6)
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ
ԴԱՏԸ
ԵՒ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ
ՀԱՅՈՑ
ՄԷՋ
Մեր
եկեղեցական
աղբիւրների
մէջ
բացի
Բ
առաքելական
74
կանոնից
(Ա
գիրք,
85
երես)
եւ
երեք
տիեզերական
ժողովների
կանոններից,
կան
եւ
զուտ
ազգային
կանոններ,
որոնք
թէ
եւ
պարզապէս
չեն
խօսում
դատավարական
ձեւերի
եւ
բարձրադաս
ու
ստորադաս
ատեանների
մասին,
բայց
որոշակի
դնում
են
յանցանքների
համեմատութեամբ
զանազան
աստիճանի
պատիժներ,
նայելով
յանցանքի
փոքրութեան
եւ
մեծութեան,
այսպիսի
կանոններ
տեսնում
ենք
Շահապիվանի
ժողովում
447
թուին
(տե՛ս
Ա
գիրք,
322-341):
Ա
եւ
Բ
կանոններով՝
եթէ
եպիսկոպոսը,
քահանան,
սարկաւագը
եւ
դպիրը
կանանցով
եւ
օրիորդներով,
մինչեւ
իսկ
աղախնով,
անառակութեան
մէջ
կը
բռնուեն,
վկաներով
մեղադրանքը
կ’ապացուցուի,
կարգալոյծ
լինեն
կարգաւորները,
կանայք
հեռացուեն
քահանայական
տնից,
նոյնպէս
օրիորդը
եւ
աղախինը
ապաշխարանքի
ենթարկուելով,
եւ
տուգանք
վճարեն
կարօտեալներին:
Այստեղ
եպիսկոպոսին
է
յանձնում
պատժուած
քահանայի
եւ
դպիրների
հսկողութիւնը,
իրաւունք
տալով
զղջման
դէպքում
ներումն
շնորհել.
իսկ
եպիսկոպոսի
դէմ
ո՞ւմ
պէտք
է
դիմել
գանգատով,
ոչինչ
չի
ասում,
պարզ
է`
աշխարհի
եպիսկոպոսապետին,
որ
է`
կաթուղիկոս:
Խնդիրը
նրանում
է,
որ
դրանց
մեղադրելու
համար
հարկաւոր
են
գանգատաւորներ,
վկաներ,
գործը
քննողներ,
մի՞թէ
այդ
բոլորը
եպիսկոպոսն
էր
քննում.
հարկաւ
նա
կունենար
օգնականներ՝
քահանաներից,
որոնք,
իբրեւ
քննիչ
եւ
դատաւորներ,
գործը
կպարզաբանէին
եւ
վճիռ
կկայացնէին,
իւրաքանչիւր
հոգեւորականին
ապաշխարանքի
ենթարկուելուց
յետոյ,
պիտի
լինէին
անձինք,
որ
հսկէին
պատժի
կատարման
վրայ.
այստեղից
հետեւցնելու
է,
որ
թեմական
եպիսկոպոսը
իւր
քահանաներով
վճռահատում
էր
եկեղեցականների
գործերը
եւ
պատիժ
նշանակում
եւ
ինքը՝
եպիսկոպոսն
էլ՝
պատժւում
եւ
տուգանւում
կաթուղիկոսի
վճռով:
Գ,
Դ,
Ե,
Զ,
Է,
Ը,
Թ,
Ժ
կանոններով
քննւում
են,
դատւում,
վկայութեամբ
մեղադրւում
շինական
եւ
ազատ
(քաղաքացի
եւ
ազնուական)
ամուսնական
խնդիրներում,
յանցաւորները
ենթարկւում
են
եթէ
ազատ
են՝
խրատի
եւ
տուգանքի,
եթէ
շինական
են`
ծեծի,
տուգանքի,
«խանձուեն,
մրուեն»
եւ
ուրկանոց
տարուեն
արկանք
աղալու
եւ
ապաշխարանքի.
նոյն
պատիժներին
ենթարկւում
է
եւ
կինը:
Բացի
այդ
մարդու
եւ
կնոջ
բաժանման
միջոցին
(4
եւ
5
կանոնները)
որոշում
է`
թոյլ
տալ
կնոջ
բոլոր
իրերը,
որ
հետը
բերել
է`
հանդերձ,
արծաթ,
աղախին,
անասուն,
յետ
վերցնել
մարդու
տանից
եւ
հետը
տանել.
կամ
մարդու
ունեցածը
ամբողջովին
կէս
անել`
որդիներ,
տուն,
հող,
ջուր
եւ
կէս
բաժինը
հետը
տանել:
Պատուիրում
է
տուգանքները
բաժանել
կարօտեալներին
կամ
յանձնել
գանձարանին,
կամ
տալ
եկեղեցուն:
Կախարդներին
դիմելու
դէպքում
եթէ
2
կամ
3
վկայով
կապացուցուի,
նոյն
պատիժների
ենթարկուեն,
ապաշխարեն
եւ
զղջման
դէպքում
հաղորդուելու
իրաւունք
ստանան:
Ահա
այսպիսի
բարդ
դատական
գործողութիւններ
կատարւում
են
թէ
գիւղերում,
թէ
քաղաքում,
բոլորն
էլ
ամուսնալուծական,
կախարդական
եւ
չհասական,
որոնք
աւելի
եկեղեցական
գոյնի
խնդիրներ
են,
քան
զուտ
աշխարհական,
բայց
պատիժների
մեծ
մասը
աւելի
աշխարհական
դատարանի
է
վայել,
քան
եկեղեցական,
8-րդ
կանոնի
մէջ
մինչեւ
անգամ
հրամայում
է
«քարկոծ»
անել:
Հարց
է
ծագում`
ո՞վ
էր
գիւղերի
դատաւորը
եւ
ո՞վ
քաղաքինը,
եթէ
երկուսի
դատաւորը
հոգեւորականներն
էին՝
քահանայք
մեծ
մասամբ,
ո՞վ
պիտի
կատարէր
պատիժները,
ո՞վ
պիտի
ժողովէր
տուգանքները,
ո՞վ
պիտի
100
հարուած
տար
յանցաւորին,
ո՞վ
պիտի
ուրկանոց
տանէր
աղալու,
ո՞վ
պիտի
մարդու
ու
կնոջ
հողն
ու
ջուրը
բաժանէր,
ո՞վ
պիտի
«քարկոծ»
անէր.
մի՞թէ
քահանայ
դատաւորը.
իսկ
եթէ
քահանայ
դատաւորին
չլսէին,
ո՛չ
տուգանավճարը
հատուցանէին,
ո՛չ
թոյլ
տային
իրենց
ծեծելու,
քարկոծ
անելու,
ոչ
էլ
իրաւունք
տալու
հող
ու
ջուրը
բաժանելու.
եթէ
յանցաւորները
փախչէին,
ուրեմն
ի՞նչ,
պիտի
ենթադրել,
որ
քահանայի
վճիռը
պիտի
կատարէին
մարմնաւոր
իշխանութեան
մարդիկ,
թէ՞
գուցէ
բոլոր
վճիռները
եւ
գործերը
կտրում
եւ
վարում
էր
թեմի
եպիսկոպոսը.
բայց
նա
բացի
իրանից
եւ
ստորադրեալ
քահանաներից
ուրիշ
ոյժ
չունէր,
մանաւանդ
եկեղեցական
կանոնները
խստիւ
արգելում
էին
ո՛չ
միայն
չծեծել
քրիստոնեայ
եղբօրը,
այլ
եւ
չվիրաւորել,
հակառակ
ընթացող
հոգեւորականը
խստիւ
պատժւում
էր:
Թէ
գուցէ
մարմնաւոր
դատարաններն
էին
այս
գործերը
վճռում
եւ
պատիժները
կատար
ածում,
բայց
խնդիրների
մեծ
մասը
աւելի
եկեղեցական
են,
քան
աշխարհական,
եպիսկոպոսի
իրաւունքից
կախուած,
քան
մարմնաւոր
իշխանի:
Այս
մութ
խնդիրը
լուծելու
համար
պիտի
ի
նկատի
ունենալ
մի
հանգամանք,
այն,
որ
այսպիսի
պատիժներով
կանոններ
մենք
չունենք
մեր
ոչ
մի
հետագայ
ժողովի
կանոններում,
որ
նշանակում
է,
թէ
բացառիկ
հանգամանքների
արդիւնք
են
այս
խիստ
հակաեկեղեցական
պատիժները:
Եւ
ճշմարիտ.
ժողովը
եղել
է
447-ին,
այսինքն
Վարդանանց
պատերազմի
միջոցներում,
երբ
թագաւորութիւն
էին
անում
գողեր,
ուրացողներ,
մոգեր,
կրակապաշտներ,
ոտի
տակ
էին
տուած
եկեղեցի,
սրբութիւն,
ամուսնութիւն,
ընտանեկան
սրբութիւն:
Իշխանները
եւ
եպիսկոպոսները,
հոգեւորականները
եւ
աշխարհականները
միացել
էին
մեծ
զայրոյթով
միասին
եւ
աշխատում
էին
վերջ
տալ
այդ
կորստաբեր
հոսանքին
եւ
կործանիչ
դրութեան:
Ահա
այս
հանգամանքը
առիթ
է
տալիս
ենթադրելու,
որ
վերոյիշեալ
կանոնների
գործադրման
եւ
պատիժների
կատար
ածելու
մէջ
մասնակցում
էին
անշուշտ
գիւղում՝
գիւղական
«իշխանները»
գիւղապետի
հետ
միասին
քահանայական
դատարանին,
քաղաքում՝
քաղաքի
մեծամեծները՝
նախարարները
եպիսկոպոսի
հետ
միասին:
Այս
ենթադրութեան
օգնութեան
է
հասնում
նոյն
Շահապիվանի
յաջորդող
16-րդ
կանոնը
(Ա
գիրք,
236),
որ
ասում
է.
«Եթէ
եպիսկոպոսը,
երէցը,
ազատ
դատաւորը
եւ
շինականը
կամենում
են
առաջնորդներ
կարգել,
եկեղեցու
հովիւներ
պատրաստել,
ժողովրդապետներ
եւ
օրէնսդիրներ
նշանակել,
պիտի
կաշառք
չառնեն,
ճշմարտութեամբ
ընտրութիւն
պիտի
անեն
եւ
օրէնքի
ու
սրբութեան
նախանձախնդիր
մարդկանց
պիտի
ջոկեն»:
Նոյն
ժողովի
19
եւ
20
կանոնները
վերաբերում
են
մծղնէութեան
(պղծագործ
աղանդաւոր,
Ա
գիրք,
238-239)
մէջ
բռնուած
հոգեւորականներին
եւ
աշխարհականներին,
առաջիններին
ենթարկում
է
կանոնը
կարգալուծութեան,
ճակատներին
դնում
աղուեսադրոշմ
եւ
ուղարկում
անապատ
ճգնելու,
«ջիլերը»
կտրել
է
հրամայում
երկրորդ
անգամ
նոյն
յանցանքը
կատարելուն
համար
եւ
ուրկանոց
ուղարկում:
Պահանջում
է,
որ
քահանան
իսկոյն
իմաց
տայ
եպիսկոպոսին
իւր
ծխի
մէջ
գտնուած
աշխարհական
մծղնեայի
մասին,
սպառնալով
չիմացնելու
դէպքում
կարգալոյծ
անել
եւ
մծղնէից
պատժին
ենթարկել:
«Իսկ
եթէ
կհաստատուի,
որ
երէցը
յայտնել
է
եպիսկոպոսին
եւ
վկայութեամբ
ցոյց
տուել
մծղնեայ
եղողներին,
եւ
եպիսկոպոսը
կաշառ
առնելով,
կամ
աչառութիւն
անելով,
այդ
բանը
ծածկել
է,
աթոռից
ընկնի...
Իսկ
եթէ
եպիսկոպոսը
ուշադրութիւն
դարձնելով
բողոքին,
կամեցաւ
յանցաւորին
պատժել,
բայց
չարագործը
յայտնելով
մարմնաւոր
իշխանութեան,
գաւառի
իշխանին,
նախարարին
կամ
գիւղի
գլխաւորին,
նրանց
օգնութեան
դիմելով`
կամեցաւ
պատասխանատւութիւնից
ազատուել,
իսկ
սրանք
պաշտպան
կանգնելով
եթէ
կկամենան
շնացողներին
ծածկել
կաշառառութեամբ
կամ
ակնառութեամբ,
թող
նզովեալ
լինեն,
եկեղեցի
չմտնեն,
մինչեւ
որ
պղծագործին
չտան
եպիսկոպոսի
ձեռքը»:
Իսկ
եթէ
նախարարի
տունը
մղծնեայ
լինի,
«նախարարը
չհեռանայ
այդ
յանցանքը
գործելուց,
կամ
եպիսկոպոսին
չտայ
ընտանիքը
պատժելու,
ինքնապաստան
լինի,
թող
տնով,
որդիներով
նզովեալ
լինի,
հրապարակ
դուրս
չգայ,
ոչ
ոք
նրա
հետ
յարաբերութիւն
չունենայ,
մինչեւ
որ
ուղղութեան
չգայ»:
«Իսկ
եթէ
ինքը
պղծութիւնից
հեռու
կլինի,
թող
ընտանիքը
եւ
ժառանգներին
տայ
գլխաւոր
եպիսկոպոսին
կշտամբելու»:
Եթէ
թագաւորական
ցեղի
մարդիկ
լինեն
մծղնեայ,
նրանց
«հրապարակ
բերեն
գլխաւոր
եպիսկոպոսի,
մեծամեծ
իշխանների
եւ
աւագ
դատաւորների
առաջ»
եւ
կշտամբեն:
Վերոյիշեալ
կանոններից
երեւում
է.
ա)
որ
բոլոր
եկեղեցականները`
եպիսկոպոսից
մինչեւ
դպիր,
թէ
զուտ
հոգեւոր,
թէ
քրէական
գոյն
ունեցող
յանցանքների
համար
ենթարկւում
են
եկեղեցական
դատի,
քննութեան
եւ
պատժի,
տուգանքի,
մինչեւ
իսկ
մարմնական
պատուհասի,
բ)
որ
իւրաքանչիւր
թեմի
մէջ
գտնուած
հոգեւորականները
նոյն
պատժի
սահմաններում
ենթարկւում
են
թեմի
եպիսկոպոսի
իրաւասութեան,
մինչեւ
իսկ
աղուեսադրոշմ
կրելու
ճակատին
եւ
«ջլերի»
կտրուելուն
ենթարկուելու
եւ
անապատ
քշուելու
ճգնութեան
համար,
գ)
որ
բոլոր
թեմերի
եպիսկոպոսները
ենթարկւում
են
գլխաւոր
եպիսկոպոսի,
այն
է`
կաթուղիկոսի
իրաւասութեան՝
նրա
դատին
եւ
պատժին,
կարգալոյծ
լինելուն,
դ)
աշխարհականները
ենթարկւում
են
թեմի
շրջանում
իրանց
եպիսկոպոսի
դատին
ամուսնալուծութեան
խնդիրներում,
թէ
մարդ,
թէ
կին,
տուգանքի
եւ
ծեծի
ու
ապաշխարանքի,
առեւանկութեան
դէպքում,
կախարդութեան,
հարցուկների
մօտ
երթեւեկելու,
հաւատուրացութեան,
մեռելների
վրայ
լաց
ու
կոծ
անելու,
չհասական
պսակների,
մծղնէական
աղանդաւորների
հետ
միանալու
բոլոր
դէպքերում,
ե)
թեմական
եպիսկոպոսը
այդ
դատերը
վարելիս
օգտւում
է
քահանաների,
գիւղապետերի,
դատաւորների
աջակցութիւնից
եւ
օժանդակութիւնից,
նաեւ
պատիժների
գործադրման
մէջ,
զ)
կաթուղիկոսը
«մեծամեծ
իշխանների
եւ
աւագ
դատաւորների»
հետ
միասին
դատում
են,
կշտամբում
նախարարներին
եւ
թագաւորազն
անձանց
մծղնէութեան
մէջ
գտնուելուն
համար,
է)
մարմնաւոր
իշխանութեան
կողմից
եղել
են
նշանակուած
դատաւորներ,
ժողովրդապետներ,
օրէնսդիրներ
եւ
աւագ
դատաւորներ
քննելու
աշխարհականների
քրէական
եւ
քաղաքացիական
գանգատները,
որոնք
եւ
օգնում
էին
հոգեւոր
իշխանութեան
կողմից
նշանակուած
պատիժները
գործադրելու,
ը)
հոգեւոր
դատարանները
անզօր
են
գտնւում
իրանց
պատիժները
գործադրելու
մէջ
աշխարհական
անձանց
վերաբերմամբ,
երբ
վերջիններին
պաշտպան
են
հանդիսանում
գիւղի
իշխանը,
գաւառի
տէրը
եւ
նախարարը,
սրանց
ենթարկում
են
«նզովքի»
եւ
«բանադրանքի»,
թ)
մեծամեծներին
եկեղեցական
պատժի
ենթարկելու
եւ
նրանց
չհնազանդուելու
դէպքում,
դատաւորները
չեն
դիմում
թագաւորի
աջակցութեան
եւ
հրամանին
(այս
կանոնների
կազմութեան
ժամանակ
հայոց
թագաւորութիւնը
վերջացել
էր),
թ)
16-րդ
կանոնից
երեւում
է,
թէ
եւ
մութ
եւ
աղօտ
կերպով,
որ
գիւղերում,
գաւառներում,
թեմերում
առաջնորդների,
քահանաների,
«ժողովրդապետների»
եւ
«օրէնսդիրների»
նշանակելը
լինում
էր
հոգեւորականների
եւ
աշխարհականների
ընտրութեամբ.
կանոնս
պատուիրում
է,
որ
եպիսկոպոսը
եւ
քահանան,
ազնուականները
եւ
շինականները
(հարկատուները)
վերոյիշեալ
պաշտօնական
անձանց
ընտրութիւնը
կատարելիս
աչքի
առաջ
ունենան
ընտրուածի
պատրաստութիւնը,
մաքրութիւնը,
արդար
լինելը,
օրէնքների
իմանալը
եւ
չընտրեն
անպատրաստ
մարդկանց`
կաշառից
կուրացած:
Ժողովրդապետ՝
պիտի
հասկանալ
գիւղապետ
եւ
գիւղի
«աղսախկալներ»,
ծերունիներ,
որոնք
խորհրդով
կառավարում
էին
գիւղական
գործեր,
օրէնսդիր
ասելով
պիտի
հասկանալ
դատաւորներ,
որոնք
ոչ
միայն
դատէին
եւ
վճռէին
գործերը,
այլ
եւ
հարկը
պահանջած
ժամանակ
օրէնքի
հիման
վրայ
կարգադրութիւններ
եւ
կանոններ
սահմանէին:
Այս
մութ
խօսքերի
հիման
վրայ
դատողութիւններ
տալ,
թէ
այս
խնդրում
հոգեւորականները
ի՞նչ
չափով
էին
մասնակցում
դատական
գործերում
եւ
աշխարհականները
ի՞նչ,
աւելորդ
է
եւ
երկարաբանութիւն,
քանի
որ
աղօտութիւնից
պարզութիւն
չի
բղխիլ:
Սսի
1243-ի
ժողովի
կանոններում
կարդում
ենք.
11
կանոն`
«Երկու
անգամ
եպիսկոպոսը
տարուայ
մէջ
շրջի
իւր
թեմը
եւ
աչքի
անցնի
իւր
հօտը,
եւ
գիտուն
եւ
սրբակրօն
քորեպիսկոպոս
նշանակի,
որ
եկեղեցական
դատերը
վարել
կարողանայ
կանոնների
համաձայն
երկիւղածութեամբ
եւ
առանց
ագահութեան»:
14
կանոնն
ասում
է.
«Եպիսկոպոսներն
ու
քորեպիսկոպոսները
աւելի
ջանք
անեն
պոռնիկներին
եւ
շնացողներին,
հմաներին
եւ
բոլոր
յանցաւորներին
գեհենի
երկիւղով
(դժոխքի)
ուղղութիւն
բերելու:
Որոնց
վրայ
այս
երկիւղը
չի
ազդիլ,
մարմնաւոր
եւ
հոգեւոր
պատիժներով
խրատել
նրանց
եւ
տուգանքի
ենթարկել,
մանաւանդ
այնպիսիներին,
որոնք
մարդու
եւ
կնոջ
մէջ
են
ընկնում
եւ
նրանց
դժբախտացնում,
կամ
մարդիկ,
որոնք
«բոզ»
կնիկ
են
բերում,
կամ
օրինաւոր
կնոջ
թողնում
են
եւ
«բոզերի»
մօտ
գնում,
կամ
առանց
պոռնկութեան
պատճառի
ատելութեան
համար
թողնում
են
իրանց
կանանց,
այնպիսիներին
անողորմ
տուգանքներով
պիտի
խրատեն,
եթէ
պատուաւոր
մարդ
է,
ընդդիմանում
է
եկեղեցական
օրինաց,
թագաւորը
այդպիսի
մարդուն
թող
խրատի
ատենի
մէջ,
իշխաններն
էլ
մեղադրեն,
եթէ
էլի
չանեն`
նզովեալ
լինեն...
»:
15-րդ
կանոնում
յիշում
է,
որ
Հեթում
Կիլիկիոյ
թագաւորի
եւ
հօր
ժամանակ
իշխանների
առաջ
բանադրուեցին
նրանք,
որոնք
պասերը
չեն
պահիլ,
եկեղեցու
կարգերը
չեն
կատարիլ,
աւագներ
նշանակեցին
հսկելու
համար,
որ
չհայհոյեն
«հաւատը»,
ստեղծողին,
կնունքը,
հրեշտակին,
քահանային...
»
եւ
յիշոց
տուողին
բռնեն
լեզուն
կտրեն
կամ
ծակեն,
լար
քաշեն
միջովը,
նախատինքներով
մի
օր
շրջեցնեն,
գոյքի
համեմատ
տուգանք
առնեն
եւ
աղքատներին
բաժանեն»:
Մինչեւ
անգամ
քահանային
նոյն
յանցանքների
համար
նոյն
մարմնական
պատժին
է
ենթարկում:
Վերոյիշեալ
կանոններից
հետեւցնւում
է,
որ.
ա)
եպիսկոպոսը
նշանակում
է
հոգեւոր
դատաւոր
գաւառակների
վերայ
քորեպիսկոպոսներին,
որոնք
այժմեայ
կարգով
գործակալ
քահանաների
տեղն
են
բռնում.
պահանջում
է,
որ
քորեպիսկոպոսը
(սրանց
մասին
տե՛ս
Ա
գիրք,
114,
137,
145,
153,
298,
304,
317,
318,
361
երեսներում)
լինի
գիտուն,
այսինքն
օրէնսգէտ
եւ
սրբակրօն,
բ)
որ
քորեպիսկոպոսի
դատին
ենթարկւում
են
հոգեւորական
եւ
աշխարհական
անձինք
գլխաւորապէս
եկեղեցական
յանցանքների
համար.
գ)
հոգեւոր
դատաւորին
իրաւունք
է
տրւում
տուգանել,
մինչեւ
իսկ
ծեծել,
եթէ
ազնուական
մարդ
լինի,
որին
հնար
չլինի
ոչ
տուգանելու
եւ
ոչ
ծեծելու,
այն
դէպքում
դատաւորը
պիտի
դիմի
Կիլիկիոյ
հայոց
թագաւորին
եւ
պատիժ
խնդրի.
եթէ
այս
ձեւն
էլ
արդիւնք
չունենայ,
դատաւորը
պիտի
յանցաւորի
գլխին
«նզովք»
կարդայ,
դ)
15-րդ
կանոնն
իրաւունք
է
տալիս
դատաւոր
ընտրել
աշխարհական
աւագներից
մէկին,
իրաւունք
տալով
հաւատի,
եւ
նման
հայհոյութիւններ
տուողներին
խիստ
մարմնական
պատիժների
ենթարկելու,
լեզուն
կտրելու,
նախատինքներով
փողոցները
շրջեցնելու
մի
ամբողջ
օր
եւ
տուգանելու:
Պէտք
է
ի
նկատի
ունենալ,
որ
եթէ
այսպիսի
դատաւորներ
հնար
կլինէր
նշանակել
ամենալայն
իրաւունքներով`
յուսալով
թագաւորի
օգնութեան
վրայ,
այդ
միմիայն
Կիլիկիայում,
ուր
կանոնները
սահմանուեցին
եւ
ոչ
Կիլիկիայից
դուրս
Հայաստանի
զանազան
կողմերում,
ուր
պարսկական
հրոսակների
բռնի
ոյժն
ու
վայրենի
կամքն
էր
օրէնք
եւ
կանոն:
Շնորհալու
կանոններում
կարդում
ենք
(Ա
գիրք,
406
երեսում).
«Քահանան
եւ
ժողովուրդը
եկեղեցական
գործերի
համար
մարմնաւոր
իշխանի
մօտ
չգնան
գանգատուելու
եւ
դատաստան
խնդրելու,
այլապէս
առաքելական
կանոնական
հրամանի
համեմատ
կարգալոյծ
լինի»:
Շնորհալու
34
կանոնը
իսպառ
արգելում
է
քահանային
«աշխարհի
կառավարութեան
մէջ
խառնուելու,
եւ
քաղաքի
կամ
գիւղի
հոգաբարձու,
կամ
գաւառապետ,
կամ
հարկերի
եւ
սակերի
գրող,
կամ
որ
եւ
է
աշխարհային
գործակալութիւն
անող
լինի»:
Շնորհալու
կանոններով
եկեղեցական
խնդիրների
դատերը
վերաբերում
են
միմիայն
հոգեւորական
դատարանին,
եւ
ընդհակառակն`
հոգեւոր
դատաւորն
իրաւունք
չունի
քրէական
եւ
քաղաքացիական
խնդիրների
քննութեան
մէջ
մտնելու:
Բացի
սրանից,
մենք
չունենք
ժողովների
կանոններ,
որոնք
խօսէին
դատակազմութեան
եւ
դատավարութեան
վրայ:
Ունինք
մի
քանի
մատենագրական
տեղեկութիւններ
կաթուղիկոսների
եւ
եպիսկոպոսների
վրայ
եղած
դատավարութեան
մասին:
Բիւզանդ
պատմում
է,
որ
Յուսիկ
կաթուղիկոսը
Տիրանի
վարած
վատ
վարքի
համար
նախատում
էր
եւ
արգելում
եկեղեցի
մտնելու:
«Դիմեց
Տիրան
թագաւորը
մտնելու
եկեղեցի
ուրիշ
աւագանիներով:
Իսկ
նա
հակառակ
խօսելով
ասում
էր`
չե՛ս
արժանի,
ի՞նչու
ես
գալիս,
նե՛րս
մի
մտիր:
Այդ
պատճառով
ներս
քաշեցին
նրան
(կաթուղիկոսին)
եկեղեցի,
խիստ
ծեծեցին...
մինչեւ
կիսամեռ
ընկաւ
գետին»
(8
երես):
Իսկ
Վրթանէս
կաթուղիկոսը
յանդիմանում
էր
թագուհուն
պոռնկութեան
համար.
«Յանդիմանէր
զնա
(թագուհին)
սուրբն
վասն
գաղտնի
շնութեան
կծծութեան
բարոյից
պոռնկութեան»
(Բիւզ.
7):
Նոյն
ձեւով
վարւում
էր
Ներսէս
Մեծ
Պապի
եւ
Արշակի
հետ
հակաեկեղեցական
արարքների
համար:
«Իսկ
սուրբ
Ներսէսը՝
հայոց
եպիսկոպոսապետը
մշտապէս
ընդդիմանալով
Պապ
թագաւորին,
կշտամբում
էր
եւ
յանդիմանում
էր
մեծ
վկայութեամբ,
եւ
նա
բազմաթիւ
չարութիւնների
պատճառով
չէր
համարձակում
եկեղեցու
շէմքը
կոխել
եւ
ներս
մտնել...
Դնում
էր
նրա
առաջ
Ս.
Գրքից
վկայաբանութիւններ,
յաւիտենական
դատաստանի
պատիժներով
ահ
ձգելով
նրա
վրայ,
հրաւիրում
էր
զգաստանալ
եւ
լաւանալ»
(180
երես):
Թագաւորը
կամենում
էր
կաթուղիկոսին
սպանել,
բայց
քաշւում
էր:
Ներսէս
Մեծ
ունէր
12
եպիսկոպոս
«աթոռակից,
գործակից
եւ
խորհրդակից»,
որոնք
«կառավարում
էին
աղքատանոցները»
եւ
բարեգործական
այլ
հաստատութիւնները,
ուրկանոցներ,
օտարանոցներ,
հիւրանոցներ:
Պարսից
թագաւորը
տալիս
է
Շմուէլ
ոչ
ազգընտիր
կաթուղիկոսին
իրաւունք
«մարզպանին
ընկեր
լինել,
հսկել
հարկերի,
բաշխերի
վրայ,
դատաստաններին
գլուխ
քաշել
եւ
ուրիշ
աշխարհական
կարգերի
վրայ
նայել»
(Խոր.
Գ,
ԿԵ):
Ուրիշ
եպիսկոպոսներ
էլ,
աշխարհի
իշխանի
հետ
միացած,
դիմում
էին
Պարսից
թագաւորին
այլ
եպիսկոպոսների
թեմեր
եւ
կալուածներ
խլելու:
Վահան
Մամիկոնեանը
Ղազար
Փարպեցուն
նշանակում
է
Էջմիածնի
վանահայր,
իբրեւ
իւր
շինած
եւ
նորոգած
վանքի.
վանականները
Ղազարի
հետ
ընկնում
են,
մեղադրում
են
նրան,
«որ
աղանդաւոր
է»,
ասում
է`
«պոռնկութիւնը
մեղք
չէ»,
«պիղծ
եւ
չարագործ
մարդ
է»:
Չնայելով
Վահանի
մեծ
պաշտպանութեան
վրայ,
վերջը
հալածւում
է
եւ
վանքից
հեռացնւում:
Ղազար
դիմում
է
կաթուղիկոսին`
խնդրելով
դատ
անել
եւ
քննելով
խնդիրը`
կամ
արդարացնել,
կամ
մեղադրել.
բայց
նա
վախենում
է
հակառակորդների
շատութիւնից
եւ
ուժից
եւ
պատասխանում
է.
«Չեմ
համարձակւում
երկիւղից
նաեւ
տեսնել
քեզ,
բայց
դու
դեռ
ասում
ես,
թէ
գամ
բժշկեմ
եւ
կամ`
թաղէ»:
Ղազար
ասում
է
կաթուղիկոսի
հասցէին.
«Ո՞ւր
է
արդար
ուսուցչի
հսկողութիւնը,
ո՞ւր
է
արդար
հայրապետի
Քրիստոսին
նմանելը: ...
իսկ
դա
վէրքերից
թուլացած
մարդու
երեսին
եւ
ջուր
անգամ
ցանել
չհամարձակեցաւ
մարդկանցից
վախենալով...
Իսկ
դա
նրա
հակառակն
է
աղաղակում
(Քրիստոսի),
ուր
ես
գալիս,
չեմ
ուզում,
համարձակութիւն
չունիմ
քեզ
տեսնել»:
«Արդեօ՞ք,
մէկ
կամ
երկու
անգամ
տարա՞ւ
ինձ
իւր
սենեակը,
եւ
խօսեցա՞ւ
ինձ
հետ,
ինչպէս
Փրկիչը
հրամայում
է,
ես
ու
ինքը
առանձին,
կամ
մէկ
եւ
կամ
երկու
ընկերով,
որ
չհաւնելով,
եւ
իբրեւ
մեղաւոր
եւ
մաքսաւոր
համարելով
ինձ
հալածէր...
»:
Մի
անգամ
մի
պարեգօտաւորների
առաջ
ասել
է.
«Իրաւացի
չեղաւ
Ղազարի`
մեր
աշխարհից
հեռանալը,
անպատճառ
նա
եկեղեցու
զարդ
էր»
(տե՛ս
Ղազարի
թուղթը):
«Թող
թէ
մեծ-մեծ
պաշտօնների
հասցնել,
ինչպէս
եպիսկոպոսութեան,
կամ
նոցա
մէջ
առաջին
պաշտօնի
եւ
կամ
եկեղեցու
դատաւորութեան,
այլ
քորեպիսկոպոս
էլ
չարաւ
ինձ,
որ
պարսիկները
եւ
անարժան
մարդիկ
այսօր
էլ
անում
են»
(նոյն
տեղը):
Ս.
Սահակ
կաթուղիկոսին
լուր
հասաւ,
որ
զանազան
աղանդաւորներ
եկել
են
Հայաստան
եւ
մարդկանց
մտքեր
են
մոլորեցնում,
նա
հրամայեց
ս.
Մեսրոպին
քննել
հեզութեամբ
եւ
խրատով
ճանապարհ
բերել,
եթէ
ո՛չ`
տանջանքներով
եւ
չարչարանքներով
հալածել.
«Հրամայում
է
քննել
ժանտագործ
բորբորիտոններին
(Կորիւն,
18
երես,
եւս
բարբարիանոսներին)
եւ
եթէ
հեզութեամբ
եւ
սաստով
ուղղութեան
չգան,
չարչարանքներով
հալածել.
զի
թշնամանանք
ի
թշնամանաց
վրէժ
առնուցու,
եւ
խայտառակեսցի
իրաւացի
մահուամբ
անիրաւ
մահ
հոգւոց»:
Մեսրոպ
ճշտութեամբ
կատարում
է
պատուէրը.
«Ապա
նրանից
յետոյ
սկսում
էր
«դժպատեհ
եւ
կամակոր
բարբարիանոս
աղանդն»
քննել.
եւ
երբ
որ
հնար
չէր
գտնում
ուղղութիւն
բերելու,
առնելով
գործի
էր
դնում
թշուառացնող
գաւազանը,
ծանրագոյն
պատուհասներով
մատնում
էր
տանջանքների,
բանտի,
գիլարանի...
մինչեւ
որ
փախան
կորան
աշխարհից
(Կորիւն,
18
եւ
Խոր.,
Գ,
ԳԷ):
Սեբէոս
պատմում
է
Քրիստափոր
կաթուղիկոսին
(628-630
թթ.
)
դատի
ենթարկելու
եւ
դատելու
դէպքը:
«Նա
դէմքով
հպարտ
եւ
անբարտաւան
մարդ
էր,
լեզուն
սուր
սուրերի
նման»:
Սա
շատ
խռովութիւնների
տեղիք
տուաւ
եւ
կռիւ
ձգեց
իւր
չարախօսութեամբ
Ասպետի
եւ
իւր
եղբօր
մէջ:
Երրորդ
տարին
բամբասանքներ
բարդեցին
նրայ
վրայ
(կաթուղիկոսի):
Եւ
ժողովուելով`
բոլոր
եպիսկոպոսներն
ու
իշխանները
քննութիւն
արին:
Նրա
ընտանիքից
երկու
մարդ
եկան
եւ
նրա
տեղ
վկայութիւն
տուին
բոլոր
բազմութեան
առաջ:
Եւ
առին
նրանից
հայրապետական
պատուի
փակեղն
ու
կարգից
ձգեցին
եւ
անարգանքով
հալածեցին
նրան:
Եւ
իսկոյն
Եզրին
կաթուղիկոս
նստացրին»
(Սեբէոս,
98
երես):
Երբ
Եզր
կաթուղիկոսը
(630-641
թթ.
)
դաւանութիւնը
փոխեց,
Յովհան
Մայրավանեցին
համարձակութիւն
ունեցաւ
նախատելու
բոլորի
դիմաց
կաթուղիկոսին,
ասելով.
«Քանդեցիր
պապերի
հաւատքի
սահմանը,
խրամատեցիր
առաքելական
ցանկը`
կործանուելով
Լեւոնի
մարդադաւան
տօմարով»:
Դաւանափոխ
կաթուղիկոսը
խիստ
բարկանում
է
եւ
հրամայում
է
«մուրցացի
(բռունցքներով)
տանջել
նրա
պարանոցը
եւ
կզակը»:
Յովհաննէս
Ովայեցի
կաթուղիկոսի
(834-855
թթ.
)
դէմ
բողոքողներ
են
դուրս
գալիս
հէնց
կաթուղիկոսարանի
տնից
աշխարհի
իշխան
Բագրատ
Բագրատունուն,
որը
լսելով
եւ
հաւատալով
մեղադրանքներին`
հրովարտակներ
է
գրում
բոլոր
աշխարհին
մերժել
կաթուղիկոսին
եւ
նորը
ընտրել:
Այս
իմանալով`
Սմբատ
սպարապետը
եւ
Սիւնեաց
Գրիգոր
իշխանը,
վրդովւում
են
Բագրատունու
արածի
վրայ,
«համագունդ
միասին
ժողովուելով,
եպիսկոպոսական
ժողով
գումարելով
եւ
ստուգապէս
իմանալով,
որ
նանիր
իժաթոյն
չար
հայհոյիչների
շրթունքների
ստութեան
արդիւնք
են,
էլի
հաստատում
են...
»
իւր
աթոռին,
իսկ
երեք
վկաները,
որոնք
դուրս
էին
եկել
կաթուղիկոսի
դէմ
իբրեւ
մեղադրողներ,
մեռնում
են:
Պատմաբան
Յովհաննէս
կաթուղիկոսը
82
երեսում
տալիս
է
դատավարական
ձեւի
մի
փառաւոր
պատկեր
Գէորգ
կաթուղիկոսին
(877-898
թթ.
)
դատի
ենթարկելու
պատրաստութիւններից
առաջ:
Աբաս,
իւր
եղբօրորդի
Սմբատին
թագաւոր
օծուելու
պատճառ
համարելով
Գէորգ
կաթուղիկոսին,
կամեցաւ
վրէժ
հանել.
այդ
մտքով
զանազան
սուտ
վկաներ
գտնել
տուաւ,
պատրաստութիւններ
սկսեց
տեսնել
ժողով
գումարել
տալու
եւ
կաթուղիկոսին
մեղաւոր
ճանաչել
տալուց
յետոյ
գահընկէց
անել.
նա
ի
միջի
այլոց
գրեց
նաեւ
Սեւանում
ապրող
ժամանակի
յայտնի
գրագէտ
Մաշտոցին,
որ
գայ
ժողով
եւ
ամբաստանի
կաթուղիկոսի
դէմ,
խոստանալով
կաթուղիկոսութիւնը
յանձնել
նրան:
Մաշտոցը
գրում
է
պատասխան
Աբասին`
ցոյց
տալով,
որ
հեշտ
բան
չէ
կաթուղիկոսին
զրպարտելը.
«Ժողով
թէ
հրամայում
էք
լինի,
թող
լինի,
բայց
չլինի
չար
պաշարողների,
քինահան
հրոսողների
ժողով,
որոնք
ինչպէս
որ
այն
ժամանակ
ժողովուեցին
Աննայի
հետ...
».
պէտք
է
Նիկիայի
հարց
նման
պասերով
եւ
աղօթքներով
անցնեն
եւ
սուրբ
Աւետարանը
միջնորդ
դնելով,
ճշմարիտը
խօսեն
եւ
ո՛չ
ըստ
քմահաճոյից:
Յիշեցէք
ս.
Ստեփաննոսի
եւ
Յակոբ
Տեառնեղբօր
դէմ
դուրս
եկած
վկաներին
եւ
մի՛
խաբուէք,
որովհետեւ
մարդիկ
ապագայի
զգուշութիւնից
լաւ
գիտեն
անօրէն
վկաների
չարութիւնները
գրի
անցնել:
«Աւելացնում
եմ,
որ
գարշելի
անձնամատը
վկայ
չէ,
եւ
չի
էլ
կարող
կանգնել
ուղիղ
ատեանի
առաջ,
այլ
բաց
ի
բաց
կհալածուի:
Որովհետեւ
պիղծ
դէմքը
պոռնիկ
կնոջ
դէմք
շինելով
եւ
այր
մարդկանց
շարքից
ելնելով
եւ
խոստովանուելով
քահանայի
մօտ,
վկայ
լինել
չէ
կարող
սիւնհոտոսական
կարգի
համաձայն,
մինչեւ
որ
սուրբ
կանոնների
հրամայած
ապաշխարանքը
չվերջացնի
եւ
իւր
զղջման
մասին
եկեղեցու
առաջնորդներից
վկայութիւն
չբերի»:
Նոյնպէս
էլ
եպիսկոպոսները
պիտի
ընտրուած
եւ
արդար
լինեն,
ոմանք
հեռու
տեղերից
պիտի
գան,
որոնց
վրայ
ատելութեան
կարծիք
չլինի.
նոյնպէս
եւ
սուրբ
եւ
աւագ
հայրերը
թող
քննեն
եւ
հաւաստիանան...
ապա
ս.
սեղանը
եւ
աթոռը
սեւով
պատեն,
որ
սուգի
նշան
է,
որ
Քրիստոսի
փոխանորդ՝
փեսան
ընկնում
է...
»:
Ահա
արդարապէս
քննելու
ձեւը,
իսկ
եթէ
դուք
կամենում
եք
մի
ուրիշին
կաթուղիկոս
ընտրել,
այդ
կարող
էք
անել
ո՛չ
օրինաւոր
կարգով,
«այլ
բռնի
ուժով
եւ
կամ
կամակոր
մտքով
Աստուծոյ
հետ
կռուելով»:
Բայց
դուք
իմ
խօսքը
լսեցէք,
եւ
արէք
այն,
ինչ
որ
արդար
է
եւ
հաճելի
Աստուծոյ:
Մաշտոցի
այս
թուղթը
խիստ
ազդեց
Աբաս
իշխանի
վրայ,
որը
գնաց
կաթուղիկոսի
մօտ
ներողութիւն
խնդրեց:
Ապա
եղել
են
մի
քանի
եւս
դատական
ժողովներ
մի
քանի
կաթուղիկոսների
գործերը
քննելու,
դժբախտաբար
դատավարութեան
մասին
ոչինչ
չկայ
այդ
նիստերի
պատմութեան
մէջ,
ընդհանուր
խօսքերով
նկարագրում
են
պատմագիրները
եւ
անցնում,
թէ
մեղադրեցին
այս
ինչ
անձին,
վկաներով
հաստատեցին
եւ
պատժեցին:
Այդպէս
եղեւ
968-ին
կաթուղիկոսացած
Վահան
Սիւնեցու
օրով,
որին
մեղադրում
էին
քաղկեդոնականութեան
մէջ.
Աշոտի
հրամանով
Անիում
ժողով
արին,
քննեցին
խնդիրը,
մեղադրութիւնը
հաստատեցին
եւ
գահընկեց
արին
(Ա
գիրք,
306
երես):
1036-ին
եղեւ
մեծ
փառաւոր
դատական
ժողով
4000
հոգուց
բաղկացած,
հոգեւորական
եւ
աշխարհականներից,
ուր
քննեցին
Դէոսկորոս
կաթուղիկոսի
ապօրինի
գործերը,
վկայութեամբ
հաստատեցին
մեղադրութիւնները,
գահընկէց
արին
եւ
բանադրեցին
նրանից
ձեռնադրուածներին
(տե՛ս
Ա
գիրք,
308-309):
Ստ.
Օրբելեանը
319
երեսում
յիշում
է
եւ
Կոստանդին
Պրօնագործ
կաթուղիկոսին
(1286-1289
թթ.
)
դատի
ենթարկելու
խնդիրը,
որից
երեւում
է,
որ
Հեթում
թագաւորը
քէն
ունենալով
կաթուղիկոսի
դէմ,
հոգեւոր
եւ
աշխարհական
անձանց
իւր
կողմն
է
քաշում,
վկաներ
պատրաստել
տալիս
եւ
ժողով
գումարում,
ուր
30
մեղադրական
կէտերով
վկաների
ցուցմունքներով
հաստատում
են
նրա
յանցանքները
եւ
ստիպում
գահընկեց
լինելու:
Մեղադրական
կէտերի
մէջ
կան
այսպիսի
մեղքեր,
որ
պատարագ
անելուց
առաջ
շարբաթ
է
խմում,
երկրորդ՝
որ
Հռոմկլայի
լկտանոցներից
հարկ
է
առնում:
Այս
մեղադրական
կէտերի
դէմ
խիստ
յարձակում
է
Ստ.
Օրբելեանը`
համարելով
առաջինը
հիւանդութեան
պատճառով
արած,
երկրորդն
էլ
բոլորովին
օրինաւոր`
ըստ
եկեղեցական
կանոնաց,
որ
անառակներից
հարկ
էր
առնւում
իբրեւ
տուգանք
եւ
յանձնւում
աղքատանոցներին:
1002-ին
Սարգիս
կաթուղիկոսը
ժողով
արաւ,
դատի
ենթարկեց
թոնդրակեցի
աղանդաւորներին,
մեղադրութիւնը
հաստատեց
եւ
նրանց
գլխաւոր
Յովհաննէս
եպիսկոպոսին
կարգալոյծ
արաւ,
աղուէսադրոշմ
դրեց
ճակատին,
բանտարկեց
եւ
նզովեց:
Ստեփաննոս
Օրբելեանը
260
երեսում
յիշում
է
եւս
մի
դատ,
որ
տեղի
է
ունեցել
1216-ին
Սիւնեաց
եպիսկոպոսների
եւ
Լիպարիտ
ու
Ելիկում
իշխանների
մէջ
«Սուրբ
Խաչի»
ո՞ւմ
պատկանելու
մասին,
որը
բերդը
գրաւելուս
ստացել
էր
Իւանէ
Աթաբէկը:
Երկու
կողմը
դիմում
են
Իւանէ
Աթաբէկին,
որ
նստում
էր
Դուին
եւ
կառավարիչ
էր
երկրին
Վրաց
թագաւորից
նշանակուած:
Աթաբէկը
«հրամայում
է
իւր
մեծամեծների
(Վրաց
իշխանների),
Տփխիսու,
Անու
եւ
Դուինի
ղատիներին
եւ
Սուրմարիի
երեւելի
շեխին,
որոց
հետ
Անու
մեծ
եպիսկոպոսին
եւ
Բջնոյ
ու
Հաղբատի
եպիսկոպոսներին»,
որոնք
քննեցին
եւ
վճռեցին`
Ս.
Խաչը
պատկանում
է
նրան,
ով
որ
գերութիւնից
թափել
է,
որովհետեւ
կռուի
իրաւունքով
ձեռք
բերած
սեպհականութիւն
է,
գերի
ընկածը
մեռածի
հաշիւ
է:
Դատաստանի
վճիռը
Իւանէ
հաճութեամբ
լսեց
եւ
Ս.
Խաչը
իշխանների
եկեղեցու
սեպհականութիւն
համարեց:
Ահա
այս
են
մատենագիրների
հաղորդած
տեղեկութիւնները
Հայոց
եկեղեցու
մէջ
պատահած
դատավարութեանց
վերաբերմամբ:
Հայոց
եկեղեցու
դատավարական
կեանքը
կարելի
է
բաժանել
3
մասի.
ա)
Լուսաւորչի
տոհմի
կաթուղիկոսութեան
ժամանակ,
Լուսաւորչից
մինչեւ
Սահակ,
բ)
մարզպանութեան
ժամանակից
մինչեւ
հայոց
թագաւորութեան
ջնջումը,
գ)
մահմետական
տիրապետութեան
միջոց:
Ա.
Լուսաւորչի
տոհմը
լինելով
բարձր
իշխանական
ծագումից,
հայոց
թագաւորական
ցեղի
հետ
բարեկամ,
ունենալով
հայոց
թագաւորների
հետ
խնամութիւն,
եւ
գուցէ
անմիջական
յաջորդութիւն
լինելով
հայոց
կռապաշտական
քրմապետութեան,
որ
համապատիւ
թագաւորի
իրաւունք
էր
վայելում,
այդ
հիմունքներով
այդ
տոհմի
կաթուղիկոսութիւնը
շատ
բարձր
էր
կանգնած
յաջորդ
դարերի
կաթուղիկոսութիւնից:
Նրանք
էին
ընդհանուր
լիազօր
կառավարիչներ
եկեղեցու,
վանքերի,
բարեգործական
հիմնարկութիւնների,
ժողովում
էին
հարկեր
եւ
տուրքեր
բոլոր
ժողովրդից
այդ
հիմնարկութիւնների
պահպանութեան
համար.
նախատում,
կշտամբում
եւ
անխնայ
հալածում
էին
ամէն
տեսակ
եկեղեցական
կանոնների
հակառակ
գնացող
անձանց,
լինէին
նրանք
շինական,
թէ
ազնուական,
նախարար,
թէ
թագաւոր,
առանց
վախենալու
ո՛չ
մահից,
ո՛չ
բանտից:
Բանադրում
եւ
նզովում
էին
թագաւորին,
արգելում
էին
եկեղեցի
մտնել,
եկեղեցում
աղօթք
անել.
թագաւորը
երկիւղից
չէր
համարձակւում
դատել,
բանտարկել
կամ
սպանել,
դիմում
էր
գաղտագողի
թոյնի
օգնութեան:
Դրանք
իրանց
բարձր
տոհմական
դիրքով
ել
ու
դուրս
էին
արքունիք
եւ
իւրաքանչիւր
րոպէ
յանդիմանական-խրատական
զրուցով
յիշեցնում
նրանց
քրիստոնէական
պարտիքը:
Գոռոզ
Արշակ,
որ
ոչ
մի
սրբութիւն
ճանաչելու
տրամադրութիւն
չէր
ցոյց
տալիս,
Ներսէս
Մեծի
յանդիմանութիւններից
յաղթահարուած,
խնդրում
էր
ներել
մեղքերը.
«Իսկ
թագաւորը
նեղն
ընկած
մեծ
աղաչանքով
եւ
շատ
աղօթքներով
աղաչում
էր
հաշտուել
իրան
հետ
եւ
ուխտ
դրաւ,
որ
այլեւս
երբէք
նրա
խօսքից
դուրս
չի
գալ»
(Բիւզ.
96
երես):
«Հրաման
տանք,
ասում
է
Ներսէս
Արշակ
թագաւորին,
բոլոր
աշխարհին
քեզ
հետ
միասին
քո
գործած
մեղքերի
համար
աղօթքի
եւ
խնդրուածքի
կանգնել,
մենք
էլ
քեզ
հետ
մտնենք
ապաշխարանքի
տակ»:
Թագաւորը
թունաւորում
է
կաթուղիկոսին,
վերջինս
նախատական
արհամարհական
ձեւով
նկատում
է.
«Իսկ
քեզ,
ո՛վ
թագաւոր,
արժան
էր
իբրեւ
թագաւոր
մարդ
յայտնի
հրաման
տալ
ինձ
սպանելու,
ո՞վ
էր,
որ
կարողանար
արգելել
քեզ,
կամ
ո՞վ
էր,
որ
կարողանար
պահել
քո
ձեռքը...
»:
Այսպիսի
ձեւով
վարուեցին
Լուսաւորիչ,
Արիստակէս,
Վրթանէս,
Յուսիկ,
Ներսէս,
Սահակ:
Այդ
շրջանում
եղել
են
արտաքոյ
օրինաց
միջանկեալ
օտարահաստատ
կաթուղիկոսներ,
որքա՜ն
անզօր,
որքա՜ն
մեղք
եւ
աննշան
այդ
հսկաների
վերաբերմամբ.
մէկի
վերաբերմամբ
Փաւստոս
ժողովրդի
բերանով
ասում
է.
«Ներսէսի
փոխանակ
կաթուղիկոս
դրին
ոմն
Չունակ,
որ
ստրուկ
էր
ի
ստրկաց
արքունի»
(Բիւզ.,
105
երես):
Այս
շրջանում
կաթուղիկոսները
իրանց
աթոռակից՝
խորհրդակից
եպիսկոպոսներով
կազմում
էին
ամէն
ինչ`
եւ
դատաւոր,
եւ
օրէնսդիր,
եւ
կառավարիչ,
եւ
խնամակալ,
նրանք
միշտ
շրջում
էին
ամէն
տեղ
եւ
իբրեւ
Աւետարանի
պատուական
աշակերտներ
ամէն
տեսակ
վէճ,
դատ
կտրում
իրանց
ձեռքով.
Սահակ
60
աշակերտներով
ամբողջ
տարին
շրջում
էր
եւ
խրատում,
քարոզում
ու
սովորեցնում:
Բարեգործական
հիմնարկութիւնները
գտնւում
էին
որոշ
մարդկանց
խնամակալութեան,
հոգատարութեան
եւ
կառավարութեան
ձեռքի
տակ,
որոնք
դրանց
եւ
պահողն
էին,
եւ
դատողը,
եւ
կերակրողը:
Այս
շրջանում
3
դատական
աստիճաններ
կային.
կաթուղիկոսական՝
իւր
խորհրդակից
եպիսկոպոսներով
եւ
շրջիկ
հոգեւորականներով.
եպիսկոպոսական`
սահմանուած
իւրաքանչիւր
թեմի
գործերի
համար
եւ
քորեպիսկոպոսական՝
գաւառակների
եկեղեցական
կառավարութեան
եւ
դատաստանի
համար:
Վարչական
եւ
դատաստանական
բոլոր
գործերը
գտնւում
էին
այս
երեք
աստիճանի
ատեաններոմ:
Սրանց
դատաստանական
գործավարութիւնը
սահմանափակւում
էր
պսակների,
առեւանկութիւնների,
չհասների,
ամուսնալուծութիւնների,
մեռելների
վրայ
լաց
ու
կոծ
անելու
խնդիրներում,
քրէական
եւ
քաղաքացիական
գործերը
վերաբերում
էին
քաղաքական
իշխանութեան
եւ
նրա
դատաւորներին,
այս
մասին
քիչ
յետոյ:
Սահակի
սահմանադրութիւններից
երեւում
է,
որ
ամէն
տարի
2
անգամ
ժողով
էր
լինում,
որ
եպիսկոպոսները
իբրեւ
հայր
եւ
Քրիստոսի
աշակերտներ
պիտի
իրանց
հօտը
լաւ
խնամէին,
հայրաբար
կառավարէին,
որ
գաւառակների
համար
նշանակուած
քորեպիսկոպոսները
լինէին
գիտուն
եւ
ժիր:
Գիւղերի
եւ
գաւառակների
դատաւորը
եւ
կառավարիչն
էր
քորեպիսկոպոսը
(այժմեայ
գործակալը).
նրանց
տալիս
է
ահագին
իրաւունքներ,
նրանք
են
վարչական
եւ
դատաստանական
գործերի
ղեկավարը.
ո՛չ
առանձին,
ո՛չ
րոպէական
ազդեցութեամբ
ղեկավարող,
այլ
խորհրդակցութեամբ,
քննութեամբ,
ատեանի
մէջ:
«Քորեպիսկոպոսները
պիտի
հսկեն
բոլոր
եկեղեցիների
վրայ,
օրինազանց
եկեղեցականներին
կշտամբեն
խրատով,
ծեծով
եւ
տուգանքներով
պատուհասեն
ատեանի
մէջ,
որ
միւսները
վախենան
եւ
խրատուեն».
5-րդ
կանոնով
իրաւունք
է
տալիս
քորեպիսկոպոսներին
զրկելու
քահանայագործութիւնից
առժամանակ
ծոյլ,
ժամերգութիւն
չիմացող,
պատարագը
ոչ
լրիւ
սպասահարկութեամբ
կատարող
քահանաներին
(Ա
գիրք,
361):
Այս
կանոնների
մէջ
յիշատակուած
թէ
եպիսկոպոսական,
թէ
քորեպիսկոպոսական
դատի
ենթարկուող
յանցանքները
բոլորը
եկեղեցական
են:
Սրանց
համար
ասուած
վերոյիշեալ
խօսքը,
թէ`
«ատեանում»
պիտի
պատժեն,
դատեն
քահանաներին,
կարելի
է
հասկանալ
երկու
կերպ,
կամ
ժողովրդի,
խուռն
բազմութեան
ներկայութեամբ,
կամ
ուղիղ
մտքով,
երկու
երեք
հոգի
դատաւորների
աջակցութեամբ:
Բ.
Եկեղեցական
դատարանի
երկրորդ
շրջանն
ընկնում
է
Արշակունեաց
անկումից
մինչեւ
Ռուբինեանց
անկումը,
երբ
կաթուղիկոսների
սատար
էին
հայ
մարզպաններ,
Բագրատունեաց,
Արծրունեաց
եւ
Ռուբինեան
թագաւորները:
Այս
շրջանի
կաթուղիկոսները
այն
չեն,
ինչ
որ
առաջի
շրջանի,
այստեղ
վախկոտ
են,
խեղճ,
նախարարների
եւ
թագաւորների
քմահաճոյքին
ծառայող,
այն
վեհութիւնը,
ինչ
որ
Լուսաւորչի
տոհմումն
էր,
չունէին.
եւ
պարզ
է,
թէ
ի՞նչու.
առաջինները
նստում-վեր
էին
կենում
թագաւորների
հետ
եւ
էին
խրոխտ
ու
յանդիմանող,
սրանք
ծագմամբ
ամենախեղճ
կացութիւնից
բարձրացած
բարձր
աստիճանի
այս
ու
այն
նախարարի՝
թագաւորի
միջոցով,
էին
համեստ,
հաշտեցնող
բնաւորութեամբ.
առաջինները
որքան
բարձր
շրջանից
էին,
նոյնքան
համեստ
եւ
ժողովրդին
մօտիկ,
նրա
կարիքներին
դարման
տանող.
երկրորդները՝
հազիւ
հազ
իրանց
գլուխները
պահող:
Ահա
այս
դրութիւնից
էլ
կախուած
էր
եւ
դատական
իշխանութեան
ամրութիւնը,
ոյժը
եւ
զօրութիւնը:
Կաթուղիկոսը
«պարեգօտաւորների»
(աբեղաների)
եւ
իշխանների
ահից
վախենում
էր
ոչ
միայն
Ղազար
Փարպեցու
դատը
կտրել,
այլ
մինչեւ
իսկ
նրա
երեսը
տեսնել,
թէ
եւ
Վահան
Մամիկոնեանն
էր
Ղազարի
պաշտպան
իւր
եղբայրներով
եւ
իրա`
կաթուղիկոսի
կարծիքով`
Ղազարը
«եկեղեցու
զարդ
էր»
(տե՛ս
Ղազարի
թուղթը):
Ռուբինեանց
եւ
Բագրատունեաց
ժամանակ
այս
ու
այն
իշխանի
քմահաճոյքից
էր
կախուած
մեղադրանքներ
բարդել,
սուտ
վկաներ
ժողովել
կաթուղիկոսի
դէմ`
նրան
գահընկեց
անելու
համար.
