Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

(102ա) ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ
ՌՈՒՍՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ, ՔԱՂԱՔՆԵՐԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՈՒ ՂԶԼԲԱՇՆԵՐԻ ԴԵՄ ՆՐԱՆՑ ՄՂԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

Այն ժամանակ, երբ Գեորգին գահ էբարձրանում, ամրապնդում իր իշխանությունը եւպատժում երկրի խռովարարերին, Իրանում սպանված ԱղաՄուհամմադ խանի փոխարեն շահ է դառնում նրաեղբորորդի զորավար Բաբա խանը, որը հայտնի էրՖաթհալի շահ անվամբ: [Նա] հնազանդեցնում էըմբոստներին ու պատժում իր հակառակորդներին. հաղթում է ինքնագլուխ դարձած Սադեղ խան Շաղաղիինեւ Ջաֆար Ղուլի խան Դումբուլիին: Մի խոսքով, ոչնչացնում է իր թշնամիների մեծ մասին:

Ղարաբաղի Իբրահիմ խանը գիտեր, որ այսբոլոր պատրաստությունների ու կռիվների վերջնականնպատակը Ղարաբաղն է, եւ ի վերջո նա է դառնալուքավության նոխազ [Աղա Մուհամմադ խանի սպանությանհամար], Ֆաթհալի խանը իրեն հանգիստ չի թողնելու՝անպայման կպատժի: Նա հեռատեսորեն, [Ֆաթհալի շահի]հետ ազգակցական կապեր հաստատելու եւփոխհարաբերությունները բարելավելու նպատակովնրան կնության է տալիս իր դստերը՝ Աղա Բիքեին: Վերջինիս Թեհրան է ուղարկում որդու՝ Աբուլ Ֆաթհիհետ, որին պատանդ է հանձնում շահին: Իր [Թեհրան]չգնալն էլ պատճառաբանում է ծերությամբ ութուլությամբ, որի համար ներողություն է խնդրում:

Վրաստանի վալի Գեորգի խանըզգուշանալով իր ժողովրդի դարավոր թշնամիներԻրանից, Թուրքիայից ու Դաղստանից, ինչպես նաեւեղբայրների սաստկացող հակառակությունից, 1798/1214թ. իր ավագ որդի Դավիդ Միրզային աղերսական խնդագրերովուղարկում է Ռուսաստանի կայսեր մոտ:

Մեծ կայսր (102բ) Պավել Պետրովիչին նատեղեկացնում է. «Ես բազմաթիվ անհավատ թշնամիներովշրջապատված՝ անելանելի դրության մեջ եմ գտնվում: Անհանգիստ վիճակում եմ՝ ամեն ժամ, ամեն պահսպասելով նրանցից որեւէ մեկի հարձակմանը: Իմդրությունը լավ հայտնի է Ձերդ Մեծությանմերձավորներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք կարող են վկայել Աղա Մուհամմադ խանի բոլորանիրավությունների ու չարագործությունների մասին: Հզոր տիրակալին խնդրում ենք, որ մեծահոգաբար մերկրոնն ու ժողովրդին իր պաշտպանության ուհովանավորության տակ առնի եւ իր արդար դրոշիփայլով մեզ ազատի թշնամիների բռնություններիցե:

Դավիդ Միրզայի հետեւից [վալին]ուղարկում է Վրաստանի թավադներից իշիքաղասիբաշի Գարսեւան բեկ Ճավճավաձեին, որը կայսեր աշխարհակալարքունիքում ճանաչված ու հարգված անձնավորությունէր:

Փոթորկվում է կայսեր ծովգթասրտությունը եւ գրգռվում նրապատվախնդրությունը: 1799/1214թ. գեներալ-մայորԼազարեւին (Լազարոֆ) 5000 հոգանոց մի զորագնդովուղարկում է Վրաստանի սահմանները պաշտպանելու եւայդ երկրի ու նրա ժողովրդի անդորրն ապահովելու: Նմանապես գեներալ-լեյտենանտ Կնորինգին նշանակումէ մինիստր եւ կառավարիչ, որը գտնվելով վալիի մոտ, պետք է վերահսկեր երկրի կառավարումը, լիներքաղաքացիական ու ռազմական գործերի գլխավորհրահանգիչը: Բարձրաստիճան պաշտոնյաները նույնտարին գալիս են դար-ալ-սորուր Թիֆլիս, վալիի մոտ եւ (103ա) սկսում կարգուկանոն հաստատել երկրում: