Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

 

ՓԱՆԱՀ ԽԱՆԻ ԿՌԻՎՆԵՐԸ ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՆԵՐԻ ԴԵՄ

Փանահի խանության սկզբնական շրջանում Դիզակի Մելիք Եսային (Սայի) որը հայտնի էր իր քաջությամբ, նրա դեմ բազում կռիվներ է մղում: Որոշ ժամանակ նրանց միջեւ թեժ մարտեր էին տեղի ունենում: Եվ մի անգամ Մելիք Եսային Փանահ խանի զորքը այնպես է ջախջախում ու ցաքուցրիվ անում, որ նա, Բայաթի կողմը փախչելով, մեկ ամիս անտառներում էանցկացնում՝ չհամարձակվելով այնտեղից դուրս գալ: (83ա) Այդուհանդերձ Հաջի Չելեբիի օգնությամբ իր զորքը նորից կարգի է բերում ու մարտի դուրս գալիս Մելիք Եսայու դեմ: [Շուտով] հաշտարարների միջնորդությամբ որոշվում է հաշտություն կնքել: Մելիք Եսային, լինելով պարզասիրտ ու հպարտ մի մարդ, իր տանուտերերից ու ավագներից մի քանիսի հետ Փանահ խանի մոտ է գնում: Վերջինս նրան նենգորեն կալանավորում է եւ սպանում: Նրա բոլոր զավակներին տանջանքների է ենթարկում եւ ունեցվածքը բռնագրավում: Ոմանք փախչում են, ոմանք էլ հարկադրված են լինում մահմեդականությունընդունելով, իրենց կյանքը փրկել: Այժմ եւս նրանց հետնորդների մի մասը մահմեդական է, մի մասն էլ՝ քրիստոնյա:

Խաչենի մահալում Ուլուբաբի թոռը ըմբոստանալով՝ տարբեր գյուղերից մարդ է հավաքում ու ամրանալով Բալլուղայա բերդում՝ սկսում կռվել Փանահ խանի դեմ: Փանահ խանը մեծ բազմությամբ շարժվում է դեպի նրա ամրությունը: Ուժգին կռվից հետո նրանց ամրոցը գրավում է, շատերին կոտորում եւ սպանվածների գլուխներից աշտարակ է կառուցում: Դրանից հետո տեղի ժողովուրդը Փանահ խանին հնազանդվում է եւ ընդունում նրա գերիշխանությունը:

Ջրաբերդի մահալից ՄելիքԱլլահղուլին (այսինքն Ալլահղուլի սուլթանը )Փանահ խանի խանության սկզբում, նրա հետ հանդիպելուեւ իր դրությունը պարզելու նպատակով Ամարաս (ԱղՕղլան) է գնում: Այդ ժամանակ Նախիջեւանի կառավարիչՀեյդար Ղուլի խանը հյուր էր Փանահ խանի մոտ: Երբ Ալլահղուլի սուլթանի փառահեղությունն ու հաստատակամությունը տեսնում է, Փանահ խանին ասումէ. «Այդպիսի փառավոր անձը քեզ չի ծառայի, եւ երկուիշխան մեկ երկիրը չի ունենա: (83բ) Ելքն այն է, որ դաշույնիդ սայրը նրա կոկորդը խրես եւ Ամարասի սեւ հողը նրա արյամբ վարդագույն ներկես: Չէ՞ որ թակարդն ընկած որսը ձեռքից բաց թողնելը իմաստուններին վայել չէ»:

Փանահ խանը Հեյդար Ղուլի խանի կարծիքնու խորհուրդն ընդունում է եւ Ալլահղուլի սուլթանինսպանել տալիս: Այս պատճառով [սուլթանի] որդիների ու խանի միջեւ թշնամություն ու հակառակություն էսկսվում: Ալլահղուլի սուլթանի սպանությունից հետոնրա եղբայր Մելիք Աթամը (Հաթամ) որոշում է վրեժխնդիր լինել ու անմիջապես խռովություն էբարձրացնում: Թալիշի մահալի Մելիք Հովսեփի հետ, որը նրա օգնությամբ իր հորեղբայր Մելիք Աթամին սպանելով, մելիք էր դարձել, Փանահ խանի դեմ կռիվներէ սկսում մղել: Ջերմուկ ամրոցը, որն անառիկ մի վայրէր, իրենց ապաստարանը դարձնելով՝ երկար ժամանակպայքարում եւ մարտեր են մղում: Փանահ խանը բազմիցսնրանց վրա գրոհելով՝ տեղանքի անառիկությանպատճառով ձեռնունայն ետ է վերադառնում: Սակայն նրանց արտերն ու բերքը, որ լեռների ստորոտում ուհարթավայրային մասում էին, արշավող զորագնդերի երիվարների սմբակների տակ ոտնակոխ էին լինում: Այսպես, 4-5 տարի [մելիքները] Փանահ խանի դեմ կռվում ու թշնամություն են անում: Նրա թշնամիների հետ դաշնակցելով՝ համառորեն պայքարում են նրա դեմ:

Պատմում են, Արզուման անունով մեկը այդժամանակ իր շուրջը համախմբելով մի խումբ քաջերի, այն վայրերում խիզախ արարքներ էր գործում: (84ա)Փանահ խանի դեմ թշնամություն էր անում եւ նրա ստորադրյալներին վնասներ հասցնում: Մի անգամ Փանահխանը Արզումանի հորն ասում է. «Ինչու՞ որդուդ չեսխրատում, որ իր չարագործություններին վերջ տա ու այս կռիվներից ձեռք քաշիե:

Նա պատասխանում է. «Արզումանը իմ որդինչէ, քանի որ, եթե իմ որդին լիներ, ոչ մեկի չէր թողնի, որ Շուշի բերդից դուրս գաե:

Մի անգամ էլ Փանահ խանը Չերաղ բեկանունով մեկին հեծյալների մի խմբով ուղարկում է, որգնան, Արզումանին մի հնարով բռնեն: Արզումանը այդ լսելով՝ գալիս է, նրա հեծյալների խումբը ցաքուցրիվ անում, իսկ իրեն՝ Չերաղ բեկին՝ գերում: Հաջորդ օրը նրա վրա նշան բռնելով՝ ասում է. «Կամ ընդունի՛ր, որՀիսուսն է Աստվածը, կամ էլ կրակում եմե:

Չերաղն ընդունում է, որ Հիսուսն էԱստված, որից հետո Արզումանը նրան ազատ է արձակում: Երբ նա Փանահ խանին է ներկայանում, նրան [խանը]այսպես է դիմում. «Չամաչեցի՞ր, որ մի կաթիլ արյան համար Հիսուսին Աստված անվանեցիրե:

Չերաղն բացատրում է. «Ո՛վ խան, եթեԱրզումանին այնքան վճռական ու ահեղ, որ ես տեսա ու Հիսուսին Աստված կոչեցի, դու տեսնեիր, իրեն՝ Արզումանին, Աստված կկոչեիր»:

Մի խոսքով, հայերը, առանց միաբանվելուերկար ժամանակ պայքարում են, մինչեւ որ Փանահ խանն ու նրա որդի Իբրահիմ խանը օրեցօր ուժեղանալով՝ նրանց [մելիքներին] դժվարին կացության մեջ են դնում: Վերջիվերջո Մելիք Աթամն (Հաթամ) ու Մելիք Հովսեփը, ստիպված են լինում, իրենց հայրենիքիցփախչել Գանձակի կողմերը եւ յոթ տարի մնալ Շամխորում: Երբ Աղա Մուհամմադ խանը արշավում էՂարաբաղ, Մելիք Աթամի որդի Մելիք Մեջնունը նրա մոտ ծառայության է անցնում եւ ջանք չի խնայում Իբրահիմ խանի դեմ նրա [Աղա Մուհամմադ խանի] մղած կռիվներում: