Գ.
ԵԿԵՂԵՑՈՒ
ԱՆԴԱՄՈՒԹԻՒՆԻՑ
ԶՐԿՈՒԵԼԸ
Եկեղեցու
անդամութիւնից
կարելի
է
զրկուել
երկու
ձեւով.
կամ
կամաւոր
կերպով,
երբ
ինքնակամ
հեռանում
է
անդամը,
եւ
ակամայ,
երբ
զանազան
յանցանքների
համար
դատապարտւում
է
եկեղեցուց
մերժման:
Հին
կանոններով
ապաշխարութեան
ենթարկում
էր
եկեղեցին
յանցաւոր
անդամին
4
ձեւով.
կանգնացնելով
լացողների,
դրսի
ապաշխարողների,
ներսի
ապաշխարողների
եւ
հաւատացեալների
հետ
եւ
ապա
թոյլ
էր
տալիս
իբրեւ
հաւատացեալ
մասնակցել
եկեղեցական
ընտրութիւններին
եւ
ներկայ
լինել
պատարագին
ցվերջ:
Նայելով
յանցանքին,
նրանք
ենթարկւում
էին
համապատասխան
ապաշխարանքին
մէկ
տարուց
սկսած
մինչեւ
20
տարի
կամ
ցմահ,
միմիայն
մեռնելիս
իրաւունք
էր
տրւում
հաղորդուելու.
մինչեւ
իսկ
Սարդիկէի
ժողովի
կանոններով
օրինազանց
եպիսկոպոսին
հրամայւում
էր
ցմահ
ապաշխարել
եւ
չհաղորդուած
թաղուել
[1]:
Բանադրուածներին
իրաւունք
չկար
թաղելու
օրինաւոր
կարգով,
եթէ
բանադրանքը
չվերցրած
մեռնում
էին
(տե՛ս
Ա
գիրք,
126,
303,
428):
Բայց
ընդհանրապէս
մեծ
յանցաւորները
մինչեւ
իսկ
մեռնելիս
արժանանալով
հաղորդութեան՝
մտնում
էին
իրաւատէր
անդամների
շարքը:
Մկրտուած
անհատը՝
եթէ
ենթարկւում
է
զանա
զան
մեղքերի
համար
այլ
եւ
այլ
պատիժների
եւ
մինչեւ
իսկ
ցմահ
անհաղոր
դութեան,
բայց
եւ
այնպէս
պահում
է
եկեղեցու
անդամութեան
այն
իրաւունքը,
որը
տրւում
է
նրան
մկրտութեան
խորհուրդով,
որպիսին
համարւում
է
անջնջելի,
եւ
այս
հիմամբ
ամենածանր
յանցանքների
համար
դատապարտուած
եւ
եկեղեցուց
հեռացրած
անդամը
նորից
վերադառնալիս՝
չէր
ենթարկւում
կրկնամկրտութեան.
այսպէս,
ուրեմն,
մկրտութեամբ
ստացած
եկեղեցական
իրաւատիրութիւնը
մնում
է
ցմահ:
[1]
Շնորհալին
32
կանոնով
(տե՛ս
Ա
գ.,
489
երես)
այլազգիների
միջոցով
բռնի
եպիսկոպոսական
իրաւունք
ձեռք
բերողին
ենթարկում
է
կարգալոյծ
լինելուն,
մեռնելիս
հաղորդութիւն
չստանալուն
եւ
քահանայական
թաղումից
զրկուելուն: