Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԳԱՆՁԱԿԻ ՎՐԱ ԵՎ ՆՐԱ ԳՐԱՎՈՒՄԸ

Իշխան Ցիցիանովը Ջառի խռովարարներինպատժելուց հետո Թիֆլիս գալով՝ նամակ է գրումԳանձակի Ջավադ խանին եւ նրանից պահանջում առանցայլեւայլության հպատակվել Ռուսաստանի հզորտերությանը՝ հեռու մնալով նրա դեմ հակառակգործողություններից: Ջավադ խանը կառավարչապետիմեծահոգի խրատները չի լսում եւ շարունակում էթշնամական դիրքերում մնալ: Այդ պատճառով ազնվազարմզորավարը թավադներից, ղազախ ու շամշադինլուքաջ հեծյալներից կազմված մի ջոկատով ու ռուսականզորքով մտադրվում է Գանձակը գրավել, իսկ Ջավադխանին՝ պատժել: 1803/1220թ. մի պատկառելի զորախմբովշարժվում է դեպի Գանձակ: Երբ Ջավադ խանը լսում էիշխան Ցիցիանովի Գանձակին մոտենալու մասին, իրիշխանավորներին ու ավագանուն խորհրդակցության էհրավիրում: Բոլորը, սկսած ախունդից ու սեիդներից, իրենց համաձայնությունն են տալիս [Ցիցիանովին]դիմադրություն ցույց տալու հարցում՝ ասելով. «Ռուսաստանի բանակը ինչպե՞ս կարող է Գանձակի բերդըգրավել, երբ անգամ Նադիր շահը իր ողջ հզորությամբհանդերձ չկարողացավ այն նվաճելե:

Երբ ռուսական զորքը հասնում է Գանձակիշրջակայքը, Ջավադ խանը, տեսնելով նրա զորքիփոքրաքանակ բազմությունը, իր բանակով կռվի է դուրսգալիս: Ղուլուղուբիի մոտակայքում զորքերըընդհարվում են: Որոշ մարտերից հետո Ջավադ խանըփախուստի է դիմում եւ, ամրանալով Գանձակիմիջնաբերդում, սկսում պաշտպանվել: Այնուհետեւ (107բ)ռուսական բանակը մտնելով քաղաք՝ միջնաբերդը չորսկողմից պաշարում է եւ ամեն կողմից փակում այնտեղտանող ճանապարհները: [Շուտով ամրոցի] պաշարներիցմնում են միայն հրազենի գնդակներն ու ծուխը: Պաշարումից մեկ ամիս անց քաղաքի բնակիչները ծանրվիճակում են հայտնվում: Գլխավոր հրամանատարըհարձակման է նախապատրաստվում եւ Ֆեթր տոնի գիշերըռուսաց բանակը ... գրոհի է անցնում եւ սկսումպարիսպներն ի վեր մագլցել: Հաղթական զորագնդերըերկու կողմից սկսում են պարիսպներն ի վեր մագլցել: Ջավադ խանը խիզախ հարվածներով պաշտպանվում էր, մինչեւ որ ռուս սպա Լիսանեւիչի գնդակից սպանվում է, որից հետո ամրոցը եւս գրավվում է: Զինվորներըտարբեր կողմերից ամրոց են ներխուժում Ֆեթրի տոնըվերածում նահատակության սեւ գիշերվա: Զորավարըտեղի բնակչությանը կոտորելու հրաման է տալիս: Երեքժամ անդադար սրերը կոտորում ու արյուն են հեղում, որից հետո գլխավոր հրամանատարը կարգադրում էդադարեցնել կոտորածը: Գերյալներին նրա [Ցիցիանովի]մոտ են բերում: Ն. Գ. գլխավոր հրամանատարի հրամանովամրոցի կին բնակիչներին հրապարակ են հանում, իսկՋավադ խանի ընտանիքի անդամներին ու ժառանգներինտանում են մեծ մզկիթը եւ պահակազորի հսկողությանտակ թողնում: [Ցիցիանովը] կազմակերպում է տեղականկառավարումը, նշանակում պարետ ու բաց անումդատարան: Գանձակի անունը ի պատիվ Ելիզավետակայսրուհու վերանվանում է Ելիզավետպոլ: (108ա)Հիմնում է նաեւ պետական այլ հաստատություններերկրորդական գործերը վարելու համար: Գանձակումկարգուկանոն հաստատելուց եւ բնակչությանըհանդարտեցնելուց հետո Ն. Գ. իշխան ՑիցիանովըՎրաստան է վերադառնում…