Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՌՏԻՇՉԵՎԻ ԿԱՌԱՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՂԶԼԲԱՇՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1812/1228թ. փետրվար ամսինգեներալ-լեյտենանտ Ռտիշչեւը նշանակվում էՎրաստանի ու Կովկասի կառավարչապետ, եւ գալովԹիֆլիս, սկսում է կարգի բերել այնտեղի գործերը: Նույն տարվա հոկտեմբեր ամսին գեներալ-մայորԿոտլյարեւսկին, որը հայտնի էր Աղզի-Փարե անվամբ, Ամարասից գիշերային գրոհ է ձեռնարկումԱսլանդուզում գտնվող ղզլբաշների վրա ու նրանցզորքը ցաքուցրիվ անում:

Այս դեպքի մանրամասները հետեւյալն են: Վերոհիշյալ գեներալը երեկոյան կողմ իրարյունարբու զորքի մի զորագնդով, (118բ) ղազախհեծյալների ու ղարաբաղցի քաջերի հետ, Ամարասիցարշավում է, գիշերը Մուրադ խան Դերաղարդեի առաջնորդությամբճրագի լույսի տակ անցնում է Արաքսը եւ հարձակվումԱբաս Միրզայի բանակատեղիի վրա: Արեւածագին գրոհիեն անցնում Ասլանդուզի վրա եւ սկսում գնդակոծելայն հրետանիով: Ղզլբաշները քնից վեր են թռչում, եւ, շփոթահար, իրենց գույքն ու վրանները թողած, փախչումդեպի Ասլանդուզ բլրի վրա գտնվող ամրոցը: Գեներալըգրավում է [դատարկ] բանակատեղին եւ այնտեղ կանգառնում: Երկրորդ գիշերը հարձակվում են Ասլանդուզիբերդի վրա: Լուսաբացի մոտերքը ռուս զինվորներըերկու կողմերից գրոհում են ամրոցի վրա, եւորովհետեւ գիշերը շատ մութ էր, նրանք խմբվում են միտեղում: Հակառակորդն էլ կարծելով, թե [ռուս]զինվորները ամրոց են մտել, խուճապի է մատնվում: Մինչեւ լուսաբաց, ղզլբաշները միմյանց չճանաչելով, իրար են կոտորում, լքում ամրոցը եւ ցաքուցրիվլինում: Նրանց մեծ մասը ռուսաց զորքի ձեռքն էընկնում, մի մասն էլ՝ սպանվում: Աբաս Միրզանփախուստի ժամանակ մի փոսի մեջ է ընկնում եւ որոշժամանակ մնում սպանվածների շրջապատում, մինչեւ որ[պարսից] առաջապահ զորքի հեծյալներից մեկը նրաննկատելով, նժույգ է հասցնում: [Թագաժառանգը]այնտեղից դուրս է գալիս, ձին հեծնում ու փախչումդեպի Թավրիզ:

Գեներալ Կոտլյարեւսկին հաղթանակով ումեծ ավարով այնտեղից վերադառնում է Ղարաբաղ: Որոշժամանակ այնտեղ մնալով՝ նույն տարվա ձմռանը, այսինքն 1813/1228թ. հունվար ամսին, նորից զորք վերցրածարշավում է դեպի Լենքորան ու Թալիշ: Այդ տարվաձմեռը (119ա) այն աստիճան ցուրտ էր, որ ծովի ողջընդարձակ մակերեւույթը սառցակալել էր: Գեներալըառանց որեւէ երկմտանքի Շուշիից արշավում է Արգեւանամրոցի վրա եւ թեժ մարտեր մղում: Թեեւ ինչպեսսառնամանիքի հետեւանքով, այնպես էլ կռիվներիընթաքում [Կոտլյարեւսկու բանակը] մեծ կորուստներ էունենում եւ ինքը՝ գեներալը, մի քանի վերքեր էստանում, այնուամենայնիվ ամրոցը գրավվում է: Հպատակեցնելով նաեւ Թալիշի խանի նստավայրը՝[Կոտլյարեւսկին] այնտեղից վերադառնում է:

1813/1229թ. հոկտեմբեր ամսին գեներալՌտիշչեւը սկսում է ղզլբաշների հետ հաշտությանբանակցություններ վարել: Իրանի կողմից հաշտությանկնքման համար թշնամական տարածք է ժամանում ՄիրզաԱբուլ Հասան խանը: Այնտեղ հաշտությանբանակցություններ են ընթանում, եւ կնքվում էԳյուլիստանի պայմանագիրը, որից հետո խռովահույզ ուփոթորկված աշխարհը խաղաղվում է:

Որոշ ժամանակ անց գեներալ Ռտիշչեւըպաշտոնաթող է արվում: Նրա փոխարեն կառավարչապետ էնշանակվում Երմոլովը: