Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

(101բ) ՀԵՐԱԿԼԻ ՄԱՀԸ ԵՎ ԳԵՈՐԳԻ (ԳՈՐԳԻՆ) ԽԱՆԻ ՎԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ ՈՒ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հերակլ խանը Թիֆլիսի աղետից հետո այլեւս դառ-ալ-սորուր չի վերադառնում: Կախեթում էշարունակում բնակվել եւ երկու տարի անց, 1798/1213թ. վախճանվում է: Նրա վալիությունը տեւել է ... տարի: Նրա մահից հետո [Վրաստանի] վալիությունն անցնում էավագ որդուն՝ թագաժառանգ Գեորգիին: Մյուսեղբայրները՝ Յուլոն (Ալիոն) խանը, Փարնավազ(Փարինավազ) խանը եւ Ալեքսանդր Միրզան այս չենընդունում, քանի որ նրանք [վալիի] մի կնոջ զավակներնէին, իսկ Գեորգին՝ մեկ այլ կնոջ: Ամեն մեկը[Վրաստանի] մի կողմում ըմբոստանում ութշնամություն սկսում:

Ալեքսանդր Միրզան իր իշխանությունըհաստատելով Ղազախ, Բորչալու (Բոշչալու) եւՇամսադինի (Շամշադդինլու) մահալներում ՝բոլորովին հաշվի չէր նստում Գեորգիի հետ: Մյուսները նույնպես անհնազանդ էին եւ նրա հետհաշտության եզրեր չէին փնտրում: Ուստի վալին ճարահատյալ մարդ է ուղարկում եւ Դաղստանից վարձուզորք բերել տալիս: Լեզգի զորքի եւ Կախեթի վրացբնակչության օգնությամբ անցնելով Քեսամանի ղշլաղը ՝մտնում է Ղազախի հողը: Ալեքսանդր Միրզանչկարողանալով դիմադրել՝ փախչում է Ղարաբաղ, այնտեղից էլ՝ Իրան: Վալին կողոպտում ու պատժումէ այնտեղի խռովարար ղազախ ու բորչալու ցեղերին: Այնտեղից զորք է ուղարկում Կարսի շրջանը, որը [այդերկիրը] կողոպտելուց հետո վերադառնում է դառ-ալ-սորուր Թիֆլիս: