Բանաստեղծութիւններ, հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՋՈՒՐԸ ՊԱՏԷՆ ՎԵՐ

Ջուրը - ինքն ալ - զարմացաւ թէ ինչպէս

վար չթափեցաւ - ելաւ պատէն վեր

 

Ջուր մըն էր բոլոր միւս ջուրերուն պէս

-  ջուր որ սորված էր անձրեւի շիթէն

թէ իր դերը վար իյնալ է միայն 
Ել  եթէ չիյնայ հողը կը վշւոանայ

քէն կ՚ընէ ու ծառ ծաղիկ չի բանար -

 

Այդ ջուրը ինչպէս ելաւ պատէն վեր

Արդեօք պատճառը ա՞յն էր որ գիշերանց

սիրաբանած էր լիալուսնին հետ

ԲԱՐՈՅԱԿԱՆ

-  Հիմա ձեզմէ շատեր պիտի խորհին թէ

այդ ջուրը իրենք են -

-   շատեր թէ իրենք լիալուսինն են -

-   իսկ պատը - ան միշտ միեւնոյն պատն է