Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻԲՐԱՀԻՄ ԽԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Քանի որ Ֆաթհալի շահը Իբրահիմ խանի հետազգակցական կապեր ուներ, հույս ուներ, որ Ղարաբաղըիրեն կհպատակվի: Երբ լսում է, որ Իբրահիմ խանըՌուսաստանի պետության հպատակն է դարձել, զորք էուղարկում Ղարաբաղ: Նրա բանակն անցնելովԽոդա-Աֆերինի կամուրջը, սկսում է ասպատակելՂարաբաղի շրջաններն ու կռիվներ մղել: Իբրահիմ խանիորդի Աբուլ-Ֆաթհ խանը մեծ բազմությամբ հարձակվումէ Տող գյուղի վրա, որտեղ ամրացել էին գյուղի ու նրաշրջակայքի հայերը եւ ինքնապաշտպանական մարտեր էինմղում: [Աբուլ-Ֆաթհը] ուժգին գրոհ է ձեռնարկում, բայց ոչ մի արդյունքի չի հասնում: Մեհդի Ղուլի խանըիր զորքով ու բազմությամբ այն կողմերն է գալիս եւԱբուլ Ֆաթհ խանին պարտության մատնում:

Քանի որ Իբրահիմ խանը շատ ծեր էր, հաճախնրա գլխում խելահեղ մտքեր էին ծագում: Այսընթացքում իր մի քանի մերձավորների հետ գաղտնիորոշում է ղզլբաշների պետությանը հպատակությունհայտնել: Շուշի բերդից դուրս գալով՝ նրա ստորոտումգտնվող Սանգյար-խան կոչված վայրում խփում է իրվրանը, որպեսզի ղզլբաշների բանակի ժամանելուն պեսնրանց միանա, ռուսական պետությանը դավաճանի եւ այդկերպ դառնա [շահի] օրինավոր հպատակը: Ժողովրդի մեջնաեւ լուրեր էին պտտվում, թե իբր Աբուլ-Ֆաթհ խանըղզլբաշ զորքով նույնպես Իբրահիմ խանի հրավերով էրՂարաբաղ եկել:

Այս պատճառով մայոր Լիսանեւիչը, որըհայտնի էր «դելու-մայորե անվամբ, 1806/1221թ. մայիսի 8-իգիշերը 100 զինվորներով բերդից դուրս գալով (113ա)[Իբրահիմ խանի] վրանը չորս կողմից շրջապատում են ունրան՝ իր մերձավորների հետ, տեղում կոտորելով՝ամրոց վերադառնում:

Դրանից հետո Ռուսաստանի կառավարությանհրամանով հոր փոխարեն խան է նշանակվում ՄեհդիՂուլի Աղան: Նրան է հանձնվում Ղարաբաղի ու նրաժողովրդի կառավարումը, արդարադատությանկազմակերպումը Ռուսաստանի օրենքներինհամապատասխան:

Իբրահիմ խանը Ղարաբաղում իշխել է 52տարի՝ 44 տարի մինչեւ Բայլական գնալը, 8 տարի էլ՝այնտեղից գալուց հետո...

Նա սաստիկ կնամոլ էր եւ մշտապես խթանիչդեղեր էր գործածում, որպեսզի կարողանա կանանց հետշատ հարաբերվել...