Կոստանդին
կաթուղիկոսին
հեռացնում
է
թագաւորի
կազմած
ժողովը`
սուտ
մեղադրանքներով,
դրա
արդար
դատը
պաշտպանում
է
Սիւնեաց
եպիսկոպոսը
հեռու
արեւելքից:
Այսպիսի
դրութեան
ժամանակ
սպասել
բարեկարգ
դատարանների
եւ
նրանց
արդար
վճռի
եկեղեցական
գործերի
վերաբերմամբ,
շատ
մեծ
բարետեսութիւն
է:
Այս
շրջանում
էլ
երեք
աստիճանով
եկեղեցական
դատավարութիւնը
տիրապետող
էր.
ա)
ամբողջ
աշխարհի
համար`
բարձրագոյն
եւ
վերջին
դատարան,
բ)
թեմական`
թեմի
համար
եւ
գ)
քորեպիսկոպոսական`
գաւառի
եւ
համայնքների
համար:
Բարձրագոյն
ատեանը
կազմում
էր
համազգային
եկեղեցական
ժողովը,
կաթուղիկոսի
կամ
նրա
բացակայութեան
միջոցին`
աւագագոյն
եպիսկոպոսի
նախագահութեամբ,
մասնակցութեամբ
աշխարհականների
եւ
հոգեւորականների,
եպիսկոպոսների
եւ
նախարարների,
ներկայութեամբ
նոյն
իսկ
թագաւորի,
բաղկացած
փոքրաթիւ
անդամներից
մինչեւ
իսկ
4000
(տե՛ս
Ա
գիրք,
308
երես)
հոգուց:
Այս
ժողովն
է
միակ
օրէնսդիր,
միակ
եւ
վերջին
դատաւորի
իրաւունք
ունեցողը,
որի
վճիռը
վերջնական
է,
առանց
բողոքի
եւ
վճռաջինջ
իրաւունքի:
Այս
ժողովի
վճիռն
է
պարտաւորական
եւ
անդառնալի:
Այս
ժողովի
վճիռով
նզովւում
են
դպրից
սկսած
մինչեւ
կաթուղիկոսներ,
շինականից
սկսած
մինչեւ
թագաւորներ:
Այս
ժողովն
է
միմիայն
կաթուղիկոս
ընտրող
եւ
գահընկէց
անող
(տե՛ս
Ա
գիրք,
305,
306,
308,
309
երեսներ):
Դատավարութիւնը
եւ
դատակազմութիւնը
այս
ժողովներում
յար
եւ
նման
է
տիեզերական
ժողովներին,
ղեկավարւում
էին
ժողովականները
նոյն
սկզբունքներով:
Ժողովն
ունէր
նախագահ,
անդամներ,
մեղադրող
կողմ,
մեղադրեալ,
վկաներ:
Մեղադրական
կէտեր
կազմում
էին
եպիսկոպոսներ
կամ
իշխաններ,
միմեանց
հետ
առաջուց
հաղորդակցութեան
մէջ
մտնելով,
վկաներ
պատրաստելով.
երբ
մեղադրական
գիրը
համարւում
էր
պատրաստ,
դիմւում
էր
աւագ
իշխանին
եւ
թագաւորին,
եթէ
մեղադրուողը
կաթուղիկոսը
չէր,
գանգատաւորները
դիմում
էին
կաթուղիկոսին,
որոնք,
այսինքն
կաթուղիկոսը,
կամ
թագաւորը,
երկուսի
չեղած
ժամանակ
մեծ
իշխանը
կամ
աւագագոյն
եպիսկոպոսը
ժողովի
օր
էր
նշանակում,
հրաւիրագրեր
ուղարկում,
եւ
ծանուցումն
անւում
թէ
մեղադրեալին
եւ
թէ
վկաներին
ու
մեղադրողներին:
Դատը
սկսւում
էր
սովորական
մեղադրական
գիրը
կարդալուց
յետոյ,
վկաների
ցուցմունքը
լսելուց
եւ
մեղադրեալի
արդարացուցիչ
խօսքերը
լսելուց
յետոյ:
Վճիռը
կայացնւում
էր,
գործադրւում
եւ
հրատարակւում
ի
լուր
ամենեցուն:
Սեւանի
Մաշտոց
վարդապետը
Աբաս
իշխանին
գրած
թղթում
յիշեցնում
էր,
որ
վկաները
կանոնական
օրէնքի
հիման
վրայ
պիտի
լինեն
երկու-երեքից
ոչ
պակաս,
յարգելի
մարդիկ,
պատժի
տակ
եթէ
ընկած
են,
պիտի
ապաշխարանք
քաշած
բոլորովին
արդարացած
լինեն,
որ
դատաւորները
հեռու
տեղերի
եպիսկոպոսներ
պիտի
լինեն,
որ
ատելութեան
հիմք
չունենան
մեղադրեալի
հետ
եւ
խնդիրը
վճռեն
արդարութեամբ
ու
անաչառութեամբ:
Թէ
եւ
ոչինչ
չկայ
արձանագրութիւններ
կազմելու
վերաբերութեամբ
այդ
ժողովներում,
բայց
ենթադրելի
է,
որ,
անշուշտ,
կազմելիս
լինէին
արձանագրութիւններ,
այլապէս
մեղադրական
գրի
30
կէտերի
առանձին-առանձին
քննութիւնները,
վկաների
ցուցմունքները
եւ
կողմերի
ասածները
ի՞նչպէս
պիտի
մտքներում
պահէին,
որ
վերջում
գործը
անաչառ
վճռահատութեան
ենթարկէին:
Բ
աստիճանի
դատարանը
եպիսկոպոսականն
էր,
թեմի
գործերի
համար,
ատենական
էր,
թէ
անձնական,
անորոշ
է,
չկայ
բաց
որոշ
ցուցմունք,
բայց
ի
նկատի
առնելով
այն,
որ
մի
անհատ
դժուարութեամբ
կարող
էր
գործերը
վարել
ամբողջ
թեմում
առանց
օգնականի,
դատաւորի,
առանց
արձանագրութեան,
քանի
որ
կողմերը
կարող
էին
դիմել
կաթուղիկոսին,
պիտի
անշուշտ
ենթադրել,
որ
ատենական
էր
եւ
ո՛չ
անձնական՝
անհատական:
Փարպեցին
գանգատւում
է
կաթուղիկոսից,
թէ
«եկեղեցու
դատաւորութեան»
էլ
արժանի
չարաւ
իրան:
Գ
աստիճանի
դատարանն
էր
քորեպիսկոպոսական,
որ
դատում
էր
գաւառակի
շրջանում,
գիւղերում:
Այս
շրջանում
սրանց
տրւում
էր
նոյն
պատժողական
իրաւունքները՝
ինչ
որ
առաջինում
կար,
Սահակի
կանոններով,
տուգանել,
ծեծել,
պատժել
խօսքով՝
նախատելով,
ապաշխարանքի
ենթարկելով:
ԺԳ
դարի
Սսի
ժողովը
հրամայում
է
(Ա
գիրք,
317
երես),
որ
եպիսկոպոսը
«սուրբ,
գիտուն
քորեպիսկոպոս
նշանակի,
որ
եկեղեցու
դատաստանը
կարողանայ
երկիւղածութեամբ
եւ
ոչ
ագահութեամբ
անել»:
Սրանք
եկեղեցական
տուրքի
եւ
մէկի
յանցանքի
պատճառով
շատ
անգամ
փակում
էին
եկեղեցու
դռները,
այս
ինքնակամ
գործողութիւնները
արգելում
է
ութերորդ
դարու
Պարտաւի
ժողովը
(Ա
գիրք,
304):
Սրանց
իրաւասութեան
ենթարկւում
էին
նոյնպէս
միմիայն
եկեղեցական
յանցանքները
եւ
մեղքերը:
Գ.
Դատարանական
երրորդ
շրջանը
կազմում
է
Ռուբինեանց
անկումից
յետոյ
մինչեւ
ռուսական
տիրապետութիւնը
եւ
տաճկահայոց
մէջ
մինչեւ
1860
թիւը`
Սահմանադրութիւնը:
Այս
շրջանը
մահմետական
շրջան
է,
այս
բաւական
է
ըմբռնել
տալու
համար
հայոց
եկեղեցական՝
թէ
վարչական,
թէ
դատարանական
դրութիւնը:
Մի
տեղ,
որտեղ
արդարութիւն,
ճշմարտութիւն
կախուած
լինի
կաշառքից,
դատ
եւ
իրաւունք
կեդրոնացած
լինի
սրի,
ոյժի,
կոպիտ
քմահաճոյքի
մէջ,
մի
տեղ,
որտեղ
անկիրթ՝
վայրենի
բնազդումներով
Երեւանի
սարդար
լինի
կառավարիչ
եւ
Թաւրիզի
խան,
որոնք
ամբողջապէս
նուիրուած
լինեն
մարմնական
զուարճութիւնների
եւ
տռփական
ցանկութիւնների,
մի՞թէ
այնտեղ
եկեղեցին
կարող
է
արդար
դատաստան
ունենալ:
Առաքել
Դաւրիժեցի
պատմագրի
(1601-1669
թթ.
)
ո՛ր
երեսը
բաց
անելու
լինես,
ամէն
տեղ
կը
տեսնես
բռնութիւններ
եկեղեցու
վրայ,
բռնազբօսիկ
վարմունք
կաթուղիկոսների
վերաբերմամբ,
եկեղեցին
ամբողջ
կազմով
խաղալիք
դարձած:
Էջմիածինը
իւր
4
կաթուղիկոսներով,
որոնք
միաժամանակ
գահ
են
բազմել
սարդարի
եւ
շահի
գրպանը
լցնելու
եւ
նրան
քմահաճոյքներին
ծառայեցնելու,
դարձրել
էին
եկեղեցական
կառավարութիւնը
եւ
դատաստանը
վաճառանոց:
Միաժամանակ
չորս
կաթուղիկոս`
Մելիքսէթ,
Դաւիթ,
Սրապիոն
եւ
Սահակ,
դարձել
էին
շահի
ծառաների
ուղեկցութեամբ
շրջիկ
հարկահաններ.
ահա
թէ
ինչ
է
ասում
Դաւրիժեցին.
նրանք
«կաշառքով
թէ
եպիսկոպոսներին,
թէ
քահանաներին
անարժանութեամբ
ձեռնադրութիւն
էին
տալիս,
կաշառքով
մէկ
վանքի
սեպհական
վիճակը
կտրում
ուրիշ
վանքի
էին
տալիս,
արձակ
հրամաններ
էին
տալիս
չհասի,
«մեղօքի»,
կնաթողութեան,
երկկնութեան:
Այսպիսի
եւ
սրանց
նման
բազմաթիւ
անկարգութիւններ
էին
գործում
կաթուղիկոսները
եւ
իւր
եպիսկոպոսները...
»
(223
երես):
Այսպէս
էր
եկեղեցու
կառավարիչը,
իսկ
ստորադրեալները
«նոյնպէս
էին,
ասում
է
Դաւրիժեցին
289
երեսում,
եւ
գիւղական
երէցները,
անունով
միայն
քահանաներ,
ոմանք
վերցնելով
իրանց
վրայ
մելիքութեան
իշխանութիւնը
(տանուտէրութիւն),
եւ
ոմանք
տանուտէրութեան,
եւ
ոմանք
պոռնիկներ
եւ
երկկանայք,
ոմանք
այլազգի
իշխաններին
յարած,
նրանց
չար
գործերի
արբանեակներ
եւ
քրիստոնեաների
մատնիչներ...
թողնելով
ժամ
պատարագ»`
փակել
էին
եկեղեցիները
եւ
իրանց
ցանկալի
արուեստներով
պարապում:
Շահը,
սարդարը,
խաները
4
կաթուղիկոսին
դարձրել
էին
փողի
քսակ,
միմեանց
«աջըղու»
հակառակ,
բանտարկում,
չարչարում,
տանջում
էին
նրանց:
Դաւիթը
տանջանքից
փախաւ
Սպահան,
Սրապիոնը
զարհուրելի
չարչարանքից
փախաւ
իւր
հայրենիք
Տիգրանակերտ,
Սահակը
նոյնպէս
դէպի
Վան,
իսկ
Մելիքսէթի
չարչարանքները
թող
պատմի
Դաւրիժեցին
(208
երես).
«Նորանից
յետոյ
բերին
Մելիքսէթին
Երեւանի
բերդի
մէջ
եւ
տարածեցին
գետնի
վրայ,
չորս
կողմից
քարշելով
պրկեցին
նրան,
կապելով
ցցերից,
ձգեցին
որոգայթի
մէջ,
եւ
առնելով
բեւեռաքարշը
(ունելիք)
եւ
նրանով
կտրեցին
թեւերից
միս,
եւ
կտրած
միսը
դրեցին
բերանում,
եւ
երկու
կողմում
կանգնած
փայտաւորները
խփում
էին
նրան
եւ
ասում
էին`
ծամիր
եւ
կուլ
տուր,
եւ
Մելիքսէթը
թէպէտ
եւ
չէր
կամենում,
բայց
վտանգից
անճար
մնալով,
ծամեց
եւ
կուլ
տուաւ
իւր
միսը.
եւ
յետոյ
մունետիկը
աղաղակեց,
թէ
թագաւորի
հրամանը
խալիֆայի
վրայ
կատարուեց,
իւր
միսը
ծամեց
եւ
կուլ
տուաւ»,
այն
էր
Աստուածածնի
պահոց
օրերը.
եւ
այս
բանի
պատճառ
էր
իւր
աթոռակից
Դաւիթ
կաթուղիկոսը,
որը
շահին
ասել
էր,
թէ
Մելիքսէթը
կաշառ
է
առել
եւ
թոյլ
տուել,
որ
կաթոլիկներ
ս.
Հռիփսիմեանց
գողացած
մասունքները
տանին,
փոխանակ
յետ
խլելու:
Այս
կատարուել
է
տասն
եւ
եօթերորդ
(ԺԷ)
դարում:
Մի՞թէ
արժէ
կրկնել
Դաւիթ-Դանիէլեան
կաթուղիկոսական
կռիւը,
որ
շարունակուեց
երկար
տարիներ
եւ
պառակտեց
եւ
թուլացրեց
եկեղեցական
կարգերի
ոյժն
ու
զօրութիւնը,
այն
էլ
19-րդ
դարի
սկզբում,
հետաքրքրուողները
թող
կարդան
«Ամենայն
հայոց
կաթ.
»
(գիրքը`
Ա.
Երիցեանի):
Մի՞թէ
այսպիսի
պայմաններում,
այսպիսի
հրէշաւոր
ժամանակ,
կարելի
էր
որոշել,
կամ
քննութեան
տակ
ձգել
Հայոց
եկեղեցու
դատավարութիւնը
եւ
դատակազմութիւնը
ի՞նչպէս
էր,
ո՞վ
էր
դատողը
եւ
մեղադրողը,
ո՞վ
վկան,
ո՞վ
պատիժ
կրողը՝
եկեղեցական
դատաւորը
եւ
պատժողը,
եւ
քննողը
էին
կաշա՛ռքը,
քմահաճո՛յքը,
ստոր
ստրկութիւնը,
խանի
եւ
սարդարի
վայրի
բնազդմունքները:
Շատ
պարզ
է,
որ
այսպիսի
դառն
պատահարներ
չկարողացան
եւ
չեն
էլ
կարող
ջնջել
մեր
եկեղեցու
դարաւոր
կանոնական
սահմանադրութիւնները
դատի,
դատավարութեան
եւ
դատակազմութեան
վերաբերմամբ,
որոնք
առժամանակ
միայն
մոխրի
տակ
պահուած
մնացին,
որովհետեւ
բռնի
ոյժով
արածը
օրէնք
չէ,
եկեղեցին
իւր
ներքին
ուժով
այդ
բռնութեան
դէմ
մաքառեց
եւ
շարունակեց
նախկին
սկզբունքներով
կեանք
վարել:
Մեր
եկեղեցու
երեք
դատարանական
շրջանում
հետեւեալ
սկզբունքները
մնացին
անխախտ.
ա)
երեք
աստիճանով
կազմուած
դատարանական
ձեւերը
սկզբից
մնաց
մինչեւ
վերջը
առանց
փոփոխութեան,
այն
է՝
1)
կաթուղիկոսական
ազգային
ժողովի
մասնակցութեամբ,
վերջնական
եւ
անբողոքելի
դատական,
օրէնսդրական
վճռահատութեամբ,
կամ
ի
բացակայութեան
կաթուղիկոսի
աւագագոյն
եպիսկոպոսի
նախագահութեամբ,
2)
եպիսկոպոսական
կամ
առաջնորդական,
սահմանափակուած
թեմի
գործերով
եւ
3)
քորեպիսկոպոսական
կամ
գործակալական,
գաւառակի
կամ
համայնքի
գործերով
սահմանագծուած:
բ)
Սկզբից
մինչեւ
երրորդ
շրջանի
վերջը
երեք
եկեղեցական
դատավարութեան
հիմունք
եղել
է
կանոնական
իրաւունքը,
կանոնների
ցոյց
տուած
սահմանագծերը:
գ)
Եկեղեցական
դատաստանի
նիւթը
եղել
է
եկեղեցական
կրօնական
խնդիրներ,
այն
է՝
պսակի,
չհասի,
ամուսնալուծութեան,
առեւանկութեան,
կախարդութեան`
իւր
տեսակներով,
աղանդների,
ժամերգութեան,
ծիսակատարութիւնների,
բարեգործական
հիմնարկութիւնների
եւ
կալուածների
կառավարութեան
եւ
պահպանման,
եկեղեցական
հասոյթների
եւ
տուրքերի
կարգադրման
եւ
ժողովման
խնդիրներ:
դ)
Եկեղեցական
դատաստանին
ենթարկուել
են
վերոյիշեալ
յանցանքներում
մեղադրուած
բոլոր
հոգեւորականները՝
դպրից
սկսած
մինչեւ
կաթուղիկոս
անխտիր:
ե)
Նոյն
յանցանքներում
մեղադրուած
բոլոր
աշխարհականները
նոյնպէս
ենթարկուել
են
նոյն
եկեղեցական
դատին`
շինականից
սկսած
մինչեւ
թագաւորը:
զ)
Քրէական
եւ
քաղաքացիական
գործերը
ենթարկուել
են
մարմնաւոր
դատարանին,
եւ
չունենք
փաստ
ապացուցանելու,
թէ
ենթարկուած
լինեն
եկեղեցական
դատաստանի:
է)
Հոգեւորականները
քրէական
եւ
քաղաքացիական
գործերի
համար
ենթարկուել
են
երկու
դատարանին
էլ՝
թէ
եկեղեցական,
թէ
մարմնաւոր,
կամ
խառն
դատարանի,
որպիսին
էր
Սիւնեաց
եպիսկոպոսների
դատը
երկու
իշխանների
դէմ
«Ս.
Խաչի»
տիրապետութեան
համար.
փոքր
քրէական
յանցանքների
համար`
միմիայն
եկեղեցական
դատարանին:
ը)
Բարձրագոյն
եկեղեցական
դատարանին
ենթարկւում
էին՝
կաթուղիկոսը
եւ
թագաւորը,
եպիսկոպոսները
եւ
իշխանները
(նախարարները).
եպիսկոպոսական
դատին՝
անպաշտօն
եպիսկոպոսները,
վարդապետներ
եւ
այլ
հոգեւորականներ,
գաւառի
աննշան
իշխաններ
եւ
ազատ
ու
շինական:
Քորեպիսկոպոսական
դատին`
համայնքում
ապրող
ազատ
ու
շինական
եւ
քահանաներից
սկսած
մինչեւ
դպիրներ:
թ)
Երեք
աստիճանի
դատավարութիւնը
լինում
էր
դռնբաց,
ժողովական
եւ
խորհրդակցական
եւ
ո՛չ
անհատական,
բարձրագոյն
ատենին
բողոքելու
իրաւունքով:
ժ)
Երեք
աստիճանի
դատարաններում
գործադրուող
պատիժներն
էին՝
ապաշխարանքներ
զանազան
տեսակ,
ծոմապահութեամբ,
ծնրադրութեամբ,
չոքելով,
գրքեր
կարդալով,
եկեղեցու
դռան
կանգնելով,
հաղորդութիւնից
զրկուելով,
եկեղեցի
մտնելուց
զրկուելով,
աղօթքի
կանգնելով,
տուգանքներ
յօգուտ
աղքատանոցի,
եկեղեցու,
բարեգործական
հաստատութիւնների
եւ
յօգուտ
գանձարանի,
պատիժներ`
մուրցացի
եւ
ճիպոտի
հարուածներով,
ուրկանոց
ուղարկել
աղալու
համար
(ցորեն
եւ
ծաւար
արկանքներով),
աղուէսադրոշմ
ճակատին
(խարած
շամփուրներով),
պատիժներ
ոչ
մարմնական`
բանտարկել,
խայտառակելով
էշի
վրայ
նստացրած
շրջեցնել,
իրաւունքի
զրկումն`
հոգեւորականներին՝
զրկուել
պատուից,
պաշտօնից,
կարգից,
երկու
դասակարգի
վերաբերմամբ՝
զրկուել
քրիստոնէական
բոլոր
օրինակատարութիւնների
շնորհքից՝
բանադրութեամբ
եւ
նզովքով:
ժա)
Եկեղեցական
դատարանն
ինքն
է
գործադրում
պատիժները
բոլոր
եկեղեցական
անձանց
վերաբերմամբ,
նոյնպէս
եւ
ինքն
է
գործադրում
վերոյիշեալ
պատիժները
աշխարհականներից`
շինականների
վերաբերմամբ,
իսկ
ազնուականները
ծեծից
օրէնքով
ազատ
էին,
եթէ
ինքնայօժար
տուգանք
կտային,
այն
է`
պատժին
կենթարկուէին,
եթէ
ոչ`
եկեղեցին
անզօր
էր
գտնւում
պատիժը
գործադրել.
«Եթէ
պատուաւոր
մարդ
է
եւ
եկեղեցական
օրէնքին
հակառակ
է
կանգնում
(Ա
գիրք,
318),
ասում
է
Սսի
կանոնը,
պէտք
է
նզովքի
ենթարկել.
ուրեմն
աշխարհականներից
ուժեղների
կամքին
էր
թողնուած
եկեղեցական
դատարանին
ենթարկուելը,
եկեղեցին
անզօր
գտնուելով
սրանց
դէմ՝
բանադրում
եւ
նզովում
էր
միմիայն:
Թէ
ինչո՞ւ
եկեղեցին
դիմում
էր
հակաեկեղեցական
միջոցների
յանցաւորների
դէմ,
այդ
պէտք
է
բացատրել
հանգամանքների,
մարդկանց
վարք
ու
բարքի
կոպտութեան,
տիրող
կարգերի
անկանոնութեան
միջոցով.
մարմնական
պատիժը,
ծեծը
բոլորովին
հակառակ
է
Աւետարանի
բարձր
սկզբունքին,
եկեղեցու
քարոզչութեամբ
լոյս
սփռելու
ձգտումներին,
որոնք
պահանջում
են
ազդել
խօսքով,
յորդորներով,
սրտի
ներշնչմամբ
եւ
ո՛չ
գաւազանով:
Այս
դրութեան
պատասխանում
է
Շահապիվանի
ժողովի
13-րդ
կանոնը
(Ա
գիրք,
235
երես),
որ
խօսելով
յանցաւորներին
խիստ
տուգանքների
եւ
մարմնական
պատիժների
ենթարկելու
մասին,
ասում
է.
«Իսկ
եթէ
հակառակեն
(պատժի
ենթարկուողները)
եւ
ասեն`
ի՞նչու,
Նիկիական
կանոններում
այդպէս
ծանր
պատիժ
չէ
նշանակուած,
նրանք
սխալւում
են
այդպէս
մտածելով,
որովհետեւ
այնտեղ
ի
նկատի
չունէին,
թէ
այսքան
չարիք
եւ
ոճիրներ
մեր
աշխարհում
պիտի
գործուէին»:
Ահա
ժողովի
պատճառաբանութիւնը,
որի
անդամները
իմացել
են
իրանց
եկեղեցական
ոգու
ո՛չ
համապատասխան
պատիժներ
նշանակելը,
բայց
միեւնոյն
ժամանակ
գտել
են,
որ
ուրիշ
միջոցներ
չեն
կարողանում
որոնել
այդ
անկարգութիւնների
առաջն
առնելու
համար:
Այդ
խստութիւնները
միեւնոյն
չափով
գործադրւում
էին
թէ
հոգեւորականների
եւ
թէ
աշխարհականների
վերաբերմամբ:
Մինչեւ
իսկ
Սսի
ժողովը
հայոց
թագաւորի
կարգադրութեամբ
սահմանում
է`
մարդիկ
նշանակել
ամէն
տեղ,
քաղաքներում,
գիւղերում,
հրապարակներում,
փողոցներում
հսկելու
եւ
բռնելու
այն
մարդկանց,
որոնք
հայհոյելիս
կը
լինեն
Աստծուն,
եկեղեցուն,
հաւատքը,
կնունքը
եւ
այլն,
եւ
այլն,
եւ
ծակելու
նրանց
լեզուները,
լար
անցկացնելու
միջովը,
մի
օր
այդպէս
շրջեցնեն
եւ
տուգանք
առնեն
աղքատներին
բաժանեն
(Ա
գիրք,
319
երես):
Այսպիսի
պատիժ
հետեւանք
է
միմիայն
կացութեան,
վարք
ու
բարքի
փչացման
եւ
բրդացման:
Այն
հարցը`
թէ
հոգեւորական,
թէ
աշխարհական
ո՞րպիսի
յանցանքների
համար
ո՞ր
աստիճանով
պատիժների
էին
դատապարտւում,
շատ
դժուար
է
որոշել,
պարզ
եւ
դրական
կերպով
լուծուած
այդ
խնդիրը
մենք
չենք
գտնում
մեր
կանոններում,
չկան
որոշ
սահմանագծուած
օրէնսգրքի
յօդուածների
նման
վճռական
կանոններ,
այդ
թողուած
է
գործադրողների
քմահաճոյքին
եւ
հանգամանքներին
ծանրութեան
ու
թեթեւութեան:
1836-ից
յետոյ,
երբ
ռուսաց
կայսրը
հրամայեց
հայոց
եկեղեցական
կանոնների
հիման
վրայ
ներքին
եկեղեցական
կեանքի
վերաբերեալ
Սահմանադրութիւն
կազմել,
Սինոդը
երեք
անդամ
նշանակեց
այդ
հրամանը
ի
կատար
ածելու,
որ,
անշուշտ,
ի
նպաստ
էր
Հայոց
եկեղեցու
կանոնաւոր
կառավարութեան,
դժբախտաբար
կազմողները
ոյժից
վեր
տեսնելով
այդ
գործը`
յետ
քաշուեցին
եւ
մինչեւ
այսօր
էլ
մնում
է
նախկին
տարտամ
դրութեան
մէջ:
Հայոց
եկեղեցու
1836-ից
յետոյ
եղած
դատաստանական
խնդիրների
մասին
ռուսահայոց
համար
եւ
1860-ից
յետոյ
տաճկահայոց
վերաբերմամբ
կխօսենք
Գ
գրքում
աւելի
մանրամասն:
Այն
հարցը`
քրէական
յանցանքները
քննուել
եւ
վճռուել
են
հայոց
մէջ
եկեղեցական
դատարաններում,
կամ
աւելի
կարճ`
թէ
քրէական
դատերը
ենթարկուել
են
հոգեւոր
դատարաններին
եւ
ո՛չ
աշխարհական,
այս
մասին
երկու
խօսք
կասենք
եւ
դատական
մասին
վերջ
կտանք:
Թէ
եկեղեցական
դատաստանին
էին
ենթակայ
աշխարհականների
գործած
քրէական
յանցանքները,
ա՛յդ
պնդում
են
հանգուցեալ
Վահան
վարդապետ
Բաստամեան
իւր
Մխիթար
Գօշի
«Դատաստանագրքի»
յառաջաբանի
մէջ
եւ
Գարագաշեան
իւր
«Քննական
պատմութեան»
Բ
գրքում:
Առաջինը
բերելով
մի
քանի
կտորներ
մեր
եկեղեցական
ժողովի
կանոններից,
ապա
ի
նկատի
առնելով
օտար
եկեղեցիներում
նոյն
ժամանակներում
կարգերը`
գալիս
է
այսպիսի
եզրակացութեան.
«Այսպէս
ուրեմն՝
բոլոր
վերոյբերեալ
քաղուածքները
հաստատում
են,
գոնեա
իմ
մէջ,
գրեթէ
անկասկածելի
կերպով,
այն
համոզմունքը,
որ՝
արդարեւ
դատաքննութիւնը
եւ
դատաստանը,
գէթ
քրէական
յանցանքների,
գտանւում
է
հոգեւոր
իշխանութեան
ձեռքին
երկար
ժամանակ՝
սկսած
ս.
Գրիգոր
Լուսաւորչից
մինչեւ
Ռուբինեանց
թագաւորութիւնը
Կիլիկիայում: ...
Իսկ
ինչ
վերաբերւում
է
քաղաքացիական
գործերի
դատաքննութեան
դատաստանին,
զոր
օրինակ՝
անշարժ
կալուածքները
գնելուն
եւ
վաճառելուն...
դոցա
համար
երեւի
թէ
կա՛մ
առանձին
աշխարհական
դատարաններ
կային,
որք
սկիզբն
ստացան
կամ
բարեկարգուեցան
Վաղարշակ
թագաւորի
օրով...
եւ
կա՛մ
գաւառապետները,
քաղաքապետները,
գիւղական
տանուտէրները
եւ
մանաւանդ
նախարարները
վարում
էին
դատաւորական
իրաւասութիւնը...
»
(76-77
երես):
Իսկ
Գարագաշեան
Բ
գրքի
18
երեսում
ասում
է.
«Գիրքը
եւ
ժողովոց
կանոնք
եղան
ոչ
միայն
հիմն
երկրին
օրէնսդրութեան,
այլ
եւ
նոյն
իսկ
օրէնսդրութիւնն:
Այս
է
պատճառ,
որ
չունինք
ի
նախնեաց
մնացած
դատաստանագիրք: ...
Առ
քրիստոնէութեամբ,
երկրին
օրէնքն
էր,
ինչպէս
երբեմն
յԵւրոպա՝
կանոնական
իրաւունք
(groif
canon)
եւ
կանոնագիրքն
էր
դատաստանագիրք:
Շատ
հաւանական
է,
թէ
տունք
երիցանց
էին
դատարանք,
եւ
գերագոյն
ատեան
եպիսկոպոսարանք...
Պօլսոյ
հայ
պատրիարքաց
դատարանական
իշխանութիւնը,
ոչ
քաղաքայինը
միայն,
այլ
եւ
պատժականը,
որ
տրուած
նոցա
իբրեւ
առանձնաշնորհութիւն
օսմանեան
կայսերաց
կողմանէ՝
համարելի
է
ոչ
այնչափ
նոր
արտօնութիւն,
որչափ
ի
վաղուց
վայելեալ
իրաւանց
ճանաչումն: ...
Դատուել
եկեղեցական
օրինօք
եւ
քրիստոնեայ
դատաւորէ՝
էր
առ
նախնիս
մեր
իբրեւ
հաւատոյ
մասն,
մինչեւ
սմին
հակառակ
որեւիցէ
կարգադրութեան
համարուել
«աղաւաղումն
փառաց
եկեղեցւոյ»:
Երկրորդիս
կարծիքով`
քաղաքացիական
եւ
քրէական
(պատժական)
դատերը
եկեղեցու
ձեռքին
էր:
Վահան
վարդապետ
Բաստամեանի
բերած
փաստերից
գլխաւորն
է՝
իւր
առարկութիւնը
ապացուցանելու
Շահապիվանի
ժողովի
20-րդ
կանոնի
գրաբառը
(տե՛ս
Ա
գիրք,
249-250
եւ
239
եւ
Մխիթար
Գօշի
յառաջաբան,
71
երես),
որի
մէջ
ասւում
է,
թէ`
եթէ
ժողովրդի
մէջ
մէկը
«չարագործ»
դուրս
գայ,
ու
քահանան
իմանայ
եւ
նրանից
տեղեկութիւն
չտայ
եպիսկոպոսին,
ենթարկուի
խիստ
մարմնական
պատժի,
որպիսին
դրւում
է
մծղնեայ
աղանդաւորին:
Նա
«չարագործ»
բառը
ընդունում
է
«իւր
պարզ
եւ
սովորական
իմաստով»,
որ
վերաբերում
է
«առհասարակ
չար
գործերին,
որոնց
մէջ
կարող
են
մտնել
եւ
զուտ
քրէական
յանցանքները»,
այդպէս
ընդունելուց
յետոյ,
երբ
տեսնում
է,
որ
«20
կանոնն»
այդ
գործը
յանձնում
է
եպիսկոպոսական
եւ
կաթուղիկոսական
դատին,
վճռում
է,
թէ
ուրեմն
քրէական
գործերը
ենթարկւում
էին
եկեղեցական
դատարանին,
ահա
Բաստամեանի
գլխաւոր
պատճառաբանութիւնը:
Դժբախտաբար
այդ
20-րդ
կանոնը
այնքան
պարզ
է
եւ
այնքան
որոշ,
թէ
«չարագործ»
ասելով
ի՞նչ
պիտի
հասկանալ,
որ
Բաստամեանի
թէ
նախադրեալը
եւ
թէ
եզրակացութիւնը
բոլորովին
սխալ
են
եւ
կանոնի
մտքից
հեռու:
Որովհետեւ
Շահապիվանի
19
եւ
20
կանոնները
բացառապէս
խօսում
են
մծղնէութեան
մասին,
որ
է
անբարոյական՝
«պղծագործ»
եւ
«չարագործ»
աղանդ,
որի
պատիժը
նոյնպէս
«չարագործական»
է,
կտրումն
«ջիլերի»,
այն
է`
սեռական
գործարանի
մասերից,
աղուէսադրոշմ
ճակատին.
պատմագրները
այս
աղանդը
անուանում
են
պղծագործ
աղանդ,
չարագործ
աղանդ,
որ
նշանակում
է,
թէ
Բաստամեանի
եզրակացութիւնը
«չարագործ»
բառի
իմաստի
վերաբերմամբ
բոլորովին
սխալ
է,
որ
այդ
գործողութիւնը
վերաբերում
է
աղանդաւորական
խնդրին
եւ
է՛
եկեղեցական
հարց
եւ
ենթակայ
եկեղեցական
դատին:
Մինչեւ
անգամ
Բաստամեանի
բերած
20
կանոնի
վկայութիւնից
երեւում
է,
որ
եկեղեցական
խնդիրներում
եթէ
յանցաւոր
էին
գտնւում
նախարարները
եւ
թագաւորազն
անձինք,
այն
ժամանակ
նրանք
ենթարկւում
էին
ո՛չ
լոկ
եկեղեցական
դատարանին,
ա՛յլ
խառն
հոգեւոր
եւ
աշխարհական
դատարանին.
կանոնն
ասում
է`
դրանց
«վերցնեն
պղծագործ
ընտանիքի
հետ
միասին
եւ
հրապարակ
բերեն,
գլխաւոր
եպիսկոպոսի,
մեծամեծ
իշխանների,
աւագ
դատաւորների
առաջ
Աստուծոյ
օրէնքի
վրէժխնդիրը
լինեն:
Որպէսզի
ուրիշները
տեսնելով`
սրբութեամբ
եւ
երկիւղով
պաշտեն
Արարչին,
կատարեալ
լինեն
աստուածպաշտութեան
կարգի,
սրբերի
եւ
օրէնքների
յարգելուն
մէջ
եւ
ճշմարիտ
ծառաներ
լինեն
Աստուծոյ՝
խօսքով
եւ
գործով»:
Վերոյիշեալից
շատ
պարզ
երեւում
է,
որ
«չարագործ»
բառը
վերաբերում
է
մծղնէութեան,
որ
եկեղեցական
յանցանքը
յանձնել
են
ոչ
թէ
լո՛կ
հոգեւոր
դատարանին,
այլ
խառն.
որ
վերոյիշեալ
20
կանոնի
հիմամբ
կարելի
է
Բաստամեանի
արած
եզրակացութիւնից
հանել
հակառակ
եզրակացութիւն,
թէ
քրէական
յանցանքները
ենթարկւում
էին
աշխարհական
դատարանին:
20-րդ
կանոնը
նորից
չեմ
արտագրում
ամբողջութեամբ
այդ
պարզ
ցուցնելու
համար,
հետաքրքրուողները
թող
կարդան
իսկականը
վերեւում
ցոյց
տուած
գրքերում:
Բացի
այդ
փաստից
Բաստամեանը
բերում
է
մի
քանի
կցկտուր
քաղուածներ
Ներսէս
ոմն
կաթուղիկոսի
յատկացրուած
կանոններից
զանազան
քրէական
գոյն
ունեցող
յանցանքների
պատիժների
վերաբերմամբ,
ցոյց
տալու,
թէ
քրէական
յանցանքները
ենթարկւում
էին
ո՛չ
աշխարհական
դատարանին,
որովհետեւ,
ասում
է
նա,
այս
յանցանքների
պատիժները
ապաշխարանքներ
են
եկեղեցուց
նշանակուած:
Այդ
ոմն
Ներսէսի
43
կանոնը
բոլորովին
անվաւեր
են
եւ
անհիմն,
կցկտուր
եւ
միմեանց
հակասական
(տե՛ս
Ա
գիրք,
259
երես),
նրանց
վրայ
վստահանալ
եւ
նրանց
հիմամբ
եզրակացութիւն
անել
չի
կարելի,
եւ
երկրորդ՝
մի՞թէ
ապաշխարանք
նշանակելը
եկեղեցու
կողմից`
դիցուք
սպանութեան
համար,
ապացոյց
կարող
է
լինել,
թէ
սպանութեան
խնդիրը
ենթարկուել
է
հոգեւոր
դատարանին,
չէ՞
որ
այսօր
էլ
հէնց
պետական
քրէական
օրէնքը
շատ
յանցաւորներին
պատիժ
նշանակելուց
յետոյ
ենթարկում
է
նրանց
եկեղեցական
ապաշխարանքի:
Բաստամեանի
առարկութիւնը,
թէ
«նոյն
իսկ
ժողովրդի
համար
աւելի
օգտակար
էր
եւ
ձեռնատու,
որ
քրէական
գործերի
դատաստանը
լինէր
ոչ
թէ
մարմնաւոր,
այլ
հոգեւոր
իշխանութեան
ձեռքին,
որովհետեւ
այդ
իշխանութիւնը
միշտ
աւելի
ներողամիտ
էր
վերաբերւում
եւ
գործ
էր
ածում
միշտ
աւելի
թեթեւ,
միայն
ուղղեցուցիչ
պատիժներ`
զանազան
տեսակ
ապաշխարանքներ»
(69
երես):
Այս
դատողութիւնը
աւելի
քան
միամիտ
է,
սպանողի
համար
ճշմարիտ
է,
շատ
նպաստաւոր
է
հոգեւոր
դատարանին
դիմելը,
որովհետեւ
միմիայն
ապաշխարանք
կրելով`
յանցանքից
կազատուի,
բայց
սպանուողի
կողմի
համար
ի՞նչ
օգուտ
յանցաւորի
խաղաղ
ապաշխարանքը,
ո՞ր
մարդը
կհամաձայնի
իւր
եղբօր
սպանողին
ազատ
համարել
պատժից,
գոհ
մնալով
նրան
եկեղեցական
ապաշխարանք
քաշելուց,
հապա
եթէ
յանցաւորը
պնդագլուխ
է
եւ
եկեղեցական
ապաշխարանք
կրելու
ո՛չ
հակամէտ,
ի՞նչ
պիտի
անի
եկեղեցական
դատարանը,
ոչինչ,
նա
պիտի
այն
ժամանակ
նզովքի
ենթարկի
այդպիսի
անձին:
Է՜,
այսպիսով
աշխարհ
կարելի՞
է
կառավարել.
ի
հարկէ
ո՛չ:
Մենք
մեր
կանոններում
ոչ
մի
տեղ
չենք
գտնում
փաստ,
որով
կարելի
լինէր
ապացուցանել,
թէ
աշխարհականները
քրէական
գործերի
համար
ենթարկւում
էին
հոգեւոր
դատարանին,
բայց
ունինք
տեղեկութիւններ
հակառակը
ապացուցանելու,
այսինքն`
որ
աշխարհականները
թէ
քրէական,
թէ
քաղաքացիական
յանցանքների
եւ
դատերի
համար
ենթակայ
են
եղել
աշխարհական
դատարանին,
որ
հոգեւորականները
քաղաքացիական
եւ
մեծ
քրէական
յանցանքների
համար
ենթարկուել
են
աշխարհական
դատարանին
կամ
խառն
դատարանին:
Սկզբից
մինչեւ
վերջ՝
հոգեւորականութիւնը
լինելով
ժողովրդի
ընտրութեամբ
այդ
դասակարգի
մէջ
մտած,
եւ
նրա
նիւթական
ապահովութիւնը
սահմանափակուած
լինելով
ժողովրդի
կամաւոր
տուրքերով
եւ
հասոյթներով,
նա`
հոգեւոր
դասը,
եղել
է
միշտ
կեանքի
մէջ
երկրորդ
կարգում,
խաղալիք
եւ
ստորադրուած
իշխանների,
հարուստների,
բռնաւորների
ձեռքին:
Հոգեւորականութեան
ամենաուժեղ
ժամանակ
Լուսաւորչից
մինչեւ
Սահակ,
զօրեղ
հոգեւորականները,
եպիսկոպոս
եւ
կաթուղիկոս
մեռել
են
թագաւորի
եւ
նրա
մարդկանց
ձեռքից,
կամ
փախել
են
անապատ:
Ներսէս
Մեծի
նման
մարդը,
որի
արքունիք
մտնելիս,
Արշակ
թագաւորը
մտնում
էր
անկիւնում
կուչ
գալիս,
անզօր
գտնուեց
մի
քահանայի
դէմ,
որը
հաղորդութեան
մէջ
թոյն
խառնելով
մարդ
սպանեց
թագուհու
պատուէրով:
Նոյն
Արշակ
երբ
Արշակաւանը
շինեց
եւ
հրամայեց,
որ
բոլոր
յանցաւորներով
լցուի
նոր
քաղաքը՝
իրաւունք
տալով
նրանց
պատիժներից
ազատուել,
երկիրը
դարձրեց
աւազականոց,
անառականոց,
հոգեւոր
իշխանութիւնը,
որ
իւր
ամենաուժեղ
ժամանակն
էր,
ոչինչ
չկարողացաւ
անել
իւր
խրատներով
եւ
քարոզներով,
իսկ
Արշակ
միայն
արհամարհում
էր
Ներսէսի
եւ
տեղակալ
Խադի
յանդիմանութիւնները.
ահա
Փաւստոս
91
երեսում
ի՞նչպէս
է
նկարագրում
այդ
վիճակը.
«Շատ
վնասներ
էին
տալիս
(յանցաւորները)
եւ
այնտեղ
էին
փախչում
(Արշակաւան),
շատ
տղամարդիկ
իրանց
կանանցն
էին
թողնում
եւ
այնտեղ
ընկնում,
շատ
տղամարդիկ
էլ
իրանց
կանանց
արձակելով,
ուրիշ
կանայք
առնելով`
այնտեղ
էին
վազում,
շատ
ծառաներ
իրանց
տիրոջ
գանձը
գողանալով`
այնտեղ
էին
դիմում...
դատ
չկար
եւ
արքունիքից
ոչ
մէկին
իրաւունք
չէր
տրւում...
բոլորի
ասելով՝
թէ
իրաւունքը
մեռաւ...
»:
Ներսէս
յանդիմանում
է
Արշակին
եւ
խորհուրդ
է
տալիս
ցրուել
Արշակաւան
եւ
երկրի
մէջ
կարգ
ձգել,
ասելով,
որ
քո
մեղքերիդ
համար
բոլոր
աշխարհով
ապաշխարանքի
կմտնենք:
Արշակ
ծիծաղում
է,
իսկ
Ներսէս
անճարացած
դուրս
գալիս:
Եզնիկից
ունինք
դատի
մասին
մի
քանի
խօսք
(Ա
գլ.
ԺԵ).
«Ի՞նչու
օրէնքը
թագաւորներն
են
դնում,
եւ
սաստերը`
իշխանները,
եւ
պատիժները`
դատաւորները,
չէ՞
որ
միմիայն
չարիքների
առաջն
առնելու
համար:
Եթէ
չարիքն
ի
բնէ
է,
այն
ժամանակ
ոչ
օրէնսդիրը
պիտի
օրէնք
դնի,
եւ
ոչ
իշխանը
պատիժներ
նշանակի...
Տեսնում
ենք,
որ
թագաւորը
իւր
օրէնքի
վրէժն
է
պահանջում,
եւ
վրէժի
պահանջմամբ
չարիքն
է
կարճում,
եւ
դատաւորն
էլ
գողին
ու
աւազակին
է
պրկում
եւ
քիրում
(պրկէ
եւ
քերէ)
վնասակար
գործերը
մէջ
տեղից
վերցնելու
համար.
եւ
հայրը՝
դժնեայ
որդուն
մահուան
դատապարտելով՝
դատաւորներին
է
մատնում,
եւ
ուրիշներն
էլ
իրանց
անձնական
վրէժները
պահանջում
են
կա՛մ
անձամբ,
կա՛մ
իշխանների
ձեռքով»:
Եզնիկ
Կողբացու
վկայութիւնը
շատ
լուրջ
է
եւ
տրամաբանօրէն,
որից
պարզ
երեւում
է,
որ
գողերը
եւ
աւազակները
յանձնւում
են
դատաւորների
դատին
եւ
պատժին,
որ
այդ
դատերը
բոլորը
իշխանական
են,
այսինքն
է
աշխարհական
եւ
ոչ
եկեղեցական.
մինչեւ
իսկ
Ե
դարում,
երբ
հայրական
իրաւասութիւնը
պիտի
անչափ
լինէր
որդու
վրայ,
բայց
եւ
այնպէս
հայրը
դատը
ինքը
չէ
կտրում
որդու
վերաբերմամբ,
այլ
յանձնում
է
աշխարհական
դատարանին:
Է
դարում
հայ
իշխանները
փոխանակ
եկեղեցին
պահպանելու
օտարների
ոտնձգութիւններից,
շատերը
քահանաներին
եւ
եկեղեցիները
հարկի
տակ
էին
ձգում.
Դուինի
ժողովի
9-րդ
կանոնը
նզովքի
է
ենթարկում
այդպիսի
հայ
իշխաններին.
(Ա
գիրք,
282
երես):
Նոյն
ժողովի
10-րդ
կանոնից
իմանում
ենք,
որ
«ազնուականներից
ոմանք
վանքերի
վրայ
իշխանութիւն
են
բանեցնում,
ում
կամենում
են
վանական
են
նշանակում
եւ
արձակում:
Ոմանք
էլ
ընտանիքով
նստում
են
վանքերում,
արհամարհելով
Աստուծոյ
եկեղեցին»
(Ա
գիրք,
283):
Ը
դարու
կանոններում
կարդում
ենք.
«Գիւղի
աւագը
(գիւղապետը)
եթէ
արքունի
հարկերի
համար
բռնաւորին
կը
դրդի
եկեղեցու
դռները
փակել
եւ
ժամերգութիւնը
խափանել,
մինչեւ
մահ
նզովեալ
լինի»:
Մի՞թէ
այսպիսի
պայմաններում
կարելի
է
մտքով
անգամ
անցկացնել,
թէ
քրէական
յանցաւոր
աշխարհականները
ենթարկւում
էին
հոգեւոր
դատարանին:
Թէ
ի՞նչ
դրութեան
մէջ
էր
Հայոց
եկեղեցին
12,
13,
17րդ
դարերում,
այդ
երեւում
է
Շնորհալու
կանոններից
եւ
նախորդ
երեսներում
Մելիքսէթ
կաթուղիկոսի
դէպքերի
պատմելուց.
վերջապէս
թէ
ի՞նչ
դրութեան
մէջ
էր
այս
դարուս
սկզբին,
թող
հետաքրքրուողները
կարդան
Երիցեանի
«Ամենայն
հայոց
կաթուղիկոսութիւնը»,
ուր
Ներսէսի
կռիւները
բռի
եւ
քմահաճ
իշխանների
հետ
հասնում
էր
ծայրայեղ
աստիճանի:
Երիցեանը
343
երեսում
առաջ
է
բերում
ռուս
Զուբարեւի
պաշտօնական
թուղթը
Պետերբուրգ
գրած
մելիքների
շահատակութիւններից.
որ
Նայիբ
Մելիք
Խուդադը
ամէն
մի
պսակի
համար
պահանջում
է
20
ոսկի,
կամ
կնոջ
անվայել
առաջարկութիւններ
է
անում,
պսակի
ժամանակ
ներս
է
մտնում
եկեղեցի,
հայհոյում
քահանային
եւ
շտապեցնում,
ասելով,
որ
հարսին
պիտի
տանի
իւր
սենեակը:
Մի՞թէ
այդ
նոյն
չէ,
ինչ
որ
Դուինի
ժողովի
կանոնում
կարդում
ենք`
ժողովական
նզովք
այն
իշխանների
վրայ
թափած,
որոնք
անառակ
կանանցով
եւ
գուսաններով
կերթան
վանք,
շաբաթներով
լրբութիւններ
կկատարեն:
Բաստամեանը
պնդում
է,
որ
մինչեւ
Ռուբինեան
թագաւորութեան
անկումը
դատերը
եկեղեցու
ձեռքին
էին,
մի՞թէ
այսպիսի
պատմական
դէպքեր
ունենալուց
յետոյ
կարելի
է
այդ
պնդել.
իհարկէ
ո՛չ:
Առաջնորդները,
քահանաները
մի-մի
գերի
են
եղել
բռի,
կոպիտ
ոչ
միայն
իշխանների,
այլ
հասարակ
պնդագլուխ
անձանց
ձեռքին,
բաւական
է,
որ
քահանան,
եպիսկոպոսը
իշխանի
«խաթրը»
կոտրեցին,
չհասը
չպսակեցին,
կամ
երկրորդ
կին
բերելու
իրաւունք
չտուին,
պրծա՛ւ,
մի՞թէ
նրանք
այլեւս
կկարողանան
եպիսկոպոսութիւն
կամ
քահանայութիւն
անել:
Գարագաշեան
ճիշտ
է
ասում,
թէ
«ամուսնութեան
եւ
եկեղեցական
կարգաց
պահպանութեան
խնդիրն
էր
ոչ
միայն
դատել,
այլ
եւ
անոնց
եղծումը
զսպել
խիստ
միջոցներով՝
էր
թոյլ
տուած,
մանաւանդ
թէ
ճանչցուած
կառավարութենէ:
Անրով
պատրիարքարան
տարուել,
նաեւ
գանըմպել
կամ
բանտարկել
ստահակելոց
եւ
հեստելոց
ընդդէմ
պատուիրանաց
եկեղեցւոյ,
ինչպէս
պահոց,
չէր
անսովոր
իբր
կէս
դար
կամ
աւելի
առաջ»:
Դեռ
այդ
ձեւը
աւելի
մեղմ
է
համարելի,
քան
այն
եղանակը,
որ
բանացնում
էին
Ղարաբաղի
մետրոպոլիտները
յանցաւոր
քահանայից
դէմ.
բանտարկել,
մօրուսը
փետտել,
ծեծել,
քաղցած
թողնել
ընդհանուր
օրէնք
էր
նոցա
համար.
կինը
եթէ
կգար
մարդուց
գանգատուէր,
կամ
ընդհակառակն,
առաջնորդը
կամ
գործակալը
կծեծէին
երկու
կողմն
այնքան,
որ
կստիպէին
հաշտուել:
Ներսէս
Ե-ի
ժամանակ
Դաւրէժի
Նիկողայոս
առաջնորդը
մի
քանի
անառակ
կանանց
նստացնում
է
մրած
երեսով
էշերի
վրայ`
երեսները
դէպի
պոչը
եւ
շրջեցնել
տալիս
Դաւրէժի
փողոցներում:
Այս
բոլորը
ճիշտ
են,
մինչեւ
իսկ
մինչեւ
այսօր
պատահում
են,
բայց
դրանք
օրէնք
չեն,
դրանք
դատաստան
չեն,
հապա
քմահաճոյք
եւ
կոպիտ
բռնութիւն.
մի
ծայրայեղութիւնից
միւս
ծայրայեղութիւն
ընկնել:
Առաջնորդը
վախից
ամէն
տեսակ
զեղծումներ
կանէր
խանի,
իշխանի
գրպանը
լցնելու
համար,
իսկ
երբ
առաջին
կտեսնէր
անզօր
գիւղացի,
կամ
խղճուկ
քահանայ,
մօրուսը
կփետտէր.
սա
օրէնք
չէ
ի
հարկէ.
սա
կամայականութեան
ծայրայեղ
աստիճանն
է,
եւ
գոյութիւն
ունի
այնտեղ,
որտեղ
օրէնքի
վրայ
գաղափար
չկայ
եւ
օրէնքի
հետք
չի
մնացել:
Մատթէոս
կաթուղիկոսի
օրով
Աստրախանի
քահանաները
յայտարարութիւն
են
տալիս
կաթուղիկոսին,
թէ
պոռնիկների
տունը
չյաճախելը
ըստ
կոնդակի
մեծ
յուզումներ
է
առաջացնում,
պոռնիկ
համարուած
կանայք
բռնում
են
քահանայի
օձիքից
եւ
պահանջում
նրանից,
թէ`
ի՞նչ
իրաւունքով
իրան
պոռնիկ
են
համարում
եւ
կոնդակի
հիման
վրայ
տունը
չեն
օրհնում,
եւ
դատի
են
ենթարկում
իրանց
անուանարկող
քահանային:
Այս
կարգադրութիւնը
հին
էր,
կանոնական
սահմանով
պոռնիկներից
հարկ
էր
առնւում
իբրեւ
տուգանք
եւ
վճարւում
էր
աղքատանոցներին
(տե՛ս
Ա
գիրք,
393
երես):
Այստեղից
պարզ
երեւում
է,
թէ
կամայական
կարգադրութիւնները
առաջնորդող
անձանց
կողմից
եղել
են
միակ
միջոցը,
որի
ուժով
ըստ
քմահաճոյից.
նայելով
հանգամանքներին
կառավարել
են
թէ
եկեղեցին,
թէ
ժողովուրդը՝
միմիայն
եկեղեցական
գոյն
ունեցող
խնդիրների
նկատմամբ.
որպիսի
դրութիւնը
ոչ
միայն
չէր
կարող
ոյժ
տալ
եկեղեցուն,
որ
սա
իւր
դատաստանին
ենթարկի
ո՛չ
եկեղեցական
գործերը
եւ
խնդիրները,
այլ
ընդհակառակն
բոլորովին
քայքայման
էր
հասցնում
եկեղեցական
վարչական
կազմութիւնը
եւ
սրան
ենթարկում
աշխարհական
դատարանին
եւ
աշխարհական
կառավարութեան
նոյն
իսկ
եկեղեցական
խնդիրների
վերաբերմամբ:
Գալով
այն
հարցին,
թէ
ի՞նչպէս
է
այժմ
մեր
եւ
տաճկահայոց
մէջ
դատաւարութիւնը
եւ
դատակազմութիւնը,
այդ
կտեսնենք
Գ
գրքում:
Հայոց
եկեղեցու
դատավարութիւնը
սկզբից
մինչեւ
վերջ
եղել
է
անդրադարձութիւն
մարմնաւոր
իշխանութեան
դատավարութեան,
Արշակունեաց,
Բագրատունեաց
եւ
Ռուբինեաց
շրջաններում
թէ
եկեղեցական,
թէ
աշխարհական
կեանքում
տիրապետող
ոյժը
դատավարութեան
մէջ
եղել
է
բռնութիւնը,
կաշառը.
մահմետական
տիրապետութեան
օրով
շարունակուել
է
նոյն
դատական
ձեւը,
աւելի
ամրացել
է
շարիաթի
պահանջներով
եւ
խաների
անզուսպ
կրքերի
րոպէական
հրոյթներով,
որոնցով
Հայոց
եկեղեցին
ոչ
միայն
դատական,
այլ
եւ
վարչական
կողմից
դարձել
էր
խաղալիք
եւ
խանական
գրպանը
լցնելու
միջոց:
Մինչեւ
ռուսական
տիրապետութիւնը
հոգեւորականների
թէ
անձնական
վիրաւորանքների
եւ
թէ
եկեղեցական
այլ
խնդիրների
դատավարութիւնը
կեդրոնացած
էր
առաջնորդների
ձեռքում,
որոնք
ծեծով,
բանտարկութեամբ
եւ
կաշառքով
վճռում
էին
ամէն
տեսակ
վէճեր
եւ
պսակները
լուծում
կամ
իշխանների
մասնակցութեամբ,
կամ
նրանց
ուղղակի
ցուցմամբ.
դեռ
եւս
Շնորհալին
հեռու
Կիլիկիայից
խիստ
խօսքերով
յանդիմանում
եւ
արգելում
էր
առաջնորդներին
վարուել
եկեղեցու
օրէնքների
հակառակ:
Եկեղեցին
միշտ
վարուել
է
այդ
խնդիրներում
այնպէս,
ինչպէս
որ
վարուել
է
մարմնաւոր
իշխանութիւնը
եւ
հէնց
ինքը
ժողովուրդը,
որոնց
գործնական
կեանքը
ամփոփւում
էր
«եօլա»
գնալու,
մի
կերպ
կառավարելու
մէջ:
Այսպէս
լինելուց
յետոյ
շատ
դժուար
կլինի
արձանագրողի
համար
հետեւողական
կերպով
որոշել,
թէ
Հայոց
եկեղեցու
դատաստանը
եւ
դատավարութիւնը
գործնականութեան
մէջ,
եկեղեցու
կեանքի
ընթացքում
ի՞նչպէս
էր
կատարւում,
ի՞նչ
եղանակով
էր
գործադրւում
կանոնական
սահմանադրութիւնը,
ի՞նչ
հիմունքներով
քննւում
եւ
վճռւում
խնդիրները.
մեզ
մնում
է
սփոփուել
նրանով,
որ
այժմեայ
մեր
եկեղեցական
գործնականութիւնը
ունի
բոլոր
հիմունքները
վարելու
եկեղեցական
դատը
եւ
դատական
եղանակը
այն
լայն,
արդար՝
անկաշառ
սկզբունքով,
որը
թելադրում
է
Աւետարանը
եւ
մեր
ժողովրդական
եկեղեցու
ոգին: