Յիսուսի վերջին շաբաթ եւ Խաչի ճառ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՒԱՐՏ
       Դնեմք աստ իբրեւ կնիք եւ պսակ ԽԱՉԻ ՃԱՌԻՍ, ՇՆՈՐՀԱՒՈՅՆ մի տաղերգ որ երգի վերջի Աւագ Ուրբաթուն։
       ԱՆԵՂ Որդին Հօր Միածին բազկատարած
       Այսօր եկաց ՚ի յատենին մեղաւորաց։
       Բարձեալ մարմնով ՚ի խաչն անճառ խոնարհութեամբ,
       Բերեալ բազկաւ զհեռացեալ ազգս որդւոց մարդկան։
       Գառն անարատ ՚ի սպանդ ածեալ պատարագի,
       Գայ հաշտութեամբ Հօր ՚ի բառնալ զմեղս աշխարհի։
       Դասապետ եղեն դըպիրքն առ Պիղատոս,
       Դատաստանաւ բառեալ ՚ի խաչ բողոքէին։
       Եկըն եհաս վախճան մահու նախաստեղծին,
       Եւ ցուրտ եւ պարզ օր մի յայտնի տեառն Աստուծոյ։
       Զէլի էլին Հօր գըթութեանց տայր ՚ի խաչին,
       Զհաշտութիւն Հօր խաչահանուացն աղօթելով։
       Էնն էից անպարագիրն յաւիտենից
       Երեւեցաւ մեզ ՚ի վախճան ժամանակիս։
       Ընչ մեզ Աստուած յայտնեալ` բարձեալ մարմնով ՚ի խաչ,
       Ընդդէմ լուսոյ արեգականը կնքելով։
       Թողեալ լըքաւ լոյսն ՚ի ծոցոյ արեգականն.
       Թագոյց յինքեան ըզճառագայթս ՚ի մէջօրեայն։
       Ժամն ոչ տիւ էր եւ ոչ գիշեր »ստ մարգարէին.
       Ժամանեալ գայ տէր զօրութեանց ի պատերազմ։
       Իշխանութեամբ զհոգին առ Հայր աւանդելով,
       Ինքն ՚ի հանդէս մարտի իջեալ ընդդէմ մահու։
       Լըւան իշխանք չարին, պակեան ահիւ մեծաւ.
       Լըւեալ մահու եւ դըժոխոց սասանեցան։
       Խոր խաւարին սաստէր Յիսուս լուսով խաչին,
       Խընդիր առնէր իւր ծառայիցն անդ գերելոց.
       Ծանեաւ Ադամ զնըշան գալոյն տեառն ՚ի դըժոխս,
       Ծանր ամօթով կայր հիացեալ երկիւղագին։
       Կարկառ նըմա Յիսուս ըզձեռս իւր բեւեռեալ.
       Կոչէ ձեռամբ, քաջալերէր. մի՛ երկընչիր։
       Հայեաց ՚ի ձեռս յոտս եւ ՚ի կողս` որ վասն քո,
       Հայեաց ՚ի գլուխս բարձեալ զանէծս »փշոց երկրէ։
       Ձաղկ եղեգան հարին ՚ի գլուխ իմ մեղաւորք։
       Ձաղեալ ապտակ եւ թուք ՚ի ծնօտս ինձ մատուցին։
       Ղետի ետուն ինձ կերակուր ընդ քացախոյ,
       Ղեղւոյ մեղաց քոց փոխանակ որ ՚ի դրախտին։
       Ճանապարհաւ մահու ընդ քեզ հետեւեցի,
       Ճանապարհիս կենաց ընդ իս եկ յարութեամբ։
       Մաքուր հոգիք սըրբոց, եւ ձեզ մեծ աւետիս.
       Մատիք տեսէք մարմնով եկեալ ում ցանկայիք.
       Յառաջագոյն գուշակելով զիմ ըզգալուստ.
       Յայս ահագին խոր խաւարին` ուր էք կապեալ։
       Նովին մարմնով, զոր ՚ի Կուսէն եմ զգեցեալ։
       Նախ ՚ի դժոխս իջի փըրկել ըզկորուսեալսդ։
       ՅՈՐԴՈՐԱԿ
       ՇՆՈՐՀՕՔ Սըրբոյ Հոգւոյն լըցեալ եղեն սուրբ մարգարէքն,
       Շարժեալ »նմին ժամու մեծ գոհութիւն մատուցանեն.
       Որ ընդ Հօր ես յէութեան եւ ՚ի յաթոռ փառաց նըստիս,
       Որ իջեր զմեզ փըրկեցեր արարչական քո գըթութեամբդ.
       Չիշխէին հայել ՚ի քեզ հոյլք երամիցըն Սրովբէից,
       Չարաչար նախատանօք լցեալ եղե ՚ի յատենի։
       Պարակից եղեալ վերնոցըն, գոչեսցուք արտասուելով.
       Պատուական արեամբըդ քոյ փրկեալ զգերեալքս ՚ի թըշնամւոյս.
       Ջրոյդ կենաց փափագեցաք, ըզմեզ արբո ըզծարաւեալքս.
       Ջրով »ւարեամբդ, որ ՚ի կողէդ, ըզմեզ լըւա ՚ի հնութենէ։