Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Պասկեւիչը գալով Երեւան՝ մեծթնդանոթները տանում է Սարդարապատ: Նույն տարվասեպտեմբեր ամսին սկսում է գնդակոծել նրապարիսպները: Թնդանոթների համազարկերով նրա պատերնու աշտարակները հողին է հավասարեցնում ու նվաճումամրոցը: Բռնագրավում է այնտեղ եղած պարենի ուզինամթերքի հսկայական պաշարները, (146բ) որից հետոնույն տարվա հոկտեմբերի 10-ին հարձակվում է Երեւանիբերդի վրա: Մի քանի օր նույն ձեւով այն հրետակոծումէ ու ավերելով քաղաքի հյուսիսային կողմի պարիսպը՝այն մոխրակույտի է վերածում: Թեեւ քաղաքիբնակչությունը ջանում է դիմադրել, ի վերջո քաղաքըգրավվում է: Հասան խանն ու մյուս իշխանավորներըգերի են ընկնում: Այնտեղ կարգուկանոն հաստատելուցհետո [Պասկեւիչը] գնում է Խոյի կողմերը՝ ԱբասՄիրզայի դեմ պատերազմելու: