Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

(90բ) ԻԲՐԱՀԻՄ ԽԱԼԻԼ ԽԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎ ԱՅԼՈՒՐ: ՀԱՐԵՎԱՆ ԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՆՐԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փանահ խանի մահից հետո նրա ավագ որդիԻբրահիմ Խալիլ խանն է 1168/1762թ. նրա փոխարեն դառնումՂարաբաղի կառավարիչը: [Նա] ոչ միայն ոչ մեկի չէրենթարկվում, այլեւ ավագն էր Շաքիի, Շիրվանի, Գանձակի, Թավրիզի, Նախիջեւանի, Արդեբիլի, Խոյի, Մարաղայի, Երեւանի խաների ու կառավարիչների մեջ, մինչեւ Արաղի ու Ատրպատականի սահմանագլուխըհանդիսացող Ղաֆլանքուհ (Ղափլանքուհ) վայրն ընկածտարածքներում: Հաճախ վերոհիշյալ տարածքներիկառավարիչների նշանակումն ու հեռացումը նրահրամանով էր կատարվում: Դրա հետ մեկտեղ Ավարիայի(Ավար) ու Դաղստանի կառավարիչ Օմար խանի հետբարեկամական ու ազգակցական կապեր էր հաստատել՝կնության առնելով նրա Աղա Բիքե անունով քրոջը եւանհրաժեշտության դեպքում Դաղստանի երկրից զորք էրնրան օգնության էր հասնում: Այնպես որ, հաճախլեզգիների բանակը Ղարաբաղի գյուղերումհյուրընկալելով, իր մոտ էր պահում:

Ղարադաղի երկիրը նույն զորքովգրավելով՝ քանդում, հողին է հավասարեցնում նրավարչական կենտրոնը հանդիսացող Քորուշտ ամրոցը, որըԱրաքսի ափին գտնվող մի բավական ամուր ու բարեշենքաղաք էր: Տեղի բնակիչներին գաղթեցնելով այլերկրներ՝ ցաքուցրիվ է անում…

Իսկ Ղարադաղի կառավարիչ Մուսթոուֆիխանին գերելով՝ բերում է, Շուշի բերդում պահում եւայնտեղի տարածքների մի մասը որպես նվեր ուպարգեւատրում հանձնում իր զորավարներին, որպեսզիդրանց եկամուտներից (91ա) օգտվեն: