Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՓԱՆԱՀ ԽԱՆԻ ՈՒ ՄՅՈՒՍ ԽԱՆԵՐԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՀԵՐԱԿԼ ՎԱԼԻԻ ԿՈՂՄԻՑ

Մուհամմադ Հասան խանի ձեռնունայնվերադարձից հետո Փանահ խանը ինքնավստահություն էձեռք բերում: Ղարադաղի Քազեմ խանի, ՆախիջեւանիՀեյդար Ղուլի խանի ու Գանձակի Շահվերդի խանի հետխորհրդակցելով որոշում է. «Քանի որ Հաջի ՉելեբինՇիրվանի ու Դաղստանի լիիրավ տերը դառնալով մեզ հետհաշվի չի նստում ու համաձայնության չի գալիս, ուստիպետք է ջանանք նրան պատժել, անտեղյակության քնիցարթնացնել ու խռովարար մտքերից հեռու պահելե:

Իրենց այդ մտադրության մասին տեղյակ ենպահում Վրաստանի վալի Հերակլին: Վերջինսհավանություն է տալիս ու նրանց հրավիրում իրենպատկանող տարածքում հանդիպելու (87ա) ու իրենցանելիքների մասին միմյանց հետ խորհրդակցելու: Վերոհիշյալ խաները նախապատրաստվելով՝ շտապում ենԳանձակ քաղաքի վերեւում գտնվող Ղըզըլ-Ղայե կոչվածվայրը եւ այնտեղ կանգ առնում: Նույն վայրում վալին այս չորս խաներին [այսինքն Փանահ խանին, Քազեմխանին, Հեյդար Ղուլի խանին ու Շահվերդի խանին]գերում է: Շահվերդի խանի ծառաներից մեկն անմիջապեսձի է հեծնում ու գնում Հաջի Չելեբիի մոտ, որընույնպես մեծ բազմությամբ եկել էր Կուրի ափը եւկանգ առել Մինգեչաուրի գետանցի մոտակայքում: ՀաջիՉելեբին նրան հրամայում է Կուրն անցնել եւհարցնում.

-Տղա, ի՞նչ է պատահել:

Ծառան պատասխանում է.

-Մեծ հայր, [վալին] խաներին խաբեց:

Հաջի Չելեբին ասում է.

-Մեծ հայրդ խաներին կազատի:

Այնուհետեւ իր իշխանավորներին ումերձավորներին կարգադրում է այս մասինխորհրդակցություն անցկացնել՝ զգուշացնելով.

-Ինչպես էլ որ որոշեք, միեւնույն է, Կուրըանցնելու ենք:

Այս խոսքը ժողովրդի մեջ առածի էվերածվում:

Նույնժամ Հաջի Չելեբին զորքով Կուրնանցնում է ու շարժվում դեպի վալին: Վալին այսմասին իմանալով՝ շատ է վախենում, որովհետեւ մինչայդ Հաջի Չելեբիի հարվածի ուժը իր մաշկի վրա զգացելէր: Այնուամենայնիվ ստիպված է լինում կռվել:

Շեյխ Նիզամու գերեզմանաթմբի մոտհակառակորդները ընդհարվում են, եւ վրաց բանակըպարտություն կրելով՝ փախուստի է դիմում: Վալին չկարողանալով դեպի իր բանակատեղին գնալ՝ բանակիամբողջ ունեցվածքը՝ վրաններն ու գույքը, խաներիհետ Ղըզըլ-Ղայեում թողած, փախչում-հեռանում է դեպիԹիֆլիս: Հաջի Չելեբին վրացական բանակը հետապնդելովեւ շատերին կոտորելով՝ հեռանում է Սընըղ կամրջից 3 ֆարսախ:

(87բ) Հաջի Չելեբին Բայդարում ամրոց էկառուցում եւ իր որդի Աղա Քիշի բեկին նշանակումԹիֆլիսից այս կողմ [բնակվող] մահմեդականներիկառավարիչ: Հիշյալ խաներին ազատ արձակելով՝ իրենցերկրներն է ուղարկում, իսկ ինքը Շիրվանվերադառնում: Աղա Քիշի բեկը երեք տարի կառավարում էայն շրջանները: Դրանից հետո վալին Վրաստանից, Բաշաչողից եւ չերքեզներից մեծ բանակ հավաքելով, հարձակվում է բեկի վրա: Քանի որ Աղա Քիշի բեկը նրանդիմագրավել չէր կարող, ուստի փախուստի է դիմում: Վալիի բանակի ավանգարդը Թովուզ (Թավուս) գետի մոտ նրաետեւից հասնելով՝ նրանց միջեւ ճակատամարտ է տեղիունենում: Մարտում իր մարդկանցից ու զինվորներիցմի քանիսին կորցնելուց հետո ինքը [Աղա Քիշի բեկը]ողջ-առողջ Կուրն անցնելով, գալիս է Շաքի: Վալիի բանակը մինչեւ Խոդա-Աֆերինի կամուրջը գնալով՝վերադարձի ժամանակ մարդկանց շատ վնասներ էհասցնում, Գանձակն ու Ղարաբաղը սաստիկ կողոպտում: