Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

 

ԳԱՆՁԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ: ԱՅՆՏԵՂԻ ԽԱՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

(77ա) Չնայած, որ հնում, թե՛ մոնղոլական նվաճման շրջանում, թե՛ սելջուկյան սուլթանների ութուրքմեն խաների օրոք Գանձակում միշտ էլ պատվարժան խաներ ու բեկլարբեկեր էին նստում, սակայն Սեֆյանների օրոք, երբ շահ Աբասը վերանորոգում է Գանձակ քաղաքը, այնտեղ մեծամասամբ ղաջարական զիադօղլի ցեղի խաներն են սկսում իշխել: Նրանց էր ենթարկվում նաեւ Ղարաբաղը:

Զիադօղլի խաները մշտապես հավատարիմ են եղել Սեֆյան պետությանը: Այնպես որ շահական հրովարտակներում ու այլ գրություններում նրանց « Ամիր-ալ-ումարա, Գանձակի ու Ղարաբաղի բեկլարբեկ Ղաջար Զիադօղլի» տիտղոսով էին մեծարում: Այդ խաների ենթակայության տակ էր գտնվում Սընըղի կողմերից, որը Թիֆլիսի ու Գանձակի սահմանագծին է, մինչեւ Խոդա-Աֆերինի կամուրջը եւ Արաքսն [ընկած տարածքը] ու երբեմն անգամ Թիֆլիսը:

Նադիր շահի օրոք 1148 Մուղանի դաշտում անցկացված ավագանու ժողովում, որի ժամանակ Իրանի շահ ընտրելու համար Նադիրի հրամանով բոլոր վիլայեթներից  մարդիկ էին հավաքվել, Գանձակի խաները դեմ են լինում Նադիրի գահակալելուն եւ անգամ մյուսներին հրահրում, որ բացի Սեֆյանների ժառանգներից, այլ շահ չընտրեն: Նադիր շահը, լինելով հիշաչար ու անողորմ, գահ բարձրանալուց եւ ինքնուրույնություն ձեռքբերելուց հետո ջանում է ոչնչացնել Գանձակի խաներինեւ աստիճանաբար թուլացնում է նրանց իշխանությունը:

Ղազախ ու բորչալու (բոշչալու) ցեղերին իրենց առաջնորդների հետ նրանց [Գանձակի խաների] ենթակայության տակից հանում ու հանձնում է Վրաստանի վալիին: Ղարաբաղի ջեւանշիր, օթուզիքիու քյաբիրլու ցեղերին հրամայում է քոչել Խորասան: (77բ) Իսկ Ղարաբաղի Խամսայի Ջրաբերդ (Չելեբերդ), Խաչեն (Խաչին), Թալիշ, Վարանդա եւ Դիզակ  մահալներից յուրաքանչյուրում հայերից մելիք է նշանակում ու հրամայում, որպեսզի երբեւէ որեւէ այլ անձի չենթարկվեն եւ իրենց խնդրագրերը ուղիղ շահական արքունիք հղեն: Այս պատճառով Գանձակի խաների իշխանությունը հետզհետե թուլանում է: