Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՂԶԼԲԱՇՆԵՐԻ ՓԱԽՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԶԱՆԱԶԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երբ հզոր թշնամու ձեռնարկումներըձախողվում են, եւ նա զրկվում է իր զինամթերքիպաշարներից ու ավարից, Շիրվանի Մուսթոուֆի խանըԻբրահիմ խան սարդարի հետ (139բ) Ղարադաղ է փախչում: Միր Հասան խանը, Թալիշից ձեռք քաշելով, ղզլբաշներիկողմն է գնում: Սակայն Նուխիի Հուսեյն խանը որոշժամանակ շարունակում է իր նենգ գործերը Շաքիում: Խեղճ ժողովրդից, տարբեր տեղերից եկածվաճառականներից բռնագանձումներ է կատարում: Եղբորը՝ Հաջի խանին, լեզգիների ջոկատով ուղարկումէ Կուրն անցնելու ու Ղարաբաղի քոչվոր ցեղերիժամանակավոր կացարանները կողոպտելու: Ի վերջո Ն. Գ. գլխավոր հրամանատարը [Պասկեւիչը] զորքով շարժվումէ նրանց դեմ, բայց դեռ երեք ֆարսախ հեռու էրՆուխիից, երբ Հուսեյն ու Հաջի խաները փախչում ենԻրան:

Գլխավոր հրամանատար Պասկեւիչը ռուսականզորքով գնում է Ղարաբաղի Թախթ-ե Թովուզ (Թավուս)վայրը եւ այնտեղ իջեւանում: Գեներալ Մադաթովըմտնում է Շուշի ամրոցը: Տեղի հայ ու մահմեդականբնակչությունը նրան ցնծությամբ են դիմավորում: [Մադաթովը] ողջունում ու քաջալերում է բոլոր նրանց, ովքեր ռուսական հզոր տերությանը ծառայել էինհավատարմորեն, ռուսական զորքին օգնել ուանձնազոհություն էին ցուցաբերել: Իսկ այն անձանց, որոնք անմտորեն ըմբոստանալով ու [ռուսներին]դավաճանելով ղզլբաշների կողմն էին անցել, պատժումէ ու սպառնալիքներով վախեցնում: Այսպես բոլորինսիրաշահելով ու ապահովություն ներշնչելովհանդարտեցնում է: Կարգադրում է Շուշիիբնակչությանը որոշ տեղերում պահվող արքունի եւ այլպահեստներից պարեն ու սննդամթերք տալ, որպեսզիպաշարման օրերի չարչարանքներից հետո նրանքփոքր-ինչ հանգիստ առնեն: Նաեւ վրեժ է լուծում բոլորայն անարգանքների համար, որոնք Մեհդի Ղուլի խանըԱվետարանոցում հասցրել էր իր տոհմին:

Այդ ժամանակ գլխավոր հրամանատարՊասկեւիչը Արաքսն անցնելով՝ կողոպտում է Ղարադաղիտարածքը, որից հետո այն կողմերի բնակիչներինհանդարտեցնում է (140ա) ու մեծ զորքով գնում դեպիԹիֆլիս:

Նույն տարվա ձմռանը Ն. Գ. գեներալՄադաթովը Ղարաբաղի, Շիրվանի զորքերով՝ նաեւ ռուսզինվորների մի քանի ջոկատ վերցրած, արշավում էՄեշքինի ու Ահարի տարածքները կողոպտելու: Այդշրջանները ամբողջովին թալանելով՝ մեծ ավար էհայթայթում Ղարաբաղի բնակչության համար: Այնտեղ[Մադաթովը] շահսեւան խաներից պահանջում էհպատակվել կայսերը, եւ նրանք երդվում են, որ[ռուսներին] չեն դավաճանի:

Նրանց մեջ էր Աթա խանը, որը դեռ գլխավորհրամանատար Երմոլովի ու Մադաթովի իշխանությանտարիներին մեկ աչքից կուրացվել էր: Նա շատ խիզախմարդու համբավ ուներ, որը անփույթ վերաբերվելով իրկյանքին, հաշվի չէր նստում ղզլբաշների պետությանիշխանավորների հետ: Որքան էլ Աբաս Միրզան նրանԹավրիզ էր կանչում, չէր գնում: Մի անգամ նույնիսկԱբաս Միրզան Ղարադաղում գտնվող Ամիր խան սարդարինգաղտնի կարգադրում է, որ նրան մի ինչ-որ ձեւովձերբակալի ու Թավրիզ ուղարկի: Ամիր խանն էլ որոշումէ իր դստերը Աթա խանի որդուն կնության տալու եւայդպիսով նրա հետ ազգակցական կապեր հաստատելումիջոցով ձերբակալել խանին, բայց չի ստացվում: ԵրբՇիրվանի Մուսթոուֆի խանը Ֆիթ ամրոցից փախչում էղզլբաշների երկիրը, հյուրընկալվում է Աթա խանիկողմից: Նրան Թավրիզ տանելը մեծ գործ համարելով՝[Աթա խանն] ինքը նրա հետ է գնում, կարծելով, թեՄուսթոուֆի խանը իր հանցանքների համար պիտիմիջնորդի: Այնտեղ հասնելուն պես Աբաս Միրզան նրանձերբակալում է ու մի աչքից կուրացնում:

Հիրավի, գեներալ (140բ) Մադաթովըասպատակում է Մեշքինից մինչեւ Ղարադաղի խաներինստավայրը հանդիսացող Ահար քաղաքն ընկած տարածքըեւ Ղարաբաղի բնակչության համար ձեռք բերած մեծավարով վերադառնում: Այդ ընթացքւոմ ղզլբաշներիերկրում մի այնպիսի խուճապ ու իրարանցում էսկսվում, որ եթե Մադաթովը մինչեւ Թավրիզ ու Թեհրանէլ գնար, ոչ ոք նրան չէր կարողանա կանգնեցնել: Ամենուր լսելով Մադաթովի ու ռուսական զորքիգալստյան մասին՝ բոլորը կամ հնազանդություն էինհայտնում ու սկսում նրան ծառայել, կամ էլ փախուստիէին դիմում: Նույնիսկ թագաժառանգ Աբաս [Միրզան]Թավրիզում մտածում էր փախուստի մասին: Ամեն օրկարգադրում էր ձիերը թամբել ու բակ հանել, իրկանանց ու աղջիկներին ձի հեծնել ու ձիավարելսովորեցնել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը, Մադաթովի Ղարադաղն անցնելու ու Թավրիզինմոտենալու մասին իմանալուն պես, մեկական խուրջինփող վերցրած, փախուստի դիմեր: Այսպիսի մեծ վախի ուխուճապի մեջ էին, մինչեւ որ լուր է հասնում, թեՄադաթովը Ահարից ետ է դարձել: Այս առթիվ շատ ենուրախանում:

Մադաթովը այնտեղից վերադառնալով՝ գնումէ Թիֆլիս: Գլխավոր հրամանատարը [Երմոլովը] նրաննորից մեծ պատրաստություններով ու բազմաքանակզորքով հանձնարարում է արշավել Իրան: Մադաթովն էլզորքով գալիս է [Ղարաբաղ] եւ մտադրվում շուտովԽոդա-Աֆերինի կամուրջն անցնել: Ղզլբաշների կողմիցնրա դեմ կռվելու ու պայքարելու համար հավաքվում է չելեբիանլու եւ այլ ցեղերի մի մեծ բազմություն:

Այդ ընթացքում կառավարչապետի պաշտոնիցհեռացվում է Երմոլովը, եւ նրա փոխարեն նշանակվում էկոմս Պասկեւիչը, (141ա) որը իր հերթին գեներալՄադաթովի փոխարեն Ղարաբաղի ու Գուշթասֆիգավառների կառավարիչ է նշանակում Ն. Գ. իշխանԱբխազովին: Մադաթովին ենթակա զորքը հանձնվում էգեներալ Պանկրատեւին (Բանղրադով): Շտաբի պետնշանակված իշխան Աբխազովը հինգ օրում Թիֆլիսիցգալիս է Մադաթովի զորակայանը, որը գտնվում էրԽոդա-Աֆերինի կամրջի մոտակայքում: ԱյնտեղՄադաթովից ստանում է իր պաշտոնը ու նրան ուղարկումԹիֆլիս: Ինքն էլ բանակը տանելով Ղոզլու-չայ՝ սկսումէ կառավարել տարածաշրջանը:

Տարբեր կարծիքներ կան գեներալ Մադաթովիպաշտոնաթող արվելու պատճառների վերաբերյալ: Ոմանքասում են, թե երբ կոմս Պասկեւիչը գալիս է, դեռեւս իրկառավարչապետ նշանակված լինելու մասին ոչ ոքի չիհայտնում, իսկ գեներալը որոշ հարցերում նրա հետ չիհամաձայնվում ու հրամանները չի կատարում: Ոմանք էլասում են, թե դրա պատճառը Մեշքինի արշավանքն ուԱհարից ետ դառնալն էր, որը կատարվել էր առանցկառավարության թույլտվության: Մի մասն էլ պնդում է, թե Ահարում նրան ոչ թե վերադառնալու, այլ ուրիշհրաման էր տրվել: Ինչեւէ, գեներալ Մադաթովը Թիֆլիսգնալով՝ այնուհետեւ Դարշաբ է ուղարկվում: