Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

(103ա) ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԼԱԶԱՐԵՎԻ ՄԱՐՏԵՐԸ ԱՎԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՕՄԱՐ ԽԱՆԻ ԴԵՄ ՈՒ ԼԵԶԳԻՆԵՐԻ ԲԱՆԱԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսական զորքի Թիֆլիս մտնելուց մեկտարի անց՝ 1800/1216թ. Ավարիայի կառավարիչ Օմար խանըԴաղստանից ու հարեւան շրջանների բնակչությունից20000 հոգանոց բանակ է հավաքագրում: [Այնուհետեւ]պատճառաբանելով, թե, - Վալին մերբարեկամությունն ու հարեւանությունը մի կողմ էդրել եւ Ռուսաստանի պետությանն է ապավինել, -որոշում է գնալ, ռուսներին Վրաստանից վտարել եւԹիֆլիսը, ինչպես անցյալում սովոր էր անել, կրկինթալանել:

Վալին այս լուրը ստանալով՝մտահոգվում է ու ցանցն ընկած ձկան պես իրարանցնում: Նա եւ Վրաստանի ժողովուրդը սաստիկ ահիցսկսում են անվայել մտքերով տարվել, քանի որ դեռչէին մոռացել Աղա Մուհամմադ խանի ու նրա զորքիԹիֆլիսին հասցրած ավերածություններն ուգերեվարությունը: Ահաբեկված ու խուճապահարբնակիչները իրենց կյանքը փրկելու համար փախուստիեն նախապատրաստվում եւ ջանում ապահովապաստարաններ գտնել: Գեներալ Լազարեւը այս մասինտեղեկանալով՝ փորձում է մեղմ խոսքերով ուխրատներով նրանց համոզել, որ զուր տեղը անմիտխոհերով չտարվեն ու չցրվեն: Սակայն վալին ուժողովուրդը ականջ չեն դնում ու չեն հանդարտվում, քանի որ ռուսաց զորքի հմտությունը դեռեւս տեսածչլինելով՝ չէին հավատում, որ գեներալը այնփոքրաթիվ զորքով կարող է լեզգիների 20000 հոգանոցբանակի դեմ կռվել:

Գեներալն այս հասկանալով՝ մտածում է, որիր խրատները միեւնույն է, բնակչության վրա չեն ազդիու նրա մտադրությունը չեն փոխի: Ստիպված (103բ)Թիֆլիսի բնակիչներին է դիմում՝ ասելով. «Դուքքաղաքից դուրս մի՛ եկեք եւ ձեր հայրենիքը մի՛ լքեք: Ես ռուսական զորքով մենակ դուրս կգամ թշնամու դեմ: Եթե հաղթեմ, ձեր գովեստին արժանի կլինեմ, հակառակդեպքում՝ եթե, Աստված մի՛ արասցե, պարտվեմ, դուքկհասցնեք փախչել երկրի տարբեր կողմերըե:

Վրաստանի ժողովուրդը այսհայտարարությունը լսելով՝ քիչ հանդարտվում է: Դրանից հետո գեներալ Լազարեւը գեներալ Գուլյակովի(Ղուլաղով) հետ իր բանակով շտապում է Օմար խանի դեմկռվելու: Երեկոյան կողմ հակառակորդների արնախումբանակները Սաղարեջո գյուղի ներքեւով հոսող Իորի(Ղըբըր) գետի շրջակայքում իրար դեմդիմաց են ելնում:

Լեզգիները նկատելով ռուսների զորքիփոքրաթիվ լինելը՝ զարմանում են, թե ինչպես են նրանքհամարձակվում այդ փոքր զորագնդով կռվի ելնել: Լեզգի առաջնորդների մի մասը գտնում է, որ ավելի լավէ սպասեն գիշերն անցնի, քանի որ առավոտյան չարիքնէլ սարսափելի չի լինում, եւ միգուցե մինչ այդռուսները կռվից հրաժարվելով ետ կդառնան: Օմար խաննու առաջնորդների մյուս մասն առարկում են, թե՝

-Բացի Աստծուց էլ ով՞ կիմանա,

Թե վաղը բախտը ինչ խաղ կխաղա:

-Ճիշտն այն է, որ անմիջապես մարտըսկսելով՝ կռվի կրակը թեժացնենք, հրազենի աղմուկովաշխարհը ցնցենք ու թշնամու օրը մթնեցնենք:

Դրանից հետո բանակի կեսին [Օմար խանը]կարգադրում է ռուսաց զորքը շրջապատել՝ թույլչտալով որեւէ մեկին շրջապատման օղակից ողջ դուրսգալ եւ բոլորին գերելով՝ կենդանի իր մոտ տանել: (104ա)Դաղստանի գնդերը ջանում են կատարել իրենցառաջնորդի հրամանը: Երբ մոտենում են ռուսաց բանակիզորակայանին, գեներալը խիզախորեն հրամայում է ահեղթնդանոթներից կրակ բացել: [Ռուս] քաջ զինվորներըանմիջապես գրոհի են նետվում...

Դաղստանի զորքը շուտով նկատում է, որփոթորկված աշխարհը հրետանու բոցերից կրակի ծով էդարձել, իսկ ռուս զինվորները ոտքից գլուխ իրենցարյունով կարմիր են ներկվել: Այլեւս չենկարողանում դիմադրել եւ ռազմի դաշտը լքած՝փախուստի են դիմում: Ճակատամարտը [լեզգիների համար]տանուլ էր տրված: Նրանց մարդկային ու գույքայինկորուստները չափազանց մեծ էին, իսկ սպանվածներիթիվը՝ մարդկային երեւակայությունից դուրս: Փրկվածները փախչում են եւ մեծ ջանքերով միանումբանակի մյուս մասին: Իրենց գլխին եկածը ամենամռայլգույներով պատմում են նրանց: Նրանք էլ կատարվածիմասին իմանալով՝ մտահոգվում ու հուսալքվում են. «Մեր պատիվը բարձր պահենք, վրեժի սուրը պատյանիցհանենք, ձի հեծնենք եւ զենք ու զրահով անվախարշավենք դեպի ռազմի դաշտը, որպեսզի հալածենքթշնամիներին: Եթե այս անգամ էլ քաջաբար չկռվենք, ուրեմն իրավունք չունենք այլեւս ապրելուե:

Այնուհետեւ գեներալը հաղթական զորքովարշավում է դեպի [լեզգիների] ամրությունները: Համարձակ գրոհներով ու քաջ հարվածներով (104բ)կազմալուծում, գեղեցկուհու վարսերի պես ցրիվ էտալիս լեռան պես անսասան [համարվող] բանակը:

Օմար խանն ու [լեզգի] մյուս զորապետներըորքան էլ ջանում են իրենց բանակը մի կերպ ուշքիբերել ու հանդարտեցնել, որպեսզի գեթ մի վերջինանգամ կռվի դուրս բերելով՝ իրենց պատիվը բարձրպահեն, չեն կարողանում: [Լեզգիները] ռուսներիառաջին իսկ հարվածից այնպես էին ահաբեկվել ուխուճապի մատնվել, որ միայն նրանց անունը լսելով, փախուստի էին դիմում: Երբ գիշերը վրա է հասնում, լեզգիները հակընթաց քամու պես, առանց որեւէ տեղկանգ առնելու, փախչում են մինչեւ Գանձակի հողը…

Քանի որ լեռները ձնով էին պատված եւիրենց երկիրը գնալ հնարավոր չէր, նրանք մտադիր էինայնտեղով [Գանձակով] Ղարաբաղ գնալ, ձմեռն այնտեղանցկացնել, իսկ գարնանը իրենց երկիրը վերադառնալ: Գանձակի բնակչությունը այս իմանալով, թույլերինմիայն հաղթող իրենց սրերը մերկացրած, հարձակվում էնրանց վրա ու այն հուսալքված խմբից շատերինկոտորում: Լեզգիներն էլ այլեւս ոչ մի տեղ կանգ չենառնում՝ փախչենք, փրկվենք գոչելով՝ Ջառ են փախչում: Այնտեղ կանգ են առնում ձմեռելու, որտեղ եւ Օմարխանը վշտից հիվանդանալով վախճանվում է: Նրա դիննույն տեղում հողին են հանձնում:

Գեներալ Լազարեւը սուրհանդակ էուղարկում Թիֆլիս, բայց ոչ մեկը նրա բերած լուրերինչի հավատում, մինչեւ որ սպանվածներից մի քանիսիգլուխները Թիֆլիս են ուղարկվում, եւ բոլորըհանդարտվում են: Մի քանի օր անց (105ա) ինքը, [Լազարեւն] անձամբ, հաղթական փառքով դառ-ալ-սորուր Թիֆլիս է մտնում: Տեղի բնակչությունը [այդ առթիվ]ուրախության տոնախմբություն է կազմակերպում, եւնրանց հավատը ռուսաց բանակի հզորության նկատմամբմեծանում է: Ն. Մ. Ռուսաստանի կայսրը վերոհիշյալզորագնդին այդ հերոսության համար մեծ գովեստներիու բազում ընծաների է արժանացնում: Իրավամբ, շատհազվադեպ է պատահում, որ այդքան փոքր զորքը նմանմեծության բանակ ջախջախի: Դրանից հետո գեներալԼազարեւի անունն ու պատիվը, նրա բանակիխիզախության ու հմտության համբավը տարածվում է:

Գեորգի խանը դրանից հետո երկու տարի էապրում ու 1800/1216թ. մահանում է: Նրա փոխարեն որդին՝Դավիդ Միրզան է վալի նշանակվում...