Ս.
ՅԱՐՈՒԹԵԱՆ
ԵԿԵՂԵՑԻՆ
Սպասալարների
դամբարանից
դէպի
արեւելք,
Գրիգոր
Տուէրորդու
դամբարանի
մօտ
գտնւում
է
սբ.
Յարութեան
եկեղեցին,
որ
սրբատաշ
քարից
շինուած,
առանց
գմբէթի
մի
շէնք
է,
6
արշ.
3
վ.
երկ.
եւ
41/2
արշ.
լայնութեան։
Մի
գեղեցկաքանդակ
դուռ
բացւում
է
արեւելեան
կողմում։
Ներքուստ
եկեղեցին
մի
միջնորմով
բաժանւում
է
երկու
փոքրիկ
պատարագամատոյց
խորանների,
որոնցից
իւրաքանչիւրն
ունի
մի
փոքրիկ,
նեղ
եւ
երկար
պատուհան։