Քաոսը

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԳԻՇԵՐԻՆ ՄԷՋ 
       Դուրսը ո՞վ կայ… Արդեօք, նորէն… 
Ձայն մը չէ՞, որ սանդուխներէն 
Քրքջալու, լալու պէս ջինջ 
Ինձ կը հասնի։ Ոչի՛նչ, ոչի՛նչ։ 
       Դէմըս հանդա՜րտ մոմս կ’այրի 
Մեռելութիւն մը քարայրի
Անշա՜րժ շուքերն լռելեայն 
Ինձ կը նային բարի։ Սակա՜յն… 
       Դուրսը ո՞վ կայ։ Ո՞վ կարող է։ 
Արդեօ՜ք պա՞տը կը կողկողէ 
Հին հեքիաթ մը գերեզմանի։ 
Այդ ձայնն այնքա՜ն ինձ կը նմանի… 
       Արդեօք մո՞ւթն է, որ կը խօսի
Արդեօք ե՞ս եմ, որ մեկուսի 
Կը հեծկլտամ… Դուրսը հով կայ։ 
Ա՞ն է արդեօք։ Դուրսը ո՞վ կայ… 
       1909