Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ. ՉՈՐՐՈՐԴ ՊՍԱԿ (ՔԱՌԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ)

 

 

Բարսեղ Կեսարացին ասում է. «Հայրերը լռել են, բազմամուսնութեան մասին ոչինչ չեն ասել իբրեւ անասնական եւ մարդկային ցեղին չվերաբերող գործ. այս յանցանքը անառակութիւնից ծանր եմ համարում, դրա համար այդպիսի մարդուն պիտի ապաշխարել տալ այսպէս` մի տարի լացողների, 3 տարի ներսի ունկնդիրների հետ եւ ապա ընդունել եկեղեցի` հաւատացեալների հետ» գիրք, 176):

 

Նէոկեսարիայի կանոնը ասում է. «Բազմամուսնութեան մէջ ընկնող մարդկանց ապաշխարութեան ժամանակը յայտնի է. բայց եւ այնպէս նրանց հաւատը եւ զղջումը կարճացնում են ժամանակը» գիրք, 143): Այս կանոնները իրանց խստութեան հետ միասին չեն լուծում պսակը, հապա միայն ապաշխարանք են նշանակում: Յուստինիանոսը վճռապէս չի պահանջում այդպիսի պսակների լուծումը, բայց Վասիլ Մակեդոնացին խստութեամբ արգելեց, լուծել տուեց պսակները եւ որդիներին չընդունեց իբրեւ օրինաւոր ժառանգ, նաեւ ենթարկեց իբրեւ անառակութեան մէջ բռնուածներ: Ժ դարուց յունաց մէջ արգելուեց չորրորդ պսակը: Ներսէս Ե հրաման տուեց կոնսիստորիաներին թոյլ տալ չորրորդ եւ հինգերորդ պսակները նախօրէն իմանալով պսակուողի ծայրայեղ դրութիւնը եւ անճար վիճակը (տե՛ս Ա գիրք, 613 երես):

 

Պսակի կատարումն

 

Պսակը  երկու  գործողութիւնից  է  բաղկացած`  նշանադրութիւնից  եւ պսակուելուց.