Քաոսը

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԿԱՐՄԻՐ ՏՕՆԸ 
       1. 
       Մայի՜ս։ Բոլո՜ր բանուորներուն 
Նօթիներուն հանապազոր 
Ու կենդա՛նի մեռելներուն, 
Մեռելո՜ցի տօ՛նն է այսօր…։ 
       2. 
       Բանուո՛ր, անբա՛ն, ծե՛ր, ո՛րբ, անտո՜ւն, 
Ընդվզումի մը մէջ հըզօր 
Քանդեցէ՛ք կուռքը Մեծերուն, 
Ձերին կարմիր տօնն է այսօր…։ 
       3. 
       Թափօրներով դուք դեգերուն 
Դրօշակներու ներքեւ բոսոր 
Վրէ՛ժն երգեցէք ձեր վէրքերուն 
Վրէժի ահեղ տօնն է այսօր…։ 
       Լօզան, 1 Մայիս 1909