ՓԱՆԱՀ
ԽԱՆԻ
ՀԶՈՐԱՑՈՒՄԸ:
ՆՐԱ
ԱՎԱԳՈՒԹՅԱՆ
ՈՒ
ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
ՈՐՈՇ
ԵՐԿՐՆԵՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ
Նադիր
շահից
հետո,
երբ
Իրանում
հզոր
միապետ
չկար,
(84բ)
յուրաքանչյուր
շրջանում
ու
երկրամասում
որեւէ
մեկը
[գահի]
հավակնություններով
զորք
էր
հավաքել
եւ
կռիվներ
էր
մղում:
Ինչպես
որ
վերը
նշել
ենք,
Ազատ
խանը
աֆղանների
ցեղախմբով
մի
կողմում
էր
իշխում:
Քերիմ
խանը
զորքով
Ֆարսի,
Լուրիստանի
ու
Արաղի
կողմերն
էր
գրավել:
Մուհամմադ
Հասան
խան
Ղաջարը
նվաճել
էր
Աստարաբադի
ու
Մազանդարանի
շրջանները:
Նմանապես
Ֆաթհալի
խանը
Ուրմիայի
ու
աֆշարների
ցեղախմբի
տերն
էր
դարձել:
Եվ
ոչ
մեկը
մյուսին
չէր
ենթարկվում:
Փանահ
խանն
էլ
Ղարաբաղի
կողմերում
ուժեղանալով՝
հայերի
միջեւ
համերաշխության
բացակայության
հետեւանքով
Խամսայի
մելիքներին
հնազանդեցնում
է,
իսկ
ըմբոստներին՝
պատժում:
Մեղրի-Գյունայի
մահալները
մինչեւ
Բարգուշատ
խլում
է
Ղարադաղի
կառավարչից,
Տաթեւի
ու
Սիսիանի
մահալները
՝
Նախիջեւանի
կառավարչից,
Զանգեզուրի
ու
Կապանի
մահալները
հանում
Թավրիզի
բեկլար
բեկի
ենթակայության
տակից,
իսկ
Թարթառի
եւ
Ուշաջողի
վերին
մասից
մինչեւ
Սեւանի
(Գյոքչայի)
սահմանը,
որ
քոլանիների
բնակավայրն
է,
խլում
Երեւանի
կառավարչից:
Խոդա-Աֆերինի
կամրջից
մինչեւ
Քյուրակ
[գետն]
ընկած
տարածքը,
որը
[անցյալում]
ենթարկվում
էր
Գանձակի
բեկլար
բեկերին,
1755-1757թթ.
2-3
տարիների
ընթացքում,
նրանց
իշխանության
տակից
դուրս
բերելով՝
ինքն
էդառնում
նրա
տերը:
Բացի
դրանից,
Ղարաբաղ
է
բերում
եւ
այնտեղ
բնակեցնում
մեկական
մինբաշիների
ենթակայության
տակ
գտնվող
քենգերլու
ցեղի
մի
ցեղախումբ,
որը
Նախիջեւանում
բնակվող
ցեղերից
էր,
դեմիրչի-հասանլու
եւ
ջինլի
ցեղախմբերը,
որոնքՎրաստանի
ցեղերից
էին:
[Նրանք]
միշտ
նվիրվածությամբէին
ծառայում
Փանահ
խանին
եւ
երբեւէ
նրա
դեմ
խռովություն
չեն
բարձրացրել:
(85ա)
Բացի
Թախթե
Ղափույից
Ղարաբաղում
բնիկ
էին
ջեւանշիր,
օթուզիքի
եւ
քյաբիրլու
ցեղերը,
որոնք
բոլորը
խանին
էին
ծառայում,
բայց
երբեմն
նաեւ
[նրա
նկատմամբ]
դավաճանական
արարքներ
էին
գործում:
Կարճ
ժամանակամիջոցում
[Փանահ
խանը]
Գանձակի,
Ղարաբաղի
(պետք
է
լինի
Ղարադաղի),
Արդեբիլի
ու
Նախիջեւանի
խաներին
իրեն
հնազանդեցնելով՝
որոշ
շրջաններում
իր
կողմից
կառավարիչներ
ու
փոխանորդներ
է
նշանակում:
[Իրեն
ենթակա]
բոլոր
շրջանների
իշխանավորների
ժառանգներից
ու
կանանցից
[ոմանց]
բերում
է
Թառնակույտ
ամրոցը
եւ
այնտեղ
որպես
պատանդ
պահում: