Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ. ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐԷՆՍԴՐՈՒԹԻՒՆԸ

церковном Законодательстве Хр. Чт. 1865 г. )

 

Եկեղեցու օրէնսդրական իրաւունքի աղբիւրն է եկեղեցու հիմնադիրը՝ Քրիստոս, որի պատուէրը եւ առաքեալներին տուած իրաւունքը թէ՝ ով ձեզ կլսէ՝ Ինձ կլսէ (Մատթ. Ժ եւ ԻԸ 20), հիմք դրեցին եկեղեցու ապագայ օրէնսդրական իրաւունքին: Առաքեալները Յիսուսի պատուէրներին հետեւելով` սկսեցին ամէն տեղ իրանց լսողներին, ժողովրդականներին պատուէրներ տալ, կանոններ սահմանել նրանց համար, պարտաւորեցնելով եկեղեցիներին ղեկավարուել այդ կարգերով իբրեւ հաստատուած օրէնքներով (Գործ. ԺԵ):

 

Առաքեալները իրանց յանձնուած օրէնսդրական իրաւունքով սահմանեցին. 1) եկեղեցականների ընտրութեան, ձեռնադրութեան կարգը Տիմ. Գ, Տիտ. Ա), 2) քահանայագործութեան կարգը Կորնթ. ԺԱ), 3) եկեղեցական կառավարութեան կարգը Պետ. Գ, Ե), 4) ամուսնութեան մէջ մտնելու կարգը (Եփ. Ե, Ա Կորնթ. Է), 5) խառն ամուսնութեան կանոնը Կորնթ. Է 12-17), 6) ամուսնալուծութեան կարգը Կորնթ. Է 10-11), 7) եկեղեցականների եւ մարմնաւոր իշխանութեան յարաբերութեան կարգը (Հռովմ. ԺԳ), 8) եկեղեցական դատական իրաւունքի կարգը Կորնթ. Զ):

 

Առաքեալները   տալով  այս   կարգերը   հաւատացեալներին,   յորդորում էին ճշտութեամբ կատարել, իսկ որոնք չէին յօժարւում հնազանդել դրանց, նրանք համարւում էին եկեղեցուց խզուած, մերժուած Թեսաղ. Գ):

 

Առաքեալներից այդ իրաւունքը յանձնուեց իրանց յաջորդներին եւ հետեւորդներին՝ այն ձեւով, ինչ ձեւով, որ իրանք էին սահմանում, այսինքն ո՛չ անհատական  կամքի  արտայայտութեամբ այլ  ժողովական Աւելի  պարզ ասած, ո՞վ էր օրէնսդրական մարմինը` անհա՞տը, եկեղեցու հովի՞ւը, թէ՞ առաքեալների ժողովը եւ ապա եկեղեցական ժողովը: Այդ հարցի լուծումը տեսնում ենք հէնց առաքեալների ժամանակ, որոնք ընդհանուր ժողով կազմեցին եւ ընդհանուր խորհրդակցութեամբ որոշեցին Հին Ուխտի ծէսերը պարտադիր չհամարել հաւատացեալների համար, այլ միմիայն Նոր Ուխտի պատուէրները, ժողովիս վճիռը իբրեւ պարտաւորական կարգադրութիւն առաքեալները ցրուելով գործադրում էին իրանց շրջանի ամէն կողմերում (Գործք. ԺԵ): Նախնական եկեղեցին այդ կարգը ամենայն ճշտութեամբ գործադրում էր, իւրաքանչիւր մի սահմանադրութիւն օրէնք դառնալուց առաջ ենթարկւում էր եկեղեցական ժողովի քննադատման եւ համաձայնութեան: 419 թուին Կարթագենի ժողովը Կելեստինա Հռոմայ Պապին ուղղած թղթում, ուր խօսւում է պապերի օրէնսդրական միապետական ձգտումների

դէմ, գրում է. «Ո՞վ կհաւատայ, որ Աստուած մէկին միայն կկամենայ ներշնչել արդար դատելու իրաւունքը եւ ժողովում գումարուած բազմաթիւ սրբազան անձինքներին կբացասի այդ խնդրում» (книга правилъ):

 

1) Այսպիսով երեւում է, որ առաքելադիր օրէնք է համարւում միմիայն ժողովին յատկացնել եկեղեցու օրէնսդրական իրաւունքը եւ ո՛չ որ եւ է անհատի, եկեղեցու պետին (տե՛ս Ա գիրք, 78, 216, 220, 224-322 երես):

 

2) Այս օրէնքին չի կարելի հակասական համարել օտար եւ ազգային սուրբ հարց կանոնները, որոնք առանց ժողովի են արուել եւ ընդունուել բոլորի կողմից, որովհետեւ քրիստոնեայ հոգեւորականութիւնը եւ եկեղեցիները այդ ձեւով հրատարակուած կանոնները համարել են եկեղեցու ոգուն համապատասխան եւ աւանդութեան համեմատ, առանց որ եւ է շեղման ժողովական սահմանադրութիւններից, մանաւանդ եւ այս պիտի ի նկատի ունենալ, որ սուրբ հարց եզական կանոնները միշտ մշակուել եւ գրուել են եթէ ոչ ժողովով, գոնէ եպիսկոպոսների եւ այլ խորհրդակիցների աջակցութեամբ եւ մասնակցութեաբ: Մինչեւ այժմ լինում են միշտ կաթուղիկոսական կարգադրութիւններ, որոնց հնազանդում են բոլոր հաստատութիւնները, եւ այդ չի հակասում ժողովական-օրէնսդրական սկզբունքին. ինչո՞ւ. ա) որովհետեւ կաթուղիկոսական կարգադրութիւնները չեն դուրս գալիս այն գծած սահմանից, որ դրել են մեր նախկին ժողովները, նոր կարգերը կամ միմիայն յիշեցնում են նախկինները, կամ ըստ ժամանակի եւ հանգամանքի՝ փոփոխութեան են ենթարկում վարչական, պատժական եւ ձեւական կողմերը, բ) ոչ մի կաթուղիկոսական կարգադրութիւն չի յաւակնել շեղել առանց ժողովի՝ նախնեաց աւանդից: Ներսէս Ե-ի օրով, երբ իւր յիսնամեայ բարեկամներ եւ ջերմեռանդ ազգասէր Լազարեանները դիմեցին նրան` խնդրելով թոյլ տալ ամենայարգելի պատճառներից ստիպուած ազգակցական չորրորդ աստիճանի ամուսնութիւն, կաթուղիկոսը սաստիկ նեղացաւ, յարաբերութիւնը խզեց նրանց հետ: Երբ աղերսանք աղերսանքի ետեւից թափեցին առ ոտս կաթուղիկոսի, նա պատասխանեց, որ ինքն թէ եւ կաթուղիկոս է, բայց առանց ազգային ժողովի կարգադրութեան ոչինչ չի կարող անել. եւ որովհետեւ այդպիսի խնդրի համար ժողով անելը հնարաւոր չէ, ուստի եւ եթէ Պօլսոյ եւ Երուսաղէմի պատրիարքները ժողովներ կգումարեն, Էջմիածնի Սինոդը միաբանական ժողով կգումարեն եւ իրանց համաձայնութիւնը կտան, այն դէպքում թոյլ կարող է տալ միայն մի պսակը (Լազարեանները 2 քոյր տալիս էին երկու քրոջ որդոց): Երբ Լազարեանները պատրիարքների համաձայնութիւնը գրաւոր հասցրին Ներսէսին, վերջինս պատասխանեց` դրանց ձայնը նշանակութիւն չունի, պէտք է ժողովների գրաւոր համաձայնութիւնը բոլորի ստորագրութեամբ ինձ հասնի: Եւ մինչեւ վերջն էլ այդ համաձայնութիւնը չտուաւ, թէ եւ Աստրախանի Մատթէոս եպիսկոպոսը ծածուկ պսակեց: Ներսէս Ե-ի արարմունքը ցոյց տուաւ, թէ մեծ հայրապետը որքան մեծ եւ անփոփոխելի նշանակութիւն էր տալիս՝ ժողովի միմիակ օրէնսդրական իրաւունք ունենալուն եւ ոչ մի հովուապետի՝ կաթուղիկոսի կամ պատրիարքի չվերագրելով այդ իրաւունքը, հաստատում էր այդ բարձր սկզբունքը: Որով եւ պարզում է կաթուղիկոսական կարգադրութիւններ հրատարակելու հարցի չհակասելը այդ սկզբունքին, քանի որ Ներսէս Ե ունէր բազմաթիւ կանոններ հրատարակած գիրք, 421-441) եւ նա գիտէր, որ հրատարակութիւնները միմիայն հաստատութիւն են նախնեաց կարգերի:

 

3) Եկեղեցին ընդունում է եւ քաղաքական իշխանութեան օրէնսդրական իրաւունքը եկեղեցու վերաբերմամբ, երբ պետական սահմանումները չեն հակառակում եկեղեցու նուիրական սկզբունքներին: Լուսաւորչի ժամանակից  եկեղեցու  կանոնները  զուգընթաց  քաղաքացիական օրէնքների  հետ

գործադրւում էին Հայաստանում համազօր ուժով, նոյն իսկ առաւելութիւն եւ արտօնութիւն էր տրւում առաջիններին: Նոյն ժամանակուայ տիեզերական եկեղեցին ընդունում էր քաղաքական օրէնսդրական իրաւունքը այն չափով, ինչ չափով եկեղեցու կեանքը շփւում էր հասարակական-քաղաքացիականի հետ ընդհանուր  կարգապահութեան բարեպաշտութեան հրամանների գործադրման, հաւատքի պաշտպանութեան խնդիրներում, որոնք հարկաւ եկեղեցու կանոններին համապատասխան էին: Լուսաւորչից յետոյ, Վարդանանց ժամանակ, ազգային ընդհանուր ժողովը Շահապիվանում, բացառիկ հանգամանքներից ստիպուած, պատիժների գործադրման իրաւունքը յանձնեցին հոգեւորականներին, մինչեւ իսկ մահուան դատապարտութեան: Հետագայ դարերում եկեղեցական ազգային ժողովը միշտ, համարեա մինչեւ 1800 թիւը, եղել է բացառապէս օրէնսդիր մարմին, եւ եթէ մուծել է մահմետական տիրապետութեան օրով պետական օրէնքներից կարգադրութիւններ, այդ` ստիպուած ժամանակի հոսանքից, անհրաժեշտ փոփոխութեան կարիքից, որոնք հարկաւ չեն եղել հակառակ եկեղեցու սկզբունքներին:

 

Տիեզերական ժողովները հետագայ դարերում մինչեւ եկեղեցիների բաժանումը դար) վարուել են ընդհանուր սկզբունքով: Հայոց երկիրը եւ ասիական մի քանի ազգութիւններ ընդունել են միմիայն առաջին երեք տիեզերական ժողովների օրէնսդրական իրաւունքը, մերժելով Դ, Ե, Զ, Է կոչուած տիեզերական ժողովների նոյնպիսի իրաւունքը: Տիեզերական ժողովը ընդհանուր եկեղեցիների վերաբերմամբ կարող է համարուել հանրական օրէնսդիր մարմին այն դէպքում, երբ իւրաքանչիւր անկախ եկեղեցու ներկայացուցիչ կմասնակցի տիեզերական ժողովում եւ իւր ստորագրութեամբ համաձայնութիւն կտայ ժողովի որոշումներին, ի հարկէ որքան որ ընդհանուր ժողովի որոշումը կհամապատասխանի իւր անկախ եկեղեցու սկզբունքներին եւ գրաւոր իրաւանց (տե՛ս նախընթաց 2 կէտը):

 

Տիեզերական այդ ժողովներին պետութիւնը միշտ աջակցել է, աշխատել է ամէն կերպ եկեղեցու ինքնուրոյնութեան, բարգաւաճման եւ բարեզարդութեան համար, կայսրները հաստատում էին այդ ժողովների որոշումները եւ հրամայում էին գործադրել: Այդ ժողովներից յետոյ յունա-հռոմէական կայսրները շատ անգամ առանց ժողովի հրատարակում էին եկեղեցական կանոններ եւ պատուիրում կատարել իբրեւ օրէնք, եթէ նրանց հրատարակածները համապատասխան էին լինում եկեղեցու սահմանադրութիւններին՝ կատարւում էին առանց դժկամութեան: Հռոմայ եկեղեցին բաժանումից յետոյ բոլորովին բացառիկ դիրք ստեղծեց օրէնսդրական խնդրի վերաբերմամբ. պապերը ո՛չ միայն թոյլ չէին տալիս ընդունելու ժողովի օրէնսդրական իրաւունքը, այլ եւ մերժում էին որեւ է մի պետութեան մասնակցութիւնը այդ հարցում, համարելով իրանց Քրիստոսի փոխանորդներ` նրանք դարձան եկեղեցու միակ օրէնսդիր հովուապետ, որպիսի վերաբերմունքը կաթոլիկ աշխարհը վերջերումս ընդունեց իբրեւ հաւատոյ դաւանանք: Պապը կարող է ժողով հրաւիրել եւ հարցերը ժողովով որոշել, բայց առանց ժողովի, ինքն իւր իրաւունքն է համարում օրէնքներ սահմանել իբրեւ ծայրագոյն օրէնսդիր թէ հաւատոյ դաւանութեան եւ թէ վարչական կազմակերպութեան վերաբերեալ: Բողոքական եկեղեցում ընդհանրապէս օրէնսդրական իրաւունքը պատկանում է թագաւորին: Ռուսաց մէջ Պետրոս Մեծի շնորհիւ եկեղեցին ենթարկուեց նոր վարչական կազմակերպութեան, կայսրը համարուեց գլուխ եկեղեցու եւ բարձր օրէնսդրական իրաւատէր: «Բոլոր օրէնսդրական կարգադրութեան սկզբնական հիմունքը եղել է, ասում է Սօկօլովը` Մեծն Պետրոսի արած այդ կարգադրութեան վրայ խօսելով, դարձնել եկե-ղեցական իշխանութիւնը Ռուսաստանում պետական կառավարութեան մի ծառայողական գործիք՝ իւր նպատակներին հասնելու համար, եւ հաւասարացնել եկեղեցական իշխանութիւնը պետութեան միւս վարչական հաստատութիւններին, ենթարկելով նրանց նոյն կերպարանքին եւ տալով նոյն տիպը» (Пр. Обозр. 1870 г. ): Հայոց եկեղեցին ռուսական տիրապետութեան ներքոյ ստացաւ այն կերպարանքը, ինչ որ ռուսականը` Պետրոս Մեծից սկսած:

 

Տաճկահայաստանում եւ Պարսկահայաստանում մնաց նախկին հիմունքների վրայ: Յամենայն դէպս Հայոց եկեղեցու օրէնսդրական ընդհանուր իրաւունքը առաջուայ նման, չնայելով իւր այժմեայ զանազանատեսակ քաղաքական կերպարանքին, պատկանում է համազգային եկեղեցական ժողովին:

 

Եկեղեցական օրէնսդրութեամբ կազմւում են երկու տեսակ օրէնքներ. ա) դաւանաբանական եւ բ) վարչական՝ ներքին ու արտաքին:

 

Դաւանաբանականը՝ ինչպէս վերեւ նկատեցիք, իրանց հիմունքներով, սկզբնաւորութեամբ հաստատուած եւ ընդունուած են տիեզերական եւ մեր ազգային ժողովներով, նորից քննութեան չենթարկուող եւ անփոփոխ են:

 

Վարչականը՝ եկեղեցու ներքին եւ արտաքին կառավարութեան են վերաբերում. ներքին ասելով հասկացւում է՝ ժամերգութեան, ծէսերի կատարման եւ ներքին՝ կարգապահութեան կանոններ, իսկ արտաքին՝ հոգեւորականների միմեանց հետ ունեցած յարաբերութեան, կառավարուելու ձեւերը, դատելու, պատժելու, դատավարելու կանոններ:

 

Սահմանուած կարգերը պարտաւորական են թէ հոգեւորականների եւ թէ աշխարհականների համար. սրանք ազատւում են այդ կարգերին ենթարկուելուց, երբ. ա) հինը կորցնում է իւր ոյժը նոր կարգադրութեամբ, բ) երբ հին կանոնները ժամանակին համապատասխան չլինելով` բոլորովին անգործադրելի են դառնում յետագայ ժամանակներում (օրինակ` հաւատուրացների, ապաշխարանքի կանոնները):