[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այս ասացաւ վասն հարցանելոյ ոմանց, թե մեղաւորք վասն մեղաց տանջիցին ի դիւացն, տղայոցն անմեղացն ընդէ՞ր տիրիցեն դևքն։

99 Զամենայն մարդիկ յորդեգրութիւն կոչէ Աստուած, որպէս զԻսրայեղէ ասէր, որդի անդրանիկ իմ Իսրայէղ. և 224r դարձեալ՝ թե որդիս ծնայ և սնուցի։ Թե առաքինեալքն ընդ աւրինաւք՝ որդիք կոչեին, ո՞րչափ ևս առաւել զորոց ասէ՝ թե ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել։

Արդ քանզի իբրև յորդիս մատուցեալ է ի մեզ Աստուած խրա[83]տել, երբեմն հարկանէ առաջի մեր իբրև զծառայ՝ զանասուն մեր, և երբեմն զանդս և զայգիս. զի ընդ այն հայեցեալ՝ մտցուք ընդ լծով Աստուծոյ երկիւղին։ Ապա եթե այնու ևս ոչ խրատիցիմք, ի մեզ իսկ մատուցանէ զտանջանսն, կամ ցաւովք, կամ խեղութեամբք, կամ դիւաւք։

Տանջին և անմեղք՝ զի ի մտի կալցին այլքն զբան Իմաստնոյն՝ որ ասէ. թե արդարն հազիւ կեցցէ, ամբարիշտն և մեղաւորն ո՞ւր գտանիցին։ Եւ այն յայն սակս լինի՝ զի մի արդարն յարդարութենէն ծուլասցի, և մի մեղաւորն միշտ ի մեղսն կայցէ։

Եւ չէ այնմ պարտական Աստուած, այլ չարիք մարդկան ածեն զԱստուած այնպիսի տանջանաւք խրատել զմարդիկ։ Զի որպէս այլոց 224v հաւատովք հաստատեաց զանդամալոյծն, և շնորհեաց նմա թողութիւն մեղաց, նոյնպէս և այլոց սակաւուց տանջանաւք՝ ածէ յերկիւղ և ի խրատ զբազումս։ Յո՞րժամ ռդիպիցիք անմեղաւք, և յո՞րժամ ռդիպիցիք մեղա[84]ւորաւք. որպէս ինքն միայն ճարտար գիտէ։

Եւ ոչ եթե ի դատապարտութիւն ինչ ոգւոց ռլինինք մարդոյն տանջանքն դիւաց, այլ առաւել ևս յարգահատութիւն. մանաւանդ՝ թե անմեղ ոք իցէ, և վասն այլոց երկիւղ ի միտս արկանելոյ՝ յայնպիսի տանջանս մատնիցի. զոր իբրև զմտրակ կախեալ ի մեծի տանս՝ ցուցանէ Աստուծոյ տեսչութիւնն, զի հայեցեալ ընդ այն բազմաց՝ ամփոփեսցին և մտցեն երկիւղիւ ընդ Աստուծոյ հնազանդութեամբ։

Եւ է երբեք՝ զի վասն մեղաց իսկ լինին այսպիսի տանջանք. և է երբեք՝ զի պատահարք պատահեն, և ապաւինեալք ի սրբոց մարտիրոսացն նշխարս՝ փրկին մարդիկ յայնպիսի տանջանաց, որով զաւրութիւնն Աստուծոյ՝ որ ի սուրբսն է՝ երևի, և ինքեանք յոգիս ինչ ոչ վնասին։

100 Այլ զի 225r դև զդև ոչ հանէ, զայն Տէրն իսկ յայտ արար, թե սատանայ, ասէ, զսատանայ հանէ, [85] ապա ուրեմն բաժանեալ է յանձնէ իւրմէ. այլ ես, ասէ, հոգւով Աստուծոյ հանեմ զդևս։ Եւ ընդէ՞ր ինքն որ Աստուածն էր՝ ասէր, հոգւով Աստուծոյ հանեմ զդևս, այլ զի մարդկան ուսուսցէ, եթե ոչ արժանաւորք շնորհաց հոգւոյն սրբոյ լինիցին, ոչ կարեն հանել զդևս. որպէս առաքեալքն եթե ոչ նախ առին իշխանութիւն ի Տեառնէ, ոչ կարեին հանել զդևս։

101 Նա և նմին իսկ, որ ի տանջանսն իցէ, ետ իշխանութիւն հանելոյ զդևն. ասէ, այդ ազգ ոչ ելանէ իւիք՝ եթե ոչ պահաւք և աղաւթիւք։ Ոչ եթե մի ինչ ազգ իցէ դիւաց՝ որ պահաւք և աղաւթիւք ելանիցէ, և այլքն ոչ, այլ ամենայն իսկ գունդքն դիւաց ի պահոց և յաղաւթից փախստական գնան։