Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

3) ՊԱՏԻԺՆԵՐ

 

1)  Ապաշխարանք ապաշխարանք  նշանակւում  էր  եպիսկոպոսի  կողմից այն յանցաւորների եւ մեղաւորների վերաբերմամբ, որոնք զանազան գործած յանցանքների պատճառով զրկւում էին եկեղեցում հաւատացեալների հետ աղօթելու իրաւունքից: Ապաշխարանքի առաջի աստիճանին ենթարկւում էին հին եկեղեցում. ա) լացողները, որոնք պիտի կանգնէին միայն եկեղեցու դռանը, լսէին դրսից ժամերգութիւնը, աղօթէին արտասուալից աչքերով եւ խնդրէին յաճախող աղօթող հաւատացեալներին իրանց աղօթքում յիշել ապաշխարողի անունը, բ) դրսի ունկնդիրներ, որոնք եկեղեցու գաւթում կանգնած իրաւունք ունէին լսել ժամերգութիւնը եւ աղօթել առանց եկեղեցու ներսը մտնելու եւ դուրս գնալ թերահաւատների հետ առանց լսելու պատարագի խորհուրդը, գ) ներսի ունկնդիրները կանգնում էին եկեղեցում ամբիոնի ետեւում, որոնք ծնկաչոք կամ երեսանկեալ աղօթելով ապաշխարում էին իրանց մեղքը. դուրս գալուց առաջ չոքում էին, ստանում եպիսկոպոսի իրանց կարդացած գլխին աղօթքի շնորհը եւ դուրս գալիս թերահաւատների  ետեւից  եկեղեցուց`  չարժանանալով  պատարագի խորհրդին, դ) հաւատացեալների հետ միասին կանգնողները իրաւունք ունէին եկեղեցում մնալ, պատարագին ներկայ լինել եւ վերջում դուրս գալ, բայց հաղորդուելու եւ ընծայաբերելու (գինի եւ հաց) իրաւունք չունէին մինչեւ ապաշխարանքի ժամանակամիջոցի լրանալը: Ապաշխարանքի այս ձեւը գործ էր ածւում Ա դարից սկսած մինչեւ Զ դարը:

 

2) Ապաշխարանք. այս ապաշխարանքը իւր ձեւով տարբեր է նախկինից. ա) ապաշխարանք նշանակում էր եպիսկոպոսը ժամանակաւոր՝ մեկ տարուց մինչեւ քսան տարի, որի ժամանակամիջոցին ապաշխարողը կարող էր միշտ եկեղեցի գնալ, բայց հաղորդուելու իրաւունք չունէր. նա պիտի պաս պահէր, աղօթէր, աղքատներին ողորմութիւն տար, բ) ապաշխարանք, որ տեւում էր ցմահ, եւ մահուան ժամանակ կարող էր հաղորդուել, գ) ապաշխարանք ցմահ՝ եթէ մեռնելիս կզղջար, կարող էր հաղորդուել, եթէ ոչ՝ զրկւում էր հաղորդութիւնից գիրք, 168-177, 352-355):

 

3) Տուգանք. ապաշխարանքի տեղ շատ անգամ նշանակում էին տուգանք, որ յանցաւորը որոշ քանակութեամբ դրամ յատկացնէր կամ վնասուած անձին, կամ եկեղեցուն, կամ աղքատներին, կամ բարեգործական հաստատութիւններին գիրք, 227-240):

 

4) Մարմնական պատիժ. մասնաւորապէս հայոց մէջ՝ Շահապիվանի ժողովում որոշուեց մարմնական պատիժը, այն է` ծեծով, ուրկանոց ուղարկելով աղալու համար, աղուեսադրոշմ դնելով ճակատին եւ նոյն իսկ «ջիլերը կտրելով» (տե՛ս Ա գիրք, 239-240):

 

5) Եկեղեցական կարգից զրկուելը եւ աշխարհական աստիճանի վեր ածուելը գիրք, 173):

 

6) Քահանայագործութիւնից զրկուել որոշ ժամանակով, բայց իրաւունք ունենալ հոգեւորականների հետ հաղորդուել գիրք, 136, 142):

 

7)   Բանադրանք որով   հեռացնւում   է   քրիստոնեան   եկեղեցուց,   եւ զրկւում է ամէն տեսակ օրէնակատարութիւններից (օրինակ` քահանան չի գնում նրա տունը, չի հաղորդում նրանց, անթաղ են մնում յանցաւորները, եթէ չեն զղջում):

 

8) Երկրորդ տեսակ բանադրանք, որ այլ բառով կոչւում է նզովք. նզովքի ենթարկուածը զրկւում է ամէն մի յարաբերութիւնից, եկեղեցուց հեռացնւում է մինչեւ որ նզովքը վերցնում է նզովողը գիրք, 112-113):

 

9) Զրկուել պսակուելու իրաւունքից շնութեան եւ այլ յանցանքների համար: