Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա. ԵՐԿԱԿՆԵՐԻ ՊՍԱԿ (ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊՍԱԿ)

 

Երկրորդ պսակի համար Պօղոս առաքեալը ասում է. «Որովհետեւ ես կամենում եմ, որ իւրաքանչիւր մարդ ինձ նման լինէր (ամուրի)... ամուրիներին եւ այրիներին ասում եմ` լաւ կլինի, որ նրանք ինձ նման կենան, եթէ համբերութիւն չունենան, թող պսակուեն, որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ ջեռնուլ» Կորնթ. Է գլ. ): Նոյն առաքեալը Հռոմայեցոց թղթում գրում է. «Քանի որ կնոջ մարդը կենդանի է. նա օրէնքով կապուած է, իսկ եթէ մարդը մեռնի, նա ազատ է... » գլ. ): Առաքեալը թոյլ է տալիս երկրորդ պսակը, բայց ողջախոհութեան կանոններին համապատասխան է համարում երկրորդ անգամ չպսակուելը, քան ամուսնանալը: Այդ հիմամբ էլ պահանջում է, որ եպիսկոպոս, թէ քահանայ մի անգամ պսակուած լինեն Տիմ. Գ, Տիտ. Ա), արգելելով երկակներին մտնել հոգեւորականութեան մէջ:

Այդ հիմամբ Բ առ. 17 կանոնը որոշեց դրականապէս. «Ով մկրտութիւնից յետոյ երկու անգամ պսակով կապուած լինի, կամ հարճ ունենայ, նա չի կարող եպիսկոպոս, երէց, սարկաւագ եւ քահանայական կարգի անդամ լինել» գիրք, 74): Արտաքին տեղական ժողովները քահանաներին արգելեցին ներկայ լինել երկապսակների հարսանիքին գիրք, 144), իսկ միւս կանոնը նրանց ենթարկում է ապաշխարանքի գիրք, 156): Մինչեւ 9-րդ դարը երկապսակների ամուսնութիւնը լինում էր կամ եկեղեցու օրհնութեամբ, կամ առանց օրհնութեան, քաղաքացիական կարգով, 9-րդ դարու կայսերական հրամանից յետոյ եղաւ վերջնականապէս եկեղեցու օրհնութեամբ: Երկրորդ պսակը իսկապէս համարւում էր օրհնանք, այն էլ ուռի ծառի ոստի օրհնութեամբ իսկական պսակից զանազանելու  համար Յունա-հռոմէական օրէնքները թոյլատրում էին երկրորդ պսակը առաջինից գոնէ մի տարի յետոյ եւ կալուածական մի քանի սահմանափակումներով: Մեր Շահապիվանի 7րդ կանոնը ասում է, եթէ պսակից առաջ՝ աղջիկը ու տղան յարաբերութիւն կունենան, «այն ժամանակ նրանց պսակը օրհնեն իբրեւ երկակի՝ ուռը խաչակնքեն եւ գլխին դնեն, իսկ եթէ կոյս են մնացել, օրինաւոր պսակ անեն» գիրք, 233 երես): Նոյնպէս եւ նոյն ժողովի 3-րդ կանոնը հրամայում է, որ մեղանչած կոյսի պսակը պիտի լինի երկակի պսակ եւ ո՛չ օրինաւոր, «միայն խաչակնքելով» գիրք, 229): «Իսկ եթէ մէկը կուսան է, միւսը պոռնկութիւն արած, կուսանի պսակը օրհնուի օրինաւոր կերպով, իսկ միւսինը իբրեւ երկակի, այսինքն խաչակնքել ուռը եւ դնել գլխին իբրեւ նշան թշնամու յաղթութեան»: Դուինի ժողովի կանոններում աւելի մեղմացած են այդ կանոնները. «Չպէտք է կոյսերին այրիների հետ եւ ոչ այրիներին կոյսերի հետ ամուսնացնել, որովհետեւ համեմատ չեն» գիրք, 269): Յետին դարերում երկրորդ պսակը սկսուեց օրհնուել առաջին պսակի նման եւ ապաշխարանքի ենթարկելը վերացաւ (տե՛ս Ա գիրք, 291 երես, 16-րդ կանոն):