Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

 

ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
(74ա) ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ, ԽԱՄՍԱՅԻ եւ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԱՀԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԱՅՆՏԵՂԻ ՄԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԽԱՆԵՐԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի է, որ Ղարաբաղի հողը հայկական տարածքներից է եւ այն երկրամասի մեջ է մտել:

Հին ժամանակներում բաղկացած էր չորս մասերից.

Առաջինը, որ կոչվում էր Սունեսթան, Սիսական, Սիսիան եւ «Լեռներից այն կողմ», Սեւանա(Գյոքչա) լճից երկայնությամբ ձգվում էր մինչեւԽոդա-Աֆերինի կամուրջը, իսկ լայնությամբ՝ Արաքս(Արաս) գետից մինչեւ Մռավ ու Գանձակի Այրում լեռները: Այժմ այս վայրերը «Լեռներից այն կողմ», Զանգեզուր են անվանում:

Երկրորդը՝ Արցախը, որ ներկայումս Ղարաբաղ են անվանում, հարթավայրային կողմում է, երկայնությամբ ձգվում է Քիրս (Քերս) լեռից մինչեւ Ջավադի մահալը, որ Կուր ու Արաքս գետերի միախառնվելու վայրն է, իսկ լայնությամբ՝Խոդա-Աֆերինի կամրջից մինչեւ Խաչեն գետը:

Երրորդը Ուտիքը (Ութի, Ուդի) երկայնությամբ ձգվում է Մռավ սարից մինչեւ Կուրի ափն, իսկ լայնությամբ Խաչեն գետից մինչեւ Գանձակի Քյուրակ գետը: Նրա խոշոր քաղաքը Պարտավն (Բարդա՚ն) է եղել:

Չորրորդը Փայտակարանն է: Այդ շրջանը գտնվում է Կուրի ու Արաքսի միջեւ եւ տարածվում մինչեւ Կասպից ծով:

Գանձակի հողը եւս Առանի տարածքներից է…

(74բ) Այս տարածքները Արմենիա են անվանում, որովհետեւ կապվում են Հաբեթի որդիներից Նոյի հինգերորդ որդի Արամի անվան հետ...

Ներկայումս Քիրս լեռան արեւմտյան կողմը Զանգեզուր ու Կապան (Ղափանաթ) են անվանում, իսկ հյուսիսային կողմը՝ Ղարաբաղ: Նրա կլիման քիչ խոնավ է, եւ այնտեղի մարդիկ թեեւ փոքր-ինչ հաստակող են, սակայն բոլոր արհեստներում հմուտ ու քաջությամբ նշանավոր են: Նրանք ամեն մի երկրում իրենց նմանների ու հասակակիցների մեջ առաջնության են ձգտում: Հին ժամանակներում առանձին իշխանություն են ունեցել, բայց երբեմն էլ Իրանին են հպատակվել…

(76ա) Ղարաբաղում մի քանի մեծ քաղաքներ են եղել: Դրանցից են Մեհր քաղաքը, որը ներկայումս Միլ անվամբ է հայտնի, Բաբի քաղաքը, Պարտավը եւ այլն: Բոլորը օտար բանակների արշավանքների հետեւանքով ավերվել են, իսկ նրանց բնակիչները իրենց կյանքն ու պատիվը պաշտպանելու նպատակով լեռնային շրջաններում են բնակություն հաստատել…

(76բ) Հին ժամանակներում Արաղի եւԱտրպատականի (Ազերբայջանի) մահմեդական բնակչության մի մասը գալիս, բնակություն էհաստատում մինչեւ Ալազան գետը ձգվող [տարածքներում]՝ Ղարաբաղում, Շամախիում եւ Շաքիում: Սեֆյան ժամանակաշրջանում Ջուղայի հայ բնակչության մի մասը գաղթեցվում է Սպահան, այնպես որ այնտեղ այժմ Նոր Ջուղա անունով մի բնակավայր կա: Ղարաբաղի լեռնային շրջանների գյուղերի ներկայիս բնակիչները մեծ մասամբ քաղաքաբնակներ են եղել, որոնք չդիմանալով դաժան կառավարիչների բռնություններին, ցրվել եւ լեռների անմատչելի վայրերում են ապաստանել: Այնպես որ Ղարաբաղի գյուղերի բնակչության մեծամասնությունը Մեհր քաղաքից է, որն այժմ հայտնի է Միլ անվամբ, ինչպես նաեւ Ղարադաղի Ահար քաղաքից: Ասում են, Ահարում հայերի մեծ թաղամաս է եղել, որի բոլոր բնակիչները ունեւոր էին: Սեֆյան շահերի ժամանակաշրջանում քաղաքի մուսուլման բնակչությունը նրանց դավաճանությանմեջ է կասկածում եւ շահին դիմում հղում, թե. «Հայերն այնքան են հարստացել, որ չեն ցանկանում Իրանի պետությանը ծառայել: Ավան Յուզբաշուն վառոդ ուգնդակ են ուղարկում, որպեսզի նա ուժեղանալով գա իրենց ազատի»:

Դրանից հետո Սեֆյան արքունիքից քաղաքի հայ բնակչությանը կոտորելու կամ մահմեդականացնելու հրաման է արձակվում: Մեծ մասին կոտորում են, ոմանք մահմեդականացվում են, մի մասն էլ՝ ցաքուցրիվ է լինում:

Թաղթե Ղափույի բնակչության մի մասը հարթավայրային տարածքներից հեռանալով՝ լեռներում է ապաստանել, մի մասն էլ ցրվել, գնացել է Ղզլարի, Աստրախանի (Հաշտարխանի) եւ Ռուսաստանի կողմերը: Այնպես որ այժմ բնակավայրերի ու գյուղերի մի մասըամայի ու անմշակ են: Դրանց թվում է Զառուզիբիլ բնակավայրը, որ Ղարաբաղի ու Գանձակի միջեւ է գտնվում, ինչպես նաեւ գյուղերի մի մասը, որոնց հետքերը պահպանվել են: Մի խոսքով, արգավանդ վայրերըանբնակ ու դատարկ են եւ հաճախ՝ բնակեցված քոչվորներով:

Սեֆյան շահերի ժամանակաշրջանում Ղարաբաղը ենթարկվում էր Գանձակի կառավարիչներին ու բեկլարբեկերին, որոնք էլ գանձում էին այնտեղի դիվանի մալիյյեն: