Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃՈՃԿԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Ճոճկան- Շնող գիւղի, մոտ, կալուածք Լօրիս Մելիքեան եւ վրացի իշխ. Լեւան Մելիքովի, ունի մի եկեղեցի։ Բնակիչները՝ 70 տուն են 392 ար. 277 իգ ի միասին՝ 669 հոգի։

       Խրա մոտ, հազիւ 2-3 վերստ հեռու դէպի արեւմուտք անտառի մէջ գտնւում է «Վարդան նահատակի» մատուռը, որ պարսպապատ է եղել, միայն այժմ կիսաւեր է։

       Մօտը գտնւում է մի փոքրիկ լճակ, որ մոտ չորս սաժէն խորութիւն եւ 50 սաժէն շրջապատ ունի։ Ջուրը քարաժայռերից թափուելով գեղեցիկ ջրվէժ է կազմում։ Այստեղ ամէն տարի Զատկին, մասամբ էլ Վարդանանց տօնին ուխտ են գալիս շրջակայ գիւղերից։

       Այստեղից մի քանի վերստ հեռու դէպի Հաղբատ բարձրանում է մի բարձր ժայռ. ըր տեղացիներից կոչւում է Լանկթամուրի քար։ Աւանդաբար պատմում են, թէ Լանկթամուր դէպի Ախտալա արշաւելիս՝ մի քանի օր այդտեղ բանակ է գրել։

       Չանաղչի- Կոմս Լօրիս- Մելիքեանների կալուածքն է, խիտ անտառով պատած ունի մի փայտածածկ եկեղեցի մի քանի կիսաւեր. աննշան մատուռներ։ Բնակիչները 36 տուն են 168 ար. 141 իգ ի միասին՝ 308 հոգի։

       Խոխմէլ- Մի փոքրիկ գիւղ է, Չանախչից 4 վերստ հեռու։ Ունի մի փոքրիկ, քարաշէն եկեղեցի բլրի վրայ։ Բնակիչները՝ 13 տուն են 70 ար. 51 իգ ի միասին 121 հոգի։

       Բերդաձոր. - Մի փոքրիկ գիւղ է։ անտառապատ, հին աւերակներից երեւում է, որ բաւական ընդարձակ է եղած։ Այստեղ կայ մի «Բարձրեալ» անունով խաչքար, որ 11 արշին բարձրութիւն ունի ։ Բնակիչները 12 տուն են, 78 ար. 66 իգ. իմիասին՝ 144 հոգի։

       Գիւլլիբաղ. - Փոքրիկ գիւղ է, մի անշուք եկեղեցիով։ Գիւղի աջ կողմից հոսում է Բանօշ գետակը, որին մի վերստ ներքեւ խառնւում է Ծոփայ-ջուր կոչուած վտակը, սրա ափին գտնւում է Ծոփի գիւղատեղու աւերակները, մի փոքրիկ քարաշէն եկեղեցիով։ Բնակիչները 11 տուն են, 51 ար. 40 իգ ի միասին՝ 91 հոգի։