Աղցմիք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԲ. ԿԻԿՕՌԻԿՕ՜Օ՜Օ՜

«Կո՛ւտ, կո՛ւտ, կո՛ւտ, կո՛ւտ, կո՛ւտ»,

Մարին կուտ կուտայ …

— Ծի՜փ, ծի՜փ, ծի՜փ, ծի՜փ, ծի՜փ,

Ծիփծիփեմ նմա …

               Մարին գայ եւ գգուի

               Սէր եռանդն յիս բորբոքի։

«Գողացա՛ն զձուս,

Ո՞ տայր ինձ որդիս,

Մինչ ես գամ ի թուխս՝

Յիս, որձա՛կ քա՛ջ, յի՛ս».

               Ասէ եւ կուտ կուտայ

               Եւ անդէն իսկ դառնայ:

Maчу, գէթ զերկուս

Ունիմ ես զձուս,

Իցե՞ն քեզ հերիք

Իմ այս երկուորիք:

„O, yes, please, very good“! …

Ես ճեղն լեալ սորամուտ:

«Կո՛ւտ կո՛ւտ, կո՛ւտ, կո՛ւտ, կո՜ւղղղ»,

Մարին կուտ կուտայ …

— Յուռթի լիցի ուղխ …

Արբեալ ես ցնա:

Եւ ի ձայն բարձր ազդոյ

Հնչեմ զիմ կիկօռիկօ: