Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

(108բ) ԻՇԽԱՆ ՑԻՑԻԱՆՈՎԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԵՐԵՎԱՆ, ԿՌԻՎՆԵՐԸ ՂԶԼԲԱՇՆԵՐԻ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ ՈՒ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ն. Գ. իշխան Ցիցիանովը Գանձակիցվերադառնում է Թիֆլիս: Այդ տարվա ձմեռը այնտեղ էանցկացնում եւ բանակը նոր արշավանքինախապատրաստում:

Երեւանի կառավարիչ Մուհամմադ խանըանընդհատ դիմումներ ու խնդրագրեր էր հղումկառավարչապետին եւ հավատացնում, որ Ն. Գ. [Ցիցիանովի] այնտեղ գալուն պես բերդի բանալիներընրան կհանձնի ու հպատակություն կհայտնի:

Թեեւ Մուհամմադ խանը անկախ կառավարիչէր, սակայն կառավարման կարեւոր հարցերումխորհրդակցում էր այդ ժամանակ Երեւանում գտնվողՆախիջեւանի կառավարիչ Քյալբա՚լի խանի հետ: Վերջինս նույնպեսդիմում է հղում [Ցիցիանովին] եւ հայտնում նրան իրհավատարմության ու հնազանդության մասին: Հավատալով նրանց խոսքերին իշխան Ցիցիանովը 1804/ 1220թ. գարնանը հաղթական զորքով շարժվում է դեպի Երեւանու իջեւանում Էջմիածնի մոտակայքում: ԻշխանՑիցիանովի քաջության համբավը տարածվում էղզլբաշների երկրի տարբեր կողմերում: Նրան անվանումէին «Իշբախդարե, որը ինսպեկտոր բառի աղավաղվածձեւն է:

Պարսկաստանի կողմից Իշբախդարի դեմ 170000հոգանոց զորքով պատերազմելու է ուղարկվում [զորքի]գլխավոր հրամանատար նշանակված Ն. Գ. թագաժառանգԱբաս Միրզան, որը դեռեւս մանկահասակ մի պատանի էր: Էջմիածնի (Ուչ Քիլիսայի) մոտակայքումհակառակորդները միմյանց են հանդիպում եւ մարտականշեփորների կանչով սկսում այնպիսի թեժ միճակատամատ, որպիսին մինչեւ այժմ ոչ ոք ոչ լսել էր, ոչ տեսել...

(109բ) Քանի որ պատերազմի սկիզբն էր, եւղզլբաշները ռուսներին կռվելիս դեռ չէին տեսել, դեռեւս նրանցից երկյուղ չէին կրում ու սաստիկուժգնությամբ էին կռվում: Պատվարժան խաներից ուանվանի երիտասարդներից շատերն են մարտի հրապարակելնում, ներխուժում զինվորների շարքերը ու թեեւնրանցից շատերն են զոհվում, այդուհանդերձմյուսները կռիվը չեն դադարեցնում:

Գլխավոր հրամանատարը այն օրը ռուսականբանակը երեք գնդի է բաժանում: Ղզլբաշները այնպեսխիզախորեն են նրանց վրա գրոհում եւ հանդուգնհարվածներ հասցնում, որ այն փոթորկահույզհրապարակում բարձրացած փոշուց ու հրազենի ծխիցպայծառ երկինքը մթագնում է: Ռուսական բանակիմարտիկները միմյանց չտեսնելով՝ կարծում են, թեիրենք մենակ են մնացել: Իսկ ինքը՝ Ն. Գ. գլխավորհրամանատարը, ինչպես մի ամեհի վագր այս ու այն կողմէր նետվում եւ իր մարտիկներին ոգեւորում: Երբերկինքը պարզվում է, ու օդը մաքրվում, ռուսներըտեսնում են, որ իրենք բոլորը ողջ-առողջ են: Ղզլբաշներն էլ նկատում են, որ բոլոր սպանվածներըիրենցից են, (110ա) եւ դաշտի բուսականությունը իրենցարյունով կարմիր է ներկվել: Այդ պատճառով[ղզլբաշները] խուճապի են մատնվում եւ փախուստիդիմում, որից հետո այլեւս Երեւանին չեն մոտենում: Նրա վերեւով անցնում են ու կանգ առնում Քանաքեռ[Քեթիաքեր] կոչված անառիկ վայրում:

Իշխան Ցիցիանովը նույն տեղում երկու օրմնալուց ու զորքին հանգիստ տալուց հետո զորքն ութնդանոթներն առած գնում է նրանց հետապնդելու: Երեկոյան կողմ մոտենում են [ղզլբաշների]զորակայանին: Ղզլբաշները նրանց ընդառաջ են ելնում, որպեսզի խոչընդոտեն նրանց առաջխաղացումը դեպիիրենց ճամբար: Իրենց զորքն ու թնդանոթներըդասավորում են ճանապարհի երկու կողմերում եւ կրկինսկսում մի այնպիսի թեժ մարտ, որի առաջ նախորդը խաղ էթվում: Չկարողանալով հաղթել, այնուամենայնիվ, նորից ջախջախվում են: Թողնելով իրենց վրանները, գույքն ու գումակը՝ փախչում են Իրան...

Ռուսները տեր են դառնում նրանց ողջունեցվածքին եւ հարստություններին: Աբաս Միրզայիզորքի փախուստից հետո գլխավոր հրամանատարըայնտեղից գալիս է, Երեւանը պաշարում, մինչեւ որԻրանից մեծ բանակով Երեւանին օգնության է գալիսՖաթհալի շահը: Արքայորդի Աբասին ուղարկելուց հետոՖաթհալի շահը, մի ահռելի զորք ժողոված, գնում էորդուն օգնության: (110) Ճանապարհին լսում է նրապարտության մասին եւ մեծ արագությամբ գալիսԴավալու վայրը, որտեղ հոր ու որդու [շահի ութագաժառանգի զորքերը] միանում են ու միասին մտնումԵրեւան քաղաքը: Երրորդ անգամ ռուսների դեմ ահեղմարտի են ելնում եւ նորից, չկարողանալով հաղթել, ձեռնունայն ու հուսալքված, գալիս, կանգ են առնումԵրեւանի շրջակայքում եւ բոլոր կողմերից փակումռուսներին պարեն հասցնողների ճանապարհները:

Իշխան Ցիցիանովը զբաղեցնում է Երեւանքաղաքի շրջակա բոլոր այգիներն ու արվարձանները: Ղզլբաշների ձեռքում են մնում միայն քաղաքի չորսպատերը: Ռուսական բանակը պաշարում է Երեւան քաղաքը: Ղզլբաշների բանակն էլ շրջապատում է ռուսաց զորքըեւ միանգամից այնպես փակում հաղորդակցությանճանապաարհները, որ իշխան Ցիցիանովի հետ եկած վրացիշխանների մի մասը փախուստի ժամանակ գերի էընկնում:

Այնտեղից Ֆաթհալի շահը զորավար ՓիրՂուլի խան Ղաջարին Վրաստանի արքայորդի ԱլեքսանդրՄիրզայի հետ ուղարկում է Թիֆլիսի կողմերը: Ղազախ, բորչալու ցեղերը, բացառությամբ Նասիբ բեկի[հպատակներից], ռուսաց պետությանը դավաճանելով՝խռովություն են բարձրացնում: Վերջինս իրնվիրվածությունը [Ռուսաստանի] պետության նկատմամբապացուցել էր դեռ Գանձակի կռվում, որտեղ նրան մեծծառայություններ էր մատուցել: Նրա մոտ էր գտնվումնաեւ մայոր Լիսանեւիչը: [Ալեքսանդր Միրզա]արքայորդուն են միանում ու ապստամբումշամսադինլու [ցեղը], Թիֆլիս քաղաքն ու նրա շրջակաբոլոր գյուղերը, անգամ Բաշաչող փախածարքայորդիները: Ղարաքիլիսայի մոտ [նրանք]շրջապատում են ռուս զինվորների (111ա) եւ տեղիբնակիչների մի խումբ: Որոշ ժամանակ անց, չկարողանալով նրանց հաղթել, հեռանում են:

Երբ բանակում պարենի պաշարները սկսումեն սպառվել, իշխան Ցիցիանովը շտապ Վրաստանիկողմերն է ուղարկում մայոր Մոնտրեզորին(Ղանդավարով), որը հայտնի էր Ղարա մայոր անվամբ 150ռուս զինվորների, Մելիք Աբովի որդի Ռոստոմ բեկի ունրա հպատակների հետ:

Այս մասին տեղեկանալով՝ ղզլբաշներիզորքը նրանց հետապնդելու համար մի զորագունդ ենուղարկում: Երեք օր շարունակվում են մարտերը[ղզլբաշների ու Մոնտրեզորի զորագնդերի միջեւ]: Փամբակ հասնելով՝ [ղզլբաշները] իմաց են տալիսՂարաքիլիսան պաշարման մեջ պահող Փիր Ղուլի խան սարդարին ու [վրաց] արքայորդիներին, թե՝ «Երեք օր է, ինչնրանց՝ [ռուսների] դեմ մարտեր ենք մղում, թե՛ մենքեւ թե՛ իրենք արդեն ուժասպառ ենք եղելե:

Փիր Ղուլի խանը արքայորդիների հետ նրանցօգնության է հասնում: Լուսաբացից մինչեւ մայրամուտկռիվ են տալիս: Երկու կողմերն էլ մեծ կորուստներ ենունենում, մինչեւ որ մայորը վիրավորվում է, որիցհետո մարտը թուլանում է: Երեք տեղից վիրավորվածմայորը մահանում է: Նրա ջոկատը պարտվում է, իսկզինվորները ցաքուցրիվ են լինում: Հայերը փախչում, ամրանում են մոտակայքում գտնվող մի քարայրում, սակայն վերջիվերջո բոլորը գերի են ընկնում: Այնտեղից վերադառնալով՝ [ղզլբաշները] վերսկսում ենՂարաքիլիսայի պաշարումը:

Նահանգապետը Թիֆլիսից գլխավորհրամանատարի զորքին սննդամթերքի մի մեծ պաշար էուղարկում 200 սայլերով փոքրաթիվ զինվորներիուղեկցությամբ: Ուլու յայլաղին հասնելուն պեսայնտեղ բնակվող ցեղերը, փակելով նրանց ճանապարհը, ցանկանում են կողոպտել նրանց: Այլ ելք չգտնելով՝զինվորները սայլերից իրենց համար ամրություն ենհարմարեցնում եւ սկսում պաշտպանվել: Նրանք [ցեղերը]որքան էլ ջանում են, չեն կարողանում այն գրավել: Այսմասին տեղեկացնում են Փիր Ղուլի խան սարդարին: Վերջինս արշավում է նրանց մոտ: (111բ) Սակայն չնայածգործադրված ջանքերին նա եւս չի կարողանում այդամրությունները գրավել: Ձեռնունայն ու հուսահատ ետէ դառնում դեպի Գեղամա (Աղլաղան) լեռների ստորոտը:

Երբ այս լուրը հասնում է Թիֆլիս, գլխավորհրամանատարին պարենամթերք հասցնելու նպատակովնահանգապետը այնտեղ է ուղարկում մի գեներալի 300զինվորների մի խմբով ու չորս թնդանոթներով: Երբվերոհիշյալ գեներալը իր խմբով միանում էպաշտպանվողների ջոկատին, այլեւս ոչ ոք չիհամարձակվում նրանց ճանապարհը փակել: Փիր Ղուլիխանը եւս հեռանում է, եւ պարենամթերքը անվնասՂարաքիլիսա է հասցվում: Իշխան Ցիցիանովը տեսնելով, որ պարենը տեղ է հասել, իսկ Երեւանը գրավել չիհաջողվում, եւ բանակում համաճարակ է սկսվել, որոշում է հեռանալ: Գալիս է Ղարաքիլիսա եւ պարենըբաժանում բանակին:

Փիր Ղուլի սարդարը եւ արքայորդիներըհուսահատված ետ են դառնում: Վրաստանի բորչալու եւմյուս ցեղերը, որոնք ռուսաց պետությանը դավաճանելէին, [պատժից] վախենալով, ցանկանում են իրենցհայրենիքից հեռանալ Ղարաբաղ: Մայոր Լիսանեւիչը այսմասին տեղեկանալով՝ Նասիբ բեկի հետ սկսում է նրանցխրատել ու հանգստացնել: Գլխավոր հրամանատարըմտնելով Վրաստան՝ Սադաղլու գյուղում իր մոտ էկանչում վերոհիշյալ ցեղերի ավագներին: Դառն ուկոպիտ հանդիմանանքներով կշտամբում է նրանց եւհարցնում, թե արդյոք ի՞նչն էր հզոր պետության դեմնրանց ըմբոստանալու պատճառը: (112ա) Բոլորը լուռ ենմնում եւ ընդունելով իրենց սխալը՝ ներում խնդրում: Ն. Գ. իշխան Ցիցիանովն էլ մեծահոգաբար ասում է. «Քանի որ ձեր արարքների պատճառը ձերկարճամտությունն էր, ներում եմ ձերդավաճանությունը, սակայն պետք է Վրաստանից տարվածամբողջ ավարն ու կողոպուտը վերադարձնեք իրենցտերերինե:

Այնտեղից [Ցիցիանովը] գնում է Թիֆլիս, հանդարտեցնում եւ հնազանդեցնում լեռնաբնակ ու այլցեղերի մի մասին: Ձմեռն այնտեղ է անցկացնում, իսկգարնանը՝ նախապատրաստվում գնալ Գանձակի կողմերը: