Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻՇԽԱՆ ՑԻՑԻԱՆՈՎԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՋԱՌ ՈՒ ԲԱՅԼԱԿԱՆ ԵՎ ԼԵԶԳԻՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼԸ

Այդ շրջանում Ջառի ու Բայլականիլեզգիները իրենց հին սովորության համաձայն չէինդադարում Վրաստանի շրջանները կողոպտել, բնակիչներին գերեվարել եւ այլ վնասներ հասցնել: Նրանք չէին հանդարտվում ու վատ արարքներ գործելուցչէին հրաժարվում: Ն. Գ. իշխանը մի քանի անգամխրատական ուղերձներ է հղում նրանց եւ մեծահոգաբարհասկացնում, որ. «Նախկինում վալիի ժամանակներնէին, իսկ այժմ՝ գերապատիվ կայսեր տիրապետությանժամանակաշրջանն է: Անվայել ու վնասակար արարքներիցձեռք քաշե՛քե:

(106բ) Բայց նրանք չեն խրատվում: Վերջիվերջո իշխանը որոշելով նրանց պատժել՝ միփոքրաթիվ զորագունդ վերցրած, գնում է Դաղստանիկողմերը: Լեզգիներն այս լուրն առնելով՝համախմբվում են ու գալիս, կանգ են առնում Ալազան(Ղանըղ) գետի ափին: Նրանց նպատակն էր արգելել ռուսացզորքի մուտքը Ջառի հողը: Սակայն ստահակների այնխումբը չգիտեր, որ փուշ ու տատասկով կուրացնողկայծակի դեմ կռվի չեն ելնում եւ երկնային աղետիցմարդու պատրաստած զրահը չի կարող պաշտպանել:

Երբ ռուսական զորքը հասնում է Ալազանգետին՝ որսի ետեւից սուրացող բազեի պեսկտրում-անցնում է գետի մյուս կողմը եւ հակառակորդիհրետանու թնդյունը ուրախ մեղեդի համարելով, այնաղմկոտ բանակը այնպես է ոչնչացնում, որ նրա հետքնիսկ չի մնում: Մինչեւ Բայլական [ռուսները] նրանցհետապնդում են: Նրանց ամուր ապաստարանը հանդիսացողԲայլականը, թաթար գեղեցկուհու մազափնջերի պեսքանդում են, ոմանց սպանում, ոմանց էլ՝ գերեվարում: Երբ նրանց խստորեն պատժում են, գիշատիչների այդխումբը այլեւս չի համարձակվում թշնամական քայլերձեռնարկել, Վրաստանը ասպատակել, այնտեղից գերիներու ավար տանել: Ջառում կայազոր է թողնվում, որիհրամանատար է նշանակվում գեներալ-մայորԳուլյակովը: [Ցիցիանովը] նրան հանձնարարում է հսկելլեզգիներին եւ կանխել նրանց վնասակարգործողությունները, (107ա) հատկապես, Վրաստաններխուժելու նրանց փորձերը: Մեկ տարի անց իշխանը[Ցիցիանովը] այնտեղից վերադառնում է Վրաստան: