Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՂԱ ՄՈՒՀԱՄՄԱԴ ԽԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՇՈՒՇԻ ԱՄՐՈՑԻ ՎՐԱ ԵՎ ՆՐԱ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Աղա Մուհամմադ խանը Քերիմ խանի մահիցհետո Շիրազից փախչում, գնում է իր ցեղի ուհարազատների մոտ: Նա համարում է, որ արդեն իր հերթնէ թագավորելու: Նվաճում է Արաղի տարածքների մի մասըեւ 1785/1201թ. Թեհրանում գահ բարձրանալով՝ այնդարձնում է իր թագավորության մայրաքաղաքը ուանվանում այն դառ-ալ-խալաֆե: [Այնուհետեւ] զորքըտանելով Ատրպատականի երկիրը՝ գրավում է Արաքսիցհարավ ընկած տարածքները եւ անցնում Արաքսի մյուսկողմը: Սակայն որքան էլ ջանում է գրավել Թալիշի, Լենքորանի ու Երեւանի շրջանները, այդ նրան չիհաջողվում: Այդ ժամանակ խալ՚աթ ու սուր է ուղարկում Իբրահիմխանին՝ նրան առաջարկելով իրեն հպատակվել: Նրանցմիջեւ ձեւական սիրալիր հարաբերություններ ենհաստատվում: (93ա) Նույն տարի Աղա Մուհամմադ խանըԱտրպատականից վերադառնում է եւ սկսում պատժել իրթշնամիներին՝ Ֆարսի ու Քերմանի խռովարարներին, հանդարտեցնել այդ կողմերում ծագածըմբոստությունը:

Այդ ընթացքում, որոշ դեպքերիհետեւանքով, նրա ու Իբրահիմ խանի միջեւթշնամություն է ծագում: Վերոհիշյալ երկրներըխաղաղեցնելուց եւ տեղի բնակչությանը իրենհնազանդեցնելուց հետո 1793/1209թ. վերստինանթիվ-անհամար զորքով ու [ռազմական] մեծպատրաստություններով դեպի Ատրպատական է արշավում, որպեսզի նվաճի Վրաստանի, Թալիշի, Ղարաբաղի եւԵրեւանի շրջանները: Իր եղբայր Ալի Ղուլիին, որն իրզորքի գլխավոր հրամանատարն էր, մյուս խաների հետուղարկում է Երեւանը գրավելու, իսկ ինքը Արաղի, Ֆարսի, Խորասանի ու Ատրպատականի բանակով գալիս, կանգ է առնում Շուշի ամրոցի մոտակայքում՝ Չանախչիու Շուշիքենդ գետերի միջեւ գտնվող ''Նաբաթ-խան'' կամ"Շահ-յուրտ" կոչված վայրում: Իր ճամբարիշուրջը ամրություններ է կառուցում, որոնցից շատերիհետքերը ներկայումս էլ կան, այնուհետեւ պաշարում էբերդը:

Վրաստանի վալի Հերակլ խանը, Երեւանիկառավարիչ Մուհամմադ խանը եւ Թալիշի կառավարիչՄուսթոուֆի խանը, երեքն էլ Իբրահիմ խանի հետ դաշինքեն կնքում, որ Աղա Մուհամմադ խանին չեն հպատակվի եւհնարավորության դեպքում, որքան կարող են, միմյանցկօգնեն: Դրանից հետո Իբրահիմ խանը ցեղերի մի մասինուղարկում է Վրաստան, մի մասը հեռանում է ՇիրվանիՄուսթոուֆի խանի մոտ, մնացածն էլ գյուղերիբնակիչների հետ ապաստանում է լեռներում ուանմատչելի այլ վայրերում կամ [Շուշի] ամրոցում: Ցեղերից ու գյուղերից բազում հեծյալ ուհետեւակային զինվորներ են զինավառված հավաքվումամրոցում՝ պատրաստ այն պաշտպանելու:

(93բ) Ընդհանուր առմամբ 33 օր ԱղաՄուհամմադ խանը, քար սրտով ու մարտական զորքով, մնում է Շուշիի մոտակայքում: Դեսպաններ էուղարկում ու բանակցություններ վարում՝ ջանալով, որ Իբրահիմ խանն ու նրա հպատակները կամավոր կերպովանձնատուր լինեն եւ հպատակություն հայտնեն, բայցապարդյուն: Նա բազում սպառնալիքներ է տեղում ուսնապարծ խոսքերով վախեցնում, բայց զուր…

(94ա) Աղա Մուհամմադ խանի բանակի մեծ մասըկազմում էին Մազանդարանի թոֆանգչիները, որոնց«ղարա-չուխաե էին անվանում: Նրանց հրացաններըառանց հրահանի էին եւ վառվող պատրույգի միջոցովէին գործի դրվում: Այն օրը առավոտյան ժամը 6-իցմինչեւ հրակեզ արեւի մայր մտնելը ճակատամարտըշարունակվում էր: Հրազենի ավերիչ կրակահերթերըչէին դադարում, եւ կողմերից ոչ մեկը կանգ չի առնում: Սպանվածներից բլրակներ են առաջանում, եւ նրանցարյունից առվակներ հոսում: Ղարաբաղի թե՛մահմեդական, եւ թե՛ հայ բնակիչները այն ծով բանակիառաջ տղամարդու պես կանգնած կռիվ են տալիս՝ ոչ միակնթարթ մարտից չխուսափելով եւ սխրանքներգործելով: Շուշի բերդում հրազենի գնդակներից մեծթվով կանայք ու տղամարդիկ են վիրավորվում ուսպանվում: Իսկ Աղա Մուհամմադ խանի բանակիզոհվածներին թիվ ու հաշիվ չկար:

(94բ) Աղա Մուհամմադ խանը տեսնում է, որորքան էլ Նեմրութը հրդեհը բորբոքում է Իբրահիմխանը Աբրահամի նման անվնաս է մնում, դեմքը կրակիցչի շրջում եւ վառոդի ծուխն ու թնդանոթի կրակըզվարճալիք է համարում, որի պատճառով, չնայած իրգործադրած ջանքերին, հաղթանակը չի մոտենում: Իսկ իրբանակը ղարաբաղցիների խիզախ հարձակումներից ուհարվածներից կորուստներ է տալիս ու հուսալքվում: Ղարաբաղցիները հարձակվում էին [պարսկական] բանակիվրա, կողոպտում նրա գումակը:

Աղա Մուհամմադ խանը մտածում է, որ եթե միքանի օր էլ այսպես անցնի, իր բանակը կկազմալուծվի, ցաքուցրիվ կլինի եւ կատարյալ կորստյան կմատնվի: Ուստի իր բանակի զորավարների ու սպաների հետխորհրդակցելով՝ կարգադրում է ետ վերադառնալ. չէ՞որ ճիշտը սխալի կեսից ետ դառնալն է: Հակառակդեպքում շուտով իրենց բանակից ողջ մարդ չի մնա...

Այդ ժամանակ Գանձակի Ջավադ խանն ուՋրաբերդի Մելիք Մեջնունը, որոնք Իբրահիմ խանիցերես թեքած, Աղա Մուհամմադ խանի դաշնակիցն էինդարձել, նրան ասում են. «Քանի որ Շուշի բերդըչկարողացաք գրավել, եթե այժմ ձեռնունայն ետվերադառնաք, Իրանի ժողովուրդը կըմբոստանա (95ա) եւԴուք այլեւս չեք կարողանա թագավորել: Հետեւաբար, ելքն այն է, որ այստեղից գնաք, Թիֆլիսը կողոպտեք ուգերիներ վերցնեք, որպեսզի բանակի ոգին բարձրանա եւկարիքի դեպքում կարողանա կռվելե:

Աղա Մուհամմադ խանը այս խորհուրդնընդունում է եւ հայտարարում իր դեպի Թիֆլիս ուՎրաստան շարժվելու մասին: