Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

89 Թվին ՌՃԻԴ տրէ ե, արամ իբ, յունվարի զ, օրն դշաբթի, ես Զաքարեայ այսօր ջրաւրհնիք արարի: Ջուրն եկեղեցումն աւրհնեցին, քանզի սաստիկ ցուրտ էր, ու բ թիզ ավել ձուն կէր. կարացան ոչ դուրս գնալ: Այսպէս ձունն մնաց մինչի մարտի ժեումն, ապայ զ, է օրի միջումն այլվի ձնի նշան չմնաց: Ապայ այսմ յամի որթն հողի գլխէն վերն ամէն ցուրտ տարաւ, թէ Աքուլիս, թէ Դաշտն, թէ Օրդուվարայ գետն, թէ Տրունաց գետն, ամէն տարաւ:

Թվին ռճիդ փետրվարի ժդումն Աքուլիս ես Զաքարեայ բուն բարէկենդան արարի: Սաստիկ ձմեռն էր. վասն մեղաց մերոց էր:

Թվին ռճիդ փետրվարի իբումն ես Զաքարեայ այսօր Աքուլաց դուս ելայ, փետրվարի իէումն եկի Երեւան, Սիամոնի տղոցն յետ բան կեր, տեսայ, մարտի իբումն այլվի Երեւանայ դուս ելայ, մարտի իզումն եկի Աքուլիս: Սիամոնի տղայ Գրիգորն Երեւան էր, բերի Աքուլիս: Այս բ ամիս այ, որ գնացել էր իւր ախպէր, քույրն տեսնելոյ:

Թվին ռճիդ մէհէկի գ, շամշ ժե, ապրիլի դումն Աքուլիս ես Զաքարէս այսօր զատիկ արարի Աստուծով:

90 Թվին ռճիդ մայիսի ժումն որ Քրդստանայ եճ տուն խուրդ դօնմիշ ելաւ, եկաւ Երեւան, թէ՝ մեք շահի սէվան էք: Երեւան խաչ չի կէր. Սարուխան-բէկ ջայնիշին էր նստել. թողեց ոչ Երասղն անց կենայ, թէ՝ կացէք, ես շահին արզ անեմ. երփ որ հրաման տայ, ապայ գաք: Այս Սարուխան-բէկս շահին արզ արեց, շահն ասաւ, թէ՝ պետք չէ: Մինչի շահէն չափարի գալն, այն եկած քրդերն իւրենց կամով գնացին այլվի իւրենց երկիրն:

91 Թվին ռճիդ հոքտեմբերի ժդումն որ Ցղնու պարունն, որ էր վրացի Փարսադան-բէկն, այսօր շահիցն եկաւ: Ցղնու մին է, ը մարդ գնացել ին շահն Փարսադանին ձեռացն գանգատ: Շահն բուուրմիշ կանէ, թէ՝ ցղնեցիքն գուդէն վիզն դնեն, տանեն Ցղնայ, դիվանն էնտէղ անեն: Զերայ շահին ծուռ ին արզ արել, շահն ռ թուման ջարիմայ գձեց ցղնցուց վիզն: Այսօր եկաւ, Երասղն անց կացաւ: Մեք, Աքուլաց վարդապետ, դօվլաթաւորք, մին ժ մարդ գնացինք Դաշտի տակն, բարով տվինք, վերոյ ը հոգին ոմն գնդած, ոմն բուխաված՝ գնաց Ցղնայ: Այսպէս պահեց մինչի զ ամիս, ջարիմէն առաւ, ապայ թողեց: Ահա այս է յամ է, այս Փարսադանս տնով, ախպէրով որ Ցղնայ ուտում այ, շահի յօքմով, սիթամով:

92 Թվին ռճիդ դեքտեմբերի իումն Աքուլիս տղայոց ծաղիկ երեւեցաւ. շատ տղայ մեռաւ: Մինչի յուլիսի վերջն մնաց: Տուն չի մնաց, որ ընկաւ ոչ:

93 Թվին ռճիդումն Աքուլիս էր Ադրբէջանայ վեզիր Միրզայ Իբրահիմի զաֆտումն: Այսմ յամի էր Աքուլաց մէլիքն Մէլիք-Օվին: Այսմ յամի խաս գեղորէիցն մէլիքներն գնացին Երեւան, Միրզա Իբրահիմն տէսան, մին քանի թուման փէշքաշ արարին, որ այս տարի դարուղայ չաղարկի: Ղաբուլ ելաւ: Զերայ վէզիրն Երեւան Սէֆիղուլի խանի ապրանքն գրում էր, գրեց, ապրիլի ի վեզիրն գնաց այլվի Գանջայ:

94 Թվին ռճիդ այս տարոջ զ ամսէն ե խասի դարուղութիւն տվեց աքուլեցի Մուսաբէկի տղայ Սարուխան-բէկն: Շահն Ղազվին էր: Աքուլաց մէլիքն էր Օվին:

*Որ Միրզայ Իբրեհիմըն կտրեց 1129ումն այս խասէրն. Մուսայբէկէն կտրեցին, տվին Խօստրով աղէն: