Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴԱՎԻԴ ՄԻՐԶԱՅԻ ՎԱԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԹԻՖԼԻՍՈՒՄ [ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ] ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Վրաստանի վալի Գեորգիի մահվանիցհետո նրա մյուս եղբայրները Քարթլիից զորք հավաքածշարժվում են դեպի Թիֆլիս, որպեսզի իրենց ավագեղբայր Յուլոն Միրզային դարձնեն [Վրաստանի] վալիի ու գլխավոր կառավարիչ: [Նրանք] գալիս, կանգ ենառնում Թիֆլիսից վերեւ գտնվող Կելմեչուրա(Հալուհալա) գյուղում: Ն. Գ. գեներալ Լազարեւըհաղթական զորքով նրանց դեմ է դուրս գալիս, զորքերըցաքուցրիվ անում՝ հալածելով մինչեւ Բաշաչող եւվերադառնում: Դավիդ Միրզային հաստատում է վալիի պաշտոնում, որից հետո դրությունը անփոփոխ է մնումմինչեւ գարուն…

(105բ) 1801/1217թ. գարնանը, երբ Տիրոջ հրամանովոսկեթագ արեգակը մտնում է ֆարվարդին ամսվա մեջ հետեւակազորիգեներալ Կնորինգը, որը Կովկասյան Գծում էր, Ն. Կ. Մ. հրամանով Թիֆլիս է ժամանում եւ կազմում այնտեղիկառավարությունը: Ազնվականներից չորս հոգուհաստատում է մդիվանբեկերի պաշտոնում, որպեսզիզբաղվեն կառավարման խնդիրներով: Ամեն ինչ պետք էկատարվեր գեներալ Լազարեւի վերահսկողությաններքո: Դրությունը մեկ տարի անփոփոխ է մնում: Դրանից հետո կառավարչապետ է նշանակվում Ն. Գ. իշխանՑիցիանովը, գալիս է Թիֆլիս եւ ամրապնդում նրանցբոլորի [ռուս պաշտոնյաների] դիրքերը: