Բանաստեղծութիւններ, հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԵՌՆ Ի ՎԵՐ

ՍԻՐՏ ԻՄ ԼԵՌՆ Ի ՎԵՐ

Սիրտ իմ - առանց ինծի չես կրնար լողալ  - 
Սէրը ծովու չափ - բայց ծովը սէր չէ 
Կ՚առնէ կը քշէ

եօթն օտար ափեր հեռու կը տանի -
Մի հրապուրուիր 
Սիրտ իմ - մի երթար

Սիրտ իմ - առանց ինծի չես կրնար շողալ - 
Սէրը արեւ է - արեւը սէր չէ 
Կը խանձէ - կ՚այրէ

-  եօթը գոյնէ հուր կը թափի վրադ - 
Դուն մի փորձուիր 
Սիրտ իմ - մի այրիր

Սիրտ իմ - առանց ինծի չես կրնար դողալ - 
Սէրը սարսուռ է - սարսուռը սէր չէ 
Կը սառեցնէ

եօթը խաւ ձիւնով կը ծածկէ վրադ - 
Մի կախարդուիր 
Սիրտ իմ - մի սառիր

Սիրտ իմ - ոչ ինձմով ոչ առանց ինծի 
Վայել չէ քեզի գետնաքարշ սողալ -
Սէրս կատարն է լերան լուսափայլ - 
Լեռն է - կը կանչէ  -

եօթնալար նուագ մը կ՚երգէ մինչղեռ 
տխուր վախճանը բոլոր սէրերուն

Մի յուսալքուիր 
Սիրտ իմ - միատեղ

ելլենք լեռն ի վեր -

ԱԼԻՔ ԱԼԻՔ ՍԻՐՏ

Ալիքդ սիրեմ -
Մի ալեկոծիր ու դառնար խենդ ծով

Թի է - կը թրջի

Տալիքդ սիրեմ -
Մի աննպատակ պտտցուր լեռ ձոր

Ձի է - կը խրտչի

Գալիքդ սիրեմ -

Մի սահիր սիրոյ սահմանէն անդին -

Սիրտ է - կ’երկնչի

Բարիքդ սիրեմ - 
Մի տանջեր - անտէր թռչուն է հոգիս

Յանկարծ կը փախչի

ՊԱՀՈՒԸՏՈՒՔ

Դուռը դուն բացիր 
Ըսիր թէ տունը չես

Աչքերդ չկային

ու ես զարմացայ թէ ինչու մշուշ է

Մէկ օրէն  միւսը  մազերդ նօսրացեր 
Ժպիտդ փոխուեր էր մութ կանչի մը - ե՞րբ

Ուշ էր - չըսի թէ չգտայ քեզ

ծռեցայ գետին

թափած հարցումներս հաւաքեցի -

Դուն  դուռը  բացիր 
բացիր որ չկամ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Սէր - քեզի ով ըսաւ որ գաս 
Թէ որ եկար - ով ըսաւ որ

այդքան երկար ատեն մնաս -
Սէր որ  կ՚ըսեն  լաւն այն է որ

կու գայ կ՚երթայ

ոչ  թէ  քեզի  պէս  անխնայ

կը  յամենայ

Սէր  -  քեզմէ  ով  ուզեց  որ  գաս 
Թէ  որ  եկար  -  ով  ուզեց  որ

խռովք  բերես  հետդ  այդքան  - 
Սէր  որ  կ՚ըսեն  լաւն  այն  է  որ

Երանութիւն  կը  պարգեւէ

ինք  կ’անհետի

մինչդեռ  տօնը  դեռ  կը  տեւէ

Սէր  -  ես  չըսի  որ  գաս  -  սակայն 
թէ  որ  եկար  -  մի  երթար

ՄՍԿՈՏԸ

Լիալուսին 
Ձեռքս  դրի  ուսին 
Աս  ու  ան  -  շատեր  -  այսպէս  երբ  մսին

Սիրել  կը  սկսին

Ձեռքս  դրի  ուսին 
Պիտի  սիրես  -  ըսաւ  -  ուրիշ  ճար  չունիս

-   Մատներս իր ուսին

խրեցան ուժգին 
Պիտի սիրեմ - ըսի -  ուրիշ  ճար չունիմ

Մինչդեռ ես գինք շատոնց սիրեր էի արդէն 
Աս ու ան - շատեր - այսպէս երբ մսին

սիրել  կը  սկսին 
Մսեր ես - ըսաւ - մատներդ պաղ են

Ու լիալուսին - 
Սկսանք խաղալ խաղ մը միասին 
Խաղ զոր կը խաղան մարդիկ երբ սիրեն

-   մարդիկ Երբ մսին 
Ուրիշ ճար  չունին

-   Բռնեցիր ձեռքէս -

Չըսի թէ ես միշտ մսեր եմ այսպէս

ՍԵՒ  ԿՂԶԻՆ

Սեւ սեւ սեւ

Սեւ կղզի մը կայ հորիզոնին 
Ու մենք կը թիավարենք

Ծովը սեւ է նաւը սեւ է - երկինքն անտարբեր -

Սեւ մեր նայուածքը երկնքին ու ծովուն  միջեւ  տարուբեր

Սինչդեռ ճերմակ ենք մենք որ կը թիավարենք

Ես ճերմակ դուն ճերմակ անջատ ճերմակներ ենք մենք

Հեղ մը ինծի հեղ մը քեզի կը նայիմ - սեւ է նայուածքս

Ափերս կոշտ են կապեր թի վարելէն

Հիմա  այտերդ  ի՞նչպէս  պիտի  շոյեմ  սիրելիս

ԿԱՊՈՅՏ ՍԷՐԵՐՈՎ

Շուկայ գացի - գնեցի երկու կապոյտ 
Մէկը ծովուն համար մէկը երկինքին -

-   Ինչո՞ւ համար  երկու

-  Հապա քանի

-  Թող ըլլայ չորս

Հատ մը հովուն համար - հատ մը անձրեւին

-   կամ թող ըլլայ հինգ

(հատ մըն ալ կապոյտ անձրեւը ծծող

կապոյտ հովուն տակ եփող հողերուն)

-   Շուկայ գացի որ

-  Ինչու համար հինգ

-  Հապա քանի

-   Թող ըլլայ տասը - թող ըլլայ հարիւր -

-  ըլլայ անհաշիւ
աշխարհ ողողուի կապոյտ սէրերով -

Շուկայ գացի - մտքիս մէջ

Ինչու համար  երկու

Ինչու  համար կապոյտ

ԱՆՓՈՓՈԽ ՍԻՐՈՅ ԵՐԳԵՐ

1

Բաժակին  բերնին 
Երբ մատ մը սէր 
Կապէ գինին 
Ատենն է խմելու

իրարու կենաց

2

Մեղր պիտի քսեմ շրթունքիդ

ու պիտի

մեղուները բեղմնաւորեն քեզ

3

Տափարակ սիրտերու համար ալ

յարմար  սէրեր  կան -

Անոնք հորիզոնական  կ՚ըլլան

ու կ’երկարին  անշեղ

ւսռանց սիրտի մը հանդիպելու

 

4

Սա չորս տողը գրելու համար 
ով գիտէ քանի սիրուհի փոխեց 
- վերջինը շիլ էր -

չորրորդ  տողը  չկրցաւ  գրել

5

Պատմել անալար

թէ  ջուրը  ինչպէս վեր հանել պատէն

առանց որ սիրտը թրջի

Երբ կէս գիշեր է - պահն է անուրջի

Երգերը  իրենց  երգիչ կը զատեն

Մինչդեռ իմ երգս - թոռ թռչունի

Թռիլ կ’ուզէ - թեւ չունի

6

Հեղ մը դուն - ես

հեղ մը ես - դուն

փոխնիփոխ

Հեղ մը ես - դուն

հեղ մը դուն ես

փոխնիփոխ 
Հեղ մըն ալ

Ես - դուն

դուն - ես

նոյն պահուն -բերանփոխ 
Ի վերջոյ

Ես - ես - դուն - դուն

անփոփոխ

7

Երբ գոյացաւ սկիզբը - սկսաւ 
Երջանկութեան  կոկոնի  մը նմանիլ 
- Տակաւին տատամսոտ էր օրը 
Բայց մենք գոյնզգոյն լամբարներ վառեցինք 
Քանի որ ամէն սկիզբ պէտք է դիմաւորել այդպէս

ընդհանրապէս

8

Ով ըսաւ քեզի որ

Բեղմնափոշի ցանես

բառերուդ վրայ -
Հովը կ՚առնէ կը քշէ զանոնք

արեւածաղիկէ արեւածաղիկ 
Մինչդեռ անոնք յարմար տեղ մը կը փնտռեն

ամենօրեայ սիրերգի մը մէջ

9

Համառօտելով

Ինչ որ ըսել պէտք էր ըսինք

համառօտ կերպով 
Իսկ այն որ չըսինք 
Ինչ որ չկրցանք ըսել - այն Էր որ

խաղ մըն Էր ամէն ինչ 
Անմեղ խաղ մը զոր ամառ գիշերով 
Կը խաղանք առանձին

ԿՈՏՈՐԱԿԱՒՈՐ

Կոտորակաւոր 
կ՚ըսեմ  այն  սիրոյն 
զոր անհաւասար 
ես կը բաշխեմ շատ

շատ մը սիրտերու

Իսկ որակաւոր 
կ’ըսեմ  ես սիրոյն 
երբ քեզ կը  սիրեմ

այսպէս  հեռուէն 
- ինքս կոտորակ

ԽՈՇՈՐ ՀԱՄԲՈՅՐ ՄԸ

Գիտէի թէ - ըստ իրեն -

սէրը ախտ մըն է

որ իր հետ վիշտ ու տառապանք կը բերէ -
Հարցուցի թէ սէրն ինչ է

ըսաւ - սէրը ախտ մըն է

որ իր հետ վիշտ ու տառապանք կը բերէ -

Գիտէի թէ - կեանքին մէջ

սիրած չէր ան տակաւին Հարցուցի - բնաւ  սիրե՞ց  կեանքին մէջ

ըսաւ - սիրած չեմ բնաւ կեանքիս մէջ

Բայց միւս կողմէ գիտէի 
թէ կը սպասէ որ խոշոր

համբոյր մ՚իջնէ երկինքէն

ել ամէն ոք այդ համբոյրէն

իրեն բաժին մը հանէ - 
ու հարցուցի

-  ըսէ՛ - ի՞նչի կը սպասեն -
ըսաւ - խոշոր համբոյր մը

պիտի իջնէ  երկինքէն 
- երբ իջնէ

ամէն ոք այդ  համբոյրէն 
իրեն բաժին պիտի հանէ ու սիրէ -

-   Մնաս բարով երբ ըսէի
երթաս բւսրով կ՚ըսէր ան -

Մնաս բարով ֊ ըսի ես ֊

երթաս բարով - չըսաւ ան

ԱՒԵԼԸ

Առաւօտ կանուխ 
Քալել լեռն ի վեր 
ու  երբոր քալել 
անդրադառնալ թէ 
Քալելը մոռցած

ճամբան ամէն աղտ 
աւլել ու աւլել 
ու  երբոր աւլել 
անդրադառնալ թէ 
աւելը մոռցած

ԱՐԹԱՔԻ

Բառերս շալկած կ՚երթամ ծովափ - սրճարանը կը նստիս - 
Արթաքին - սպասեակը - կու գայ հարց կու տայ ինչ կ’ուզեմ 
Կ՚ըսեմ, բառ մը բեր - Արթաքի - շաքարը շատ -
Սա սիրոյ տաղին մէջ բառ մըն ալ դուն ունենաս -

Շառեր մեղմ կ՚օրօրոփն ծովէն փչող սիւքին հետ -
Կ՚ըսեմ  - ծառ մը հասցուր - Արթաքի - շաքարը շատ -
Սա սիրոյ պարտէզին մէջ ծառ մըն ալ դուն ունենաս -

Զոյգեր - ոմանք  կ’ելլեն  լեռն ի վեր - ոմանք դէպի ծով -Կ՛ըսեմ - սիրտ մը շահէ - Արթաքի - շաքարը շատ -
Սա սիրոյ աշխարհին մէջ եար մըն ալ դուն ունենաս -

Արթաքին գաւաթ մը  սուրճ  կը բերէ -  անուշ  - գաւաթ մը ջուր- 
Կ’ըսեմ - բարձր բռնէ գլուխդ - դէպի սար - Արթաքի -
Սա սիրոյ լեռներուն վրայ սար մըն ալ դուն ունենաս -

Ձայներիզ թերեւս - թերեւս ձայնասփիւռ ֊ գնչո՞ւ մը կը նուագէ -Կ՚ըսեմ - սիրտդ պրկէ - ներդաշնակ - լարէ - Արթաքի -
Սա սիրոյ ջութակին վրայ լար  մըն  ալ դուն ունենաս -

Բառերս շալկած կ՚երթամ ծովափ - սրճարանը կը նստիմ - 
Ես Արթաքիէն շա՞տ բան  կ’ուզեմ  արդեօք

ԱՅՍՕՐ ԿԱՂԱՆԴ է

Այսօր Կաղանդ Է  ըսելու  համար 
Նախ պէտք է մէկ  երկու  հազալ ու լաւ մը

կոկորդը մաքրել

-  Այսպէս աւելի հանդիսաւոր կ՚ըլլայ

Ու եթէ զոյգ ակնոց կը գործածէք միշտ

- մէկը հեռուի - միւսը մօտի - 
Պէտք է որ ակնոց փոխէք անպատճառ 
Յետոյ կոճկուիք

-  Այսպէս աւելի պաշտօնական կ՚ըլլայ -

Հարկ չկայ ըսելու թէ ոտքի կենաք

ու ձեր թեւերը բանաք  լայնօրէն

իբրեւ  թէ բովանդակ աշխարհն ու մարդիկ

Եղբայրական սիրով գրկելու համար -

Պիտի ձեր դէմքէն ժպիտն անպակաս

ձեր աչքին շիթ մը արցունք պահէք միշտ

-  Այսպէս աւելի ազդեցիկ կ՚ըլլայ -

Յետոյ  նորէն  մէկ  երկու  հազաք ու մաքուր կոկորդով

-  ու հաւանաբար ալ մաքուր սիրտով -
Բարի Կաղանդ ձեզ ըսէք  ամէնուն

Յետոյ ականջ տաք դուք ալ Կաղանդին 
թէ ինչ կը պատմէ ձեր վաղուան մասին

-  Այսպէս աւելի տօնական  կ՚ըլլայ  -

Օր մը վերջ մոռնաք թէ ինչ էր ըսաւ -

-   Այսպէս աւելի բնական կ՚ըլլայ

ԹԱՓԱՌՈՒՄ

Մեծ բառեր 
Ե՞րբ ենք այսքան ամբարեր ֊ 
Փոխանակ ճիշդն  ըսելու 
Անոր  շուրջն  ենք թափառեր

ՔԻՉ ԱՌԱՋ

Զարմանքը

տեղի պիտի տայ համակերպութեան

Այլեւս

տրտմութիւնը պիտի չհալածէ քեզ 
եթէ շրթներդ լուաս ծովուն մէջ 
ու երկարես դէպի գիշեր

Պիտի անանուխներ սպրդին մազերէդ ներս 
յետոյ դուն քեզ պիտի զգաս մինակ 
ժայռերուն ծովուն 
ու ճայերուն հետ

Թախիծը  հեռուէն  պիտի հետեւի քեզի 
Բայց դուն անկէ չէ որ կը փախչիս 
Հիմա հաճոյքը ջրվէժի նման

կը յորդի ափերէդ

հիմա թաց է սիրտդ

ՔԻՉ ՎԵՐՋ

Քիչ վերջ պիտի նայիս ետեւէս սրտաբեկ 
աչքերդ ծանրաբեռն

տարտամ պատկերներով

Քիչ վերջ պիտի խօսիս դուն քոլ ստուերիդ հետ 
ան պիտի ըլլայ ճերմակ 
ու պիտի գոյնզգոյն գորգին վրայ իյնայ

որպէսզի կիսաբաց դրանը ետին

մխիթարէք զիրար - ստուերդ եւ դուն -

Քիչ վերջ պիտի անդրադառնաս

թէ ջուրը պարպուած է ծաղկամանին 
յետոյ նորէն քիչ քիչ լեցուելու համար 
քեզմով

Քիչ վերջ պիտի անցնիմ պատուհանիդ առջեւէն 
առանց քեզ  տեսնելու

ՏԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Փոշի փրցնող 
Կաշի թռցնող

զառիվերէն վեր կը քալէք

- աջին

Նեղ փողոց մը կայ

քարտէս փախցնող

աղուէս վախցնող -

Դուք այդ փողոցը չէք մտներ

- ուղիղ

կը շարունակէք 
ձախին արձանն է Անծանօթ Փորին

չէք կենար - կ՚անցնիք

Կը հասնիք դատարկ թուփեր արածող

տուփեր տարածող

Հրապարակը գաճին ու լաճին

Մարդ ըսուածն արդէն թռչտող թռչուն

- ուր էք - ուր էիք -