Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ՍԵԴՈՒԻ Ս. ՆՇԱՆ 

     Գտնւում է Աքորի եւ Հագուի գիւղերի միջեւ, առաջնից չորս վերստ հեռու, Սեդուի ձորի լանջին, մի փոքրիկ հարթութեան վրայ։ Քսան արշին երկարութեան եւ 10 արշ. լայնութեան եւ մօտ 18 արշին բարձրութեան թագակապ, մի գեղեցիկ շէնք է, անսիւն եւ միայն կիսասիւների վրայ հաստատուած, առանց գմբէթի։ Արեւելեան կողմը կայ երեք միմեանց կից, իսկ արեւմտեան կողմը մի երկար՝ եւ կողքերին երկու կլոր պատուհաններ։ Հիւսիսային կողմը մի մատրաձեւ խորան, իսկ հարաւային կողմը երկու ամբողջական եւ երկու կիսասիւների վրայ հաստատուած գմբէթաւոր գաւիթը։

      Վանքը շրջապատուած է հաստ պարսպով, որի մէջ կան խցերի աւերակներ։ Ոչ մի տեղ ոչ մի արձանագրութիւն չկայ։

      Համբարձման տօնին ահագին բազմութիւն ուխտ է գալիս այստեղ։

      Խրանից կէս վերստ հեռու, դէպի հարաւ, մի ժայռոտ բլրի վրայ կայ մի բարձր շէնք, որի առաստաղը քանտուելով՝ կիսով չափ լցրել է մէջը։ Սրա մասին ոմանք ասում են, թէ զանգակատուն է, ոմանք էլ՝ թէ բերդ է։