Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՂԱ ՄՈՒՀԱՄՄԱԴ ԽԱՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԹԻՖԼԻՍ, ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԵՐԱԿԼ ՎԱԼԻԻ ԴԵՄ, ՆՐԱ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԻՖԼԻՍԻ ԱՎԵՐՈՒՄԸ

Աղա Մուհամմադ խանը ի վիճակի չլինելովՇուշի քաղաքը գրավել՝ 1210/1795թ. մտադրվում է նվաճել դառ-ալ-սորուր Թիֆլիսը: Իբրահիմ խանը այս պատրաստություններիմասին արագընթաց սուրհանդակով տեղեկացնում է վալիին: Երբ Հերակլ խանը լսում է, որ Աղա Մուհամմադ խանըՂարաբաղից ձեռք քաշելով, Թիֆլիսի ճանապարհն էբռնել, իր թոռ, Բաշաչողի վալի Սոլոմոն(Սուլեյման) խանից, որդիներից ու մյուսժառանգներից, որոնց միջեւ [նա] մասնատել էրՎրաստանը, օգնություն է խնդրում: Թեեւ Հերակլըյոթանասունն անց, ծեր ու թույլ մի մարդ էր՝ մի ոտքըարդեն գերեզմանում, այդուհանդերձ անհամբեր ուանհանգիստ էր իր թշնամիներին ոչնչացնելու հարցում: Նա սկսում է իր բանակը կարգի բերել: Սակայն նրաորդիների միջեւ անհամաձայնություն ութշնամություն կար, եւ այդ պատճառով ոչ մեկըօգնության չի հասնում բացի Իմերեթիայի Սոլոմոնխանից, որը 4000 զինվոր է ուղարկում: Չնայած վալին շատէ պնդում ու սուրհանդակներ ուղարկում, բայց իզուր: Ոչ մի տեղից զորք չի գալիս, որովհետեւ բոլորըզբաղված էին խնջույքներով ու խրախճանքներով: Ուստի[վալին] հարկադրված է լինում նույն փոքրաքանակզորքով դուրս գալ հսկայական բանակի դեմ: Իրմահմեդական ու մյուս հպատակներից, ղազախ ցեղիհեծյալներից զինվորներ հավաքագրելով՝ ԱղաՄուհամմադ խանի դեմ կռվի է ելնում՝ (95բ) այնհույսով, որ միգուցե կկարողանա խոչընդոտել նրանմտնել Վրաստանի հողը: Գալիս, կանգ է առնում Ղազախիտարածքում գտնվող Ինջա-չայ գետի մոտակայքում եւսպասում որ [իր] որդիներից որեւէ մեկը օգնությանկհասնի, բայց զուր:

Երբ Աղա Մուհամմադ խանը Գանձակ է մտնում, վալին Ինջա-չայից հեռանում է եւ ապահովությանհամար իր Դեդա վալու կնոջը Դուշեթ (Թուշեթ) էուղարկում: Իսկ ինքը, իր սակավաթիվ մարդկանցով, Թիֆլիսում է մնում:

Աղա Մուհամմադ խանը կանգառից կանգառշարժվելով՝ Սողանլուղ է մտնում: Գիշերը այնտեղ էիջեւանում եւ առավոտյան գրոհում Թիֆլիսի վրա: Վալին իր նույն փոքրաթիվ բազմությամբ ու հրանոթներովշարժվում է մինչեւ Մարդանես գետը, որտեղ այժմԿարանտին է: Առաջապահ գնդերը մոտենալով մարտի ենբռնվում: Վրացի թնդանոթաձիգները, մեծ հմտությամբու ճարպկորեն գործելով, կասեցնում են ղզլբաշներիբանակի առաջխաղացումը: Մինչեւ որ Աղա Մուհամմադխանը իր ավագ զորավար քաջ Մոսթոուֆի խան Դավալուինկանչում է եւ հրամայում, թե. «Քեզնից եմ պահանջումԹիֆլիսը գրավելե:

Այդ օրը օդը փոշու կուտակումից այնքանմռայլ ու մութ էր, որ միմյանց տեսնելը շատ դժվար էր: Վերոհիշյալ զորավարը իր բանակով առաջ է շարժվում: Ղզլբաշները ճանապարհին ծանոթ չլինելով՝ սկսում ենսարն ի վեր բարձրանալ: Երբ ամպի վարագույրը բացվումէ, ու օդի հայելին մաքրվում փոշուց, վալին ու վրացզորքը տեսնում են, որ ղզլբաշները իրենց թիկունքումեն եւ քաղաքի վերին մասով են անցնում: Հետեւաբար վալին ճարահատյալ այնտեղից վերադառնում է եւ այլեւսչկարողանալով իր ապարանքը մտնել՝ մեկ (96ա) հեծյալիու ջորեպանի հետ անցնում է Հավլաբարի (Հելեվար)կամուրջը եւ փախչում դեպի Կարակալհան լեռները:

Ղզլբաշների բանակը մտնելով դար-ալ-սորուր Թիֆլիսը, այն ալան-թալանի է ենթարկում եւ այդ ուրախքաղաքը դարձնում ողբալի սգատուն: Բնակչության միմասին սրի են քաշում, ոմանց էլ՝ գերության քշում...

Վանքերի թանկարժեք իրերը դառնում ենոճրագործ ամբոխի ավարը, ու գեղեցիկ շինություններիհարստությունն ընկնում է ելուզակների խմբի ձեռքը: Այս կերպ Աղա Մուհամմադ խանը իր քար սրտով (96բ) յոթօր այնտեղ է մնում եւ այն գեղեցկաշեն քաղաքըավերում ու վշտով է լցնում՝ նրա հրաշալիշինությունները զրկելով կենդանի մարդկանցից ուհարստություններից:

Դրանից հետո [Աղա Մուհամմադ խանը]վերադարձի ճամփան է բռնում: Ձմեռը անց է կացնումՄուղանում, իսկ գարնանը հեռանում Արաղի կողմերը:

Վալին Թիֆլիսի աղետից հետո Դուշեթումու այլուր ապաստանած իր որդիներին ու ժառանգներին, ողջ մնացած թավադներին ժողովի է կանչում ունախազգուշացնում, թե. «Իմ կյանքը արդեն իր ավարտինէ մոտեցել, շուտով յոթանասուն տարիս կլրանա: Այսուհետեւ վայել չէ, որ Աղա Մուհամմադ շահի սեղանիմատռվակը լինեմ եւ նրա հրամանները կատարեմ...

Այժմ ճիշտն այն է, որ որդիներիցս մեկինձեզ [թավադների] հետ որպես պատանդ Աղա Մուհամմադխանի մոտ ուղարկեմ, որպեսզի մեր վիճակը քիչթեթեւանա եւ հանգիստ շունչ քաշենքե:

Այս ընթացքում վալիին լուրեր ենհասնում նրա [Աղա Մուհամմադ խանի] հեռանալու մասին, եւ նա սաստիկ ուրախանում է ու հոգեպես հանդարտվում: