Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ԵՎ ՆՐԱ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԱՊԱՐԱՆԻ ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ

Աբաս Միրզան իր կրած դառնանհաջողություններից, Աբասաբադի բերդը կորցնելուցհետո ցանկանում է փոքր-ինչ մեղմել իրպարտությունների թողած ծանր տպավորությունը, որպեսզի խուսափի ժողովրդի կշտամբանքից ուդժգոհությունից: Իմանում է, որ գլխավոր հրամանատարՊասկեւիչի գումակն ու ռուսական բանակը Ապարանումեն, իսկ նրանց հետեւից թնդանոթներ են բերվում[Երեւանի ու Սարդարապատի] ամրոցները ավերելուհամար: Ուստի որոշում է (144ա) դեպի Երեւան գնալ, որմիգուցե կարողանա մի բան անել: Իր զորքն ուհրետանին վերցրած Արարատ անունով հայտնի Աղրի Դաղլեռան կողմով շարժվում է դեպի Երեւան: Մտնելով այնտարածքները՝ հանդիպում է Հուսեյն խան սարդարին եւորոշ հարցերի շուրջ նրա հետ խորհրդակցում: [ԱբասՄիրզան] կարգի է բերում ու կազմակերպում Երեւանի[պաշտպանության] գործերը: Հուսեյն խանը խորհուրդ չիտալիս հարձակվել ռուսների գումակի ու Ապարանիբերդի վրա, որովհետեւ նրանց դիրքն անառիկ է, իսկ մեծթնդանոթները արդեն տեղ էին հասել:

Աբաս Միրզան երկու հարյուր ընտիրհեծյալներից բաղկացած պահակազորային ջոկատովգնում է եւ Ապարանի դիմաց գտնվող մի լեռան լանջիցդիտելով [ռուսների] դիրքերն ու ամրությունները, ետէ դառնում: Երեւանից ճանապարհ է ընկնում դեպիԷջմիածին ու մոտենալով Աշտարակին՝ կանգ է առնում 2 ֆարսախ հեռավորության վրա: Զոհրաբ (Սոհրաբ)խան Գորջիին սարբազ հետեւակազորի երկուզորագնդերով ու երկու թնդանոթներով ուղարկում էԷջմիածինը գրոհելու ու այն գրավելու: Գլխավորհրամանատար Պասկեւիչի հրամանով նրա պաշտպանությանհամար 500 զինվորների մի խումբ էր թողնվել այնտեղ: Զոհրաբ խանը պաշարում է Էջմիածինը եւ ամեն օրգնդակոծում այն: [Ռուս] զինվորների պարենիպաշարները սկսում են սպառվել: Վանականներըսուրհանդակ են ուղարկում Ապարանում գտնվողԿրասովսկու մոտ ու խնդրում, որ կամ իրենց օգնությանգան ու պարեն հասցնեն, կամ էլ զորք ուղարկեն, քանիոր «Լավ չէ, երբ աշխարհիկ գործերի համար վանքըգնդակոծում են ու ավերումե:

(144բ) Այս պատճառով գեներալ Կրասովսկին4000 զինվորներով ու մի քանի հրանոթներով ԱպարանիցԷջմիածնին օգնության է շտապում: Երեկոյան[ղզլբաշների] ժամապահները տեղեկացնում են, թե ահառուսները Ապարանից դուրս են եկել ու գալիս են: Ղզլբաշների բանակում խուճապ է սկսվում: Բոլորըիրենց բեռները կապած, ձիերը թամբած, այն գիշերըմինչեւ առավոտ պատրաստ, սպասում են, որ ռուսականզորքի հարձակվելուն պես փախուստի դիմեն, որովհետեւղզլբաշները գիշերը չեն կռվում, այլ միայն իրենցկյանքը փրկելու խնդրով մտահոգված, փախուստի ենդիմում: Իսկ ռուսները ուշանում են ու չենկարողանում գիշերով հարձակվել, որովհետեւ ստիպվածէին նորոգել իրենց ճանապարհը հատող գետի կամուրջը, որը ղզլբաշներն էին քանդել, որպեսզի կանխենռուսների գիշերային հանկարծակի հարձակումներըիրենց վրա: Արեւածագից երկու ժամ հետո լուր ենստանում, թե՝ ահա ռուսական բանակը գալիս է:

Աբաս Միրզան իր ամբողջ հեծելազորըդասավորում է Էջմիածին տանող ճանապարհի երկուկողմերում, իսկ հետեւակազորն ու հրետանին՝ճանապարհի եզրին գտնվող մի բլրի վրա: Ինքը եւսայնտեղ է մնում ու կարգադրում, որ առանց իր հրամանիոչ ոք չհամարձակվի բլրից ցած իջնել, որովհետեւզգուշանում էր ռուսական զորքի հարձակումից: Բայցհորիզոնում նշմարվող ռուսական զորքը չորսկանոնավոր գնդերով, հանգիստ ու կազմակերպված, աջկողմի ճանապարհով դեպի Էջմիածին էր շարժվում: Ղզլբաշների զորքը ղազախ, բորչալու ու ղարափափախցեղերի հեծյալների հետ տարբեր կողմերից ռուսներիվրա է արշավում (145ա) ու սկսում ճակատամարտը: Այդ օրըթեժ կռիվ է տեղի ունենում: Ցերեկվա ժամը երկուսիցմինչեւ ուշ երեկո հրետանին ու հրացանները չենլռում, ու ճակատամարտի կրակը չի դադարում: Հակառակորդները կռվելիս ճիգ ու ջանք չեն խնայում: Ռուսները տեսնելով, որ ղզլբաշ հեծյալները տարբերկողմերից սկսում են իրենց ճնշել, մահուդով ու այլիրերով լցված թնդանոթասայլերը դիտավորյալ թողնումեն, եւ առաջ շարժվում: Ղզլբաշները կարծելով, թեդրանցում գանձ ու հարստություն է, վրա են տալիս ուսկսում թալանել: Այդ ժամանակ ռուսներըթնդանոթներից մեկը լիցքավորում են մանրագնդակովու ղզլբաշների վրա պարպում՝ կոտորելով նրանցիցշատերին: Երբ ռուսաց զորքը մոտենում է Էջմիածնին, Զոհրաբ խանը, հրազենի աղմուկը լսելով, այնտեղիցհեռանում է եւ իր զորագնդի ու հրետանու հետ գնումդեպի Աբաս Միրզայի բանակը: Երբ նրա առաջապահմարտիկները հանդիպում են ռուսների ավանգարդին, վերջինս գրոհում է նրանց վրա: Ղզլբաշները այլ ելքչտեսնելով՝ նահանջում են դեպի ճանապարհի եզրինգտնվող բլուրը: Ռուսները նրանցից շատերին ենսպանում: Խոյի հետեւակազորը՝ զորավար ԻբրահիմԽալիլ բեկի գլխավորությամբ, որ Աբաս Միրզայիհրամանով ամրացել էր մոտակայքում գտնվող մեկ այլբլրի վրա, նրանց օգնության է շտապում ու[վերոհիշյալ զորագնդի] ողջ մնացած մարտիկներինռուսներից ազատում: Այնտեղ իսկ Իբրահիմ Խալիլբեկին խանի տիտղոս է տրվում՝ անհրաժեշտ պահինմատուցած կարեւոր ծառայություն համար:

Այսպես կռվելով ռուսները Էջմիածին ենհասնում: Երեք ջոկատները (145բ) պարիսպներից ներս ենմտնում: Վերջին չորրորդ ջոկատը, հասնելով ամրոցիվերեւով հոսող առվակին, սաստիկ ծարավից ու շոգիցտանջված, ցրիվ է գալիս նրա երկայնքով՝ ջուր խմելու: Այդ ժամանակ ղզլբաշ հեծյալները նրանց վրա ենհարձակվում եւ սկսում կոտորել ու գերեվարել նրանց: Ռուսներից այստեղ շատերն են զոհվում ու գերիընկնում. ընդհանուր առմամբ շուրջ հինգ հարյուրհոգի: Գեներալ Կրասովսկին հրազենի վերք է ստանում: Աբաս Միրզան այս առթիվ բավականին ուրախանում է: Գերիներին շահի մոտ է ուղարկում, իսկ ինքը հեռանումէ Երեւանի վերին մասում գտնվող Թոխմախ կոչվողամառանոցը ու այնտեղ կանգ առնում:

Մի քանի օր այնտեղ մնալուց հետոանսպասելի լուր է ստացվում, թե գլխավոր հրամանատարՊասկեւիչը, [Աշտարակի] միջադեպի մասին լսելով, 15000հոգանոց ռուսական զորքով իրենց կողմն է շտապում: Աբաս Միրզան, անհանգստացած, հեռանում է Խոյիկողմերը: Կեսօրին, Երեւանի բերդի կողքով անցնելիս, տեղի բնակչությանը քաջալերում է, որ ամրոցըպաշտպանելիս հաստատակամություն ու տոկունությունհանդես բերեն, իսկ ինքը ուշ երեկոյան իր զորքով ուզինամթերքով Արաքսի գետանցով Արարատի կողմն էանցնում եւ կանգ առնում: Երբ զինվորները ցրվում ենանասնակեր հայթայթելու ու այլ կարիքները հոգալու, անսպասելիորեն լուր է տարածվում, թե՝ ահա ռուսականզորքը մոտենում է: Բանակում աղմուկ-աղաղակ, իրարանցում է սկսվում: [Ղզլբաշները] վրանները միկողմ նետելով՝ սկսում են իրենց բեռները կապկպել: Եվքանի որ արդեն գիշեր էր, թնդանոթով կրակում են, (146ա)որպեսզի դեսուդեն ցրված մարդիկ հավաքվեն: Զինվորականները կարծելով, թե այդ ռուսականթնդանոթն է կրակում, եւ հրաձգություն է սկսվել, բեռները թողած փախուստի են դիմում: Ոմանք ծայրահեղվախից իրենց ձիերը թողած ուրիշի ձին են հեծնում ուփախչում: Ամբողջ գիշեր մինչեւ լույս իրարանցման ուվազվզուքի մեջ են անցկացնում: Ոչ ոք տեղյակ չէր, թեիրականում ինչ է պատահել: Լուսաբացին պարզվում է, որ ոչ մի կռիվ էլ չի եղել: Ուղղակի ժամապահները միքանի հեծյալների նկատելով՝ կարծել են, թե դրանքռուսական պահակազորայիններն են: Լուր են հասցրել, թե ռուսական զորքը եկել է, որից էլ բանակումխառնաշփոթ է սկսվել…

Աբաս [Միրզան] այնտեղից նորիցՆախիջեւանի կողմն է գնում՝ հուսալով, որ միգուցեկկարողանա գլխավոր հրամանատարի զորքին վնասել: Այդժամանակ լուր է ստանում, որ գլխավոր հրամանատարՊասկեւիչը իշխան Էրիստովին հրամանատար է նշանակելու կարգադրել, որ վերջինս Նախիջեւանից շարժվի դեպիԹավրիզ: Այդ գեներալի քաջությունը հայտնի էրղզլբաշ զորքին: Աբաս Միրզան այլեւս չհապաղելով՝հնարավորին չափ արագ Արաքսն անցնում է ու շտապումդեպի Խոյ: Էյվօղլիի մոտակայքում ճամբար է խփում ուայնտեղ կանգ առնում: