Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

ՓԱՆԱՀ ԽԱՆԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ: ՆՐԱ ԱՎԱԳՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Նադիր շահից հետո, երբ Իրանում հզոր միապետ չկար, (84բ) յուրաքանչյուր շրջանում ու երկրամասում որեւէ մեկը [գահի] հավակնություններով զորք էր հավաքել եւ կռիվներ էր մղում: Ինչպես որ վերը նշել ենք, Ազատ խանը աֆղանների ցեղախմբով մի կողմում էր իշխում: Քերիմ խանը զորքով Ֆարսի, Լուրիստանի ու Արաղի կողմերն էր գրավել: Մուհամմադ Հասան խան Ղաջարը նվաճել էր Աստարաբադի ու Մազանդարանի շրջանները: Նմանապես Ֆաթհալի խանը Ուրմիայի ու աֆշարների ցեղախմբի տերն էր դարձել: Եվ ոչ մեկը մյուսին չէր ենթարկվում:

Փանահ խանն էլ Ղարաբաղի կողմերում ուժեղանալով՝ հայերի միջեւ համերաշխության բացակայության հետեւանքով Խամսայի մելիքներին հնազանդեցնում է, իսկ ըմբոստներին՝ պատժում: Մեղրի-Գյունայի մահալները մինչեւ Բարգուշատ խլում է Ղարադաղի կառավարչից, Տաթեւի ու Սիսիանի մահալները ՝ Նախիջեւանի կառավարչից, Զանգեզուրի ու Կապանի մահալները  հանում Թավրիզի բեկլար բեկի ենթակայության տակից, իսկ Թարթառի եւ Ուշաջողի վերին մասից մինչեւ Սեւանի (Գյոքչայի) սահմանը, որ քոլանիների բնակավայրն է, խլում Երեւանի կառավարչից: Խոդա-Աֆերինի կամրջից մինչեւ Քյուրակ [գետն] ընկած տարածքը, որը [անցյալում] ենթարկվում էր Գանձակի  բեկլար բեկերին, 1755-1757թթ. 2-3 տարիների ընթացքում, նրանց իշխանության տակից դուրս բերելով՝ ինքն էդառնում նրա տերը: Բացի դրանից, Ղարաբաղ է բերում եւ այնտեղ բնակեցնում մեկական մինբաշիների  ենթակայության տակ գտնվող քենգերլու ցեղի մի ցեղախումբ, որը Նախիջեւանում բնակվող ցեղերից էր, դեմիրչի-հասանլու եւ ջինլի ցեղախմբերը, որոնքՎրաստանի ցեղերից էին: [Նրանք] միշտ նվիրվածությամբէին ծառայում Փանահ խանին եւ երբեւէ նրա դեմ խռովություն չեն բարձրացրել:

(85ա) Բացի Թախթե Ղափույից Ղարաբաղում բնիկ էին ջեւանշիր, օթուզիքի եւ քյաբիրլու ցեղերը, որոնք բոլորը խանին էին ծառայում, բայց երբեմն նաեւ [նրա նկատմամբ] դավաճանական արարքներ էին գործում: Կարճ ժամանակամիջոցում [Փանահ խանը] Գանձակի, Ղարաբաղի (պետք է լինի Ղարադաղի), Արդեբիլի ու Նախիջեւանի խաներին իրեն հնազանդեցնելով՝ որոշ շրջաններում իր կողմից կառավարիչներ ու փոխանորդներ է նշանակում: [Իրեն ենթակա] բոլոր շրջանների իշխանավորների ժառանգներից ու կանանցից [ոմանց] բերում է Թառնակույտ ամրոցը եւ այնտեղ որպես պատանդ պահում: