Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԵՐՄՈԼՈՎԻ ԿԱՌԱՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՂԶԼԲԱՇՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

1816/1231թ. հոկտեմբեր ամսին Ն. Գ. գեներալ-լեյտենանտ Երմոլովը նշանակվելով Վրաստանիու Կովկասի կառավարչապետ՝ Թիֆլիս է գալիս: Այնտեղիգործերը կարգավորելուց հետո 1817/1232թ. ապրիլ ամսինորոշ նախապատրաստություններից հետո իր մի քանիանվանի գեներալների հետ գնում է Սուլթանիե: ԱյնտեղՖաթհալի շահի ու ղզլբաշ բարձրաստիճանպաշտոնյաների հետ հանդիպումներ է ունենում: Թեեւկայսեր կամքով Ռտիշչեւի կնքած հաշտությամբ Կապանլեռն էր նշված որպես [երկու երկրների] սահմանագիծ, սակայն Երմոլովը նպատակահարմար է գտնում այդսահմանագիծը դարձնել Արաքսը: Այնուհետեւվերադառնում է ու (119բ) ձեռնամուխ լինում իրենենթակա տարածքներում կարգուկանոն հաստատելու եւնոր կանոններին համապատասխան նրանց կառավարումըկազմակերպելու գործին: Որոշ տեղերումանհրաժեշտության դեպքում նոր օրենքներ է մտցնում:

Այդ ընթացքում Ղարաբաղի ու Շիրվանիխաները փախչում են ղզլբաշների մոտ: Առաջինը, 1822/1236թ., հեռանում է Մուսթոուֆի խանը, այնուհետեւ, 1823/1238թ. ՝ Մեհդի Ղուլի խանը: Շաքիի խանն էլ նույնտարվա մեջ վախճանվում է, եւ այս երեքխանությունները Ռուսաստանի պետության կազմի մեջեն մտնում: Ն. Գ. Երմոլովը այս տեղերում պետականհաստատություններ է հիմնում ու պարետներնշանակում: Նրանց բոլորի կառավարումը հանձնում էմահմեդական գավառների ու Թալիշի խանությանկառավարիչ-նահանգապետին (օկրուժնոյ նաչալնիկ), որինստավայրն էր Շուշին: Եվ այդպիսով այնտեղիկառավարումը կազմակերպում է իր մտածած օրենքներինհամապատասխան:

1818/1234թ. հավաքում է բոլոր բնագավառներիմասնագետներին ու նրանց գրանցում: 1819/1235թ. Ն. Գ. Երմոլովը գնում է Դաղստան եւ այնտեղ ուժգին մարտերմղելով հաղթանակներ տանում: Մի քանի տարի անընդմեջայնտեղ պատերազմում է, որի մասին հանգամանորենշարադրված է այնտեղի դեպքերի պատմությանը նվիրվածմյուս գրքում:

Շիրվանի ու Ղարաբաղի խաների փախուստիցհետո Կազիկումուխի կառավարիչ Սուրխայ խանը իր որդիՆուհ խանի ու թոռան՝ Մուհամմադ խանի հետ 1823/1237թ. Դաղստանից փախչում, գնում է ղզլբաշների կողմը:

Քանի որ այս մի քանի տարիների ընթացքումնրանց [ռուսների] ու ղզլբաշների միջեւխաղաղություն էր տիրում եւ կողմերից ոչ մեկըթշնամական քայլերի չէր դիմում, Ն. Գ. Երմոլովըերկիրը բարեկարգում է ու այնտեղ կարգուկանոնհաստատում:

Գեներալ-մայոր իշխան Մադաթովըմահմեդական գավառների [Ղարաբաղի, Շաքիի ու Շիրվանի]ու Թալիշի խանության նահանգապետն էր: Նրաքաջության ու խիզախության համբավը ամենուրտարածվել էր: (120ա) [Իրանի ու Ռուսատանի] միջեւբարիդրացիական հարաբերություններ էին հաստատվել, նրա [Մադաթովի] ու ղզլբաշների պետությանղեկավարների միջեւ նամակագրական կապ կար, եւբարեկամությունը երկու երկրների միջեւ օրեցօրամրապնդվում էր: