱմասիա, եւ քակեաց ՚ի պարսպէն Երուսաղեմի չորեքհարիւր գիրկ. եւ թագաւորեաց ՚ի վերայ Յուդայ Ոզիա ամս յիսուն եւ երկու։ Ի քսան եւ իններորդ ամին նորա թագաւորէ Իսրայելի Զաքարիա ամս վեց. եւ զկնի նորա Սելլոմ ամիս մի, եւ զկնի նորա Մանասեմ ամս տասն։ Ի քսաներորդ չորրորդ ամին բորոտեցաւ Ոզիա, եւ լռեաց Եսայի մինչեւ ցմահ նորա քսան եւ ութ ամ, եւ վերստին մարգարէացաւ Եսայի վաթսուն եւ մի ամ. եւ նախ քան զլռութիւնն քսան եւ չորս ամ։ Յերեսներորդ չորրորդ ամին Ոզիայ եկն Փուա, եւ ա՛ռ ՚ի Մանասեմայ հազար քանքար ոսկւոյ. եւ ՚ի քառասներորդ ամին Ոզիայ, թագաւորէ Իսրայելի Փակէէ միւս ամս տասն։ Ի քառասուն եւ ութերորդ ամին Ոզիայ ել Թակղաթփաղսար, եւ գերեաց զմեծ մասն տասն ցեղիցն։ Զկնի Ոզիայ թագաւորէ Յովնաթան որդի նորա ամս տասն։ Պորփիւրոս պուետէս ճանաչիւր, եւ մարգարէք՝ Եսայի, Յունան, Ամովս, Ովսէէ. եւ Կուկր Եգիպտացւոց օրէնս դնէր. առ որով գառն խօսեցաւ։ Եւ յետ Յովնաթանու թագաւորէ Աքազ ամս վեշտասան. յաւուրս սորա Փակէէ եւ Հռասոն արքայ Դամասկոսի կոտորեցին յԵրուսաղէմ երկոտասան բիւր. եւ Աքազ վարձեաց զԹակղաթփաղսար, եւ եկեալ ա՛ռ զԴամասկոս, եւ սպան զՀռասոն արքայ Դամասկոսի, եւ գերեաց զԵդոմ։ Յերկրորդ ամին Աքազու Ովսէէ սպան զՓակէէ, եւ թագաւորեաց ամս ինն։ Յութերորդ ամին Աքազու ել Սաղմանասար, եւ հարկ եդ Իսրայելի եւ գնաց։