Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ԳԵՆԵՐԱԼ ՏՈՐՄԱՍՈՎԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի մշտնջենական պետությանկառավարությունը 1809/ 1225թ. Վրաստանի կառավարչապետ էնշանակում հեծելազորի գեներալ Տորմասովին, իսկկոմս Գուդովիչը Ռուսաստան է կանչվում: Տորմասովըօսմանցիների հետ հաշտություն է կնքում: Բայցղզլբաշների հետ հարաբերությունները սրվում են, եւ(116բ) պատերազմն ու ռազմական գործողությունները՝շարունակվում:

Այդ շրջանում ղզլբաշները նենգորենքնեցնելով [ռուսների] զգոնությունը՝ 1809/1224թ. Մուհամմադ Ալի Միրզային ուղարկում են Վրաստանիկողմերը: Վերջինս բորչալու ցեղը կողոպտելով՝ նրանմեծ վնասներ է հասցնում ու հարուստ ավար ձեռքբերում: Դրանից հետո, նույն տարվա մեջ, Երեւանիկառավարիչ Հուսեյն խան սարդարը [վրաց]արքայորդիների հետ Վրաստանի կողմերն էուղարկվում՝ Ախալցխայից մինչեւ Վրաստան ընկածտարածքներում խռովություններ բարձրացնելու ուհանդարտված հուզումները բորբոքելու:

Տորմասովը այս մասին լուրեր ստանալով՝Շամխորի ճանապարհով գալիս, կանգ է առնում Սադարակամրջի մոտակայքում: Գեներալ Պաուլուչիին գեներալԼիսանեւիչի հետ ուղարկում է Ախալցխա՝ Հուսեյն խանիդեմ: Վերոհիշյալ գեներալները հաղթական զորքովճանապարհ են ընկնում ու կեսգիշերին, երբ սպանվածղզլբաշների համար սգացող երկինքը Աբասյանների սեւզգեստն էր հագել, հանկարծակի հարձակվում են ղզլբաշզորքի վրա, կողոպտում ու կոտորում նրա մարտիկներին: Շատերն են սպանվում, իսկ մնացյալները դժվարությամբփրկվելով՝ ոտքով ճանապարհ են ընկնում դեպի իրենցերկիրը: Ճանապարհին էլ օսմանցիների ջոկատներն եննրանց թալանում, եւ թշվառները, հուսալքված, մերկ ուբոկոտն, բազմաթիվ չարչարանքներով Իրան են հասնում:

Ղզլբաշների պետության առաջ ամոթահար ուպատժից տագնապած Հուսեյն խան սարդարը փախչում էՔյոռ-օղլի ամրոցը: Բայց որոշ ժամանակ անց[ղզլբաշները] նրան հանգստացնում են եւ իր նստավայրըվերադարձնում:

Նույն տարվա նոյեմբեր ամսինգեներալ-մայոր իշխան Օրբելյանովը օսմանյան բանակըջախջախելով՝ գրավում է գեղատեսիլ Փոթի (Բուդի)ամրոցը: (117ա) 1810/1225թ. հունվար ամսին այդ ամրոցըդրվում է վերոհիշյալ իշխանի ենթակայության տակ:

Այդ տարվա մեջ ամբողջ ՎրաստանըԻմերեթիայի հետ անցնում է Ռուսաստանի պետությանգերիշխանության տակ ու դառնում նրա հարկատուն: 1811/1226թ. կազմվում է Իմերեթիայի կառավարությունը, եւայդ շրջանը սկսում է կոչվել Իմերեթիայի շրջան(Իմերետինսկի օբլաստ): Նրա շրջկենտրոնն է դառնումԿուբանսկ (Ղուբանսկ) քաղաքը: Այսմիջոցառումներից հետո գեներալ Տորմասովը Վրաստանիկառավարչի պաշտոնը հանձնում է գեներալ-լեյտենանտմարկիզ Պաուլուչիին, իսկ ինքը Ռուսաստան էվերադառնում: